Մասնակցի քննարկում:Nimeru23/2014 Հունվար 2015 Հուլիս

Վաստակաշատ Վիքիմրցանակ տվող խմբագրել

  Վաստակաշատ Վիքիպեդիացի
Արման ջան, այս շքանշանը սիրով հանձում եմ քեզ Հայերեն Վիքիպեդիայում քո ունեցած մեծ վաստակի համար, մասնավորապես այսքան մասնակիցների ներդրումներին հետևելու ու նրանց համապատասխան շքանշաններ հանձնելու համար, ապրես, շատ ժամանակ ու ջանք է պետք նայել խմբագրումներին, ստեղծված հոդվածների քանակին ու ընդհանուր աշխատանքներին, որից հետո միայն ներդրումներին համապատասխան մրցանակներ շնորհել։ Դու մրցանակներով նոր շունչ բերեցիր հայերեն վիքիպեդիայում։ Շատ ապրես, շարունակիր նույն ոգով։ Հարգանքներով՝ -ERJANIK քննարկում: 20։00, 5 Հունվարի 2014 (UTC)
Շնորհակալություն, Երջանիկ ջան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 20:02, 5 Հունվարի 2014 (UTC)

Քվեարկություն. տարվա հոդված խմբագրել

  Տարվա հոդված
Հարգելի Nimeru23,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։

Ալբերտ Այնշտայն խմբագրել

Ուղջույն Արման, Ալբերտ Այնշտայն հոդվածը դարձրել ես ընտրյալ, սակայն համաձայն կանոնակարգի այն չի կարող համարվել ընտրյալ, խնդրում եմ շտկես։--Սամվել (քննարկում) 12։18, 14 Հունվարի 2014 (UTC)

  Արված է --Արման Մուսիկյան (քննարկում) 12:26, 14 Հունվարի 2014 (UTC)

Կորվու՝ Վերի՞ն թե՞ Ստորին խմբագրել

Ողջո՜ւյն, Արման ջան։ ՀՍՀ-ում կա Կորվու գյուղի մասին հոդված, իսկ մեզ մոտ՝ Կորվու Վերին և Կորվու Ստորին։ Հիմա ՀՍՀ-ի ինֆորմացիան, որի՞ մեջ գրեմ, թե՞ դա էլ առանձին գյուղ է։ --Lilitik22 (քննարկում) 10։36, 15 Հունվարի 2014 (UTC)

Ըստ երևույթին Վերինի մեջ արժե գրել։ Ես որքան Վերին և Ստորին տարբերակների եմ հանդիպել, Վերինը միշտ ավելի մարդաշատ է եղել և ուստի ամենից հիշատակվածն է։ Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 10:57, 15 Հունվարի 2014 (UTC)
Լավ, մերսի, Արման ջան։ --Lilitik22 (քննարկում) 11:11, 15 Հունվարի 2014 (UTC)

առանց թարգմանության խմբագրել

Արման ջան ողջույն, ոնց ե՞ս, այն ինչի մասին գրելու եմ, մի քանի անգամ արդեն քննարկվել է, ուղղակի չեմ հասկանում քեզ, միթե դժվար է քեզ համար ռուսերեն կամ անգլերեն նյութերը սկզբում չավելացնել հոդվածում, այլ սևագրության մեջ, հետո թարգմանել վերջացնելուց հետո նոր միայն կոկիկ ձևով տեղադրես հոդվածներում, խոսքը ֆիլմագրությունների մասին է, ինչ կարծիքի ես, ինչ կարծիք կկազմի հասարակ ընթերցողը երբ նման խմբագրումների հետևանքը տեսնի, վերջապես հայերեն վիքիպեդիայում թող լինեն հայերեն նյութեր։ Գիտեմ որ զբաղված ես, գուցե տեղադրել ես ու ժամանակ չես ունեցել կարգի բերել, բայց այս թեմայով արդեն քննարկումներ եղել է, ամեն դեպքում մի տեղադրիր չթարգմանված նման մեծածավալ նյութեր, սկզբում սևագրիր հետո միայն դիր բուն հոդվածում։ Հարգանքներով՝ -ERJANIK քննարկում: 19։12, 16 Հունվարի 2014 (UTC)

Ողջույն, Երջանիկ ջան։ Դա կիսով չափ թարգմանած նյութ է նախ և հետո թարգմանելով գնում եմ։ Գիտեմ, թե ինչ ես ասում, բայց քո ասածով հոպ, և մենք մի զարկով ամեն մի հոդվածում մի խմբագրմամբ կունենանք մի հսկա ֆիլմագրություն։ Իսկ դա խելացի չեմ համարում։ Չեմ ուզում իմ սևագրում խմբագրումներ անել, քանի որ դա հիմար ցուցանիշ կլինի։ Օրինակ իմ ավազարկղն ասենք մի 100 000 անգամ խմբագրվի։ Լավ չի լինի, որ դրա փոխարեն Էնթոնի Հոփկինիսի հոդվածի խմբագրումների քանակն ավելանա։ Սա ավելի ռացիոնալ եմ համար։ Դրա համար էլ այդպես եմ անում։ Ինչևէ, ես մոտ 130 հատ դեռ ֆիլմագրություն ունեմ։ Վերջերս պատահաբար պետք է ջնջեի։ Դրա փոխարեն որոշեցի թարմացնել էջերը։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19:29, 16 Հունվարի 2014 (UTC)
Արման ջան, ես քեզ հասկացա, միթե ավելի խելացի կլինի հայերեն վիքիպեդիայում անգլերե ու ռուսերեն նյութեր, չպատասխանեցիր իմ հարցին, ինչ կմտածի հասարակ ընթերցողը, որ հայերեն վիքիպեդիայում նորմալ բան է մի քանի լեզվով նյութեր տեսնել, հաստատ նորմալ չի, ինչ կարևոր է մի զարկով թե ինչ, միթե մի զարկով տասնյակ հազար հոդվածներ չեն ստեղծվում բոտով, մի խոսքով համաձայն չեմ ու կոնկրետ Հոփքինսի ֆիլմագրությունները տեղափոխում եմ անձնական սևագրությանդ էջ: -ERJANIK քննարկում: 08:03, 17 Հունվարի 2014 (UTC)
։ Եթե նկատել էիր, ես առավոտվանից իսկ այն արդեն բարելավում էի։ Կարելի էր այլ մոտեցումներ ցուցյ տալ։ Այդ մասը թաքնված սարքել ու հետո բացել։ Ես որ կտրականապես հրաժարվում եմ սևագրերում խմբագրելուց։ Մի անգեմ Դենի Գլովերի հոդվածն էիր սևագիր տեղափոխել։ 3 ժամ պահանջվեց, որ իմ նախնական խմբագրումները կարգի բերեմ։ Կարող ես այդ ֆիլմագրությունը ուղղակի ջնջես։ Ես այդ սևագրի էջում հաստատ խմբագրողը չեմ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 08:44, 17 Հունվարի 2014 (UTC)
Արման ջան ադմինից հրաժարվելու քո քայլը փաստորեն կապված էր իմ այս քայլի հետ, եթե դա էր պատճառը ապա կներես, ես չէի ուզի որ ինչ-որ փոքր խնդրի հետ կապված քո նման մեծածավալ խմբագրողից զրկվեր մեր վիքիպեդիան: Հետ արի ...: Մեծագույն հարգանքներով՝ -ERJANIK քննարկում: 06:36, 18 Հունվարի 2014 (UTC)
Երջանիկ ջան, ես անկեղծ ասած էլ ցանկություն չունեմ Վիքիպեդիայում գործողություն ծավալելու։ Նույնիսկ այդ տեսքով ֆիլմագրության վրա ես ավելի քան 4 ժամ եմ ծախսել, որովհետև սկզբնական տեսքով այն ահավոր էր։ Լիքը ավելորդ ինֆորմացի էր պարունակում, որ ես նստել ու ջնջել եմ ու արդյունքում Դենի Գլովեր հոդվածի օրինակով Էնթոնի Հոփկինս հոդվածն էլ նույն բախտին արժանացավ։ Ու նույնիսկ չգիտեմ էլ թե ուր է տեղափոխվել իմ գրածը։ Թեև հիմա այդ ինձ չի էլ մտահոգում։ Ես որոշել եմ շատ պասիվ խմբագրող լինել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 07:00, 18 Հունվարի 2014 (UTC)
Արման ջան դրանք տեղափոխվել են քո սևագրության էջեր՝ Մասնակից:Arman musikyan/ավազարկղ/Դենի Գլովերի ֆիլմագրություն և Մասնակից:Arman musikyan/Սևագրություն/Էնթոնի Հոփքինս ֆիլմագրություն, նորից եմ ասում, կներես ինձ, եթե պասիվությանդ պատճառը այս քննարկումն էր: Ամեն դեպքում հնարավոր պասիվությունդ ես կընդունեմ որպես փոքրիկ արձակուրդ, որ հանգստանաս, թարմանաս ու նոր թափով կպնես գործի, Արման ջան, դու մեր վիքիի ամենա-ամենա ջատագովներից ես, քո անձնական նախաձեռնությամբ սկիզբ առավ լավ հոդված նախագիծը, որը նոր լիցք հաղորդեց մեր վիքիին, Դու ստեղծեցիր շքանշանների նախագիծը, գնահատեցիր յուրաքանչյուր ակտիվ մասնակցի, այդքան բան արեցիր ու հիմա ուզում ես հենց այնպես գնալ, ամեն դեպքում իմացիր, դու լավ խմբագիր ու լավ մարդ ես, եթե չես հասցնում կամ հոգնել ես կամ ուղղակի ուզում ես մի քանի ժամանակ հեռու մնալ վիքիպեդիայից, դա ոչինչ, բայց եթե մտածում ես որ չի գնահաըտվել արածներդ ու դրա համար ես գնում, հավատա սխալվում ես: Մի խոսքով, ոնց քեզ հարմար է, այնպես էլ արա Արման ջան, քո մասին ամենալավը դու գիտես: -ERJANIK քննարկում: 08:47, 18 Հունվարի 2014 (UTC)
Արման ջան, կարծում եմ, որ Վիքիպեդիայում պետք է բոլորս հնարավորինս զիճող լինենք ու ջանանք ընդունենք կառուցողական առաջարկները։ Կարծում եմ, Վիքիպեդիայում մեզանից ոչ ոք չի խմբագրում գնահատանքի կամ գովասանքի համար, խմբագրում ենք, որպեսզի հայերեն խոսացողներին հասանելի լինի ազատ գիտելիքը։ Հետևաբար անիմաստ է նեղանալը, մանավանդ, որ իմ համեստ կարծիքով տեղին է Երջանիկի առաջարկը։ Բոլոր Վիքինախագծերում էլ ընդունված է՝ ոչ ավարտուն տեքստ, թարգմանություն չտեղադրել հոդվածում ու այդ նպատակով օգտագործել ավազարկղեր կամ սևագրության էջեր․ պետք չէ մոռանալ, որ հանրագիտարանը ոչ միայն խմբագրողների համար է, այլև - և առաջին հերթին - ընթերցողի։ Վիքիպեդիայում բոլորս էլ իրար խորհուրդներ ու առաջարկներ ենք անում, մատնանշում բացթողումները ու սխալները։ Դա շատ օրինաչափ է, հույս ունեմ, որ համաձայն ես ։-) --vacio 12:59, 18 Հունվարի 2014 (UTC)
Գնահատականը չէ, որ ինձ հուզում է, Վաչագան ջան։ Ինձ հուզում են արարքները։ Այն որ որոշվում և առանց ընդհանուր հայտարարի գալու միանգամից ի կատար են ածվում։ Դա է, որ ինձ դուր չի եկել։ Իսկ պատճառը միայն Երջանիկը չէ։ Ուղղակի նրա արարքը լցրեց համբերության գավաթի վերջին կաթիլը։ Չգիտեմ, հեռանալ չեմ ուզում նախագծից, բայց ճիշտն ասած կոնկրետ այժմյան դրությամբ ոչ մի բան չեմ ուզում անել Վիքիպեդիայում։ Երջանիկին մի այլ կարգի հարգում են և նա այն մարդկանցից էր, որ նման բան ես երբևէ չէի սպասում։ Ինչ կփոխեր, եթե Հոփկինիս էջում մի օր ընդամենը դա մնար։ Ով էր բացելու և մանրամասն կարդալու Հոփկինսի 2 տողանոց հոդվածը։ Չեմ կարծում որ շատերը։ Բայց ինչևէ, կարելի էր ընդհանուր եզրեր գտնել ու նոր որոշել թե ինչ կարելի է անել։ Ես, դու, Երջանիկը, Հայկը, Լիլիթը և այլոք գիտենք, թե ինչ ենք անում։ Անկեղծ ասած զարմանալի է, որ նման մարդկանց գործերին միջամտում են։ Իսկ Էնթոնի Հոփկինսի էջում լոկ նրա համար էի խմբագրում, որ խմբագրումների ցուցանիշ ավելանա։ Միթե դա վատ է։ Սևագիրը 100 000 անգամ խմբագրած լինելը ում է օգո՞ւտ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 13:22, 18 Հունվարի 2014 (UTC)
Արման ջան շատ շատ շնորհակալություն լավ խոսքերիդ համար, չգիտեմ էլ թե ինչ ասեմ, համենայդեպս ես չէի ջնջել, իսկ խմբագրումների ցուցանիշի ավելանալն էլ, մի տեսակ չեմ ընդունում, ասենք քանի խմբագրումից պետք է վերջացնեիր՝ 1, 2, 5, 10 ..., ուզում եմ ասեմ միթե դա այդքան կարևոր էր, քան հայերեն նյութեր ունենալը, հիմա ունենք 9 858 745 խմբագրում, եթե դրան ավելանար այդ մի քանիսը, ինչ էական բան պետք է փոխվեր: Այո այդ հոդվածը մի քանի տողանոց էր, այո քչերը կկարդային դա, բայց նրանում եղած ֆիլմագրությունը նրանք փաստորեն եթե նայեին ռուսերենում կամ անգլերենում արդեն իսկ մոտավորապես նույն բանը կտեսնեին, միթե դա ավելի նորմալ էր: Կամ միթե մեր բոլորի առաջնային նպատակը լավ հոդվածներ ունենալն է թե խմբագրումների քանակ ավելացնելը, չեմ հասկանում Արման ջան: Մի խոսքով, ասեցի, բայց նորից եմ ասում, հանգստացի մի քանի ժամանակ, հետո արի կպնենք գործի, դեռ ինչքան բան կա անելու ...: Հարգանքներով քո վիքիընկեր -ERJANIK քննարկում: 07:32, 19 Հունվարի 2014 (UTC)

Ընտրություն խմբագրել

Հարգելի՛ Nimeru23, կարող եք մասնակցել այս քննարկմանը։ --Vadgt (քննարկում) 18։55, 23 Հունվարի 2014 (UTC) ։Vadgt ջան, այդ վիքիբառարանում ես ընդհանրապես ներդրում չունեմ։ Ես չեմ կարող քվեարկել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 18։57, 23 Հունվարի 2014 (UTC)

Արման ջան, ներդրումը կարևոր չի, քանի որ հայերեն Վիքիբառարանը մեղմ ասած «ակտիվ չի»: Ես ուզում եմ ադմին դառնալ որովհետև այնտեղ լիքը ջնջման ենթակա հոդվածներ կան: --Vadgt (քննարկում) 19:01, 23 Հունվարի 2014 (UTC)

Հայվաթլի թե՞ Հայվալի խմբագրել

Ողջույն, Արման ջան։ Մենք ունենք Հայվալի գյուղի մասին հոդված, իսկ ՀՍՀ-ում կա Հայվաթլի գյուղի մասին հոդված։ Սրանք նույն գյուղե՞րն են։ --Lilitik22 (քննարկում) 12։36, 24 Հունվարի 2014 (UTC)

Տարբեր հոդվածներ են, Լիլիթ ջան։ Ես արդեն սկսել եմ իմ հոդվածները շտկել։ Գավառ առա գավառ անցնում։ Շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի։ --Արման Մուսիկյան (քննարկում) 12:39, 24 Հունվարի 2014 (UTC)
Լավ, մերսի։ Ուղղակի Կ տառի ցանկն արդեն վերջացրել եմ, անցել եմ Հ-ին :) --Lilitik22 (քննարկում) 12:41, 24 Հունվարի 2014 (UTC)

։ Շատ ավելի լավ, Լիլիթ ջան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 12։44, 24 Հունվարի 2014 (UTC)

Կ-ն մոտավորապես 500 էջ էր։ Այն ամբողջությամբ արդեն ունե՞նք։ --Արման Մուսիկյան (քննարկում) 12:45, 24 Հունվարի 2014 (UTC)
Մոտ 90%-ը այո, մնացածի վրա էլ աշխատում են աշակերտները։ Վերջում կհաշվեմ, թե ընդհանուր քանի հոդված է ստացվել։ --Lilitik22 (քննարկում) 12:56, 24 Հունվարի 2014 (UTC)

Ինչ ուզում ես՝ այնպէս արա, ինձ երբէք չի հետաքրքրում... ուզում ես կոմունիստական պրոպագանդա տարածել՝ տարածի... միայն թէ ինձնից հեռու, առանց գլուխս ցաւացնելու։--Zyzzzzzy (քննարկում) 10։08, 25 Հունվարի 2014 (UTC)

Ոչ ոք կոմունիստական պրոպագանդա չի տարածում։ Հուշարձանների շնորհիվ է, որ դարեր անց կարող ենք պարծենալ, որ հայ ազգ է եղել։ Ժամանակին ավերեցին բոլոր հայ-հելինստական տաճարները։ Միթե է ճիշտ է արդյո՞ք։ Տարիներ անց այս դարաշրջանն էլ կանցնի պատմության գիրկը և կարող է գա մեկ ուրիշը, որը հակառակ կլինի սրան։ Ինչ է, այդ դեպքում այս ժամանակաշրջանում կառուցված բոլոր հուշարձանները պետք է ավերվեն։ --Արման Մուսիկյան (քննարկում) 10:12, 25 Հունվարի 2014 (UTC)

։։ Ես պատմություն պահպանելու ջատագով եմ, ոչ թե այս կամ այլ էպոխայի կողմնակից։ --Արման Մուսիկյան (քննարկում) 10։14, 25 Հունվարի 2014 (UTC)

1000 շքանշան խմբագրել

  Ոսկե Վիքիի շքանշան
Հարգելի՛ Nimeru23, այս շքանաշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 1000-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։

-ERJANIK քննարկում: 07։13, 26 Հունվարի 2014 (UTC)

։ Շնորհակալություն, Երջանիկ ջան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 13։03, 26 Հունվարի 2014 (UTC)

Մեկ հարց կարելի՞ է խմբագրել

Բարև Ձեզ, ես երևի սխալներ շատ եմ թույլ տվել, ինձ մոտ չի ստացվել նկար տեղադրելը։ Իսկ ինչ վերաբերում է կենսագրության պատճենելուն՝ ես կարող եմ նոր շարադրանքով այն ներկայացնել (պահպանելով հանրագիտարանային պահանջները)։ Բայց Երջանիկը օգնելու փոխարեն ջնջեց այն։ Հասկանում եմ, ջնջելը հեշտ է, ստեղծելն է դժվար։ Հուսով եմ՝ կօգնեք։ Anunov xmbagir (UTC)

Ողջույն, հարգելի մասնակից։ Երջանիկի տեղ ով էլ լիներ, պատճենած ինֆորմացիան կջնջեր։ Վիքիպեդիայում պատճենել չի կարելի ոչ ազատ աղբյուրներից։ Կարող ես օգտվել, բայց ոչ պատճենել։ Իսկ պատկերազարդելու համար կարող եք ինֆորմացիա քաղել Վիքիպեդիա:Պատկերազարդում հոդվածից, կամ էլ տեսնել, թե ինչպես են այլ հոդվածներում տեղադրված նկարները։ Ասեմ, որ նկարները կամ պետք է լինեն ձեր սեփական աշխատանքը, կամ էլ վերցված լինեն Վիքիպահեստից։--Արման Մուսիկյան (քննարկում) 15:13, 27 Հունվարի 2014 (UTC)

Խնդրանք խմբագրել

Հարգելի՛ Nimeru23, ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ Վիքիպեդիա:Գնահատում/Լևոն Արոնյան էջում մասնակցել քվեարկությանը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 16։21, 30 Հունվարի 2014 (UTC)

ՀՍՀ նախագծի ամփոփում խմբագրել

Ողջո՜ւյն Արման ջան։ Ավագ դպրոցների հետ ՀՍՀ նախագծի փուլը երեկ ավարտվեց։ Խնդրում եմ մինչև փետրվարի 4-ը գնահատել և հայտնել քո կարծիքը թիմերի մասին։ Հիշեցնեմ, որ պետք է գնահատել 5 միավորանոց սանդղակով։ Ահա փոքրիկ վիճակագրություն, որը կօգնի քեզ՝

  1. Այբ ավագ դպրոց
  • Ա թիմ` 7 մասնակից և 135 հոդված
  • Բ թիմ` 7 մասնակից և 337 հոդված
  • Գ թիմ` 8 մասնակից և 327 հոդված
  1. Ֆիզմաթ դպրոց

Շնորհակալություն։ --Lilitik22 (քննարկում) 10:00, 1 Փետրվարի 2014 (UTC)

Ազատամարտիկների շաբաթ խմբագրել

Պատկեր:Kharab paterazm 10.tif Ազատամարտիկների համագործակցության ամիս
Հարգելի՛ Nimeru23, հրավիրում եմ Ձեզ մասնակցելու Ազատամարտիկների համագործակցության ամիս նախագծին, որը տեղի կունենա 2014թ.-ի փետրվարի 16-ից 22-ը ներառյալ։--Գարդմանահայ (քննարկում) 07։18, 8 Փետրվարի 2014 (UTC)

։ Ողջույն, Gardmanahay ջան։ Շատ լավ նախաձեռնություն է, բայց ես զբաղվում եմ Արևմտյան Հայաստանի հոդվածների վերաշտկելով և կարգի բերելով։ --Արման Մուսիկյան (քննարկում) 07։49, 8 Փետրվարի 2014 (UTC)

Գյուղեր խմբագրել

Արման ջան, խնդրում եմ ուշադրություն դարձրու, որ Նախիջևանի համարյա թե բոլոր բնակավայրերի մասին հոդվածներ արդեն մենք ունենք, որ կրկնօրինակ էջեր չստացվեն, ինչպես այս տեսակի, օրինակ՝ Վերին Ազա և Ազա Վերին։--֎ Պանդուխտ 07։23, 25 Փետրվարի 2014 (UTC)

Շնորհակալություն ուշադրության համար, Պանդուխտ ջան։ Ուշադրություն կդարձնեմ։ Այդ հոդվածները կմիացնեմ իրար։ Ես գավառ առ գավառ հոդվածները կարգի եմ բերում և կրկնօրինակ էջերը վերացնում։ Դեռ Բիթլիսի գավառի վրա եմ աշխատում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 08:40, 25 Փետրվարի 2014 (UTC)
Քեզ շնորհակալություն, Արման ջան, արժանի աշխատանք կատարելու համար:) --֎ Պանդուխտ 09:02, 25 Փետրվարի 2014 (UTC)

Շքանշան խմբագրել

  Լավ Տրամադրություն
Հարգելի՛ Nimeru23, այս շքանշանը քեզ ինչպես նոր, այնպես էլ փորձառու մասնակիցներին ոգևորելու և խրախուսելու համար։ -ERJANIK քննարկում: 06։25, 5 Մարտի 2014 (UTC)
Շնորհակալություն, Երջանիկ ջան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 06:54, 5 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

դատարկ էջեր խմբագրել

Հարգելի Արման, Կարո՞ղ եք բացատրել թե ինչո՞ւ եք ջնջել Մ.թ.ա. 17 էջը սակայն չեք ջնջել Մ.թ.ա. 16 և Մ.թ.ա. 18 և հազարավոր այլ թվականների էջեր որոնք նույնպես դատարկ են։

Կա՛մ ջնջեք բոլոր հազարավոր դատարկ էջերը կամ էլ վերականգնեք իմ ստեղծած էջերը քանի որ Մ.թ.ա. 16 և Մ.թ.ա. 18 էջերը օրինակ հղում են կատարում Մ.թ.ա. 17 և Մ.թ.ա. 1-ին դար ‎էջերին։ -Սահակ (քննարկում) 05։13, 13 Մարտի 2014 (UTC)

Բոլոր նորաստեղծ հոդվածները պետք է լինեն բովանդակալից և առնվազն ունենան 3 նախադասություն։ Դա նվազագույն պայմաններն է։ Հակառակ դեպքում ես մի ամսում մեր հոդվածների քանակը կարող եմ հասցնել մեկ միլիարդի։ Իսկ դու ինչո՞վ ես կարող բացատրել այդ դատարկ էջերի ստեղծումը, հարգելի Սահակ։--Արման Մուսիկյան (քննարկում) 05:31, 13 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Բացի այդ ես հսկում եմ նորաստեղծ էջերը, հարգելի Սահակ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 05:34, 13 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Հարգելի Արման, այդ էջերը ես չեմ ստեղծել, այդ էջերը ստեղծել է Բեկոն 2010 թվականին մնացած բոլոր հազարավոր նմանատիպ հոդվածների հետ միասին։ Քանի որ այդ էջերին հղվող հարյուրավոր էջեր կան ես ուղղակի վերականգնել եմ այդ էջերը։ Օրինակ մ․թ․ա 1-ին բոլոր տարեթվերը հղում ունեն Մ.թ.ա. 1-ին դար էջին։ Ինչո՞ւ ջնջել Մ.թ.ա. 1-ին դար էջը բայց պահել մնացած դարերը։ Կամ ինչո՞ւ ջնջել Մ.թ.ա. 17 տարին բայց պահել այդ դարի կամ մնացած դարերի դատարկ էջերը։ -Սահակ (քննարկում) 00:20, 14 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Հարգելի Սահակ քո կողմից ստեղծված էջերը ոչ մի արժեքավոր նյութ չէր պարունակում։ Եթե գոնե մի 3 նախադասություն գրեիր, ապա դրանք չէի ջնջի։ Իսկ թվականների մասին բազմաթիվ դատարկ էջեր կան քո ասածի պես։ Ես անգամ հարցեի բարձրացրել դրանք դնել ու ջնջելու մասին, բայց այդպես էլ հարցը չլուծված մնաց։ Օրենքը հետադարձ ուժ չունի, Սահակ ջան։ Վիքիպեդիա:Անավարտ հոդված էջում նշված է Վիքիպեդիայի հոդվածի նվազագույն ծավալի մասին։ Այն ստեղծվել է 2012 թ.-ին։ Որքան գիտեմ քո մատնանշված հոդվածներն ավելի շուտ են ստեղծվել` 2010 թ.-ին։ Բացի այդ հին ստեղծված հոդվածները միանգամից ջնջել չի կարելի։ Այն պետք է ջնջման առաջադրվի, քննարկվի և նոր ջնջվի։ Եթե այդքան ժամանակ ու հավես ունես, այդ 1000 հոդվածի համար հատ-հատ քննարկում բաց։ Ես կրկին եմ ասում, որպես ադմին վերահսկում եմ նորաստեղծ էջերը։ Իսկ դատարկ էջեր Հայերեն Վիքիպեդիային բոլորովին պետք չեմ։ Անկեղծ ասած զարմանում եմ, թե ինչու դատարկ էջ ստեղծելուց հետո դեռ այդքան վիճում ես, որ մնա։ --Արման Մուսիկյան (քննարկում) 04:56, 14 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Հարգելի Արման, այդ էջերը ես չեմ ստեղծել, այդ էջերը ստեղծել է Բեկոն 2010 թվականին մնացած բոլոր հազարավոր նմանատիպ հոդվածների հետ միասին։ Ես փորձում եմ հասկանալ թե ինչո՞ւս ես ջնջում 2010 թվականին ստեղծած հոդվածները։ -Սահակ (քննարկում) 19:19, 14 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Հարգելի Սահակ, դու ինքդ քեզ հակասում ես։ Այդ էջերը ես գտել եմ նորաստեղծ էջերի ցանկից։ Կապ չունի, թե ով է սկզբից այն ստեղծել։ Եթե ջնջվել են, ու նոր մարդ է ստեղծում, ապա հոդվածը նրան է վերագրվում։ Իմ ժամանակը շատ ափսոս է, որ ես վեճերի վրա վատնեմ։ Խնդրում եմ, խնայիր իմ ժամանակը։ Օրական 15 ժամ ծանրաբեռնված աշխատանքից հետո հեչ հավես չունեմ ավելորդ վեճերի։ Գիտեցիր, որ ցանկացած նորաստեղծ դադարկ էջ ենթակա է անմիջապես ջնջման, ով ուզում է, հեղինակը լինի։--Արման Մուսիկյան (քննարկում) 20:06, 14 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Այդ էջը վերջին 2 անգամ ձեր կողմից է ստեղծվել և իմ կողմից էլ 2 անգամ ջնջվել է։--Արման Մուսիկյան (քննարկում) 20:09, 14 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Այո այդ էջը վերջին 2 անգամ իմ կողմից է ստեղծվել և ձեր կողմից երկու անգամ էլ ջնջվել, սակայն առաջին անգամ այդ էջը ստեղծվել է Բեկոյի կողմից 2010 թվականին։ Քանի որ ոչ մի բացատրություն չստացա թե ինչով է Մ.թ.ա. 17 թվականը այդքան տարբերվում մնացած դատարկ էջերով թվականներից, բոլոր այդ էջերը ներկայացնելու եմ ջնջման, Մ.թ.ա. 17 որպես նախադեպ օգտագործելով։ -Սահակ (քննարկում) 01:04, 15 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

Արագ ջնջում խմբագրել

Արման ջան, ողջույն։ Մի խնդրանք էլի, աչքի անց կացրու սա՝ Վիքիպեդիա:Ջնջման կանոնակարգ#Արագ ջնջում։ Միայն սահմանափակ դեպքերում կարելի է հոդվածը միանգամից ջնջել ու դրա մեջ շարադրանքային թերությունները չեն մտնում։ Եթե կարծում ես, որ հոդվածի բովանդակային թերությունները էական են, ապա ջնջման առաջարկը պետք է նախ քննարկել ՎՊ:ՋՆՋ-ում։ Հարգանքներով՝ --vacio 11։36, 13 Մարտի 2014 (UTC)

Ողջույն, Վաչագան ջան։ Հետագայում ի նկատի կունենամ։ Կարծեմ քննարկման առիթ հանդիսացող հոդվածը ջնջել եմ նաև աղբյուրների բացակայության պատճառով։ --Արման Մուսիկյան (քննարկում) 11:46, 13 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

Կաղապար Հալեպի նահանգ խմբագրել

Ողջույն Արման ջան, ուզում էի ստեղծել Սիրիայի Հալեպ նահանգի բնակավայրեր կաղապարը ու տեսա, որ այդ անունով արդեն ստեղծել ես{{Կաղապար:Հալեպի նահանգ}} կաղապարը։ Ճիշտն ասած, այն ավելի շատ կարծես վերաբերվում է Արևմտյան Հայաստանին և Հայկական Կիլիկիային ու չի ներկայացնում ներկայիս Սիրիայի Հալեպ նահանգի բնակավայրերը։ Ի՞նչ խորհուրդ կտաս. ստեղծեմ մեկ այլ կաղապա՞ր, թե՞ ձևափոխեմ քո ստեղծածը։ Եթե պետք է քո կաղապարը ձևափոխեմ, ապա կաղապարի մեջ պետք է ստեղծեմ նահանգի մեջ գտնվող բոլոր շրջանների բնակավայրերը առանձին-առանձին, այսինքն՝ էական փոփոխություն եմ կատարելու։ --Գարդմանահայ (քննարկում) 14։28, 27 Մարտի 2014 (UTC)

Ողջույն։ Առանձին կաղապար սարքիր, հարգելի Գարդմանահայ։ Հարկ եղած դեպքում հետո կմիաձուլենք իրար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19:25, 27 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Արման ջան, հստակեցվեց, էլ պետք չի միաձուլել. Սիրիան նահանգներից չի կազմված, այլ մարզերից, այսինքն՝ ես կպատրաստեմ Հալեպի մարզ կաղապարը:--Գարդմանահայ (քննարկում) 19:47, 27 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

։։ Շատ բարի։--Արման Մուսիկյան (քննարկում) 19։57, 27 Մարտի 2014 (UTC)

Ջնջված կաղապարների վերականգնում խմբագրել

Ողջույն Արման ջան։ Ես վերականգնեցի երկրների կաղապարները, որոնք ջնջել էիր։ Արագ ջնջման կաղապարը, ըստ երևույթին, սխալմամբ էր դրված, քանի որ ըստ այս քննարկման դրանք պետք չէր ջնջել։ cc Մասնակից:Kareyac։ --vacio 12։58, 29 Մարտի 2014 (UTC)

Եղավ Վաչո ջան։ Ես կարծեցի վերահղումներ էր, որոնք այլևս պետք չէին։ --Արման Մուսիկյան (քննարկում) 13:13, 29 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Արման ջան, ես եմ մեավոր, չեմ հանել ջնջման կաղապարը։ Չնայաց այս կաղապարների անհրաժեշտությունը ինյ դեր պարզ չի։ Հեսա կդզեմ - Kareyac (քննարկում) 16:20, 29 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Ոչինչ, Kareyac ջան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 17:37, 29 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն խմբագրել

Շնորհակալ եմ շքանշանների համար ))))

Շնորհակալություն խմբագրել

Հարգելի Արման Մուսիկյան,շատ շնորհակալ եմ շքանշանի համար։ --Զաքարյան Լուսինե (քննարկում) --Զաքարյան Լուսինե (քննարկում) 18։13, 18 Մայիսի 2014 (UTC)

Գյումրին լավ հոդված խմբագրել

ողջույն Արման ջան, այսպիսի առաջարկ ունեմ, չգիտեմ ծանոթ ես թե չէ Հայաստան հանրագիտարանին, բայց կարծում եմ այնտեղի նյութերն օգտագործելով կկարողանանք Գյումրի հոդվածը լավ կարգավիճակի բերել, ասեմ որ մեր գրասենյակում կա այդ գիրքը, ժամանակ ունենալու դեպքում կարող ես այցելել գրասենյակ, կարևորը որ այս հանրագիտարանը 2012 թվականի է, ու ժամանակակից նյութեր շատ ավելի շատ կլինեն այս գրքում Գյումրու մասին կարող ես ավելացնել դրանք, տեսնենք ինչ կլինի, փորձենք «ձգել» լավ կարգավիճակի։ -ERJANIK քննարկում: 10։22, 24 Մայիսի 2014 (UTC)

։ Դետ այնքան էլ հավես չունեմ այդ հոդվածի վրա աշխատելու համար, Երջանիկ ջան։ Շնորհակալություն ինֆորմացիայի համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 10։28, 24 Մայիսի 2014 (UTC)

Առաջարկ խմբագրել

Ողջույն հարգելի Արման, քանի որ դու ես ասել Հայկին կարգի բերել հոդվածները, դրա համար քեզ եմ ասում))) Ահա նայի այս նախադասությունը՝

  • գյուղ, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում - սա իմ կարծիքով հայեցի չի հնչում, թեև ես լեզվագետ չեմ։ Տվյալ իրավիճակում կարծում եմ բոտով բոլոր հոդվածներում պետք է ուղղել հետևյալ ձևով.
  • գյուղ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, գտնվում է պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։--6AND5 (քննարկում) 11։31, 25 Մայիսի 2014 (UTC)

6AND5 ջան, մի քիչ շուտ ասեիր էլի․․․․ --Hayk.arabaget (քննարկում) 11։39, 25 Մայիսի 2014 (UTC)

Եղավ, հարգելի 6AND5։ Հիմա Ներկայումս ավտոմատ կփոխեմ Ներկայիսի։ --Արման Մուսիկյան (քննարկում) 11:41, 25 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
Հայկ ջան, նոր տեսա...:
Արման բայց չմոռանաս բութ նշանը հանես բառը փոխելուց հետո, մեկ էլ գտնվում է բառը ավելացնես:Նորից կրկնեմ սա իմ կարծիքն է, ես լեզվագետ չեմ:--6AND5 (քննարկում) 11:58, 25 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել

  Արված է --Արման Մուսիկյան (քննարկում) 12։02, 25 Մայիսի 2014 (UTC)

Առաջարկ արգելափակման հետ կապված խմբագրել

Ողջույն Արման, շնորհակալություն Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ ու ուշադիր լինելու համար։ Մի առաջարկ ունեմ (թեկուզ մի քիչ ուշացումով) Գարդմանահայի արգելափակման հետ կապված։ Եթե լիարժեք վստահ չես արգելափակման ժամկետի և պատճառի վերաբերյալ, ապա կարող ես դա այլ ադմինների հետ քննարկել ՎՊ:ԱՏ-ում։ Նման խորհրդակցությունը շատ կարևոր է հատկապես երկարաժամկետ խմբագրի երկարաժամկետ արգելափակման դեպքում, քանի որ նման արգելափակումը միշտ վիքիհամայնքում կարող է որոշակի լարվածություն ստեղծել։ Այսքանը, շնորհակալություն։) --vacio 15։44, 3 Հունիսի 2014 (UTC)

Շատերին էր հայտնի նրա տարօրինակ վարքը, հարգելի Վաչո, բայց չգիտեմ ինչու բացիթողի էին ենթարկել բոլորը։ Ես վստահ էի նրա արգելափակման ժամանակի հետ, ուղղակի հետո հարգելով նրա ներդրումը, արգելափակումը կրճատեցի։ Ինքն իր արարքներով արդեն իսկ լարվածություն էր ստեղծում և նրա գրածը չէր համապատասխանում վիքիէտիկային։ --Արման Մուսիկյան (քննարկում) 16:51, 3 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Արման ջան, արգելափակման պատճառը չէ հարցը (արգելափակելու պատճառներ միանշանակ կային), ուղղակի նախորդի փորձը ցույց է տվել, որ արդեն կայացած մասնակիցին՝ միջինից երկար ժամկետով արգելափակելուց առաջ լավ կլինի, որ ադմինները խորհրդակցեն իրար հետ։ Դո՞ւ ինչ ես կարծում այս մասին։ Մեկ էլ, երևի արժի չէ՞ ունենալ արգելափակման կանոնակարգ/ձեռնարկ, որ ադմինների գործողությունները մի քիչ միանման լինեն։ --vacio 11:43, 7 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Հա, այդ ճիշտ ես ասում, Վաչագան ջան։ Համաձայն եմ քեզ հետ։ Ձեռնարկ էլ լավ կլինի ունենանք, բայց իմ ժամանակը շատ սուղ է հիմա։ Նույնիս Վիքենդին աշխատանքի եմ։ Միակ բանը, որ կարողացել եմ քիչ թե շատ կարգի բերել Վիքիպեդիա:Վարվելակարգ էջն է։--Արման Մուսիկյան (քննարկում) 12:10, 7 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Շատ լավ ։Ճ --vacio 13:14, 7 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Տերմենվոքսի հետ կապված հոդվածներ խմբագրել

Հարգելի Արման, վերջին օրերին ստեղծել եմ մի քանի հոդվածներ անավարտ Տերմենվոքսի հետ կապված՝ հետագայում զարգացնելու մտադրությամբ (Տերմենվոքս, Լև Տերմեն, Սաթենիկ Հակոբյան–Ուլիխանյան)։ Առաջինը վերաբերվում է հենց երաժշտական գործիքին, երկրորդը դրա ստեղծողին, երրորդը Հայաստանում այդ գործիքի միակ կատարողին։ Երրորդ հոդվածը ցավոք դուք ջնջել եք առանց քննարկման։ Հասկանալի է, որ հոդվածը անավարտ էր և դրանում ցուցադրված չէր նշանակալիությունը, ինչպես և ցուցադրված չէ մյուս երկու հոդվածներում։ Սակայն ես մտադիր եմ զարգացնել դրանք մոտ ժամանակներում, ինչի արդյունքում կներկայացվի նաև դրանց նշանակալիությունը։ Ուստի, խնդրում եմ՝ վերականգնել հոդվածը։ Melic (քննարկում) 13։48, 16 Հունիսի 2014 (UTC)

Ողջույն, հարգելի Մելիք։ Ձեր ստեղծած հոդվածը հանրագիտարանային նշանակալիություն չունի։ Չի կարելի հղվել որևէ բլոգի կամ սոցցանեցերի վրա և դրանով նշանակալիություն մասին դատել։ Հոդված գրում են նշանավոր իրերի, մարդկանց կամ իրադարձությունների մասին։ Մարդկանց դեպքում նշանակալիությունը կարելի է դատել նրանց գործով, որը կարող է լինել մասնագիտության մեջ առաջին դիրքեր գրավելու, կամ էլ հանրությանը տված օգուտով։ Կոնկրետ ձեր հոդվածում այդ չեմ նկատել։ Իսկ նորաստեղծ հոդվածները կարելի է ջնջել առանց քննարկման։ Քննարկման են դնում մի քանի մասնակիցների կողմից ստեղծված կամ առավել վաղ ստեղծված հոդվածները։ Ինչև է, ձեր կողմից ստեղծված հոդվածը վերականգնեցի, բայց նշանակալիության պիտակ եմ վրան խփել։ Եթե ձեր խմբագրումներից հետո նրա նշանակալիությունը պարզ չլինի, ես այն կդնեմ ջնման քննարկման։ --Արման Մուսիկյան (քննարկում) 13:39, 16 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ Melic (քննարկում) 13:49, 16 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Արման ջան, Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանի մասին հոդվածը լրացրեցի։ Շուտով կավելացնեմ մի քանի բան ևս «Հ2» հեռուստաընկերության ռեպորտաժի հիման վրա, բայց, կարծում եմ, հոդվածն արդեն իսկ համապատասխանում է Վիկիպեդիայի չափանիշներին։ Խնդրում եմ, աչքի անցկացրեք և եթե առարկություններ չկան, հանենք անավարտության և անհամապատասխանության պիտակները։ Melic (քննարկում) 14:46, 19 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

։ Անկեղծ ասած, ես չեմ կարող արդարացի գնահատական տալ անձի կարևորության համար։ Երաժիշտ խմբագիր էլ չեմ ճանաչում, իսկ ձեր բերված աղբյուրներն էլ բլոգ էին միայն։ Հեղինակավոր աղբյուր չկար։ Ինչևէ, կաղապարները հանեցի։ Թող հոդվածը մնա, ես այլևս չեմ առարկում։ Շնորհակալություն ձեր ներդման համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 15։47, 19 Հունիսի 2014 (UTC)

Հարց խմբագրել

Ողջո՜ւյն, Արման ջան։ Այս ինֆորմացիան կարո՞ղ է իմանաս՝ ճի՞շտ է, ու այս մասնակցի մյուս 2 փոփոխություններն էլ նույն հոդվածում․․․ --Լիլիթ (քննարկում) 17։14, 21 Հունիսի 2014 (UTC)

Ողջույն, Լիլիթ ջան։ Այո, ճիշտ են։ Ես հիմա նկար էլ կբեռնեմ։ Հենց հիմա դրա վրա եմ աշխատում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 17:52, 21 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Լավ, Արման ջան, մերսի --Լիլիթ (քննարկում) 17:53, 21 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Հոդվածն աղբյուրներով և նոր տեքստերով թարմացրեցի։ Հիմա նորմալ հոդված է դարձել։ Մնում է ընդհանուր տեսքից էլ մի քանի նկար ավելացնեմ ու վերջ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19:41, 21 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Հարց 2 խմբագրել

Ողջույն Արման, քո բոտը կարող է այստեղ` Մասնակից:Emijrp/List of Wikipedians by number of edits, թարմացումներ կատարի կամ այսպիսի էջ ստեղծի։ru:Участник:H2Bot/Участники по числу статей?--6AND5 (քննարկում) 10։13, 29 Հուլիսի 2014 (UTC)

Ողջույն, հարգելի 6AND5. Ժամանակս սուղ է, որ նստեմ Pyton ուսումնասիրեն ու ավտոմատ թարմացնող ծրագիր գրեմ։ Իսկ երբ ժամանակ եմ գտնում, Հայաստանի բնակավայրերն եմ թարմացնում։ Հենց ժամանակ գտնեմ, կնայեմ։ Դեռ շքանշանների շնորհումներն էլ եմ ուզու թարմացնել։ Մասնակիցները շատ արդեն և գրեթե չեմ հասցնում բոլորին հետևել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 10:18, 29 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն պատասխանի համար...--6AND5 (քննարկում) 17:02, 29 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Խնդրեմ, հարգելի 6AND5։ Ուղղակի Հայաստանի բնակավայրերի 1 տողանոց հոդվածներն ինձ հիմա ամենից շատն են մտահոգում :) --Արման Մուսիկյան (քննարկում) 17:12, 29 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Հարգելի Արման, Մարգահովիտի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Լոռու մարզ) էջում ցանկանում եմ պատկերներ տեղադրել, պատկերները բեռնել եմ, սակայն սակայն չեմ կարողանում տեղադրել։ Խնդրում եմ ուղղություն ցույց տալ։ Օգտվել եմ /բեռնել պատկեր/ կոճակից, նկարը բեռնվում է wikimedia commons-ի Upload Wizard էջում, դրանով ամեն ինչ ավարտվում է, /պատկեր/ էջը մնում է անփոփոխ։ Ինչ անել։ Շնորհակալություն --Ավագ Խառատյան (քննարկում) 17։29, 4 Օգոստոսի 2014 (UTC)

Ողջույն, հարգելի Ավագ։ Պատկեր տեղադրելը հեշտ է։ Ուղղակի խմբագրել տուր Մարգահովիտի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Լոռու մարզ) հոդվածը և համապատասխան տողում ավելացրու համապատասխան նկարը։ Օրինակ, եթե "P6291311 Մարգահովիտի եկեղեցի.JPG" նկարը վերաբերվում է {{հուշարձան ցանկ |հուշարձան = Եկեղեցի Սբ. Կարապետ |հոդված = |նշանակություն = Հ |կառուցված = 1872 թ. |հասցե = գյուղի հվ մասում, բլրակի վրա |լայն = |երկ = |համարանիշ = 7.70/4 |հղում = 37965 |պատկեր = |նշում = հվ-աե ավանդատան մուտքից վեր ագուցված է վաղ միջնադարյան հավասարաթև խաչապատկերով քար}}, ապա պետք է 'պատկեր='-ի դիմաց գրես պատկերի անունը։ Այսինքն կոնկրետ այս դեպքի համար կունենանք` {{հուշարձան ցանկ |հուշարձան = Եկեղեցի Սբ. Կարապետ |հոդված = |նշանակություն = Հ |կառուցված = 1872 թ. |հասցե = գյուղի հվ մասում, բլրակի վրա |լայն = |երկ = |համարանիշ = 7.70/4 |հղում = 37965 |պատկեր =P6291311 Մարգահովիտի եկեղեցի.JPG |նշում = հվ-աե ավանդատան մուտքից վեր ագուցված է վաղ միջնադարյան հավասարաթև խաչապատկերով քար}} Հարցերի դեպքում կարող եք գրել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19:23, 4 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Արման ջան շնորհակալ եմ, ստացվեց։ Եվս մեկ հարց, ՀՀ արգելավայրեր էջում Կովկասյան մրտավարդենու (Կովկասյան մրտավարդենի) տողը ակտիվ չէ, իսկ ահա Կատեգորիա։ Հայաստանի արգելավայրեր էջում Կովկասյան մրտավարդենու արգելավայր հոդվածը ակտիվ է /կապույտ է/, այսինքն ինչ որ անհամապատասխանություն կա։ ՀՀ արգելավայրեր էջում Կովկասյան մրտավարդենու (Կովկասյան մրտավարդենի) տողը կարելի է ակտիվացնել, ես ահագին նյութերով այդ էջը կխմբագրեմ։ Շնորհակալություն--Ավագ Խառատյան (քննարկում) 20։13, 4 Օգոստոսի 2014 (UTC)

Ողջույն, Ավագ ջան։ Եթե 2 էջերը նույն են, ապա կարելի է մեկի վրայից մյուսին հղում տալ պարզապես։ --Արման Մուսիկյան (քննարկում) 05:46, 6 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Ողջույն Արման, եթե ճիշտ եմ հիշում Գյումրիում Մուսիկյան անունով կոնյակ կամ կոնյակի արտադրություն կա?--6AND5 (քննարկում) 16։20, 6 Օգոստոսի 2014 (UTC)

Ողջույն, հարգելի 6AND5։ Գյումրիում որքան գիտեմ ընդհանրապես կոնյակ չեն արտադրում և Մուսիկյան կոնյակ չկա, այլապես կգիտենայի։ Կա "Մուսինյան" կոնյակ։ Երևի դրա հետ ես շփոթել։--Արման Մուսիկյան (քննարկում) 22:11, 6 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Երևի շփոթել եմ, ես դա մի փոքր հավանաբար խանութ էր Գյումրիի կենտրոնական մասերում, դրա հետևամասում էր նկարած՝ գովազդի տեսքով...--6AND5 (քննարկում) 12:22, 7 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Խնդիր չկա։ Ես էլ որ մեկ-մեկ նայում եմ, լրիվ այլ բան եմ տեսնում --Արման Մուսիկյան (քննարկում) 16:00, 7 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Իսպանիայի քաղաքներ խմբագրել

Ողջույն, Արման ջան։ Իսպանիայի քաղաքների ցանկ արդեն կազմել եմ ու բաժանել դպրոցների մեջ։ Երեխաները թարգմանում են այդ հոդվածները։ Իմ կազմած ցանկում փակագծերում ես նշում եմ քաղաք բառը, եթե քաղաք է։ Քո ցանկում որոշ բաներ ուղղեցի։ Ուզում էի ասեմ, որ ուշադիր լինես, որպեսզի այդ ցանկը չկրկնվի։) --Լիլիթ (քննարկում) 08։10, 16 Օգոստոսի 2014 (UTC)

Եղավ, Լիլիթ ջան։ Ուշադիր կլինեմ։ Շնորհակալ եմ ուղղումների համար։ Լիլիթ ջան, եթե կոնկրետ քաղաքներ կան, որոնց վրա երեխեքը աշխատում են, ինձ տեղյակ պահիր, ցանկից հանեմ, որպեսզի 2 մարդ չաշխատի նրանց վրա։ --Արման Մուսիկյան (քննարկում) 08:16, 16 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Արման ջան, շատ-շատ են։ Բոլոր քաղաքները հերթով գրել եմ, ռու վիքիում եղած իսպանական քաղաքների կեսի ցանկը կազմել եմ, մնացածի վրա էլ աշխատում եմ, եթե ուզում ես, կարող ես իմ սևագրության մեջի ցանկից վերցնել, որ քո ասած տարբերակը չլինի։ --Լիլիթ (քննարկում) 08:23, 16 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Եղավ, Լիլիթ ջան։ Որ այդպես է, ես Իսպանիան կփոխարինեմ այլ երկրով։ Իսպանիան հիմնականում խոշոր քաղաքներն էի ջոկել, որոնք իսկապես կարևոր են։ --Արման Մուսիկյան (քննարկում) 08:35, 16 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Ոնց կուզես, Արման ջան։ Իմ սևագրից միշտ կարող ես վերցնել :) --Լիլիթ (քննարկում) 08:37, 16 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Թող միմյանց հետ հատում չլինի, Լիլիթ ջան։ Վիքիճամբարից հետո պակասող քաղաքները կզետեղեմ այստեղ։ ։) --Արման Մուսիկյան (քննարկում) 08։58, 16 Օգոստոսի 2014 (UTC)

Շնորհակալություն խմբագրել

Շնորհակալություն շքանշանների համար --Avetisyan 16 (քննարկում) 19։56, 22 Օգոստոսի 2014 (UTC)

Խնդրեմ, Վահագ ջան։ Քեզ շնորհակալություն Հայերեն Վիքիպեդիան նոր կարևոր հոդվածներով հարստացնելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 20:00, 22 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն խմբագրել

Անչափ շնորհակալություն շքանշանների համար։ --Avetisyan 16 (քննարկում) 18։40, 25 Օգոստոսի 2014 (UTC)

Խնդրեմ։--Արման Մուսիկյան (քննարկում) 19:27, 25 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Թանգարաններ խմբագրել

Ողջույն, Արման ջան։ Ինչպե՞ս ես։ Արման ջան, ի՞նչ ես կարծում՝ (օրինակ) չարժե՞ Հնագիտական թանգարան (Զագրեբ) հոդվածն (և Վիքիընդլայնում նախագծի շրջանակում ստեղծելիք նմանօրինակ հոդվածները) անվանափոխենք (!) Զագրեբի հնագիտական թանգարան։ Կարծում եմ՝ այսպես ավելի պրակտիկ է և ոչ խճճված։ ― Ջէօ 18։11, 27 Օգոստոսի 2014 (UTC)

Դաթո ջան, ես ռուսական Վիքիպեդիայի օրինակին եմ հետևել։ Այնտեղ էլ այսպես էր նշված։ Ցանկերը որ բացում ես, Հնագիտական թանգարանով է գնում, ոնց որ թե լավ է ստացվում։ Բոլոր Հնագիտական թանգարանները իրար տակ են դասավորվում։ Բայց թե սկզբունքորեն մյուս տարբերակին էլ դեմ չեմ։ :) --Արման Մուսիկյան (քննարկում) 18:52, 27 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Մի հարց խմբագրել

Բարև ձեզ, ինձ մի հարց էր հետաքրքրում աղբյուրների վերաբերյալ, ես Սպիտակաձյունիկ հոդվածը թարգմանում եմ համանուն անգլերեն ու ռուսերեն հոդվածներից, հետևաբար իմ աղբյուրները դրանք են։ Սկզբում ես որևէ աղբյուր չէի նշել, հոդվածը համարեցին անաղբյուր, իսկ հետո երբ ես ասացի, որ թարգմանում եմ, ավելացրեցին այն տողերը, որոնք որ դուք ջնջել եք, հիմա իմ հոդվածում աղբյուր չկա...ու դուրս է գալիս որ այն անաղբյուր է, ի՞նչ կարող եմ անել։ Կոմսուհի (քննարկում) 05։34, 29 Օգոստոսի 2014 (UTC)

Ողջույն, Հարգելի Կոմսուհի։ Դուք թարգմանելիս աղբյուրները բաց եք թողնում, դրա համար էլ հոդվածն անաղբյուր է։ Իրոք, շատ գեղեցիկ ու ծավալուն հոդված եք ստեղծել, բայց թարգմանել եք միայն տեքստը։ Աղբյուրներն էլ որ կողքին դնեք ու թարգմանեք, շատ ավելի մեծ արժեք կունենա ձեր աշխատանքը։ Օրինակ բերեմ, որ հասկանալի լինի։ Սպիտակաձյունիկ հոդվածի առաջին պարունակության վերջին նախադասությունը անգլերեն հոդվածում հղում ունի։ Դա նախադասության վերջի կապույտ գույնով [1] է։ Դա կարող ես քեզ մոտ տեղափոխել։ Խմբագրել ես տալիս անգլերեն հոդվածը և գնում գտնում ես համապատասխան նախադասությունը` The Grimms completed their final revision of the story in 1854.<ref name=JWG>Jacob Grimm & Wilhelm Grimm: ''Kinder- und Hausmärchen''; Band 1, 7. Ausgabe (''children's and households fairy tales'', volume 1, 7th edition). Dietrich, Göttingen 1857, page 264–273.</ref>։ Հղումները Վիքիպեդիայում գրվում է <ref name=""></ref> կամ <ref></ref> կաղապարների մեջ։ Փաստորեն կոնկրետ մեր դեպքում աղբյուր է համարվում <ref name=JWG>Jacob Grimm & Wilhelm Grimm: ''Kinder- und Hausmärchen''; Band 1, 7. Ausgabe (''children's and households fairy tales'', volume 1, 7th edition). Dietrich, Göttingen 1857, page 264–273.</ref></nowiki>։ Այն ուղղակի պետք է պատճենես ու գրես հայերն հոդվածի համապատասխան նախադասությունից հետո։ Այսինքն կոնկրետ մեր դեպքում [[1854]] թվականին Գրիմները տպագրեցին հեքիաթի վերջնական տարբերակը: կդառնա [[1854]] թվականին Գրիմները տպագրեցին հեքիաթի վերջնական տարբերակը:<ref name=JWG>Jacob Grimm & Wilhelm Grimm: ''Kinder- und Hausmärchen''; Band 1, 7. Ausgabe (''children's and households fairy tales'', volume 1, 7th edition). Dietrich, Göttingen 1857, page 264–273.</ref></nowiki>։ Ու նման օրինակ բոլոր հղումները պետք է տեղափոխել։ Բացի այդ հոդվածի ամենավերջում պետք է ավելացնել

== Ծանոթագրություններ == {{ծանցանկ}} տողերը։ Դրա շնորհիվ կստեղծվի Ծանոթագրություններ ենթավերնագիր և ավտոմատ դրանք կավելանան այդ ցանկում։ Հղումների օգտագործման պարզ օրինակներ կարող եք տեսնել Վան Հելսինգ (ֆիլմ) հոդվածի "Հետաքրքիր փաստեր" բաժնում։ Հարցերի դեպքում կարող եք գրել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 05։48, 29 Օգոստոսի 2014 (UTC)


Շնորհակալություն, կարծես թե հասկացա, փորձեմ գլուխ հանել... Կոմսուհի (քննարկում) 06։01, 29 Օգոստոսի 2014 (UTC)

Հա, արդեն ստացվում է քեզ մոտ։ Խնդրեմ։ Որ բոլոր հղումները դնես, շատ գեղեցիկ հոդված կստացվի։ --Արման Մուսիկյան (քննարկում) 06:10, 29 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Բարի, հիմա դա էլ հենց անում եմ... Կոմսուհի (քննարկում) 06։31, 29 Օգոստոսի 2014 (UTC) ։ Շնորհակալություն։ --Արման Մուսիկյան (քննարկում) 06։34, 29 Օգոստոսի 2014 (UTC)

Կաղապար:Տեղեկաքարտ Երաժշտական ալբոմ խմբագրել

Հարգելի Արման ես Տեղեկաքարտ Երաժշտական ալբոմ-ի գլխագրերին մի թեթև գույն էի տվել, որպեսզի գլխագիրն ու նյութը իրարից անջատվի (ինչպես անգլերեն Վիքիպեդիայում է` The Legend of Zorro)։ Ու հիմա հետ են շրջել։ Մի՞թե գլխագրերը նյութից առանձնացնելը ավելի ճիշտ չի։ Դա երևում է Զորոյի լեգենդը կամ Զորոյի դիմակը էջերում։ --Armenavag (քննարկում) 21։46, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, հարգելի Armenavag: Ես մասնակցին գրեցի, որ առանց քննարկման հետ շրջումներ չանի։ Գուցե մի ինչ-որ թերություն է գտել։ Ինքն ահագին հոդվածներ է ստեղծել երաժշտության մասին։--Արման Մուսիկյան (քննարկում) 03:21, 4 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ արագ արձագանքելու համար: --Armenavag (քննարկում) 05:57, 4 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Խնդրեմ --Արման Մուսիկյան (քննարկում) 06:04, 4 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հարգելի Արման Տեղեկաքարտ Երաժիշտ-ը արդեն նոտաներով է, ավելացրել եմ բնօրինակ_անուն = տողը, իսկ ալբոմների համար լոգո-յի տեղեմ ավելացրել։

Հա, տեսել եմ, հարգելի Armenavag։ Շատ գեղեցիկ է ստացվել։ Քեզ շնորհակալություն մեր տեղեկաքարտերին նոր կյանք պարգևելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 12:48, 12 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Վիքիպեդիա:Գնահատում խմբագրել

Ողջույն հարգելի Արման, Գնահատում էջում դու երկու հոդված էիր առաջադրել, կարծում եմ հարկավոր է դրանք ամփոփել, այսինքն փակել, դա հարկավոր է կատարել անկախ նրանից, թե երբ ես կարգավիճակի առաջադրելու...--6AND5 (քննարկում) 18։05, 7 Սեպտեմբերի 2014 (UTC)

Հարգելի 6AND5, իմ ժամանակը շատ սուղ է։ Վիքիընդլայնում նախագիծն ահռելի ժամանակ է խլում։ Հենց ազատ լինեմ, կփորձեմ փակել, կամ էլ դու ինքդ կարող ես փակել։ Ես միայն շատ շնորհակալ կլինեմ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 18:58, 7 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Փակեցի...--6AND5 (քննարկում) 19:52, 7 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն, հարգելի 6AND5։ --Արման Մուսիկյան (քննարկում) 20:12, 7 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Գյումրի խմբագրել

Բարև հարգելի Արման, Գյումրի հոդվածում դեմից նշված է, որ Լենինական կոչվել է մինչև 1991 թվական, հավանաբար վրիպակ է, երևի մինչև 1990 թվական պիտի գրվեր, իսկ դու կարող է իմանաս կոնկրետ, որ ամիսներին է 1990 թվականի և 1992 թվականի անվանափոխումները կատարվել։--6AND5 (քննարկում) 19։19, 14 Սեպտեմբերի 2014 (UTC)

Բարև հարգելի 6AND5, որքան գիտեմ, դա իմ կողմից չի գրվել։ Ես Գիտեմ, որ Գյումրին Լենինականից հետո մի պահ անվանափոխվել է Կումայրիի։ Քրոջս ծննդյան վկայականում գրված է օրինակ Կումայրի (1990 թ. փետրվար)։ Իսկ Գյումրիի է վերանվանվել 1991 թ.-ի սեպտեմբերի 21-ին ըստ Կազմողներ Համազասպ Պիճիկյանի և Պարույր Զաքարյանի "Գյումրի" (2013) գրքի։--Արման Մուսիկյան (քննարկում) 19:44, 14 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
  Շնորհակալություն, դա ուզում էի ճշտեի անձանց կենսագրականների համար, որ անվանումը նշելու համար...--6AND5 (քննարկում) 20:04, 14 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Նոր նայեցի կադաստրի գրքում (http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf 58 էջ), նշված է 13.03.1992...--6AND5 (քննարկում) 20:14, 14 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Դե ուրեմն ուղղիր այն ըստ աղբյուրի` նրա վրա հղում դնելով։--Արման Մուսիկյան (քննարկում) 20:19, 14 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բարև Արման, կարող ես վերընշված գրքից ստուգել թե Կումայրին անվանափոխվել է 1837 թե 1840 թվականին, հոդվածում երկու թիվն էլ կա...--6AND5 (քննարկում) 16:24, 29 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ըստ աղբյուրների մեծ մասի, թեև կարող է բոլորն էլ մի տեղից վերցված լինեն, 1836-ին ռուսները Կումայրի բնակավայրից ոչ հեռու կառուցել են բերդը և թագուհու այցից հետո անվանել Ալեքսանդրապոլ։ Ամրոցը աճել միացել է Կումայրիին և 1840-ին ստացել քաղաքի կարգավիճակ։ Այնպես որ 1840-նն է Կումայրին Ալեքսանդրապոլ վերանբվանելու տարեթիվը։ Թեև այս էլ է գրած՝ «Այստեղից միանգամայն պարզ է դառնում, որ Ալեքսանդրապոլ է անվանվել 1836 թվականին նոր կառուցված բերդամրոցը և ոչ թե Գյումրի գյուղը, որն ի դեպ, 1837 թվականից սկսած, ստանալով քաղաքի կարգավիճակ, իր վրա վերցրեց նաև բերդի Ալեքսանդրապոլ անվանումը:» Այսինք քաղաքի կարգավիճակը այստեղ գրած է 1837-ին է ստացել։ -◙Beko (քննարկում) 17:09, 29 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Այսինքն ըստ քաղաքապետարանի կայքի քաղաքի կարգավիճակ ստացել է 1837 թ-ին, իսկ անվանափոխվել է 1840 թ-ին, ճիշտ եմ հասկացել հարգելի Beko--6AND5 (քննարկում) 09:55, 30 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ես հիմա Երևանից դուրս եմ գտնվում և գրականությունիցս հետո։ Կճշտեմ, երբ հասնեմ տուն, հավանաբար երկուշաբթիից ոչ շուտ։--Արման Մուսիկյան (քննարկում) 18։10, 29 Նոյեմբերի 2014 (UTC)--Արման Մուսիկյան (քննարկում) 18։10, 29 Նոյեմբերի 2014 (UTC)

Հարգելի 6AND5, ըստ Գյումրի 2013 թ.-ին հրատարակված գրքի քաղաքը Ալեքսանդրապոլ է վերանվանվել 1837 թ.-ի հոկտեմբերին Նիկոլայ Ա. կայսրի Գյումրի այցելությունից հետո։ --Արման Մուսիկյան (քննարկում) 06:06, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Մերսի Արման, փաստորեն տարբերվում է քաղաքապետարանի վերլուծական նյութից, այդ դեպքում կարելի է երկու տարբերակները նշել հոդվածում նշումներ բաժնի միջոցով:--6AND5 (քննարկում) 07:46, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Խնդրեմ, հարգելի 6AND5: --Արման Մուսիկյան (քննարկում) 07:48, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

ՍեՓխանյան, ոչ թե ՍեՏխանյան խմբագրել

Հարգելի Արման Մուսիկյան, ֆեյսբուքի Հայերեն Վիքիպեդիայի էջում հոդվածիս մոտ գրել էիք «Սետխանյան»։ Ազգանունս «փ» տառով է գրվում։ ։)) --Սեփխանյան (քննարկում) 15։41, 30 Սեպտեմբերի 2014 (UTC)

Բարև, հարգելի Սեփխանյան։ Կներեք անուշադրությանս համար։ Այն արդեն ուղղեցի։ Եվ անչափ մեծ շնորհակալություն, ձեր հոդվածների համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 15:44, 30 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն --Սեփխանյան (քննարկում) 16:05, 30 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Խնդրեմ --Արման Մուսիկյան (քննարկում) 16:15, 30 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

kinopoisk.ru թե՞ խմբագրել

ողջույն Արման ջան, ո՞նց ես, նկատել եմ որ ֆիլմերի պոստերներում որպես աղբյուր նշում ես միայն ընդհանուր կայքը, ինչ կարծիքի ես, այդպես է ավելի ճիշտ թե կոնկրետ նշել հղումը։ --ERJANIK քննարկում: 13։50, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, Երջանիկ ջան։ Ի նկատի ունես նշեմ նկարի կոնկրետ հղո՞ւմը։--Արման Մուսիկյան (քննարկում) 13:55, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
դե հա, այդպես հաստատ ավելի լավ կլինի: --ERJANIK քննարկում: 05:25, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հաջորդ պատկերներն այդպես կանեմ, Երջանիկ ջան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 06:22, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Պատկեր:Pixie Hollow Games poster.jpg, Արման ջան գրված չի կոնկրետ հասցեն ։ --ERJANIK քննարկում: 11:07, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Խնդրանք խմբագրել

Ողջո՜ւյն, Արման ջան։ Խնդրում եմ Իսպանիայի քաղաքների երեկվա թարգմանությունները չարխիվացնես։ Բոլոր հոդվածներում կոպիտ սխալ կա, մասնավորապես՝ Մունիցիպալիտետը գտնվում է Ռիոխա Ալավեսա թաղամասում։ Район բառը թարգմանել են որպես թաղամաս։ Արդեն ասել եմ, որ ուղղեն։ --Լիլիթ (քննարկում) 05։20, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)

Եղավ, Լիլիթ ջան։ Շնորհակալություն ուշադրության համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 05:21, 8 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել


Բարև Ձեզ: Խնդրում եմ նայեք Շախմատային օլիմպիադա 1976 հոդվածը:

Կաղապար խմբագրել

Բարի օր։ Չէմ կարողանում ստանալ նորմալ կաղապար վիրուսներին նվիրված հոդվածների համար։ Կոնկրետ Էբոլա հոդվածի մասինա խոսք։ Koryunum (քննարկում) 08։17, 10 Հոկտեմբերի 2014 (UTC) ։ Ողջույն, Կորյուն ջան։ Պատճառը նրանումն, որ պետք է առանձին կաղապար օգտագործել, այլ ոչ թե անգլերեն կամ այլ Վիքիից այն բերել։ Եթե չկա, ապա այն պետք է նախ ստեղծել։ Տես օրինակ բնակավայրի տեղեկաքարտը։ --Արման Մուսիկյան (քննարկում) 08։41, 10 Հոկտեմբերի 2014 (UTC)

Վիրուսների համար կարծեմ ունենք տեղեկաքարտ։ Պետք է հարցնել Դավիթին։ --Լիլիթ (քննարկում) 09:09, 10 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Կորյուն ջան, մեր տաքսոտուփը վիրուսների հետ ինչ-որ խնդիրներ է ունենում, դրա համար մեր մյուս դասակարգման կաղապարն եմ դրել (տաքսոնը): --Դավիթ () 09:27, 10 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Պարզե, կփորձեմ ուղղել կամ էլ նոր ստեղծեմ:Koryunum (քննարկում) 09:32, 10 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հարցերի դեպքում կարող ես դիմել, Կորյուն ջան։ Բայց գիտեցի, որ տեղեկաքարտ սարքելը մի փոքր գլխացավանք է, բայց հոդվածին լավ տեսք է տալիս։--Արման Մուսիկյան (քննարկում) 10:10, 10 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Իրոք, համաձայն եմ: Հոդվածը ավելի պարզ ու մատչելի դարձավ ընթերցողի համար: Հարց..ճիշտ ասաց ունեմ: Ո՞նց կարամ նախադասության մեջ տեղադրեմ երկրների դրոշները, փոքր տեսքով:Koryunum (քննարկում) 10:36, 10 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Չգիտեմ, Կորյուն ջան։ Նման բան երբևէ չեմ արել։ Գուցե Մհերն իմանա։ --Արման Մուսիկյան (քննարկում) 10:50, 10 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Այսպե՞ս՝  , եթե այո, ապա՝ {{Դրոշ|Իսպանիա}} --Լիլիթ (քննարկում) 11:03, 10 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Այո Լիլիթ ջան) Ուզում եմ վերջացնեմ հոդվածը, աղյուսակի մեջ տեղադրեմ դրոշները, որպիսզի ավելի գեղեցիկ ստացվի: Շնորակալ եմ օգնության համար:Koryunum (քննարկում) 11:10, 10 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Կորյուն ջան, որպեսզի աղյուսակում միանգամից երկրի անունն էլ գրվի (մի հատ դրոշը չդնես, մի հատ էլ երկիրը գրես), կարող ես միանգամից այս կաղապարն օգտագործել՝ {{դրոշավորում|Իսպանիա}}, արդյունքում՝   Իսպանիա։ --Լիլիթ (քննարկում) 11:18, 10 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բարի)Koryunum (քննարկում) 11:20, 10 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ օգնության համար, սա էլ վերջնական տեսքը:Koryunum (քննարկում) 11:32, 10 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լավ է ստացվել, ապրես, հարգելի Koryunum։ --Արման Մուսիկյան (քննարկում) 11:51, 10 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Շնորհավորում եմ խմբագրել

 

Շնորհավորում եմ վիքիպեդիայի ամենաոգեշնչող մասնակից պարոն Մուսիկյանի ծննդյան տարեդարձը՝ ցանկանալով նորանոր հաջողություններ։ ։) --Karine1999 (քննարկում) 07։57, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)

Միանում եմ շնորհավորանքներին և ցանկանում առողջություն ու երջանկություն:--6AND5 (քննարկում) 08:11, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Արման ջան, շնորհավորանքներս։ Առողջություն ու գործում բազմաթիվ հաջողություններ եմ ցանկանում։ — Ջէօ (ᄉeoul) 08:29, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, լավ շնորհավորանքների համար :) --Արման Մուսիկյան (քննարկում) 11:46, 11 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Կատեգորիա:Անմշակ էջեր խմբագրել

Ողջույն հարգելի Արման, եթե կարող ես նայիր այս երկու փոքրիկ էջերը. [1], դու ես անմշակ կաղապար դրել։ Եթե ջնջման ենթակա են, ապա ջնջիր կամ ասա ես անեմ, եթե ոչ, ապա կաղապարները հանենք--6AND5 (քննարկում) 10։21, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)

  Արված է հարգելի 6AND5: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:46, 12 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

աշխատասեր կինոսիրողի շքանշան խմբագրել

  Արծաթե Կինոշքանշան
Հարգելի՛ Nimeru23, այս շքանշանը ձեզ կինոյի թեման զարգացման համար։

Շնորհակալություն, Երջանիկ ջան։ Մենակ թե ստորագրություննդ է պակասում ։) --Արման Մուսիկյան (քննարկում) 11։47, 15 Հոկտեմբերի 2014 (UTC)

Խնդրանք խմբագրել

Բարև հարգելի Արման, խնդրում եմ ուշադիր լինես նմանատիպ խմբագրություններին.[2]--6AND5 (քննարկում) 10։26, 13 Նոյեմբերի 2014 (UTC)

Ես ուշադիր եմ, հարգելի 6AND5: Քվեարկությունները հսկայական ժամանակ են խլում ինձանից, իսկ իմ ժամանակը շատ սուղ է: Չեմ կարող միանգամից ամեն ինչին հետևել:--Արման Մուսիկյան (քննարկում) 10:35, 13 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Իսկ ժամանակի չեմ արձագանքել, քանի որ նմանատիպ դեպքերում քվեարկությունները պետք է միանգամից դադարեցվեր: Հարգելով Արտաշեսին, և կռահելով, որ նա չգիտենալով հանդերձ է այդ հարցով դիմել, չեմ պատասխանել և համապատասխան քայլեր չեմ ձեռնարկել: Ինչ մնում է ուշադրությանը ես առավել ուշադիր եմ Վիքիպեդիայում: Այնպես որ ձեր դիտողությունն այնքան էլ տեղին չէ: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:38, 13 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Արման ջան խոսքը ինչ քվեարկության մասին է, ես չհասկացա, ես քեզ հղում եմ տվել [3], Գեղարքունիք մարզի հոդվածի պատմության, որտեղ դու մեծածավալ ավելացրած նյութում խմբագրումներ էիր կատարել, իսկ սովորաբար երբ մեծածավալ նյութ է ավելացվում հոդվածում, ամենայն հավանակությամբ այն պատճենված է լինում որևէ կայքից, խոսքը սրա մասին է...--6AND5 (քննարկում) 10:58, 13 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ահագին նյութեր կարող ես գտնել, որ մարզպետարանի կայքից տեղափոխված է, իհարկե, այն փոփոխման ենթարկելով, կամ վերաշարադրելով: Բայց եթե ամբողջական պատճենում է, այն ենթակա է հեռացման:--Արման Մուսիկյան (քննարկում) 11:12, 13 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

անաղբյուր թե արագ անաղբյուր խմբագրել

Արման ջան, ողջույն, ո՞նց ես, այս հոդվածը պիտակել էիր անաղբյուր ու անկատեգորիա, լավ ես արել, նորմալ է, ուղղակի օրինակ ես որ նայեցի պարզ էր արդեն որ ՀՍՀ-ից է վերցված, կարևորը իհարկե որ հասցնում ես աչքի տակով գոնե անցկացնես հոդվածները, ապրես շատ, բայց ավելի լավ կլինի որ ավելի տեղին պիտակներ ավելացնես, նորից եմ ասում, բայց կարևորը որ հասցնես, ինչքանով որ կարող ես։ --ERJANIK քննարկում: 10։57, 13 Նոյեմբերի 2014 (UTC)

Երջանիկ ջան, երբ նմանատիպ լիքը հոդվածներ են լինում ահավոր հոգնեցուցիչ է այն կարգի բերելը ու ջոկել արդյոք ՀՍՀ-ից է նյութը թե ոչ: Ստիպված անաղբյուր դնելով անցել եմ առաջ, որ խմբագիրն արձագանքի: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:05, 13 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Արման ջան նորմալ է, չեմ ասում ինչու ես դրել, ասում եմ ուղղակի: --ERJANIK քննարկում: 11:39, 13 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

անավարտ թե չանավարտ խմբագրել

ողջույն Արման ջան, ոնց ես???, կապված այս խմբագրման հետ, այս հոդվածը որ ես եմ ստեղծել, դրել եմ անավարտ, քանի որ 2-3 նախադասություն է միայն, չկա մրցանակի տեղեկաքարտ չկան ծանոթագրություններ, չկան այդ մրցանակի անվանակարգերը և այլն, թող մնա անավարտ, ինչպես որ ճիշտն է։ --ERJANIK քննարկում: 07։37, 20 Նոյեմբերի 2014 (UTC)

Երջանիկ ջան, ինչքան է այդ հոդվածը մնալու անավարտ: Իմ կարծիքով անավարտների պետք է ավարտվել: Կարծեմ մի անգամ դու էիր ինձ գրել, որ հոդվածները միշտ էլ անավարտ են և այն կարելի է անգամ զարգացնել, եթե հոդվածն ունի ընտրյալի կարգավիճակ: Միջինից բարձ որակի հոդվածներին կամ էլ այն հոդվածներին, որ ի վիճակի չէ այլևս մի բան ավելացնել, առաջարկում եմ չդնել Անավարտ կատեգորիան, այլապես մենք հիմա մոտ 50 000 անավարտ հոդված կունենանք ի դեմս Արևմտյան Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրանիայի բնակավայրերի: Ներկայումս մենք ունենք ավելի քան 2900 անավարտ հոդվածներ, որոնցից շատերը չեն համապատասխանում կատեգորիային: --Արման Մուսիկյան (քննարկում) 07:44, 20 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Կներեք միջամտելու համար, բայց լրիվ համաձայն եմ Արմանի հետ։ --Լիլիթ (քննարկում) 07:58, 20 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
ընդհանուր ես էլ համաձայն, բայց կոնկրետ այս հոդվածը անավարտ է, ինքան կմնա անավարտ թող մնա, բայց անավարտ է, այս հոդվածի համար ի վիճակի ենք ավելացնել նյութեր, ասենք անվանակարգերը, ռեկորդակիրներ, հանձմնան վայրը, տարեթվերը և այլն, բայց այն դեպքերում երբ իրոք այլևս մեծ իմաստով ասած չի կարելի ավելացնել, պետք է հանել անավարտ կաղապարը, բայց կոնկրետ այս դեպքում հաստատ կարելի է գտնել նոր նյութեր, այնպես որ թող մնա: --ERJANIK քննարկում: 08:02, 20 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, այդ հոդվածը թող քո ասածով լինի, բայց ես հիմա փորձում եմ ֆիլտրել անավարտ հոդվածները: Ունենք 1-2 էջի չափով ինֆորմատիվ հոդվածներ, որ դեռ անավարտ են: Հոդվածներ էլ կան, որ իսկի հանրագիտարանային չեն: --Արման Մուսիկյան (քննարկում) 08:06, 20 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
դե հա, դա ուրիշ բան, ի դեպ AWB-ը երբ երկար հոդված է լինում անավարտ կաղապարով, առաջարկում է հանել այդ կաղապարը, այսօր կամ վաղը տեսնեմ կարող եմ բոտովս մի հատ անցնեմ այդ հոդվածների վրայով: --ERJANIK քննարկում: 08:43, 20 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լավ կլինի, Երջանիկ ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 09:54, 20 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Արման ջան ողջույն, ո՞նց ես, սա ու սա միթե անավարտ չէին, այս դեպքում թույլ տուր չհամաձայնվեմ քո հետ, լավ կլինի իհարկե որ անավարտ չլինեին, բայց փաստացի անավարտ են: --ERJANIK քննարկում: 05:15, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, որը որ միջին և ավելի բարձր մակարդակի հոդված է անավարտները հանում եմ: Փորձը ցույց է տալիս, որ նրանք այդպես էլ դեռ երկար կմնան: Իսկ ընթերցողների մոտ այդ հոդվածները միայն վատ կարծիք կարող են ստեղծել: Եթե ինչ-որ հոդվածի հետ համաձայն չես, կարող ես անավարտ պիտակը կրկին ավելացնել: Ուղղակի անավարտների թիվը հասել է մոտ 3000-ի և բազմաթիվ հոդվածներում անավարտն իզուր է դրված: Անավարտների եմ հանդիպում նաև բազմիմաստության հոդվածներում, որը չափից դուրս անտրամաբանական է:--Արման Մուսիկյան (քննարկում) 07:15, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Համաձայն եմ Արմանի հետ։ --Լիլիթ (քննարկում) 07:21, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
թե երկար մնա թե նոր ստեղծվի, եթե հոդվածը անավարտ է, ապա անավարտ է։ --ERJANIK քննարկում: 08:56, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, նման կատեգորիաների կիրառումն ավելի շատ իմաստ ունի կիրառել մեծ Վիքիներում, քան մեր մոտ: Անավարտ պիտակելու իմաստը այն է, որ ուրիշ խմբագիրները տեսնեն, որ հոդվածը զարգացնել է պետք: Մեր Վիքին դեռ այդ մակարդակի չի հասել: Մասնակիցներից շատ-շատերը չեն ուզում բարելավվել արդեն գոյություն ունեցող հոդվածները: Այ երբ որ էական տեղաշարժ տեսնեմ այս ասպարեզում, նոր կասեմ, թե որքան ուզում եք անավարտի կաղապար դրեք: Իսկ հիմա այն արժե թողնել միմիայն բացահայտ անավարտ հոդվածների վրա, երբ եղած նյութից պարզ չէ, թե ինչի մասին է: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:01, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Արման ջան, ճիշտ ես, անավարտ պիտակի իմաստներից մեկը նաև այն է, որ ուրիշները տեսնեն ավելացնեն, հաստատ շատ են եղել դեպքեր երբ ուրիշները տեսել ու ավելացրել են, բայց դա միակ իմաստը չի անավարտ պիտակելու, անավարտ է, նոև որ հասարակ ընթերցողը կարդա ու չասի «էս ինչ կիստա հոդված է», այլ տեսնիր որ գրված է անավարտ, նաև մեծ առումով չէ որ անավարտ էին մասնավորապես իմ կողմից անավարտ պիտակված իմ ստեղծած հոդվածները, դեռ շատ բաներ կան, որ պետք է գրվեն, գոնե կարևոր բաները թող լինեն կենսագրական միքանի տվյալն և այլն, կոնկրետ դրանց դեպքում միայն կինոյի մասով էին տվյալներ։ --ERJANIK քննարկում: 10:19, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Մղամուճ խմբագրել

Եթե ազատ ժամանակ կունենաք, խնդրում եմ օգնեք պարզել, թե որ տեղ եմ սխալվել [ՄղամուճKoryunum (քննարկում) 18։48, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, հարգելի Koryunum։ Հայերեն Վիքիպեդիայում հիմա հոդվածների որակի խստացում է։ Այս մի հոդվածը միջլեզվային չուներ և ոչ մի աղբյուր իր մեջ չէր պարունակում։ Առաջին հայացքից կասկածելի է երևում հասարակ մարդկանց համար, ով խորացած չէ կենսաբանության մեջ։ Ես միջլեզվային հղումը կարողացա տալ։ Քեզ խնդրում եմ ռուսերեն աղբյուրից մի քանի հատ արտաքին հղումներ ավելացնես և արդեն ամեն ինչ կարգին կլինի։ Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 19:06, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)։Պատասխանել
Բարի, շնորհակալ եմ պարզաբանման համար:Koryunum (քննարկում) 19:14, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Խնդրեմ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19:20, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ավնիկ խմբագրել

Ավնիկը ըստ Աշխարհացույցի, Այրարատ նահանգի Հավնունիք գավառի կենտրոնական բերդն էր։ Իսկ Վերին Բասեն անունով գավառ ընդհանրապես գոյություն չունի։ Շնորհակալություն։--Zyzzzzzy (քննարկում) 05։11, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ի հարկ է, սիրով, այլևս կքննարկեմ նախքան ոևէ անվանափոխում անելուց:--Zyzzzzzy (քննարկում) 05:14, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հարգելի Zyzzzzzy, խնդրում եմ, մյուս անգամ հարցին պատասխանել այնտեղ, որտեղ որ ձեզ հարց է տրվել։ Ձեզ մոտ այդ խախտումը շատ եմ նկատել։ Ես այդ գյուղերի ցանկը վերցրել եմ Էրզրումի նահանգի հայաբնակ բնակավայրեր էջից, որն իր հերթին վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից։ Ես չգիտեմ, թե ինչու է այդտեղ գրված Վերին Բասենի գավառ, բայց ըստ իմ ասած բառարանի գոյություն են ունեցել Բասեն և Ստորին Բասեն (Ներքին Բասեն) գավառներ։ Ես ամենաուշը վաղը Վերին Բասեն գավառը կանվանափոխեմ և կուղղեմ բոլոր հոդվածներում։ Շնորհակալություն ձեր դիտարկման համար։ Ես ներկայումս դեռ Բիթլիսի վիլայեթի գյուղերի հոդվածների վրա եմ աշխատում։ Այդ գավառը դեռ չէի ճշտել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 05:29, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ ընկեր Արման: Առաջիկայում ձեր դիտողությունները նկատի կառնեմ:--Zyzzzzzy (քննարկում) 05:46, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ձեզանից էլ եմ շնորհակալ, որ օգնում եք կարգի բերել Արևմտյան Հայաստանի հոդվածները։ --Արման Մուսիկյան (քննարկում) 05:49, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
  Արված էՀարգելի Zyzzzzzy, բոլոր հոդվածներն արդեն ուղղված են և Վերին Բասենը փոխարինվել է Բասենով։ --Արման Մուսիկյան (քննարկում) 09:01, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Արագ ջնջման էջեր խմբագրել

Ողջույն Արման ջան, արագ ջնջման պիտակը նշանակում է, որ ջնջման կարիքը միանշանակ է, և ադմիններին խնդրում են այն ջնջել առաջին հնարավորության դեպքում։ Եթե դու ինքդ ադմին լինելով ու ինքնուրույն ջնջելու հնարավորություն ունենալով, դնում ես «արագ ջնջման» պիտակ, կարծում եմ դա մինշանակ արագ ջնջման դեպք չէ, և ավելի ճիշտ է «սովորական» ջնջման առաջադրել։ Կառաջարկե՞ս ջնջման։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 23։38, 26 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, Ալեքսեյ ջան։ Հոդվածը նորաստեղծ էր և կասկածելի բնավորությամբ։ Ես մտածեցի գուցե սխալվեմ, եթե ջնջեմ, դրա համար դրեցի արագ ջնջման պիտակը։ Դրանից հետո մասնակիցը մի քանի հատ նույն աղբյուրից ավելացրեց, որի տառերը հնարավոր իսկ չէր ընթերցել։ Ինձ որ մնա, հենց հիմա էլ կջնջեմ, բայց քո խորհրդով հիմա կդնեմ ջնջման։--Արման Մուսիկյան (քննարկում) 03:04, 27 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ խմբագրել

  Վիքիտոնածառ
Ողջույն Արման ջան, շնորհակալություն քո մեծքանակ ներդրումների համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ --ERJANIK քննարկում: 05։01, 29 Դեկտեմբերի 2014 (UTC)

Շնորհավոր Նոր Տարի խմբագրել

  Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Nimeru23, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2014 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք, որ 2015-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար, և համատեղ ուժերով էլ ավելի կհարստացնենք այն։


Խնդրանք խմբագրել

Ողջույն, կարող ես բոտդ միացնել տեսնես ԱՎԲ-ով կարողանում է աշխատի թե ո՞չ:--6AND5 (քննարկում) 16:19, 11 Հունվարի 2015 (UTC)

Ողջույն։ ավաղ ձեռքիս տակ եղած համակարգչի տակ չունեմ, բայց պիտի որ նորմալ աշխատի։ Մի քանի օր առաջ աշխատացրել եմ։ Ժամանակս չի ներում, հարգելի 6AND5, թե չէ նորը կքաշեի ու կփորձեի։ Դրա համար էլ ստիպված վիքիարձակուրդ եմ վերցրել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 16:31, 11 Հունվարի 2015 (UTC)
Պարզ է ուղղակի նոր էջ ստեղծել, Վիքիպեդիա:AutoWikiBrowser/CheckPage, որ ըստ տրամաբանության պետք է թույլ չտա, որ այդ էջում չգրանցված բոտերը և ոչ ադմինիստրատոր մասնակիցները կարողանան ԱՎԲ-ով խմբագրել, ուղղակի փորձարկում եմ, դրա համար հարցրի...--6AND5 (քննարկում) 16:34, 11 Հունվարի 2015 (UTC)
Ես որ նոր էջ ստեղծել չգիտեմ AWB-ի միջոց, հարգելի 6AND5։ Ես AWB-ն միշտ օգտագործել եմ մեխանիկական գործն ավտոմատացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 16:38, 11 Հունվարի 2015 (UTC)
Ավբ-ով չեմ ստեղծել, այլ ես եմ ստեղծել, որպեսզի քո բոտը հետո կարանա աշխատի ԱՎԲ-ով պետք է այդ իմ ստեղծած էջի մեջ անվանումը ավելացվի...--6AND5 (քննարկում) 16:47, 11 Հունվարի 2015 (UTC)

Աշխարհագրական խմբագրել

  Աշխարհագրական շքանշան
Արման ջան, այս շքանշանը քեզ՝ մեր վիքիպեդիայում Իտալիայի, Գերմանիայի, Իսպանիայի և շատ այլ երկրների քաղաքները, գետերը, լեռները և այլ հոդվածները Վիքիընդլայնումով ստուգելու և վերահսկելու համար: Քո այս ծրագրի շնորհիվ հայերեն Վիքիպեդիան հարստացավ մի քանի հազար հոդվածներով, և բազմաթիվ խմբագիրներ կատարեցին մեծածավալ թարգմանություն։--Հայկ (արաբագետ) 21:58, 11 Հունվարի 2015 (UTC)

։Շնորհակալություն, Հայկ ջան։ Վիքիընդլայնման կրակը կաշխատեմ փոքր-ինչ շատե պահել, մինչև մայիս։ Նախագիծն իմ դուրն էլ է շատ գալիս։--Արման Մուսիկյան (քննարկում) 03:19, 12 Հունվարի 2015 (UTC)

Ողջույն, նայիր այս հղումը[4], կարող է հետո կրկին վերաառաջադրում լինի:--6AND5 (քննարկում) 15:43, 19 Հունվարի 2015 (UTC)

Աչքիս բացառության կարգով է մնացել, հարգելի 6AND5։ ՀՍՀ-ից է տեղափոխված, դրա համար էլ մնացել է։--Արման Մուսիկյան (քննարկում) 18:29, 19 Հունվարի 2015 (UTC)

Հարց խմբագրել

Ողջույն Արման ջան. ինչպես ես?: Մի բան հարցնեմ. Դյուրարարա!! հոդվածում օգտագործված է ! նշանը, որը կարծեմ հայերենում չի գործածվում.ինչ անել?--Նորայր քննարկում: 07:52, 17 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Լավ եմ, հարգելի Նորայր: Ճիշտն ասած չգիտեմ ինչպես կլինի ճիշտ գրել: Կարող ես հոդվածի քննարկման էջում անվանափոխման հարց բարձրացնել, որ չարձագանքեն, գրես Խորհրդարանում: --Արման Մուսիկյան (քննարկում) 07:58, 17 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Լավ, այդպես էլ կանեմ :)--Նորայր քննարկում: 08:01, 17 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
! նշանին համապատասխանում է հայերեն (՜) բացականչական նշանը։ Հոդվածը պետք է վերանվանվի Դյուրարարա՜։--Լիլիթ (քննարկում) 08:03, 17 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն արձագանքի համար, Լիլիթ ջան:--Արման Մուսիկյան (քննարկում) 09:38, 17 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհավո՜ր խմբագրել

  Երջանկության միջազգային օր
Հարգելի Nimeru23, մարտի 20-ը աշխարհում նշում են երջանկության, ուրախության և հաճույքի միջազգային օր: Շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Հարգանքներով`--Νοραγρ (συζήτηση) 13:36, 20 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Բոտի ուղղումների հետշրջումներ խմբագրել

Ողջույն Արման ջան, որո՞նք են 1 և 2 հետշրջումների պատճառը։ Ճիշտն ասած պարզ չէր։ Այդ վերահղումները ունեն ավելնորդ բացատներ և նոր տողեր, որոնք վերահղումներում չպետք է լինեն։ Քանի որ այլ ուղղումներ այդ վերահղման էջերում չեն կարող ակնկալվել, գտա որ միայն կոսմետիկ փոփոխություններ անելը տեղին է։ Առայժմ դադարեցնում եմ այդ ուղղումները, կսպասեմ պատասխանիդ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 14:11, 1 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն, Ալեքսեյ ջան: Պատահաբար եմ հետ շրջել, կներես: Հատ-հատ ուշադիր նայել եմ, բայց բաց թողում է եղել ուրեմն: Ես Իտալիայի բնակավայրերն եմ գավառ առա գավառ կարգի բերում: Երեկ սխալ հրաման տալու պատճառով բոտս շարքից դուրս էր բերել գավառը կատեգորիա կազմող կաղապարը: Ես իմոնքս եմ բոլորը հետ տվել, որ շարունակեմ: Հանգիստ շարունակիր գործդ, Ալեքսեյ ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 14:18, 1 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Ահ, հասկանալի է, Արման ջան։ Մերսի արագ արձագանքի համար։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 14:22, 1 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Խնդրեմ, Ալեքսեյ ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 14:26, 1 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Սուրբ Զատիկ խմբագրել

  ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
Քրիստոս հարյավ ի մեռելոց ...: Շնորհավոր Սուրբ Զատիկ  --Գարիկ Խաչատրյան 19:45, 5 Ապրիլի 2015 (UTC) Պատասխանել
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի: --Արման Մուսիկյան (քննարկում) 15:49, 5 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Իրանի քաղաքներ խմբագրել

Ողջույն, Արման: Մի խնդրանքով եմ դիմում քեզ՝ ջնջել Իրանի քաղաքները քո աղյուսակներից ու ցանկերից: Դրանցում բավական սխալներ տեսա, ինչն ուղղելու համար ես ժամանակ չունեմ [5]: Փոխարենը մենք ամռանը իրանագետների հետ պատրաստվում ենք դա անել: Հաճելի խմբագրումներ: --Հայկ (արաբագետ) 07:44, 11 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն, Հայկ: Օստան բառը նախ և առաջ ընդունված է: Այն կարող ես նայել ՀՍՀ-ից: Ես արդեն ջնջել եմ, որպեսզի նախորոք խուսափեմ վեճերից և Իտալիայի հոդվածների նման ծավալուն շտկումներից: Իսկ մնացածում այն աստիճան ահավոր սխալներ չկան, որքան որ դու ես ասում: Ես որ ամբողջությամբ կարդացել եմ այն աչքի է անցկարել անգամ Նազելին: Ճիշտ է դու լեզվին տիրապետում ես և կարող ես ճիշտն ասել, թե Էրակ է, թե Էրաք: Ինչևէ, հիմա տգեղ կլինի ցանկերը դնել ու միագամից նախագծից ջնջելը, բայց նորերը չեմ ավելացնի: Ահագին պակասող օստանների, քաղաքների ու գյուղերի հոդվածներ դեռ կան: Խնդրում եմ, եթե կարող ես, նախագծի հոդվածների անվանումները ճշտիր: --Արման Մուսիկյան (քննարկում) 09:58, 11 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Արման, ինչու է քո մոտ այնպիսի տպավորություն, որ երբ ես խոսում եմ, ուրեմն վիճում եմ? Օստանը ես գիտեմ ինչ է, դա մեր ոստան բառն է,որ թարգմանվում է որպես նահանգ: Սիրիայի մասին ցանկացած հոդված կարող ես բացել ու նայել, ինչպես է նախընտրելի: Ընթերցողին շփոթության մեջչգցելու համար վերնագիրը պետք է լինի հայերեն, իսկ հոդվածի ներսում գրվի բնօրինակը, ու լինեն վերահղումներ: Կարող ես նայել օրինակ սա` Բոսրա: Դրված է և քաղաքը, և բոլոր վարչատարածքային շրջանները` հոդվածում ու կաղապարում: Դրա համար աշխատանք է պետք: Ես չեմ հասկանում, հինգ-վեց հարյուր հոդվածի ցանկը ես ստեղծել եմ Սիրիայի մասին մեկ ամսում` մանրակրկիտ հատ առ հատ ստուգելով բոլորը: Դու մի քանի օրում կարող ես ստեղծել երկու հազարը` աշխարհի տարբեր երկրների մասին, որտեղ, ամենայն հավանականությամբ չես եղել կամ լեզվին չես տիրապետում: Հիմա էլ Բրազիլիայի խնդիրը: Միկրոշրջան ագլոմերացիան որն է? Իտալիայի օրինակով այդքան մանրամասն բացտրեցիոնց է ճիշտը: Իսկ արևելքի պարագայում ես չեմ ուզենա որ այս կարգի հոդվածներ ստեղծվեն: Ով Իտալիայի համար կամ Բրազիլիայի համար սրտացավ է` թող դիմի քեզ: Ու նույն տրամաբանությամբ, ինչպես ժամանակին դիմել ես մի այլ մասնակցի,ես էլ նույն տրամաբանությամբ ու պատճաաբանությամբ դիմում եմ քեզ` հանիր ցանկերը--Հայկ (արաբագետ) 10:15, 11 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Բրազիլիայի ցանկերն Արմանը չի կազմել, այլ ես։ Եթե գտնում ես, որ սխալ է, ապա թարգմանիր և ներկայացրու այս կատեգորիայի վարչատարածքային միավորները, քանի որ ցանկերը կազմվում են այժմ։ --Լիլիթ (քննարկում) 10:20, 11 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Շատ բարի, Լիլիթ, հիմա ասեմ: Ուրեմն Բրազիլիան բաժանվում է երկրամասերի, և պետք է նշել հենց երկրամաս բառը որպես հոդվածի վերնագիր, բայց որպես վերահղում՝ Região՝ ռեժիո բառը (այս բառը ճշտել է պետք), ենթադրենք՝ Հյուսիսային երկրամաս և վերահղում՝ Հյուսիսային ռեժիո: Կաղապարներում՝ քաղաքների, սիրիական Բոսրայի օրինակը բերել եմ, պետք է անպայման նշվի ինչպես է կոչվում մայրենի լեզվով: Հաջորդ բաժանումը նահանգներն են, և պետք է նշել հենց նահանգ բառը որպես հոդվածի վերնագիր, բայց որպես վերահղում՝ estados՝ էստադոս բառը, ենթադրենք՝ Ամազոնի նահանգ և վերահղում՝ Ամազոնի էստադոս, և այսպես շարունակ: Նույն համակարգով՝ մարզերը և գավառները: Դե, իսկ ամենավերջում համայնքներն են՝ մունիցիպալիտետները: Եվ շատ ցանկալի կլինի, որ այսպիսի հարցերը խորհդրակցենք միասին:--Հայկ (արաբագետ) 12:13, 11 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, ի նկատի կունենամ։ --Լիլիթ (քննարկում) 12:27, 11 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
-Հայկ, դու այն մարդն ես, որ ես ես քո պատճառով մի մասնակցի հետ ահագին վիճեցի, որովհետև քեզ թշվառ էր անվանել և ես նրան արգելափակել էի տես այստեղ, իսկ դու հետո իմ խոսքերից մի մասը փորձեցիր իմ դեմ օգտագործել այստեղ: Կամ օգնիր, կամ հերիք է փորձեզ սխալներ գնտել ու իմ ու մի քանի մասնակիցների աշխատանքն արժեզրկել: Սա անընդունելի եմ համարում: Մեկ էլ մի բան հաստատ համոզվիր ու նոր սկսիր վիճել:--Արման Մուսիկյան (քննարկում) 10:29, 11 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Արման, նախ՝ ինչպես վիճեցիր և ինչպես վարվեցիր մասնակցի հետ՝ դրա համար, իհարկե, շնորհակալություն, բայց դա քո ընտրությունն է: Այն, որ դու անընդհատ տատանվում ես քո իսկ ընտրած որոշումներում, մի անգամ չէ, որ ակնհայտ է դարձել՝ ձայնդ կարող ես փոխել կողմ, դեմ, ձեռնպահ՝ երկու օրվա մեջ, կարող ես մասնակից արգելափակել և հետո հանել արգելափակումը՝ «բացատրելով»՝ տես, այսպես եմ անում, բայց դու էլ այսպես պետք է անես: Մանկավարժության տեսանկյունից սա գովելի է, բայց ադմինական՝ այդքան էլ չեմ կարծում: Այն, որ վիրավորանք գրող մարդը պետք է պատժվի, դա չգրված ու գրված օրենք է, և դու որպես ադմին պարտավոր ես հարգել վիքիկանոնները: Եվ արդարացում պետք չէ փնտրել՝ ասելով, որ մնացածը չեն անում, ես էլ չեմ անում: Ու մարդուն երեսով տալը ու անընդհատ հիշեցնելը, թե որքան լավ բաներ ես արել, դա, մեղմ ասած, ամենալավ գծերից չէ: Առավել ևս՝ երբ խոսքը գնում է հիշաչարության մասին, ինչը առաջին անգամը չէ, որ նկատել եմ: Սա առաջին խոսքի վերաբերյալ:
Երկրորդը՝ օգնելու ու չիմանալու: Ինչպես գիտես, և սա կարդացողները նույնպես, մեկ անգամ չէ, որ քեզ ասվել է (այդ թվում՝ իմ կողմից) ուշադիր լինել ցանկերը կազմելիս ու անունները գրելիս: Առանց խորհրդակցելու վարվում ես նույն կերպ, ու սա առաջին անգամը չէ: Ես ինքս մինչև որևէ բան սկսելը, ձեռնարկելը կամ շարունակելը մեկ անգամ չէ, որ հարցնում եմ մարդկանց, ու դրա մեջ որևէ խնդիր չեմ տեսնում: Ու եթե այնպես պարզվեց, որ այս անգամ ես սխալմամբ քեզ վերագրեցի Լիլիթի խմբագրումները, դա ոչ քո, ոչ Լիլիթի անձի հետ կապված որևէ կապ չունի: Խնդիրը կա, ուրեմն պետք է լուծվի, ոչ թե իրար վրա բարդենք ու մնա նույն վիճակում:--Հայկ (արաբագետ) 12:13, 11 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Միայն կասեմ մի բան: Ես նախընտրում եմ ցանկեր գրել և տեղադրել Վիքիընդլայնում նախագծում, քանի որ 100-ավոր մասնակիցներ մասնակցում են այդ նախագծին և ահռելի քանակությամբ հոդվածներ են ստեղծում: Լավ է ես մի օր չխմբագրեմ, բայց 100 հոգի հոդված ստեղծի: Իսկ ինչ վերաբերվում է հայնտաբերված սխալներին, ապա ոչ մի տեղ իդեալական բան չկա: Կոնկրետ Իտալիայի հոդվածները ես ուղղելով գնում, թեև դա քեզ այդքան էլ հետքրքիր չէ: Դու հավանաբար նախընտրում ես վիճել և արժեզրկել մարդկանց ներդրումները հերթական անգամն նշելով քո փայլուն գիտելիքները: Ամեն ինչին ձև ու չափ կա, Հայկ: Իսկ Բրազիլիայից մեջ բերված օրինակը դա զուգադիպություն չէր, այլ հերթական զրպատություն և հետապնդում իմ անձի նկատմամբ: Իսկ քո մասին ես ավելի ծավալուն քննարկում եմ բացել Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ#Հայկ մասնակցի վարքագիծ բաժնում: --Արման Մուսիկյան (քննարկում) 15:20, 11 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Խնդրանք Նորայրից խմբագրել

Ողջույն Արման ջան, ինչպես ես: Մի խնդրանք ունեմ, ավելի ճիշտ մի քանի   կարող եմ դիմել?----Νοραγρ (συζήτηση) 05:18, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Ասա, Նորայր ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 05:21, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

1.Կարող ես Պոկեմոն հոդվածը ջնջել, ապա առաջարկել Վիքիընդլայնման նախագծում: 2. Մեկ էլ վիքիընդլայնման նախագծում առաջարկել նաև Պիկաչու և Չարիզարդ հոդվածները: Շատ շնորհակալ կլինեմ----Νοραγρ (συζήτηση) 05:28, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Նորայր ջան, գրված հոդվածները ջնջել և վերստեղծել չի կարելի: Նման պրակտիկա ոչ մի տեղ չկա: Բացի այդ Վիքիընդլայնում ահագին հետաքրքիր թեմաներով հոդվածներ կան: Կարող ես նրանց վրա աշխատել: Բայց խնդրում եմ հոդվածի դիմաց ստորագրիր, որ մեկ այլ մասնակից, որն աշխատում է այդ հոդվածի վրա, զուր ժամանակ չկորցնի: --Արման Մուսիկյան (քննարկում) 05:32, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Դա կանեմ (ստորագրելը), սակայն Պոկեմոն հոդվածը ժամանակին ես եմ ստեղծել և այն ժամանակ գիտեի թե հոդված գրելիս աղբյուր պետք չի և ես իմ իմացածով եմ գրել (անաղբյուր), նաև կարծես անհեթեթ պարունակություն ունի. դրա համար եմ ասում----Νοραγρ (συζήτηση) 05:35, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Ինչպես Արմանն արդեն ասաց ստեղծված հոդվածները չեն ջնջվում, պետք է բարելավես արդեն եղածը։--Լիլիթ (քննարկում) 05:40, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Ծանուցումներ խմբագրել

Ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել երեք շրջանակներից կազմված մոլեկուլային կապ հիշեցնող ծանուցման հեղինակին: Արդեն երրորդ սխալ եզրակացությամբ ծանուցումն է ուղարկում: Գուցե որպես փորձառու ադմին, Դուք օգնեք հետադարձ կապ հաստատել:--Ապատ63 (քննարկում) 22:35, 22 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելի Ապատ63, ավաղ ես քիմիայի հոդվածների վրա Հայերեն Վիքիպեդիայում չեմ աշխատել: Ձեր գրածներից նույնիսկ գլխի չեմ ընկնում, թե ինչ մասին է խոսքը: --Արման Մուսիկյան (քննարկում) 03:39, 23 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
երեք շրջանակներից կազմված մոլեկուլային կապ հիշեցնող ծանուցում ասելով նկատի ունեմ կապույտ լոգոն, որով ներկայանում է այդ անանուն ծանուցողը: Ես նույնիսկ չեմ կարողանում կրկնօրինակն անել, որ հասկանալի լինի ինչ եմ ուզում ասել: Օրինակ, Ձեր ծանուցումից առաջ երկու կապույտ (մոնիտորի էկրան հիշեցնող) իրար վրա վերադրված քառակուսիներով լոգո է ցույց տալիս: Բայց ի տարբերություն Ձեր ծանուցման ես վերևում հիշատակածի հետ հետադարձ կապ չեմ կարողանում ստանալ, որ պատասխանեմ:--Ապատ63 (քննարկում) 05:27, 23 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Կներեք, բայց չեմ հասկանում, թե ինչ ի նկատի ունեք: Եթե Վիքիպեդիայից օգտվելու ինչ-որ խնդիրներ ունեք, ապա կարող եք ուսումնասիրել սա: --Արման Մուսիկյան (քննարկում) 05:31, 23 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Անանուն մեկը գրում է այսինչ հոդվածը հղվել է այնինչ հոդվածից: Ես դրա հետ համաձայն չեմ: Օրինակ, Ասսամ հոդվածը հղվել է Բենգալերենից կամ Ատոմիզմ հոդվածը հղվել է Սիմեոն Պուասոն հոդվածից, Անգիտակցականը՝ Զիգմունդ Ֆրոյդից: Դա անարդարացի է: Եթե դժվար չի, կարող եք նայել և համեմատել: Ուղղակի բարկացնող հաղորդագրություններ են ու ես չեմ կարողանում պատասխան պահանջել: Այնուամենայնիվ, շնորհակալություն:--Ապատ63 (քննարկում) 06:24, 23 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Ապատ63 ջան, եթե համաձայն չեք հղումների հետ, կարող եք հղումները դնող հեղինակին գրել։ Դա ավելի հեշտ է։ --Մասնակից:GeoO/Ս 06:38, 23 Ապրիլի 2015 (UTC)
Հարգելի Ապատ63, դրանք ոչ թե վերահղումներ են, այլ պարզապես ներքին հղումներ: Օրինակ, Ձեր նշած Ասսամ-ը հիշատակվել է Բենգալերեն հոդվածում հետևյալ նախադասության մեջ. «Խոսացողների հիմնական մասն ապրում է Ասսամ մարզում` մարզի բնակչության 28%-ը...», և քանի որ Ասսամ հոդվածի հեղինակը Դուք եք, ստացել եք ծանուցում, որ Ձեր ստեղծած հոդվածը հիշատակվել է այսինչ հոդվածում: Ընդամենը դա է: Դա չի նշանակում, որ Ասսամը և Բենգալերենը համարժեքներ են: --23artashes (քննարկում) 09:43, 23 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն, Արմենուհին էլ բացատրեց, որ դրանք ավտոմատ ծանուցումներ են, այդ է պատճառը, որ չեմ կարողանում հետադարձ կապ ստեղծել: Այդ ձևակերպումը փոխելու վերաբերյալ արդեն խորհրդարանում առաջարկս արել եմ, որ մյուս անփորձների համար նույն թյուրիմացությունը չառաջանա:--Ապատ63 (քննարկում) 11:08, 23 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Գյումրիի վիքիմարաթոն խմբագրել

Արման ջան, մի այսպիսի հարց. Գյումրիի վիքի մարաթոնին մենակ Գյումրիի մասնակիցները կարող են մասնակցել, թե բոլորը----Νοραγρ (συζήτηση) 18:15, 23 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Շիրակի մարզի մասնակիցները նաև կարող են մասնակցել: Ինքը Վիքիընդլայնում նախագծի դուստր նախագիծն է: Գաղափարն այն է, որ Գյումրի Վիքիխմբակն ակտիվանա: --Արման Մուսիկյան (քննարկում) 18:34, 23 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Իսկ չեմ կաարող եսել մասնակցել, որ եսել ակտիվանամ   ?----Νοραγρ (συζήτηση) 18:57, 23 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Ոչ Նորայր ջան: Արդեն ասացի թե ինչու: Մյուս մասնակիցների համար կա Վիքիընդլայնում: --Արման Մուսիկյան (քննարկում) 19:10, 23 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Սկսում եմ նախանձել  , իրանց լավ հոդվածներ ես առաջարկել (կենդանիների բաժինը շատ~~ լավնա)----Νοραγρ (συζήτηση) 19:12, 23 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Հոդվածներից շատերը Վիքիընդլայնում նախագծից բերել այստեղ: Ժամանակին կարող էին դրանք այնտեղ էլ տեսեն, Նորայր ջան:--Արման Մուսիկյան (քննարկում) 19:14, 23 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Շատ ափսոս--Νοραγρ (συζήτηση) 19:19, 23 Ապրիլի 2015 (UTC), երանի գյումրեցիներին...----Νοραγρ (συζήτηση) 19:19, 23 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Translating the interface in your language, we need your help խմբագրել

Hello Arman musikyan, thanks for working on this wiki in your language. We updated the list of priority translations and I write you to let you know. The language used by this wiki (or by you in your preferences) needs about 100 translations or less in the priority list. You're almost done!
 
To add or change translations for all wikis, please use translatewiki.net, the MediaWiki localisation project.

Please register on translatewiki.net if you didn't yet and then help complete priority translations (make sure to select your language in the language selector). With a couple hours' work or less, you can make sure that nearly all visitors see the wiki interface fully translated. Nemo 14:06, 26 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2015 ապրիլ խմբագրել

  Վիքի Գյումրի
Հարգելի մասնակից, այս շքանշանը ձեզ, Հայերեն Վիքիպեդիայում ձեր ունեցած զգալի ներդրման համար։ ----Νοραγρ (συζήτηση) 14:42, 26 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Շքանշա՜ն քեզ համար։ խմբագրել

  Վիքիպեդիայի պաշտպան
Արման ջան, սա քեզ, իրո՛ք դու վիքիպաշտպան ես:   Գարիկ Խաչատրյան (քննարկում) 10:45, 1 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Վիքիսեր խմբագրել

Արման ջան, բարև: Իմ համար շատ զարմանալի է, որ այդքան բողոքելուց ու դեմ խոսալուց հետո, ՎիքիՍեր հավելումն առաջինը դու ես օգտագործում:--Դավիթ () 10:50, 1 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Դավիթ ջան, ուղղակի աշխատանքի մեթոդն էր հետաքրքիր: Ուզում էի տեսնել, արդյոք ինքը ինչ որ տեղ շնորհված շքանշանների լոգ պահում է: Բայց նմանատիպ բան չգտա: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:52, 1 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Շքանշանային շքանշան խմբագրել

  Շքանշանային շքանշան
Հարգելի՛ Nimeru23 այս շքանշանը հատուկ քեզ համար ERJANIK քննարկում: 08:07, 6 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն, Երջանիկ ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 08:08, 6 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

«Քարահունջ» երաժշտական խումբ խմբագրել

Ողջույն հարգելի Արման:
Խոսքը «Քարահունջ» երաժշտական խմբի մասին էր: Չգիտեի ինչպես է պետք «Ծանոթագրություններ»ում տեղադրել հղումները, իսկ երբ ճշտեցի, արդեն հոդվածը չկար: Ներողություն եմ խնդրում շտապողականությանս համար և շատ շնորհակալ եմ պատասխանի և խորհուրդների համար: – Այս անստորագիր գրառման հեղինակն է ԳևորգՄ90 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի ԳևորգՄ90, ես վերականգնեցի Քարահունջ (խումբ) հոդվածը, բայց այս հոդվածը պետք է անպայման հաստատող աղբյուր ունենա, այլապես կջնջվի մեկ այլ ադմինի կողմից: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:34, 15 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Արման ջան, նման դեպքերում առաջարկում եմ բովանդակությունը տեղափոխել մասնակցի սևագրություն, թող այնտեղ աղբյուրներ ավելացնի, նորմալ վիքի-տեսքի բերի, նոր տեղափոխի հիմնական տիրույթ։ Կարծում եմ արդյունավետ տարբերակը դա է։ --Ջեօ (~) 10:52, 15 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Հա, չէի մտածել, Ջեօ : Շնորհակալություն հուշելու համար: --Արման Մուսիկյան (քննարկում) 12:07, 15 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Հոդվածներ Թարգմանչի անկյունից խմբագրել

Ողջույն, Արման ջան։ Ահա այն դերասանների/ռեժիսորների հոդվածները, որոնք դրված են թարգմանչի անկյունում՝ Օլեգ Յանկովսկի, Ալիսա Ֆրեյնդլիխ, Շարլիզ Թերոն, Նատալի Փորտման, Գարի Օլդմեն, Էվան Մաքգրեգոր, Էմիր Կուստուրիցա, Ալեն Դելոն, Օլեգ Եֆրեմով, Քեյթ Բլանշետ, Ջուդ Լոու, Պենելոպե Քրուզ, Վին Դիզել, Մերիլին Մոնրո, Նիկոլաս Քեյջ, Հոլի Բերի, Չարլի Չապլին, Ջեյմս Կեգնի։--Լիլիթ (քննարկում) 06:12, 18 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Բարև, Լիլիթ ջան: Իմ ցանկերում այդ դերասանները չկան: Ես նրանց չեմ ընդգրկի: --Արման Մուսիկյան (քննարկում) 06:57, 18 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Մերսի :) Փաստորեն, միայն Ջեսիկա Ալբան էր։--Լիլիթ (քննարկում) 07:05, 18 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

101 դալմաթացիներ խմբագրել

ողջույն Արման ջան, ո՞նց ես, այս մուլտֆիլմի վերնագիրը նման տեսքով ինչ-որ տեղից է վերցված, թե զուտ թարգմանություն է??, ես օրինակ միայն 101 դալմատիններ եմ լսել ու հանդիպել, թեկուզ ահա google-ում մոտ 100 նգամ, իսկ դալմաթացիներ միայն 8, ու դրան վիքիպեդիայինն են։ --ERJANIK քննարկում: 19:28, 25 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Բարև, Երջանիկ ջան: Լավ եմ, դու ո՞նց ես: Սխալ էի թարգմանել: Ուղղեցի: --Արման Մուսիկյան (քննարկում) 19:37, 25 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Խնդրանք խմբագրել

Արման ջան, ողջույն: Չցանկանալով ինչ որ մեկի պաշտպանի դերը ստանձնել՝ խնդրում եմ, որպեսզի ինտելեկտուալ մարդուն բնորոշ սառնասրտություն ցուցաբերես, քանի որ քննարկման արդյունքն արդեն պարզ է: Խորապես հարգելով և կարևորելով քո աշխատանքը Հայերեն Վիքիպեդիայում՝ խնդրում եմ առժամանակ ձեռնպահ մնալ այս քննարկումներից: Հավատա՛, որ անձամբ ինձ այս ամենը դուր չի գալիս: Վստահ եմ՝ արդարությունը կհաղթանակի, քանի որ քո արած գործը բարի է ու արդար: Համենայն դեպս, այս ընթացքում նենգություն չեմ տեսել: Հուսամ՝ խնդրանքս հաշվի կառնես՝ կենտրոնանալով այդքան կարևոր Վիքիընդլայնման և քո իսկ կողմից նախանշված երկու հորիզոնականների վրա: Մեծագույն հարգանքներով՝ --Արամ Սողոմոնյան (քննարկում) 05:23, 23 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն, Արամ ջան: Ես կմիջամտեմ շատ ծայրահեղ դեպքում, եթե ինձ ուղղված կոնկրետ հարց լինի: Ինձ մտահգում է Հայերեն Վիքիպեդիայի ներկա վիճակը, այն, որ ես ստիպված եմ իմ ժամանակը վատնել ապակառուցողական վարքագիծ ունեցող անձին նախագծից դուրս բերելով, այն որ ես չեմ կարող լուրջ ժամանակ հատկեցնել Վիքիընդլայնում նախագծին: Ես այսօրվանից անգելերենի դասերի եմ և էլ ավելի քիչ ժամանակ ունեմ նախագծին հետևելու համար: Հարգանքներով, --Արման Մուսիկյան (քննարկում) 05:43, 23 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Արման ջան, շնորհակալություն խնդրանքս չանտեսելու համար: Հավատացնում եմ, որ շուտով ամեն բան կկարգավորվի: Քեզ բարի ուսումնառություն և արևոտ վիքիօր եմ մաղթում: Լավագույն ցանկություններս՝ --Արամ Սողոմոնյան (քննարկում) 05:45, 23 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն, Արամ ջան --Արման Մուսիկյան (քննարկում) 05:47, 23 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Արման ջան, ուզում եմ ուշադրությունդ հրավիրել նաև այս խնդրի վրա: Կարո՞ղ ես ինչ-որ կերպ բացատրել դա:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 05:49, 23 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Վիզուալ խմբագրիչ չեմ օգտագործել, Արամ ջան: Դաթոն կարող է իմանա: Ինքը նորարարություններին քաջատեղյակ է: --Արման Մուսիկյան (քննարկում) 05:55, 23 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Հազար ներողություն ուշ պատասխանելու համար։ ԱշոտՏՆՂ-ն արդեն ամեն ինչ ուղղեց։ Աշոտ ջան, ապրե՛ս։ --Ջեօ 04:35, 26 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն ԱշոտՏՆՂ և Ջեօ: Ես սիրում եմ հին ձևով խմբագրել: Այն հարմար է ինձ և իմ շատ խմբագրումներ կարող եմ ավտոմատացնել իմ գիտելիքներն օգտագործելով: Այնպես որ Վիզիուալ խմբագրիչին ընդհանրապես ծանոթ չեմ: --Արման Մուսիկյան (քննարկում) 04:58, 26 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

մի Թելիկ թե երկու Թելիկ խմբագրել

ողջույն Արման ջան, մի հատ կնայես Թելիկ ու Թելիկ (Կարսի գավառ) այս գյուղերը նույնն են փաստորեն, համենայնդեպս պարունակությունը նույնն է։ --ERJANIK (քննարկում) 12:27, 24 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն, Երջանիկ ջան: Երկուսն են իրականում: Հիմա կուղղեմ: Մեկը գտնվում է Կարսի Կարսի գավառում, մյուսը Կասրի Կաղզվանում: --Արման Մուսիկյան (քննարկում) 12:34, 24 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
լավ, այս քանի օրը նման հոդվածներ եմ նայում ու այլ կիրառումներ անունով հոդվածներ ստեղծում երկիմաստության պահով։ --ERJANIK (քննարկում) 12:42, 24 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
  Արված է, Երջանիկ ջան: Հիմա ունենք Թելիկ (Կարսի գավառ) և Թելիկ (Կաղզվանի գավառ) ըստ երկու տարբեր աղբյուրների: Կարսը մեծ է, կարծում եմ հնարավոր է: Երջանիկ ջան, թե կրկնվող անվանումներ տեսնես, ձայն կհանես, ստուգեմ: Պատահում են մեկ-մեկ: Ես ժամանակ առ ժամանակ ստուգում և հղումներ եմ ավելացնում Արևմտյան Հայաստանի հոդվածներում: Բիթլիսի վիլայեթի հոդվածների մեծամասնությունն արդեն նայել եմ: --Արման Մուսիկյան (քննարկում) 12:46, 24 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
ինչպես ասեցի, էտ գործով եմ այս քանի օրը, նկատեմ կասեմ։ --ERJANIK (քննարկում) 05:15, 25 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Եղավ, Երջանիկ ջան:--Արման Մուսիկյան (քննարկում) 05:23, 25 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Արման նայի խնդրեմ Կասր Վերին և Կասր (Վանի գավառ), նորից համենայնդեպս բովանդակությամբ նույնն են։ --ERJANIK (քննարկում) 08:52, 25 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Կրկնություն էր, Երջանիկ ջան և ես ջնջեցի հոդվածներից մեկը: Ի դեպ, գրեթե բոլոր հոդվածներ նույն բովանդակությունը ունեն: Դա նախնական ինֆորմացիան է, որի հիման վրա ես բարելավումներ եմ կատարում: Վիլայեթ առ վիլայեթ գնում եմ: Բայց կրկնօրինակ հոդվածներ հնարավոր են: Հենց հանդիպում եմ ջնջում եմ, կամ իրար վրա վերահղում եմ տալիս: --Արման Մուսիկյան (քննարկում) 09:58, 25 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Ազգային պարկեր խմբագրել

Ողջույն, Արման ջան։ Մի առաջարկ ունեմ․ Ազգային պարկերի մասին հոդվածներում առաջարկում եմ ավելացնել Կանաչ գոտու տեղեկաքարտը, որի տողերն ավելի շատ են, կոորդինատներն էլ շատ հեշտությամբ տեղադրվում են։ Օրինակ, կարող ես նայել Լյուքսեմբուրգյան այգի հոդվածի տեղեկաքարտը։ Այդպիսի տեսք կունենա։ Կարծիքդ կցանկանայի լսել։ --Ջեօ 05:58, 26 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Ջեօ ջան, առաջարկած տարբերակդ ճիշտ է, շատ լավն է, բայց ազգային պարկի տեղեկաքարտը լավ կլինի կիրառել ըստ իս: Եթե թերություններ կան, ապա շտկել և կարգի բերել, որ հայերեն հոդվածի տեղեկաքարտերը համընկնեն այլալեզուների հետ: Կարծում եմ ավելի լավ բան կարող է առաջարկել Դավիթը: Ինքն է շատ է զբաղվել վիքիտվյալների հետ տեղեկաքարտի դաշտերը կապելով: --Արման Մուսիկյան (քննարկում) 06:44, 26 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Արման ջան, ազգային պարկերի հոդվածներում արգելոցների տեղեկաքարտը ավելացնել պե՞տք է ։/ Կարծեմ նույնը չեն։ --Ջեօ 11:01, 26 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Ջեօ ջան, այդ տեղեկաքարտն անգամ օգտագործված է ռուսերեն և անգլերեն հոդվածներում (տես Yellowstone National Park): Ինչևէ, եթե գտնում ես սխալ է, կարող եմ ցանկերը հեռացնել նախագծից: Հարգանքներով, --Արման Մուսիկյան (քննարկում) 11:21, 26 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Article requests խմբագրել

Hi again! Do you have time right now to do some article requests, or are you busy at the moment? WhisperToMe (քննարկում) 09:53, 5 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Hi WhisperToMe, I am very busy now. I haven't any free time now, because after my job I am studying English and work on my new book. Best regards, --Արման Մուսիկյան (քննարկում) 17:49, 5 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Ok! Have fun with your writing :) WhisperToMe (քննարկում) 19:07, 5 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Thanks, WhisperToMe --Արման Մուսիկյան (քննարկում) 19:24, 5 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Ներողություն. Ձեր հաղորդագրությունը չի լսվում. Խնդրում եմ գրել խմբագրել

Ներողություն. Ձեր հաղորդագրությունը չի լսվում. Խնդրում եմ գրել– Այս անստորագիր գրառման հեղինակն է 82.199.205.100 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Չեմ հասկանում գրառման իմաստը: Վիքիպեայում ամեն ինչ գրավոր է և ես ոչ մի հաղորդագրություն բանավոր չեմ ասել: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:13, 16 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Վաստակավոր Բոտավար խմբագրել

  Վաստակավոր Բոտավար
Արման ջան, ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ քո բոտի համար: Քո բոտը ստեղծել է 9600-ից ավել հոդված և կատարել է 47 200-ից ավ խմբագրում: Շնորհակալ ենք քեզնից: Դու իրոք Վաստակավոր Բոտավար ես:--Գարիկ Խաչատրյան (քննարկում) 18:33, 29 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն, Գարիկ ջան: Բոտն ինձ օգնում է ստուգման գործը արագացնել: --Արման Մուսիկյան (քննարկում) 18:43, 29 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել

 :--Գարիկ Խաչատրյան (քննարկում) 19:02, 29 Հուլիսի 2015 (UTC)Պատասխանել
Return to the user page of "Nimeru23/2014 Հունվար 2015 Հուլիս".