ՈղջույնԽմբագրել

     Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Զաքարյան Լուսինե ։)
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ SusikMkr (քննարկում) 12։56, 2 Ապրիլի 2014 (UTC)

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի էությունը
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսսարիում

Շքանշաններ, 2014 ապրիլԽմբագրել

  Իմ Առաջնեկը
Սիրելի Լուսինե, այս շքանշանը քեզ` առաջին հոդվածը ստեղծելու կապակցությամբ։ Շարունակիր զարգացնել մեր Վիքիպեդիան։ --23artashes (քննարկում) 12։19, 5 Ապրիլի 2014 (UTC)

Շքանշաններ, 2014 մայիսԽմբագրել

  5 Հոդված
Հարգելի՛ Զաքարյան Լուսինե, այս շքանշանը ձեզ Հայերեն Վիքիպեդիայում 5-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։--Գարդմանահայ (քննարկում) 21։15, 16 Մայիսի 2014 (UTC)


  10 Հոդված
Հարգելի՛ Զաքարյան Լուսինե, այս շքանշանը ձեզ Հայերեն Վիքիպեդիայում 10-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 12։09, 18 Մայիսի 2014 (UTC)

Ներքին հղումներԽմբագրել

Ողջույն, Ձեր ստեղծած հոդվածներում բացակայում են ներքին հղումները։ Աշխատեք գոնե մի քանիսը դնել։ Հիշեցնեմ, որ առանց ներքին հղման էջը հոդված չի համարվում։ Հարգանքներով --Beko (քննարկում) 04։56, 9 Հունիսի 2014 (UTC)

Շնորհակալություն, հարգելի Beko, զգուշացման համար։ Չգիտեի, որ էջը հոդված չի համարվում, քանի դեռ ներքին հղումներ չկան բոլոր պարբերություններում (առնվազն մեկ հատ)։ Իսկ կարճ հոդվածները դեռ կլրացնեմ։ Պարզապես, հոգեբանությանն առնչվող հոդվածները քիչ են, նախ որոշակիորեն լրացնեմ, որ ներքին հղումների համար հոդվածները լինեն(կարմիրները հնարավորինս վերանան) ։ --Զաքարյան Լուսինե (քննարկում) 10։18, 9 Հունիսի 2014 (UTC)

Շքանշաններ, 2014 հունիսԽմբագրել

  Հոգեբանական շքանշան
Հարգելի՛ Զաքարյան Լուսինե, այս շքանշանը ձեզ հոգեբանության նվիրված թեմատիկան զարգացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 09։49, 11 Հունիսի 2014 (UTC)

Ողջույն, հարգելի Արման Մուսիկյան։ Շնորհակալ եմ շքանշանի համար։ Կարծում եմ՝ դեռ շուտ էր նման շքանշան շնորհելու համար, քանի որ «Հոգեբանություն» բաժնում դեռ անելիքներ շատ կան։ Կաշխատեմ այս բնագավառում հնարավորինս օգտակար լինել Վիկիպեդիային։ Հարգանքներով --Զաքարյան Լուսինե (քննարկում) 12։06, 11 Հունիսի 2014 (UTC)

  50 Հոդված
Սիրելի Լուսինե, այս շքանշանը քեզ` Հայերեն Վիքիպեդիայում 50-ից ավելի հոդված ստեղծելու համար։ Շնորհավոր։ Շարունակիր զարգացնել մեր Վիքիպեդիան։ Ստացվեց այնպես, որ հոբելյանական հոդվածդ գրեցիր քո տարեդարձի օրը։ Շնորհավորում եմ քեզ նաև այդ առիթով` մաղթելով երջանկություն, քաջառողջություն, նորանոր բարձունքների նվաճում ինչպես կյանքում, այնպես էլ մեր Վիքիպեդիայում։ --23artashes (քննարկում) 21։40, 13 Հունիսի 2014 (UTC)
Հ.Գ. Քննարկման էջերում ժամային գոտիների տարբերության պատճառով այս գրառումը 4 ժամի տարբերությամբ է երևում. իրականում այն արվել է հունիսի 14-ին: :)

Ողջույն,սիրելի 23artashes , Վիկիպեդիայում իմ առաջին ՈՒՍՈՒՑԻչ։ Շատ շնորհակալ եմ։ Հաճելի անակնկալի ու շնորհավորանքի համար ․․․ Արման Մուսիկյանը մի քիչ շտապեց․ կուզեի, որ «Հոգեբանական» շքանշանը հոբելյանական 50-րդի հետ լիներ։

Հ․Գ․ Հետաքրքիրն այն է, որ առաջին հոդվածս՝ «Երկվորյակներ» վերնագրով է․ ինքս էլ երկվորյակ եմ եղբորս հետ։ --Զաքարյան Լուսինե (քննարկում) 21։55, 13 Հունիսի 2014 (UTC)

Շքանշաններ, 2014 հուլիսԽմբագրել

  Ժպիտ
Հարգելի՛ Զաքարյան Լուսինե, այս շքանշանը ձեզ ձեր կատարած արժեքավոր խմբագրումների համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 08։40, 7 Հուլիսի 2014 (UTC)


  Հանրագիտարանային Շարվածքի շքանշան
Հարգելի՛ Զաքարյան Լուսինե, այս շքանշանը ձեզ Հոգեբանության թեմատիկան էապես ընդլայնելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 12։45, 7 Հուլիսի 2014 (UTC)

Ջնջման ծանուցում․ ԲնավորությունԽմբագրել

Հարգելի՛ Զաքարյան Լուսինե։ Շնորհակալություն Վիքիպեդիա հանրագիտարանն այցելելու համար։ Ցավոք, ձեր ստեղծած Բնավորություն հոդվածը ջնջվել է, քանի որ այն, ըստ երևույթին, պատճենված է http://ter-hambardzum.com/news/2011-06-14-179 -ից։ Հիշեցնեմ, որ կարող եք Վիքիպեդիայում խմբագրումներ կատարել օգտվելով ցանկացած՝ վստահելի և արժանահավատ աղբյուրից, սակայն հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերը չի կարելի ուղղակիորեն պատճենել։

Եթե համաձայն չեք այս ծանուցման հետ (օրինակ, եթե դուք եք նշված աղբյուրի հեղինակային իրավունքների տերը) կամ ունեք հարցեր, ապա ուրախ կլինեմ ծանոթանալ դրանց հետ։ Նշեմ նաև, որ դուք կարող եք բարելավել հոդվածը՝ վերախմբագրելով այն․ պատճենված տեքստը հեռացնելու դեպքում այն արդեն չի ջնջվի։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Մաղթում եմ ձեզ հաճելի ժամանակ Վիքիպեդիայում։ --ERJANIK քննարկում: 10։49, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)


Բարև, հարգելի ERJANIK ։ Շնորհակալ եմ ծանուցման համար ։ Ես Ձեր նշած այս http://ter-hambardzum.com/news/2011-06-14-179 - ից չեմ օգտվել։ Այնտեղից , որտեղից ես որոշակիորեն օգտվել եմ , դա « Ուսում Ուսանողական պորտալ» կայքէջն է։ Ավելացնեմ նաև , որ բնավորության մասին հոդվածը իմ նշած կայքէջում ավելի վաղ է տեղադրված։ « Ուսում Ուսանողական պորտալ » կայքէջից ես միայն կիրառել եմ այն հատվածը , որը գրքային է ու սահմանումներն են։ Առաջին հատվածը ,նկատի ունեմ ՝ ամփոփագիրը , Ձեր և իմ նշած կայքերից չեն։ Իսկ եթե մնացածը ավելորդ եք համարում , խնդիր չէ , որոշումը Ձերն է , վարվեք , ինչպես ճիշտ է ու համապատասխանում է Վիքիպեդիայում ընդունված կանոնակարգին։ Շնորհակալություն։ Կհետևեմ Ձեր խորհրդին։ --Զաքարյան Լուսինե (քննարկում) 19։49, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)

ողջույն Հարգելի՛ Զաքարյան Լուսինե, շնորհակալություն արձագանքի համար, գիտեք այդ հոդվածը ներկայացվել էր ջնջման, ու վիքիպեդիայի մասնակիցներից մեկը գրել էր, որ Հոդվածի ներածությունը ամբողջությամբ պատճենված է Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.)։ Հոգեբանական բառարան, Լույս, 240 գրքից, իսկ մնացած մասը այդ կայքից, այդպե՞ս է եղել, այդ գրքից էր պատճենված, եթե այո, ապա այդքան էլ ճիշտ չի ամբողջոթւյամբ պատճենել, կարող եք ուղղակի օգտվել տվյալ աղբյուրից ասենք գիրք կամ կայք, բայց ուղղակի պատճենել չի թույլատրվում, եթե էլի հարցեր ունեք՝ գրեք, Ձեզ կպատասխանեն, հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 05:31, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)

ERJANIK Շնորհակալ եմ։ Չեմ ուզում երկարացնել այս քննարկումը, բայց կցանկանայի հասկանալ սխալս։ «Հոգեբանական բառարան» –ից վերցված էր «Բնավորության» գիտական բնորոշումն ու սահմանումը։ Ինչպես ցանկացած գիտություն, այնպես էլ՝ հոգեբանությունն ունի իր հստակ սահմանումները, բնորոշումները։ Գիտությանը նվիրված հոդվածներում չի՞ կարելի սահմանումները, բնորոշումները գրքից գրել նույնությամբ, դա փոփոխելու, վերարտադրելու, սեփական բառերով միտքն արտահայտելու դեպքում՝ իմաստը կկորի։ Հոդվածը ջնջելը խնդիր չէ, բայց ուզում եմ պարզաբանել այս հարցերն էլ։ Հարգանքներով՝ --Զաքարյան Լուսինե (քննարկում) 13։55, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)

ուղղակի չի թույլատրվում պատճենել այլ նյութերից, պետք է մի բան մտածել, թե ընդհանուր ասած թե հոգեբանության հետ կապված։ --ERJANIK քննարկում: 07:10, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)

Շքանշաններ, 2014 դեկտեմբերԽմբագրել

  Վիքիբարելավվում
Հարգելի՛ Զաքարյան Լուսինե, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծի Պրոպիլբենզոլ հոդվածը բարելավվելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 07։25, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)

Շնորհավոր Նոր ՏարիԽմբագրել

  Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Զաքարյան Լուսինե, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2014 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք, որ 2015-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար, և համատեղ ուժերով էլ ավելի կհարստացնենք այն։