Բորիս Դուբրովսկի-Էշկե
Բորիս Դուբրովսկի-Էշկե (ռուս.՝ Борис Владимирович Дубровский-Эшке, ապրիլի 11, 1897, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 7, 1963[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), կինոյի խորհրդային նկարիչ, մանկավարժ։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940 թվական)։
Բորիս Դուբրովսկի-Էշկե | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1897 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 7, 1963[1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ և կինեմատոգրաֆ |
Աշխատավայր | Սովկինո, Լենֆիլմ և Մոսֆիլմ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1897 թվականի մարտի 30-ին, (նոր տոմարով` ապրիլի 11-ին), Թիֆլիսում։
Սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։
1917 թվականից աշխատել է որպես նկարիչ։
1924 թվականից կինոյում եղել է երկրի առաջատար ստուդիաների գլխավոր նկարիչ։ 1948 թվականից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։
Մահացել է 1963 թվականի սեպտեմբերի 7-ին, Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը[2]։
Կոչումներ և մրցանակներ
խմբագրել- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940 թվական)։
Ստեղծագործություն
խմբագրելՄասնակցել է հետևյալ ֆիլմերի ստեղծմանը. «Սար-Պիգեն», «Կյանքի օրդերը» (երկուսն էլ` 1927 թվական), «Խռովություն» (1929 թվական), «Կրակի տրանսպորտը» (1930 թվական), «Մահացածների դավադրությունը» (1930 թվական, Միխայիլ Լևինի հետ միասին), «Հանդիպականը» (1932 թվական), «Ճակատ» (1943 թվական)։
Եղել է Վլադիմիր Լենինի մասին «Լենինը Հոկտեմբերին» (1937 թվական, Նիկոլայ Սոլովյովի հետ միասին) և «Լենինը 1918 թվականին» (1939 թվական, Վյաչեսլավ Իվանովի հետ միասին) ֆիլմերի նկարիչը։
Նա կինոդեկորացիոն տեխնիկաների ոլորտում զբաղվել է գիտա-հետազոտական աշխատանքով։ Դուբրովսկի Էշկեի մասնակցությամբ 1929 թվականին կինոյի նկարիչների նախապատրաստման բաժին է բացվել։ 1938 թվականից դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում (1940 թվականից` պրոֆեսոր)։
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր և սցենարիստ
խմբագրել- 1931 թվական` «Նավթի կաթիլը» (կարճամետրաժ)
Նկարիչ
խմբագրել- 1927 թվական` «Տուրբին № 3»
- 1927 թվական` «Սար-Պիգեն» (Սարպիկե)
- 1927 թվական` «Կյանքի օրդերը»
- 1927 թվական` «Հեռավոր ափին»
- 1928 թվական` «Հաբուն»
- 1928 թվական` «Անտառի կողմը»
- 1928 թվական` «Խռովությունը»
- 1928 թվական` «Ինժեներ Ելագինը»
- 1928 թվական` «Գաֆիրը և Մարիամը» (կարճամետրաժ)
- 1929 թվական` «Կրակի տրանսպորտը»
- 1929 թվական` «Կաան-Կերեդեն»
- 1929 թվական` «Երկնագույն ճեպընթացը»
- 1930 թվական` «Մահացածների դավադրությունը»
- 1930 թվական` «Կյանքն ամբողջ ընթացքում»
- 1930 թվական` «Լսո՛ւմ եմ, կապիտան»
- 1931 թվական` «Նավթի կաթիլ» (կարճամետրաժ)
- 1932 թվական` «Հանդիպականը»
- 1937 թվական` «Լենինը Հոկտեմբերին»
- 1939 թվական` «Լենինը 1918 թվականին»
- 1941 թվական` «Մարտական կինոհավաքածու №6»
- 1941 թվական` «Խնջույք Ժիրմունկում»
- 1943 թվական` «Ճակատը»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Дубровский-Эшке Борис Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Мемориал / Дубровский-Эшке Борис Владимирович
Արտաքին հղումներ
խմբագրել- Дубровский-Эшке Борис Владимирович հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- Борис Дубровский-Эшке (անգլ.) Internet Movie Database կայքում
- Կենսագրությունը КИНО-ТЕАТР կայքում
- Հայրենական կինոյի հանրագիտարան, Բորիս Դուբրովսկի Էշկե
- Перечень архивных документов в РГАЛИ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine