Դյուրարարա!! (ճապ.՝ ` デュラララ!!), Ճապոնիայում լույս տեսած լայթ-նովել` Րյոգո Նարիտոյի գլխավորությամբ և Սիձուխիտո Յասուդայի պատկերազարդումներով։

Դյուրարարա՜
Изображение логотипа
ՏեսակԼայթ-նովել և անիմե հեռուստասերիալ
Ժանրդրամա ժանրի անիմե կամ մանգա[1][2], ռոմանտիկ անիմե կամ մանգա[1][2], անիմե կամ մանգա[1][2], սիրային եռանկյունի[3] և գերբնական անիմե[4]
ՌեժիսորՕմորի Տակախիրո
ՍցենարիստՐյոգո Նարիտա
ՀնչյունավորումSaki Fujita?
ԱնիմատորներՍուձուխիտո Յասուդա
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Լեզուճապոներեն
ԴիստրիբյուտորAniplex of America? և Crunchyroll?
Տևողություն24 րոպե
Թվական2010
durarara.com

Սյուժե խմբագրել

Միկադո Րյուգամինեն՝ հանգիստ և համեստ մի երիտասարդ, ապրում է մայրաքաղաքի արվարձանում և նախընտրում շփումը համացանցով։ Սակայն հերոսը հանկարծ ինչ-որ նոր բան է ցանկանում և մանկության ընկերոջ խորհրդով տեղափոխվում Ռայրա ավագ դպրոց։ Այն գտնվում էր Իկիբակուրույում` Տոկիոյի ամենաուրախ ու ամենավտանգավոր թաղամասերից մեկում։ Այստեղ լինելով` Միկադոն ուղղակի խորասուզվում է ուրիշ աշխարհի մեջ, իսկ հին ընկեր Մասաոմին ավելի խորն է տանում նոր բնակավայրի փուլերով։ Շատ շուտով նորեկ Միկադոն հասկանում է, որ ապրելու համար պետք է կարողանալ շրջանցել մարդկանց, փողոցային ավազակախմբերը առաջվա պես արտասովոր չեն։ Իսկ երբ Միկադոն տեսնում է քաղաքային լեգենդին՝ անգլուխ հեծյալին, վերջնականապես հասկանում է, որ իզուր չի եկել։ Դրանից հետո գլխավոր հերոսը դառնում է մեծ քաղաքի, դպրոցական ընկերների հետ համարձակ արկածների ու կյանքի, փողոցային և համացանցային ավազակների, սև շուկայի գործարքուների, գերբնական արարածների մի մասը։

Կերպարներ խմբագրել

Սելտի Ստուրլուսոն

 
Սելտի Ստուրլուսոն

Սերիալի գլխավոր հերոսուհին՝ նույն ինքը անգլուխ մոտոցիկլավարուհին, սև մոտոցիկլավարուհին։ Նրա կերպարը կելտերի դիցաբանությունից է։ Նա պարտավորված է այցելել այն մարդկանց, որոնք մահամերձ են։ Ճապոնիայում եղել է դեպքերից 20 տարի առաջ՝ իր կորած գլխի փնտրտուքներով։ Գլխի բացակայությունը Սելտին թաքցնում է դեղին սաղավարտի տակ և ճանապարհորդում սև մոտոցիկլով, որն իրականում անգլուխ ձի է։ Իր ընկեր Սինրոյի հետ անցկացրած երկար տարիներ ից հետո սկսում է երկմտել փնտրտուքները դադարեցնելու մասին։ Սամ Սինրան սիրում է նրան, բայց Սելտին միանգամից փոխադարձ չի պատասխանում նրան։ Քաղաքային զրուցարանում նրա կեղծանունը Սետտոն է։

Միկադո Րյուգամինե Երազկոտ հերոս, ով սկզբում ապրում էր Տոկիոյի արվարձանում, այնուհետև՝ Իկիբակուրույում։ Հակառակ իր ծնողներին՝ նա որոշում է հեռանալ և ընդունվել նոր դպրոց։ Դոլարներ ավազակախմբի հիմնադիրն է։ Քաղաքային զրուցարանում նրա կեղծանունը Տարո Տանակա է։

Մասաոմի Կիդա Իկիբակուրույի հին բնակիչ, Կիդոյի մանկության ընկերը։ Հենց նա է, որ խորհուրդ է տալիս Միկադոյին տեղափոխվել։ Սկզբում նա ներկայանում է որպես կենսուրախ, շատախոս տղա, այնուհետև բացահայտվում է, որ նա «Դեղին շալեր» ավազակախմբի հիմնադիրն ու նախկին առաջնորդն է հանդիսանում։ Իկուբակուրոյի 3 առաջնորդ խմբերի հետ բախումից հետո նա լքում է քաղաքը իր ընկերուհու՝ Սակի Միկաձիմայի հետ։ Քաղաքային զրուցարանում նրա կեղծանունը Բակյուրա է։

Անրի Սոնահարա Սիրային եռանկյունու ներկայացուցչուհի, որի մեջ ներգրավված էին Կիդան և Միկադոն՝ չնայած նրան, որ նա երկուսին էլ համարում է իր լավագույն ընկերները։ Հանգիստ և գրավիչ մի աղջիկ։ Նրա ծնողները մահացել են, երբ նա 5 տարեկան էր։ Քաղաքային զրուցարանում նրա կեղծանունը Սայկա է։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուրարարա՜» հոդվածին։