Թարթառ (քաղաք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թարթառ (այլ կիրառումներ)
Թարթառ (ադրբ.՝ Tərtər, ԽՍՀՄ ժամանակաշրջանում կոչվել է Միր Բաշիր), քաղաք ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Թարթառի շրջանում։ Հանդիսանում է շրջանի վարչական կենտրոնը։
Քաղաք | ||
---|---|---|
Թարթառ | ||
ադրբ.՝ Tərtər | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Թարթառի շրջան | |
Համայնք | Թարթառի շրջան, Q31301758? և Ջևանշիրի գավառ | |
Այլ անվանումներ | մինչև 1949 — Թարթառ մինչև 1991 — Միր Բաշիր | |
Տվյալ կարգավիճակում | 1949 թվականից | |
ԲԾՄ | 255±1 մետր | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 19 419[1] մարդ (2010) | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
Հեռախոսային կոդ | +994 246 | |
Փոստային ինդեքս | AZ 5900 | |
Փոստային դասիչ | AZ5900 | |
| ||
Պատմություն
խմբագրելՀին դարեր
խմբագրելՀամաձայն ակադեմիկոս Սուրեն Երեմյանի՝ Թարթառ քաղաքի տարածքում է գտնվել Հայոց Արեւելից Կողմանց հայտնի բնակավայրերից մեկը՝ Կաղանկատույքը[2]։
Խորհրդային և հետխորհրդային շրջան
խմբագրել1947 թվականի սեպտեմբերի 24-ին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից բնակավայրին տրվում է քաղաքային ավանի կարգավիճակ։ 1949 թվականի օգոստոսի 5-ին այն ստանում է քաղաքի կարգավիճակ և վերանվանվում Խորհրդային Ադրբեջանի կուսակցական գործիչ Միր Բաշիր Կասումովի պատվին՝ դառնալով Միր Բաշիր քաղաք։
1991 թվականի փետրվարի 7-ին քաղաքը կրկին վերանվանվում է Թարթառ։
Արցախյան հակամարտություն
խմբագրելԳտնվելով Արցախի Հանրապետության սահմանին շատ մոտ՝ Թարթառ քաղաքը մշտապես մասնակցություն է ունեցել տարբեր տարիներին հայ-ադրբեջանական ռազմական բախումներին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ World Gazetteer: Yuxarı Qarabağ — largest cities (per geographical entity)
- ↑ «Հայաստանն ըստ Աշխարհացոյց», Երեւան, 1963, էջ 75։