Վիքիպեդիա:Ջնջման կանոնակարգ

Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։
↱
  Ջնջման կանոնակարգ
Քննարկման էջեր


Կարճ հղում ՎՓ:ՋՆՋ

Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգը նկարագրում է այն ընթացակարգը, որով հեռացվում են Վիքիպեդիայի նվազագույն չափանիշներին չհամապատասխանող էջերը (հոդվածներ, կատեգորիաներ, կաղապարներ և մեդիաֆայլեր)։ Կանոնակարգը նախատեսում է ջնջման երկու ընթացակարգ. համաձայնեցված ջնջում, որի դեպքում ջնջման որոշում է կայացվում առանձին քննարկման արդյունքում, և արագ ջնջում, որի դեպքում էջն անմիջապես հեռացվում է ադմինի կողմից։

Այն հոդվածները, որոնք ունեն անհեթեթ բովանդակություն կամ բոլորովին դատարկ են, կարող են անմիջապես ջնջվել։ Մյուս դեպքերում, հոդվածները ջնջվում են Վիքիպեդիայի համայնքի համաձայնությամբ։

Համաձայնեցված ջնջում

խմբագրել
 

Ցանկացած մասնակից, ով գտնում է, որ որևէ էջ չի համապատասխանում Վիքիպեդիայի պահանջներին, կարող է ներկայացնել ջնջման առաջարկ։

  1. Հոդվածը ջնջման ներկայացնելիս մասնակիցը պետք է գրի հոդված ստեղծողի (կամ` հոդվածի վրա առավել շատ աշխատանք կատարած մասնակցի) քննարկման էջում, եթե այն այ-փի հասցե չէ: Հոդվածում պետք է տեղադրվի {{ջնջել}} կաղապարը և նշվի պատճառը կաղապարում ու ՎՊ:ՋԵՀ էջում:
  2. ՎՊ:ՋԵՀ էջում հոդվածը պետք է մնա առնվազն մեկ շաբաթ, երբ արդյունքը առավել քան պարզ է, և առավելագույնը` մեկ ամիս ժամկետով, երբ իրարամերժ ու հավասարակշիռ կարծիքներ կան:
  3. Հոդվածը կջնջվի, երբ ջնջման կողմնակիցների փաստարկները առավել ծանրակշիռ են և հոդվածը համապատասխանում է հետևյալ պայմաններից որևէ մեկին՝
    1. Հանրագիտական նշանակություն չունեցող բովանդակություն,
    2. Ոչ չեզոք տեսանկյուն. գովազդային կամ քարոզչական բնույթ ունեցող բովանդակություն,
    3. Ոչ հավաստի տեղեկություններ, աղբյուրների բացակայություն,
    4. Չափազանց կարճ բովանդակություն (տեղադրվում է {{կարճ էջ}} կաղապարը),
    5. Մեծ մասամբ ոչ հայերեն կամ ոչ հայատառ բովանդակություն,
    6. Մեծ մասամբ վատ, անհասկանալի թարգմանություն,
    7. Ոչ պիտանի կամ ոչ նպատակահարմար կաղապարներ, կատեգորիաներ և ֆայլեր։
  4. Ջնջման ներկայացված հոդվածի ժամանակը լրանալուց հետո Վիքիպեդիայի փորձառու մասնակիցներից մեկը տալիս է արդյունք, որտեղ նշում է արդյունքի պատճառները, որից հետո ադմինիստրատորը հեռացնում է հոդվածը կամ հանում է ջնջման կաղապարը թողնելու դեպքում: Հոդվածների արդյունքները կարող են բողոքարկվել մասնակիցների կողմից ջնջումից հետո մինչև 7 օրում:

Արագ ջնջում

խմբագրել

Այլ դեպքերում, նախապես քննարկելը և համաձայնության գալն անհրաժեշտ չեն։ Այդ դեպքերում էջում պետք է տեղադրել արագ ջնջման պիտակը ({{արագ ջնջել|պատճառը}}), որից սովորաբար կարճ ժամանակ անց էջը կջնջվի ադմիններից մեկի կողմից։

Արագ ջնջման պատճառ կարող են հանդիսանալ հետևյալ դեպքերը.

  • վանդալություն, անհեթեթ բովանդակություն ունեցող կամ դատարկ էջեր,
  • ոչ ազատ բովանդակության աղբյուրներից «պատճենված-փակցված» տեքստերը (տե՛ս Վիքիպեդիա:Պատճենել-փակցնել),
  • ազատ աղբյուրներից «պատճենված-փակցված», առանց վիքիֆիկացման տեքստեր,
  • Ոչ յունիկոդային (արմսկի ստանդարտի) դասավորությամբ գրված էջեր,
  • Ոչ հայերեն կամ ոչ հայատառ բովանդակություն,
  • Մեքենայական թարգմանություն,
  • Տառասխալով կամ այլ կերպ սխալ անվանմամբ վերահղումներ (եթե բովանդակությունը փոխադրված է),
  • Չօգտագործվող կամ կրկնակօրինակ կաղապարներ, կատեգորիաներ և ֆայլեր (օրինակ Վիքիպահեստից պատճենված պատկերներ)։

Ջնջված էջի վերականգնում

խմբագրել

Ջնջված էջը կարող են վերականգնել միայն ադմինները։ Այն մասնակիցները, որոնք համաձայն չեն արդեն կատարված ջնջման փաստի հետ, կարող են ադմիններին խնդրել վերականգնել ջնջված էջը (դիմում կարելի է ներկայացնել Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակում

Տես նաև

խմբագրել