Հնագիտական թանգարան (Զագրեբ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Զագրեբի հնագիտական թանգարան (խորվ.՝ Arheološki muzej u Zagrebu), քաղաքային հնագիտական թանգարան Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Հավաքածուն ներառում է տարբեր ժամանակաշրջանի հնագիտական բազմաթիվ, այդ թվում և եզակի ցուցանմուշներ։
Հնագիտական թանգարան | |
---|---|
Տեսակ | հնագիտական թանգարան |
Երկիր | Խորվաթիա |
Տեղագրություն | Զագրեբ |
Վայր | Zrinjevac (neighborhood)? |
Հասցե | Nikola Šubić Zrinski Square? (19) |
Հիմնադրվել է | 1939 և 1836[1] |
Կայք | amz.hr |
Ընդհանուր տեղեկություն
խմբագրելԶագրեբի հնագիտական թանգարանը գտնվում է Վրանիչան-Գաֆների նախկին պալատում՝ մի մեծ պատմական ճարտարապետական հուշարձան-շինությունում (խորվ.՝ Vranyczany-Hafner na Zrinjevcu)։
Հնագիտական թանգարանի աշխատանքային ռեժիմ.
- երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ՝ 10։00 - 17։00
- հինգշաբթի՝ 10։00 - 20։00
- շաբաթ և կիրակի՝ 10։00 - 13։00
- երկուշաբթի օրերը փակ են։
Թանգարանի տնօրենն է պրոֆեսոր Անտե Ռոնդիչ-Միոչևիչը (խորվ.՝ Ante Rendić-Miočević)։
Պատմություն
խմբագրելԶագրեբի հնագիտական թանգարանը, որպես անկախ թանգարանային կառույց, սկսել է գործել 1939 թվականից։ Մինչ այդ այն գործել է որպես Ազգային թանգարանի բաժին։
Թանգարանի հավաքածուն ներկայումս ներառում է մոտ 400 հազար տարբեր արտեֆակտներ։ Ցուցանմուշներն իրենց հերթին բաժանվում են ըստ ժամանակաշրջանների՝ նախապատմական, հին (հունական և հռոմեական հուշարձաններ) և միջնադարյան։
Թանգարանն ունի նաև հին եգիպտական հավաքածու, որը տարածաշրջանում միակն է իր տեսակի մեջ։ Ունի նաև դրամագիտական հավաքածու, որը Եվրոպայում և ամբողջ աշխարհում համարվում է խոշորագույններից մեկը։
Զագրեբի հնագիտական թանգարանում է պահպանվում էտրուսյան հուշարձանների յուրահատուկ հավաքածու։ Ամենահայտնի, և անշուշտ, ամենաարժեքավորը հանդիսանում է «Liber linteus Zagrabiensis» գիրքը՝ էտրուսյան լեզվով մինչև այժմ պահպանված ամենաերկար գրությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
Արտաքին հղումներ
խմբագրել- Թանգարանի վեբ-կայք (խորվ.) (անգլ.)