Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ

Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ, Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտ (ռուս.՝ Московский художественный институт имени В. И. Сурикова), բարձրագույն գեղարվեստական կրթության կենտրոն Ռուսաստանի Դաշնությունում, հաստոցային արվեստի բուհ։

Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Surikov Art Institute Moscow.jpg
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1939
Անվանված էՎասիլի Սուրիկով
ՌեկտորԱնատոլի Լյուբավին
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքsurikov-vuz.com
##Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ (Ռուսաստան)
Red pog.png
Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ, Ռուսաստան
Commons-logo.svg Surikov Art Institute in Moscow Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

19-րդ դարի 1930-1940-ական թվականներից գործել է որպես Մոսկվայի գեղանկարչության և քանդակագործության ուսումնարան։ 1937 թվականից բուհը կոչվել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ, 1948 թվականից՝ Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտ։ 1930-1940-ական թվականները Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտի ռեալիստական արվեստի բուհ դառնալուն մեծապես նպաստել են առաջին ռեկտորներ Գրաբարը և Գերասիմովը։ Ինստիտուտի պրոֆեսորներ են եղել սովետական նշանավոր նկարիչներ Իստոմինը, Մոորը, Ռյաժսկին, Իոգանսոնը, Օսմյորկինը, Դեյնեկան և ուրիշներ։ Ինստիտուտն ունի գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության ֆակուլտետներ, հաստոցային, բեմարվեստի և մոնումենտալ գեղանկարչության անհատական արվեստանոցներ, գրքի, պլակատի և հաստոցային գրաֆիկայի արվեստանոցներ։ Ինստիտուտին կից գործել է գեղարվեստական միջնակարգ գիշերօթիկ դպրոց։

Հայ շրջանավարտներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 32