Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյան
Սաթենիկ Վիտյայի Հակոբյան-Ուլիխանյան (փետրվարի 28, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, կոմպոզիտոր[1], տերմենահար։ Միակ տերմենահարն է Հայաստանում և ողջ կովկասյան տարածաշրջանում[2][3][4][5]։
Սաթենիկ Վիտյայի Հակոբյան-Ուլիխանյան | |
---|---|
Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը տերմեն նվագելիս | |
Ի ծնե անուն | Սաթենիկ Հակոբյան |
Ծնվել է | փետրվարի 28, 1984 (40 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | Տերմենահար |
Գործիքներ | Տերմենվոքս |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը, ապա՝ Երևանի պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (Միխայիլ Կոկժաևի դասարան) կոմպոզիտոր մասնագիտությամբ։ Սաթենիկը ստեղծագործում է ակադեմիական երաժշտության ժանրում, նաև գրել է էտյուդներ և մշակել մի շարք հայ միջնադարյան կոմպոզիտորների ստեղծագործություններ տերմենի համար[3]։
Տերմեն նվագել սովորել է ինքնուրույն աշխարհահռչակ տերմենահար Լիդիա Կավինայի օժանդակությամբ։ Բացի տերմենից նվագում է նաև դաշնամուր, երգեհոն և մի քանի այլ հազվագյուտ երաժշտական գործիքներ[5][6][7]։
2011-2012 թթ. դասավանդել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանի Հոսեյնի անվան կոնսերվատորիայում[7]։
Մի շարք համերգներով հանդես է եկել Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Հայաստանյան համերգների ժամանակ Սաթենիկին երբեմն իբրև դաշնակահար նվագակցում է նաև նրա դուստրը՝ Վիկտորիա Ուլիխանյանը[8]։
2013–2014 թթ. տերմենի տարածման և տերմենահարության ժողովրդականացման նպատակով կազմակերպել է վարպետության դասընթացներ[7][9] և մրցույթ հայ ժամանակակից կոմպոզիտորների համար, ինչի արդյունքում ստեղծվել են մի շարք ստեղծագործություններ՝ գրված հատուկ տերմենի համար[5][7]։
Որպես տերմենահար ձայնագրվել է ամուսնու՝ Մարտին Ուլիխանյանի «Դուռ» և հորդանանյան «Իսկ, եթե» ֆիլմերում[7]։
Մարտին Ուլիխանյանի հետ նախաձեռնել և իբրև վոկալիստ ու հեքիաթասաց ձայնագրվել է նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված գրական-երաժշտական նախագծում[5]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Մեկնարկել է երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնը
- ↑ Սաթենիկի կերտած տերմենվոքսի հնչյուները
- ↑ 3,0 3,1 «Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանի մենահամերգը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Новый инструмент со старой историей (видео)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Վեմ ռադիո. «Խելագար հայ եմ» (աուդիո)(չաշխատող հղում)
- ↑ «Տերմենվոքս` գործիք, որ նվագում են օդում (տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Ամեն ինչ սկսվեց իմ անուշ, քաղցր Հայաստանից. Զրույց` Հայաստանի միակ տերմենահարի հետ
- ↑ Հայլուր՝ Ռեպորտաժ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանի մասին, Հայաստանի Հանրահին Հեռուստաընկերություն (տեսանյութ)
- ↑ Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյան. վարպետության դաս