Բարիկադ Փարիզի կոմունայում, 1871 թվականի մարտ։
Քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները Վաշինգտոնում կայացածհանուն աշխատանքի և ազատության երթին, որն առանցքային իրադարձություն էր քաղաքացիական իրավունքների շարժման ընթացքում, 1963 թվականի օգոստոս:
Կանանց ազատագրման երթ Վաշինգտոնում, 1970 թվականի օգոստոս։

Ակտիվիզմ, սոցիալական, քաղաքական, տնտեսական կամ շրջակա միջավայրի պաշտպանության բարեփոխումները խթանելու, խոչընդոտելու, ուղղորդելու կամ միջամտելու ջանքեր, որոնք նպատակ ունեն դրական փոփոխություններ բերել հասարակության մեջ: Ակտիվիզմն ունի տարբեր ձևեր՝ գործողություններ, որոնք ուղղված են համայնքի ներսում որոշակի նպատակի համար աջակցություն կամ կոնսենսուս ստանալուն (օրինակ՝ թերթերին նամակներ գրելը), ընտրված պաշտոնյաներին խնդրագրեր ներկայացնելը, քաղաքական արշավներին մասնակցելը կամ ֆինանսապես աջակցելը, բիզնեսներին աջակցելը կամ բոյկոտելը և ակտիվիզմի ավելի տեսանելի ձևերը՝ հանրահավաքներ, երթեր, գործադուլներ, նստացույցեր կամ հացադուլներ։

Առօրյա կյանքում ակտիվիզմը կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ արթիվիզմ, երբ արվեստագետները տեսողական կամ կատարողական արվեստի միջոցով խթանում են սոցիալական փոփոխություններ, հաքերային ակտիվիզմ, երբ որոշ մարդիկ օգտագործում են իրենց համակարգչային հմտությունները քաղաքական կամ սոցիալական ակտիվիզմի նպատակով և նույնիսկ տնտեսական ակտիվիզմ, երբ մարդիկ կանխամտածված որոշումներ են կայացնում այն մասին, թե ինչպես գումար ծախսեն որոշակի բիզնեսներին, ապրանքներին աջակցելու կամ բոյկոտելու համար: Օրինակ՝ կոնկրետ ընկերությունից ապրանք գնելուց հրաժարվելը կարող է ակտիվիզմի դրսևում համարվել։ Սա իր էությամբ բողոքի ակցիա է՝ այդ ընկերության կողմից իր աշխատողների շահագործման դեմ։ Այդուհանդերձ, ակտիվիզմը հաճախ ավելի տեսանելի և ազդեցիկ է լինում, երբ բազմաթիվ անհատներ միասին բողոքի ակցիաներ են կազմակերպում[1]: Երբ մի խումբ մարդիկ որոշակի ժամանակի ընթացքում նպատակաուղղված, կազմակերպված գործողություններ են իրականացնում, դա կոչվում է սոցիալական շարժում[2]:

Պատմության ընթացքում ակտիվիստներն օգտագործել են գրավոր նյութերի տարբեր ձևեր, օրինակ՝ բրոշյուրներ, թռուցիկներ և գրքեր՝ իրենց ուղերձները տարածելու և ընթերցողներին իրենց գործի արդար լինելը համոզելու համար: Վերջին հետազոտությունները սկսել են ուսումնասիրել, թե ինչպես են ժամանակակից ակտիվիստական խմբերն օգտագործում սոցիալական մեդիան՝ խթանելու քաղաքացիական մասնակցությունը և մոբիլիզացնելու կոլեկտիվ գործողություններ՝ միաձուլելով քաղաքականությունը տեխնոլոգիայի հետ[3][4]։ Ձախ և աջ հայացքներ ունեցող առցանց ակտիվիստները հաճախ օգտագործում են տարբեր մարտավարություններ: Հեշթեգային ակտիվիզմն ու օֆլայն բողոքի ակցիաներն ավելի հաճախ հանդիպում են ձախերի մոտ[5]: Միացյալ Նահանգներում կուսակցական լրատվամիջոցների հետ ռազմավարական համագործակցությունը, այլընտրանքային հարթակներին անցումը և ավանդական լրատվամիջոցների մանիպուլյացիան աջերի շրջանում տարածված մարտավարություն են: Ավելին, այն ընկալումը, որ ձախ ակտիվիստները մեծապես ներգրավված են գիտության և կրթական ոլորտներում, կարող է հանգեցնել գիտական նախաձեռնությունների նկատմամբ պահպանողականների վստահության նվազմանը: Այս անվստահությունը, իր հերթին, կարող է ծառայել որպես պահպանողակաների կողմից ակտիվիզմի տարբեր ձևերի կատալիզատոր՝ պոտենցիալ դրսևորվելով քոլեջներում[6]: Որոշ գիտնականեր նաև ապացուցել են, որ չափազանց հարուստ անհատների ազդեցությունը ևս ակտիվիզմի տեսակ է[7][8]։

Ծայրահեղ ակտիվիզմի և ահաբեկչության միջև տարբերակումը միշտ չէ, որ հստակ է և կարող է բավականին դժվար լինել՝ պայմանավորված դրանց տարբերությունների նրբերանգային բնույթով[9]:

Ակտիվիզմի սահմանումները

խմբագրել

Դուգլաս Հարփերի «Առցանց ստուգաբանական բառարանը» փաստում է, որ անգլերեն «ակտիվիզմ» և «ակտիվիստ» տերմինները քաղաքական համատեքստում սկսել են օգտագործվել համապատասխանաբար 1920[10] և 1915[11] թվականներից: «Ակտիվիզմ» տերմինի ծագումը կարելի է կապել մարդկանց կողմից՝ կոլեկտիվ վարքագծի[12][13][14] և սոցիալական փոփոխություններ բերելու ավելի վաղ ընկալումների հետ[15]: Մինչև 1969 թվականը «ակտիվիզմը» բնութագրվում էր որպես «վճռականությամբ և խանդավառությամբ գործողություններ անելու քաղաքականություն կամ պրակտիկա»՝ անկախ դրա քաղաքական հետևանքներից: Մինչդեռ «սոցիալական գործողությունը» սահմանվում էր որպես «խմբի կողմից սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված կազմակերպված գործողություն»՝ առանց հաշվի առնելու, թե արդյոք դա համապատասխանում է սահմանված նորմերին կամ չափանիշներին։ 1960-ականներին Միացյալ Նահանգներում «նոր սոցիալական շարժումների» ի հայտ գալուց հետո տեղի ունեցավ անցում դեպի ակտիվիզմ՝ որպես բողոքի կամ քարոզչության օրինական և հիմնավորված դեմոկրատական մեթոդ[16][17][18]։ Այդուհանդերձ, միասնական բողոքի միջոցով կազմակերպված ապստամբության պատմությունը սկսվում է հին ժամանակներից, մասնավորապես՝ Հռոմեական կայսրությունում մ.թ.ա. 1-ին դարի ստրուկների ապստամբություններից։ Նախկին գլադիատոր Սպարտակի գլխավորությամբ մոտ 6000 ստրուկներ ապստամբեցին, սակայն ապստամբությունը ճնշվեց և ստրուկներից շատերը խաչվեցին Կապուայից Հռոմ տանող ճանապարհին[19]։

Երբ Անգլիայում գլխահարկ մտցվեց, տեղի ունեցավ Գյուղացիների ապստամբությունը[20]։ Նմանատիպ ապստամբություններ և հեղափոխություններ տեղի են ունեցել նաև այլ երկրներում, ինչպիսիք են Հունգարիան, Ռուսաստանը և վերջերս՝ նաև Հոնկոնգում: 1930 թվականին հազարավոր հնդիկ ցուցարարներ՝ Մահաթմա Գանդիի գլխավորությամբ, մասնակցեցին Աղի երթին՝[21] ընդդիմանալով իրենց կառավարության կողմից սահմանված բարձր հարկերին։ Բողոքի այս ակցիան հանգեցրեց 60 000 մարդու բանտարկության և ի վերջո նշանակալի դեր խաղաց անկախության հասնելու գործում: Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրներում հասարակական շարժումների կողմից կազմակերպված ակտիվիզմը, որը հաճախ ղեկավարվում է քաղաքացիական ակտիվիստների կամ սոցիալական հեղափոխականների կողմից, նպատակ ունի խթանել այն գաղափարը, որ երկրները պետք է ապավինեն իրենց սեփական ռեսուրսներին և հնարավորություններին, այլ ոչ թե կախված լինեն արտաքին օգնությունից: Բացի այդ, զարգացող աշխարհի որոշ մասերում, հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ ակտիվ են նմանատիպ շարժումները, պաշտպանվում են կոլեկտիվիստական կոմունիստական կամ սոցիալիստական սկզբունքներն ու կազմակերպությունները, որոնք առաջնահերթություն են տալիս ռեսուրսների և արտադրության միջոցների կոլեկտիվ սեփականությանն ու վերահսկմանը[22]: Ակտիվիզմն զգալիորեն ազդել է արևմտյան հասարակությունների վրա՝ հատկապես վերջին դարում, այնպիսի շարժումների միջոցով, ինչպիսիք են բանվորական շարժումը, կանանց իրավունքների շարժումը և քաղաքացիական իրավունքների շարժումը[23]։

Ակտիվիզմի տեսակներ

խմբագրել

Թեև ակտիվիզմը սովորաբար կապված է մարդու իրավունքների կամ շրջակա միջավայրի պահպանության խնդիրների հետ, հարկ է նշել, որ լիբերտարիանական և կրոնական իրավունքի համար իրականացվող ակտիվիզմը ևս ակտիվիզմի նշանակալի ձևերից են[24]։ Պատմականորեն, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի խնդիրները հաճախ առանձին են քննարկվել ինչպես միջազգային իրավունքում, այնպես էլ ակտիվիստական շարժումների կողմից: Մինչև 21-րդ դարը, իրավապաշտպան շարժումների մեծ մասն ուղղակիորեն չէր անդրադառնում շրջակա միջավայրի խնդիրներին, և հակառակը, շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիզմը հազվադեպ էր ներառում մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները[25]։ 21-րդ դարում մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության միջև կապը մեծացել է՝ ընդգծելով սոցիալական արդարության և բնապահպանական խնդիրների փոխկապակցվածությունը[26]: Սա հանգեցրել է շրջակա միջավայրի պահպանության շարժման քննադատություններին՝ սոցիալական արդարության խնդիրները պատշաճ կերպով չլուծելու համար[27], ինչպես նաև էկոլոգիական ու կլիմայական արդարության վերաբերյալ շարժումների առաջացմանը:

Մարդու իրավունքներ

խմբագրել

Մարդու իրավունքների ակտիվիզմը նպատակ ունի պաշտպանել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված հիմնարար իրավունքները՝ կյանքի իրավունքը, քաղաքացիության, սեփականության և ազատ տեղաշարժի իրավունքը, ինչպես նաև մտքի, խոսքի, կրոնի, խաղաղ հավաքների սահմանադրական ազատությունները և այլն[28]: Մարդու իրավունքների համաշխարհային շարժման հիմքում ընկած հիմնարար սկզբունքները ներառում են պատմական և համակարգային անարդարությունների, այդ թվում՝ գաղութատիրության, իմպերիալիզմի, ստրկության, ռասիզմի, սեգրեգացիայի, հայրիշխանության և բնիկ ժողովուրդների ճնշումների դեմ պայքարը[29]:

Շրջակա միջավայր

խմբագրել

Շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող ակտիվիզմը մի քանի ձև ունի՝

  • բնության պահպանությանն ուղղված ջանքերը, որոնք առաջնորդվում են երկու հիմնական էթիկական մոտեցումներով՝ ուտիլիտար բնապահպանական էթիկայով (երբ բնապահպանությունը կենտրոնանում է հասարակության համար բնության տված օգուտների վրա՝ պահպանելով ռեսուրսների կայուն օգտագործումը) և բնությանը միտված պահպանողական էթիկայով (երբ առաջնահերթություն է տրվում հենց բնության ներքին արժեքին),
  • մարդկային միջավայրի պահպանում՝ աղտոտման կանխարգելման կամ մշակութային ժառանգության, կյանքի որակի պահպանման միջոցով,
  • սպառվող բնական ռեսուրսների պահպանում,
  • Երկրային համակարգի կենսական բաղադրիչների կամ գործընթացների ֆունկցիոնալության պահպանում, ինչպիսին է կլիման:

Լիբերտարիանական և պահպանողական

խմբագրել

Ակտիվիզմը կարևոր նշանակություն ունի Միացյալ Նահանգների, Հայաստանի և մյուս երկրների քաղաքական կյանքում և որոշ գիտնականներ նշում են, որ նախկինում տնտեսական և սոցիալական պահպանողականների միջև տարանջատում կար: Օրինակ՝ տնտեսական պահպանողականությունը կապված էր լիբերտարիանական իրավունքի հետ, որն ընդգծում է անհատական ազատությունները և կառավարության նվազագույն միջամտությունը, մինչդեռ սոցիալական պահպանողականությունը կապված էր քրիստոնեական իրավունքի հետ, որն առաջնահերթություն է տալիս ավանդական արժեքներին և կրոնական համոզմունքներին: Ներկայումս վերոնշյալ ավանդական տարանջատումն այս երկու խմբերի հիմնական տարբերակիչ գործոնը չէ։ Այժմ պահպանողական շրջանակներում տարանջատումը երկու նոր խմբերի միջև է՝ նոր ձևավորվող «ակտիվիստների», որոնք միավորում են ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական պահպանողականության գաղափարախոսությունները և «մի փոքր պահպանողական» իշխող հանրապետականների, որոնք ավելի քիչ են առաջնորդվում խիստ գաղափարական սկզբունքներով ու ավելի պրագմատիկ մոտեցում ունեն քաղաքականությանը[24]: Այսպիսի ակտիվիզմի օրինակ է Թեյախմության շարժումը[24]:

Փյու հետազոտական կենտրոնն առանձնացրել է մեկ այլ խումբ՝ «հաստատակամ պահպանողականներ», որոնց կազմում են ընտրողների 11%-ը: Այս խումբը խիստ կրոնական է և հետևողական պահպանողական հայացքներ ունի ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական հարցերի վերաբերյալ: Նրանք նաև ավելի շատ են քաղաքականապես ներգրավված՝ համեմատած աջ հայացքներ ունեցող այլ խմբերի հետ: Նրանց 72%-ն աջակցում է Թեյախմության շարժմանը[24], ինչը զգալիորեն գերազանցում է մյուս խմբերին աջակցելու մակարդակը։ Ըստ մեկ այլ վերլուծության էլ՝ ընտրազանգվածում գոյություն ունի մի խումբ, որը կազմում է ընդհանուր բնակչության մոտավորապես 4%-ը: Այս խումբը բաղկացած է անհատներից, որոնք իրենց ներկայացնում են որպես լիբերտարիանական սկզբունքների և կրոնական պահպանողականության կողմնակիցներ: Նրանց տրվել է «ակտիվիստներ» անվանումը, քանի որ նրանք հատկապես ակտիվ են և ներգրավված են քաղաքական գործընթացներում[24]:

Մեթոդներ

խմբագրել
ԱՄՆ պատմության մեջ ամենաերկարատև խաղաղ ակցիան, որը նախաձեռնել է ակտիվիստ Թոմասը 1981 թվականին։

Իրենց նպատակներին հասնելու համար ակտիվիստները կիրառում են տարբեր մեթոդներ կամ մարտավարություններ[2]: Ակտիվիստների ընտրած մարտավարությունը կարևոր է, քանի որ դա ազդում է այն բանի վրա, թե ինչպես են ակտիվիստները ընկալվում և ինչի կարող են հասնել[30]: Օրինակ՝ ոչ բռնի մարտավարությունները սովորաբար ավելի շատ հանրային աջակցություն են ստանում, քան բռնիները և ավելի քան երկու անգամ ավելի արդյունավետ են իրենց նպատակներին հասնելու գործում[31]:

Պատմականորեն, ակտիվիստական գործողությունների մեծ մասը նպատակաուղղված է եղել կառավարության կամ որևէ ոլորտի քաղաքականության և պրակտիկայի մեջ էական փոփոխություններ իրականացնելուն[32]։ Որոշ ակտիվիստներ փորձում են մարդկանց համոզել ուղղակի փոխել իրենց վարքագիծը, այլ ոչ թե կառավարություններին համոզում են փոխել օրենքները: Օրինակ՝ կոոպերատիվ շարժումը նպատակ ունի ստեղծել նոր ինստիտուտներ, որոնք հավատարիմ են կոոպերատիվ սկզբունքներին և սովորաբար չեն ներգրավվում քաղաքական լոբբինգի կամ բողոքի ցույցերի մեջ: Մյուս ակտիվիստներն աշխատում են համոզել մարդկանց կամ կառավարություններին մնալ նույնը՝ փորձելով դիմակայել ցանկացած փոփոխության:

Չարլզ Թիլին ներկայացրեց «տարաձայնությունների ռեպերտուարի» գաղափարը, որն ընդգրկում է բոլոր այն մարտավարությունները, որոնք ակտիվիստները կարող են օգտագործել որոշակի համատեքստում և ժամանակահատվածում[33]։ Այս ռեպերտուարը ներառում է բոլոր այն մարտավարությունները, որոնք ակտիվիստների կողմից հաջողությամբ կիրառվել են նախկինում՝ բոյկոտների, խնդրագրերի, երթերի և նստացույցերի ժամանակ ու կարող են հետագայում ևս կիրառվել մյուս ակտիվիստների և շարժումներից կողմից։ Ակտիվիստները կարող են նաև բողոքի նոր մարտավարություններ մշակել։ Դրանք կարող են լինել բոլորովին նոր, ինչպես Դուգլաս Շուլերի «ակտիվիստական ուղևորության» հայեցակարգը, կամ կարող են ստեղծվել ի պատասխան ոստիկանության բռնաճնշումներին կամ հակաշարժումներին դիմադրելու համար[34][35][36]: Նոր մարտավարությունները հետագայում տարածվում են նաև այլ ակտիվիստների շրջանում և եթե դրանք ապացուցում են իրենց արդյունավետությունը, ապա ներառվում են ակտիվիստների ռեպերտուարի մեջ[37]։

Ակտիվիզմով զբաղվում են ոչ միայն այն անհատները, որոնք ակտիվիզմը համարում են իրենց հիմնական զբաղմունքը կամ մասնագիտությունը: «Ակտիվիստ» տերմինը կարող է լայնորեն կիրառվել ակտիվիզմով զբաղվող յուրաքանչյուր անհատի բնորոշելու համար կամ կարող է նեղ իմաստով բնորոշել նրանց, ովքեր քաղաքական կամ հասարակական ակտիվիզմը դարձնում են իրենց մասնագիտությունը կամ սովորական պրակտիկան[38]:

Քաղաքական ակտիվիզմ

խմբագրել

Դատավորները կարող են զբաղվել դատական ակտիվիզմով՝ սոցիալական բարիքի վերաբերյալ սեփական պատկերացումները խթանելու համար: Դատական ակտիվիզմի սահմանումը և որևէ որոշման ակտիվիստական լինելը վիճելի քաղաքական հարցեր են[39]: Դատական ակտիվիզմի թույլատրելի լինելը տարբեր երկրների իրավական համակարգերում տարբեր է։

Ակտիվիստները կարող են ծառայել նաև որպես հանրային դիտորդներ և ազդարարներ՝ պետական մարմիններին պահելով հաշվետու և թափանցիկ[40]։ Քաղաքական ակտիվիզմ է համարվում նաև քաղաքական քարոզչությունը, լոբբինգը, քվեարկությունը կամ խնդրագրերը:

Քաղաքական ակտիվիզմը պայմանավորված չէ որոշակի գաղափարախոսությամբ կամ երկրի պատմությամբ, ինչի մասին վկայում է 1920- ականներին բրիտանացի պահպանողական կանանց նշանակալի դերը մաքսատուրքերի հետ կապված խնդիրների լուծման գործում[41]։

Քաղաքական ակտիվիզմը չի սահմանափակվում միայն երիտասարդներով. մարդիկ դրանով կարող են զբաղվել իրենց ողջ կյանքի ընթացքում[42]։

1960-ական թվականներից սկսած համալսարանական կամպուսներում քաղաքական ակտիվիզմը զգալի ազդեցություն է ունեցել ձախերի քաղաքականության վրա: Վերջերս պահպանողական ակտիվիզմի աճ է նկատվել ԱՄՆ համալսարանական կամպուսներում, որտեղ պահպանողական քաղաքական կազմակերպությունները հաճախ ֆինանսական աջակցություն են ցուցաբերում ուսանողական՝ համեմատաբար փոքր պահպանողական խմբերին[6]:

Թեև մարդիկ կարող են տարբեր շարժառիթներ ունենալ քաղաքական ակտիվիզմով զբաղվելու համար, ուսումնասիրություններից մեկը վերլուծել է Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության ակտիվիստական գործունեությունը և երեք հիմնական պատճառ վեր հանել, թե ինչու են կուսակցության անդամները մասնակցում ակտիվիստական գործողությունների՝ (1) պետական համակարգում պաշտոններ զբաղեցնելը, (2) որպեսզի իրենց կուսակցությունը հասնի իր քաղաքական նպատակներին, (3) իրենց կուսակցությանը կապված և հավատարիմ լինելու պատճառով[43]։

Ավելին, Միացյալ Նահանգների հարուստ անհատները կարող են զբաղվել քաղաքական ակտիվիզմով՝ զգալի ֆինանսական աջակցություն տրամադրելով քաղաքական տարբեր նպատակների համար: 400 ամենահարուստ ամերիկացիներին ուսումնասիրող հետազոտությունը պարզել է, որ նրանք ներգրավված են եղել քաղաքական ակտիվիզմի մեջ, որը համահունչ է եղել ինչպես լիբերալ, այնպես էլ պահպանողական գաղափարախոսություններին և այդ ներգրավվածությունը չի սահմանափակվել միայն քաղաքական թեկնածուներին նվիրատվություններ կատարելով[7]: Հետազոտությունը նաև պարզել է,որ «վաղեմի հարուստ անհատները սովորաբար պահպանողական հայացքներ ունեն, քան նոր հարստացած անհատները»[7]։ Մեկ այլ ուսումնասիրություն էլ ցույց է տվել, թե ինչպես է հարուստ անհատների կողմից ակտիվիզմով զբաղվելը պատմականորեն սրել անհավասարությունը, բայց այժմ դա երբեմն օգտագործվում է տնտեսական անհավասարությունը մեղմելու համար[8]:

Ինտերնետ ակտիվիզմ

խմբագրել

2010 թվականի վերջին մեկնարկած Արաբական գարնան ցույցերի ժամանակ ինտերնետ ակտիվիզմի ազդեցությունը գրավեց համաշխարհային լսարանի ուշադրությունը: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բնակիչները, շարունակվող հեղափոխությունների ֆոնին, օգտագործում էին սոցիալական ցանցերի հարթակները՝ կիսվելու բողոքի ցույցերի մանրամասներով, սմարթֆոններով նկարահանած տեսանյութերով՝ այդպիսով խնդիրները ներկայացնելով միջազգային լսարանին[44]: Սա առաջին դեպքերից էր, երբ քաղաքացիական ակտիվիստներն օգտագործում էին սոցիալական ցանցերը՝ պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները շրջանցելու և համաշխարհային հանրության հետ ուղիղ հաղորդակցվելու համար: Արաբական գարնան բողոքի ցույցերի ժամանակ օգտագործված ինտերնետ ակտիվիզմի մեթոդները հետագայում կիրառվեցին այլ շարժումների և դրան հաջորդած բողոքի ակցիաների ժամանակ, ինչպիսիք էին Կոշտ տնտեսման դեմ շարժումն Իսպանիայում (2011 թվական) և Գեզի այգու բողոքի ցույցերը Թուրքիայում (2013 թվական)[45]:

Ձախ և աջ հայացքներ ունեցող ինտերնետ ակտիվիստները տարբեր ձևերով են օգտագործում թվային և ավանդական լրատվամիջոցները՝ իրենց քաղաքական նպատակներն իրականացնելու համար[5]: Ձախ հայացքներ ունեցող ինտերնետ ակտիվիստները հաճախ ավելի շատ մասնակցում են ավանդական «հեշթեգային ակտիվիզմին» և օֆլայն բողոքի ակցիաներին, մինչդեռ աջ ակտիվիստները կարող են մանիպուլացնել մեդիան, անցնել այլընտրանքային հարթակների և իրենց ուղերձները տարածելու համար համագործակցել կուսակցական լրատվամիջոցների հետ[5]։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աջ առցանց ակտիվիստներն ավելի հաճախ են «դավադրության տեսություններ օգտագործում և ապատեղեկատվություն տարածում»[5]:

Ինտերնետ ակտիվիզմը նաև համացանցի պաշտպանությանը կամ վերափոխմանն ուղղված ջանքերն են, որը հաճախ կոչվում է նաև թվային իրավունքների պաշտպանություն[46]: Թվային իրավունքների շարժումը ներառում է այն անհատներին ու խմբերին, օրինակ՝ «Electronic Frontier Foundation»-ին, որոնք պաշտպանում են մարդկանց իրավունքները զարգացող տեխնոլոգիաների համատեքստում՝ հատկապես կենտրոնանալով ինտերնետի և հաղորդակցման այլ տեխնոլոգիաների հետ կապված խնդիրների վրա:

Ժամանակակից ակտիվիստներն այժմ նոր ռազմավարություններ են կիրառում ինտերնետի և տեղեկատվական ու հաղորդակցական այլ տեխնոլոգիաների (ՏՀՏ) միջոցով. մի երևույթ, որը հաճախ կոչվում է ինտերնետ ակտիվիզմ կամ կիբերակտիվիզմ[47]: Որոշ գիտնականներ պնդում են, որ թվային այս նոր մարտավարություններից շատերը նման են բողոքի ավանդական մեթոդներին, որոնք կիրառվում են օֆլայն բողոքի ակցիաների ժամանակ։ Մյուս թվային մարտավարությունները  բոլորովին նոր են և եզակի, օրինակ՝ հաքերային ակտիվիզմի որոշ տեսակներ[33][48]։ Սրանք բոլորը միասին ստեղծում են թվային ոլորտի «տարաձայնությունների ռեպերտուարը»՝ ի լրումն արդեն գոյություն ունեցող ավանդական օֆլայն մեթոդների[49]: Ակտիվիստների կողմից թվային գործիքների և հարթակների ավելի շատ օգտագործումը հանգեցրել է ինքնակազմակերպված[50][51][52][53] և առանց առաջնորդների ակտիվիստների ապակենտրոնացված ցանցերի ի հայտ գալուն[45][54], ինչը հայտնի է «ֆրանշիզային ակտիվիզմ» անվամբ:

Տնտեսական ակտիվիզմ

խմբագրել

Տնտեսական ակտիվիզմը կառավարության, սպառողների և բիզնեսի տնտեսական ազդեցության օգտագործումն է սոցիալական և տնտեսական քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու համար[55]։ Ե՛վ պահպանողական, և՛ ազատական խմբերն օգտագործում են տնտեսական ակտիվիզմը որպես ճնշման ձև՝ ազդելու ընկերությունների և կազմակերպությունների վրա՝ որոշակի քաղաքական, կրոնական կամ սոցիալական արժեքներին և վարքագծին ընդդիմանալու կամ աջակցելու նպատակով[56]: Դրան կարելի է հասնել էթիկական սպառողականության միջոցով, որը խրախուսում է «լավ» վարքագիծը՝ աջակցելով այն ընկերություններին, որոնց ցանկանում են, որ հաջողության հասնեն կամ բոյկոտների և ներդրումներն այդ ընկերություններից հանելու միջոցով՝ պատժելու «վատ» վարքագիծը և ճնշում գործադրելով նրանց վրա, որ փոխվեն կամ փակվեն:

Բրենդային ակտիվիզմը վերաբերում է ակտիվիզմի այն տեսակին, որտեղ բիզնեսներն առաջատար դեր են ստանձնում սոցիալական փոփոխությունների խթանման գործում[57]: Բրենդային ակտիվիզմի միջոցով բիզնեսները ցույց են տալիս իրենց նվիրվածությունը համայնքներին, որոնց ծառայում են՝ անդրադառնալով տնտեսական, սոցիալական և էկոլոգիական խնդիրներին: Այս մոտեցումն օգնում է ընկերություններին հաստատել կայուն, երկարաժամկետ հարաբերություններ ինչպես իրենց առկա, այնպես էլ հնարավոր հաճախորդների հետ: Քոթլերը և Սարքարը սահմանեցին այս երևույթը որպես բիզնեսներ, որոնք փորձում են լուծել այն գլոբալ խնդիրները, որոնք կարևոր են իրենց ապագա հաճախորդների և աշխատակիցների համար[58]:

Սպառողների ակտիվիզմն սպառողների շահերը պաշտպանելու համար ձեռնարկվող գործողություններն են՝ կա՛մ նրանց անունից, կա՛մ հենց սպառողների կողմից: Օրինակ, 1700-ականների վերջին ազատ արտադրանքի շարժման ակտիվիստները բողոքում էին ստրկության դեմ՝ բոյկոտելով ստրկական աշխատուժով պատրաստված ապրանքները: Այսօր բուսակերությունը, վեգանիզմը և ֆրիգանիզմը սպառողական ակտիվիզմի ձևեր են, որոնք բոյկոտում են որոշակի տեսակի ապրանքներ: Սպառողների ակտիվիզմի այլ ձևերից են պարզ ապրելակերպը, որը ջատագովում է մինիմալիստական ապրելակերպը և նվազեցնում է նյութապաշտությունն ու ակնհայտ սպառումը, հարկերին դիմադրելը՝ որպես ուղիղ գործողության ձև։ Սա քաղաքացիական անհնազանդության գործողություններն են կառավարության սահմանած հարկերի, նրա վարած քաղաքականության կամ ընդհանրապես հարկման դեմ:

Բաժնետերերի ակտիվիզմը բաժնետերերի կողմից իրենց բաժնեմասի օգտագործումն է ընկերությունում՝ դրա կառավարման վրա ազդեցություն գործելու նպատակով[59]: Ակտիվիստ բաժնետերերի նպատակները տարբեր են՝ ֆինանսականից (բաժնետիրական արժեքի բարձրացում՝ կորպորատիվ քաղաքականությունը և ֆինանսական կառուցվածքը փոխելու, ինչպես նաև ծախսերի կրճատման միջոցով) մինչև ոչ ֆինանսական (առանձին երկրներից ներդրումների հանում, էկոլոգիապես անվտանգ քաղաքականության որդեգրում և այլն)[60]:

Արվեստի ակտիվիզմ

խմբագրել

Դիզայնի ակտիվիզմը դիզայնը համարում է սոցիալական փոփոխությունների խթանման, սոցիալական և քաղաքական խնդիրների մասին իրազեկվածության բարձրացման և զանգվածային արտադրության և գնողունակ պահանջարկի հետ կապված խնդիրների լուծման միջոց: Դիզայնի ակտիվիզմը չի սահմանափակվում միայն դիզայնի մեկ տեսակով[61][62]։

Արվեստի ակտիվիզմը կամ արթիվիզմը վիզուալ արվեստն օգտագործում է որպես սոցիալական կամ քաղաքական հայտարարություններ անելու միջոց: Արվեստի ակտիվիզմը կարող է ոգեշնչել մարդկանց պատկերացնել կատարյալ կամ իդեալական հասարակություն՝ տարբերվող այն հասարակությունից, որտեղ նրանք ապրում են: Այս գործընթացը, որը հայտնի է որպես ուտոպիստական մտածողություն, խթանում է մարդկանց ներգրավվել կոլեկտիվ գործողությունների մեջ, որոնք ուղղված են սոցիալական կամ քաղաքական փոփոխությունների հասնելուն: Ըստ էության, ավելի լավ ապագա պատկերացնելով, արվեստի ակտիվիզմը խրախուսում է մարդկանց աշխատել միասին՝ այդ տեսլականն իրականություն դարձնելու ուղղությամբ:

«Նորաձևության ակտիվիզմ» տերմինը ստեղծվել է դիզայներ Սելին Սեմաան Վերնոն[63]: Նորաձևության ակտիվիզմն իրազեկվածության բարձրացումն ու փոփոխությունների խթանումն է նորաձևության ոլորտում՝ սպառողներին հնարավորություն տալով կատարել տեղեկացված ընտրություն, որը համահունչ է էթիկական, սոցիալական և էկոլոգիական արժեքներին[64][65]։ «Նորաձևության ակտիվիզմը» լայն տերմին է, որը վերաբերում է ոլորտում առկա սոցիալական և քաղաքական բազմաթիվ շարժումներին[66]: Նորաձևության ակտիվիզմը կիրառում է մեթոդներ, որոնք անհատներին ակտիվորեն ներգրավում են նորաձևության ոլորտի քաղաքական գործողություններում[67]։

Արհեստագործական ակտիվիզմը կամ քրաֆթիզմը վիզուալ ակտիվիզմի ձև է, որը հնարավորություն է տալիս անհատներին ստեղծագործական միջոցներով բարձրացնել քաղաքական կամ սոցիալական խնդիրների մասին իրազեկվածությունը[68]: Քրաֆթիզմն ակտիվիզմի ստեղծագործական մեթոդ է, որը մարդկանց հնարավորություն է տալիս հակիրճ և ազդեցիկ ուղերձներ ուղարկել հասարակությանը[69]: Մարդիկ, որոնք մասնակցում են արհեստագործական ակտիվիստական շարժումներին, կոչվում են «քրաֆթիստներ»[70]:

Գրականության մեջ ակտիվիզմը կարող է դրսևորվել այնպիսի գրավոր ստեղծագործությունների հրատարակմամբ, որոնք խթանում են ցանկալի փոփոխություններ կամ ջատագովում են կոնկրետ բարեփոխումներ: Իսկ գրական ակտիվիզմն այն ջանքերն են, որոնք ուղղված են գրահրատարակչական ոլորտում կոռուպցիայի վերացմանը կամ արմատացած կառույցների դեմ պայքարելուն։

Գիտական ակտիվիզմ

խմբագրել

Գիտական ակտիվիզմն այն գործողություններն են, որոնք ուղղված են գիտական նախաձեռնությունների տված օգուտների և կարևորության վերաբերյալ տեղեկատվության տարածման բարելավմանը[71][72]։ Սա կարող է ներառել գիտելիքը լայն հանրության համար ավելի մատչելի դարձնելու նախաձեռնությունները[73]: Բացի այդ, գիտական ակտիվիզմը կարող է պայքարել նաև գիտական հետազոտությունների և նորարարություններին աջակցող քաղաքականության և ֆինանսավորման համար: Գիտական ակտիվիզմը նաև այն գործողություններն են, որոնք ուղղված են որոշակի գիտական ոլորտների նկատմամբ վստահելիության բարձրացմանը և դրանց քաղաքականացված լինելու դեմ պայքարին[74]։

2017 և 2018 թվականներին ամբողջ աշխարհում անցկացված «Հանուն գիտության երթերը» գիտական ակտիվիզմի հայտնի օրինակներ են։ Գիտական ակտիվիզմն օգտագործում է մի շարք մարտավարություններ՝ ուղիղ բողոքներից մինչև  հոգեբանության և շուկայավարման վրա հիմնված մոտեցումներ: Այս մեթոդները հաշվի են առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են անհատական «​​ես»-ի զգացումը, խնդիրների լուծմանը դիմադրելը և հասարակության վերաբերմունքը:

Այլ մեթոդներ

խմբագրել

Ակտիվիստական արդյունաբերություն

խմբագրել

Որոշ խմբեր և կազմակերպություններ այնքան խորն են ներգրավված ակտիվիզմի մեջ, որ այն արդյունաբերություն է հիշեցնում: Նման դեպքերում ակտիվիզմը հաճախ իրականացվում է լրիվ դրույքով, որը կազմում է կազմակերպության առաջնային գործունեության անբաժանելի մասը: Ակտիվիզմով զբաղվող կազմակերպությունների մեծ մասը կամ շահույթ չհետապնդող, կամ ոչ կառավարական կազմակերպություններ են, որոնք ունեն հատուկ նպատակներ և առաքելություններ: Ակտիվիստական կազմակերպությունների մեծ մասը ապրանքներ չի արտադրում, փոխարենը նրանք մոբիլիզացնում են իրենց անձնակազմին՝ միջոցներ հայթայթելու և լրատվամիջոցների ուշադրությունը գրավելու համար:

«Ակտիվիստական արդյունաբերություն» հասկացությունը հաճախ օգտագործվում է՝ մատնանշելու դրամահավաքի գործընթացն արտաքին կազմակերպություններին վստահելու պրակտիկան։ Սակայն ակտիվիստական կազմակերպությունները զբաղվում են նաև այլ գործունեությամբ[75]։ Լոբբինգը կամ կառավարության ընդունած որոշումների վրա ազդելն ակտիվիստների կողմից կիրառվող մեկ այլ մարտավարություն է: Որոշ կազմակերպություններ, այդ թվում՝ իրավաբանական ընկերություններ, հատուկ անձնակազմ ունեն, որն զբաղվում է լոբբիստական գործունեությամբ: ԱՄՆ-ում լոբբինգը կարգավորվում է դաշնային կառավարության կողմից[76]։

Բազմաթիվ կառավարական կառույցներ խրախուսում են հասարակական աջակցությունը շահույթ չհետապնդող կազմակերպություններին` բարեգործական կազմակերպություններին նվիրատվություններ անելու համար տրամադրելով տարբեր տեսակի հարկային արտոնություններ: Կառավարությունները կարող են փորձել այդ արտոնությունները չտրամադրել ակտիվիստներին՝ սահմանափակելով հարկերից ազատված կազմակերպությունների քաղաքական գործունեությունը:

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Tarrow, Sidney (1998). Power in Movement: Social Movements and Contentious Politics (2nd ed.). Cambridge, UK: Cambridge University Press. ISBN 9781139076807. OCLC 727948411.
  2. 2,0 2,1 Goodwin, Jeff; Jasper, James (2009). The Social Movements Reader: Cases and Concepts (2nd ed.). Wiley-Blackwell. ISBN 9781405187640.
  3. Obar, Jonathan; և այլք: (2012). «Advocacy 2.0: An Analysis of How Advocacy Groups in the United States Perceive and Use Social Media as Tools for Facilitating Civic Engagement and Collective Action». Journal of Information Policy. 2: 1–25. doi:10.5325/jinfopoli.2.2012.1. S2CID 246628982. SSRN 1956352.
  4. Obar, Jonathan (2014). «Canadian Advocacy 2.0: A Study of Social Media Use by Social Movement Groups and Activists in Canada». Canadian Journal of Communication. 39. doi:10.22230/cjc.2014v39n2a2678. SSRN 2254742.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Freelon, Deen; Marwick, Alice; Kreiss, Daniel (2020-09-04). «False equivalencies: Online activism from left to right». Science (անգլերեն). 369 (6508): 1197–1201. Bibcode:2020Sci...369.1197F. doi:10.1126/science.abb2428. PMID 32883863. S2CID 221471947. Արխիվացված օրիգինալից 21 October 2021-ին. Վերցված է 27 January 2022-ին.
  6. 6,0 6,1 Ince, Jelani; Finlay, Brandon M.; Rojas, Fabio (2018). «College campus activism: Distinguishing between liberal reformers and conservative crusaders». Sociology Compass (անգլերեն). 12 (9): e12603. doi:10.1111/soc4.12603. ISSN 1751-9020. S2CID 150160691. Արխիվացված օրիգինալից 27 January 2022-ին. Վերցված է 27 January 2022-ին.
  7. 7,0 7,1 7,2 Burris, Val (2000-08-01). «The Myth of Old Money Liberalism: The Politics of the Forbes 400 Richest Americans». Social Problems. 47 (3): 360–378. doi:10.2307/3097235. ISSN 0037-7791. JSTOR 3097235. Արխիվացված օրիգինալից 29 June 2023-ին. Վերցված է 4 February 2022-ին.
  8. 8,0 8,1 Scully, Maureen; Rothenberg, Sandra; Beaton, Erynn E.; Tang, Zhi (2017-03-20). «Mobilizing the Wealthy: Doing "Privilege Work" and Challenging the Roots of Inequality». Business & Society. 57 (6): 1075–1113. doi:10.1177/0007650317698941. ISSN 0007-6503. S2CID 157605628.
  9. Bohmer, Carol (2010). Rejecting refugees: political asylum in the 21st century. Routledge. էջ 258. ISBN 978-0-415-77375-1. OCLC 743396687.
  10. Harper, Douglas. «activism». Online Etymology Dictionary. Վերցված է 17 December 2015-ին.
  11. Harper, Douglas. «activist». Online Etymology Dictionary. Վերցված է 17 December 2015-ին.
  12. Park, Robert; Burgess, Ernest (1921). Introduction to the Science of Sociology. Chicago: University of Chicago Press.
  13. Merton, Robert (1945). Social Theory and Social Structure. New York: Free Press.
  14. Hoffer, Eric (1951). The True Believer: Thoughts on the Nature of Mass Movements. New York: Harper & Row.
  15. Parsons, Talcott (1937). The Structure of Social Action. New York: Free Press.
  16. Olson, Mancur (1965). The Logic of Collective Action: Public Goods and the Theory of Groups. Cambridge, Mass.: Harvard University Press.
  17. Gamson, William A. (1975). The Strategy of Social Protest. Homewood, IL: Dorsey Press. ISBN 9780256016840.
  18. Tilly, Charles (1978). From Mobilization to Revolution. Reading, Mass.: Addison-Wesley. ISBN 9780201075717.
  19. Czech, Kenneth P. (Apr 1994). «Ancient History: Spartacus and the Slave Rebellion». HistoryNet. Արխիվացված օրիգինալից 27 March 2019-ին. Վերցված է 12 August 2018-ին.
  20. «Peasants' Revolt». Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 9 September 2019-ին. Վերցված է 12 August 2018-ին.
  21. Pletcher, Kenneth (14 December 2015). «Salt March». Encyclopaedia Britannica.
  22. Goodwin, Jeff (2001). No Other Way Out: States and Revolutionary Movements, 1945–1991. Cambridge, UK: Cambridge University Press.
  23. Meyer, David; Tarrow, Sidney (1998). The Social Movement Society: Contentious Politics for a New Century. Rowman & Littlefield.
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 Keckler, Charles; Rozell, Mark J. (2015-04-03). «The Libertarian Right and the Religious Right». Perspectives on Political Science. 44 (2): 92–99. doi:10.1080/10457097.2015.1011476. ISSN 1045-7097. S2CID 145428669. Արխիվացված օրիգինալից 29 June 2023-ին. Վերցված է 19 February 2022-ին.
  25. Boyle, Alan (October 11, 2012). «Human Rights and the Environment: Where Next?». European Journal of International Law. 23 (3): 613–642. doi:10.1093/ejil/chs054. Արխիվացված օրիգինալից 5 June 2018-ին. Վերցված է 19 October 2021-ին – via Oxford Academic.
  26. «Introduction» (PDF). Human Rights Dialogue. 2 (11): 2. Spring 2004. Արխիվացված է օրիգինալից (PDF) 10 January 2022-ին. Վերցված է 19 October 2021-ին.
  27. Britton-Purdy, Jedediah (September 7, 2016). «Environmentalism Was Once a Social-Justice Movement». The Atlantic. Արխիվացված օրիգինալից 19 October 2021-ին. Վերցված է 19 October 2021-ին.
  28. «Universal Declaration of Human Rights». United Nations. 1948. Արխիվացված օրիգինալից 4 May 2009-ին.
  29. Clapham, Human Rights (2007), p. 19. "In fact, the modern civil rights movement and the complex normative international framework have grown out of a number of transnational and widespread movements. Human rights were invoked and claimed in the contexts of anti-colonialism, anti-imperialism, anti-slavery, anti-apartheid, anti-racism, and feminist and indigenous struggles everywhere."
  30. Zunes, Stephen; Asher, Sarah Beth; Kurtz, Lester (1999). Nonviolent Social Movements: A Geographical Perspective. Malden, Mass.: Blackwell. ISBN 978-1577180753. OCLC 40753886.
  31. Chenoweth, Erica; Stephan, Maria J. (2013). Why Civil Resistance Works: The Strategic Logic of Nonviolent Conflict. New York: Columbia University Press. ISBN 9780231156837. OCLC 810145714.
  32. Tilly, Charles; Tarrow, Sidney (2015). Contentious Politics (Second revised ed.). New York, NY: Oxford University Press. ISBN 9780190255053. OCLC 909883395.
  33. 33,0 33,1 Tilly, Charles; Tarrow, Sidney (2015). Contentious Politics (Second revised ed.). New York, NY: Oxford University Press. ISBN 9780190255053. OCLC 909883395.
  34. Schuler, Douglas (2008). Liberating Voices: A Pattern Language for Communication Revolution. Cambridge, Massachusetts: MIT Press. ISBN 9780262693660.
  35. «Activist Road Trip». Public Sphere Project. 2008. Արխիվացված օրիգինալից 27 March 2019-ին. Վերցված է 1 November 2015-ին.
  36. McAdam, Doug (1983). «Tactical Innovation and the Pace of Insurgency». American Sociological Review. 48 (6): 735–754. doi:10.2307/2095322. JSTOR 2095322.
  37. Ayres, Jeffrey M. (1999). «From the Streets to the Internet: The Cyber-Diffusion of Contention». The Annals of the American Academy of Political and Social Science. 566 (1): 132–143. doi:10.1177/000271629956600111. ISSN 0002-7162. S2CID 154834235.
  38. «Introduction to Activism». Permanent Culture Now. Արխիվացված օրիգինալից 25 February 2021-ին. Վերցված է 20 December 2011-ին.
  39. Kmiec, Keenan D. (October 2004). «The Origin and Current Meanings of Judicial Activism». California Law Review. 92 (5): 1441–1478. doi:10.2307/3481421. JSTOR 3481421. Արխիվացված է օրիգինալից 17 December 2019-ին. Վերցված է 25 January 2019-ին.
  40. «Politically Active? 4 Tips for Incorporating Self-Care, US News». US News. 27 February 2017. Արխիվացված օրիգինալից 6 April 2019-ին. Վերցված է 5 March 2017-ին.
  41. Thackeray, David (October 2010). «Home and Politics: Women and Conservative Activism in Early Twentieth-Century Britain». Journal of British Studies (անգլերեն). 49 (4): 826–848. doi:10.1086/654913. ISSN 1545-6986. PMID 20941876. S2CID 27993371. Արխիվացված օրիգինալից 27 January 2022-ին. Վերցված է 27 January 2022-ին.
  42. Nolas, Sevasti-Melissa; Varvantakis, Christos; Aruldoss, Vinnarasan, eds. (2019-12-18). Political Activism across the Life Course. doi:10.4324/9781351201797. ISBN 9781351201797. Արխիվացված օրիգինալից 29 June 2023-ին. Վերցված է 29 May 2023-ին.
  43. Whiteley, Paul F.; Seyd, Patrick; Richardson, Jeremy; Bissell, Paul (January 1994). «Explaining Party Activism: The Case of the British Conservative Party». British Journal of Political Science (անգլերեն). 24 (1): 79–94. doi:10.1017/S0007123400006797. ISSN 1469-2112. S2CID 154681634. Արխիվացված օրիգինալից 27 January 2022-ին. Վերցված է 27 January 2022-ին.
  44. Sliwinski, Michael (21 January 2016). «The Evolution of Activism: From the Streets to Social Media». Law Street. Արխիվացված է օրիգինալից 30 January 2016-ին. Վերցված է 6 February 2016-ին.
  45. 45,0 45,1 Zeynep, Tufekci (2017). Twitter and Tear Gas: The Power and Fragility of Networked Protest. New Haven: Yale University Press. ISBN 9780300215120. OCLC 961312425.
  46. Hector, Postigo (2012). The digital rights movement : the role of technology in subverting digital copyright. Cambridge, Mass.: The MIT Press. ISBN 9780262305334. OCLC 812346336.
  47. Meikle, Graham (2002). Future Active: Media Activism and the Internet. Annandale, N.S.W.: Pluto Press. ISBN 978-1864031485. OCLC 50165391.
  48. Samuel, Alexandra (2004). Hacktivism and the Future of Political Participation. Harvard University: Doctoral Dissertation.
  49. Earl, Jennifer; Kimport, Katrina (2011). Digitally Enabled Social Change: Activism in the Internet Age. Cambridge, Mass.: MIT Press. ISBN 9780262295352. OCLC 727948420.
  50. Rolfe, Brett (2005). «Building an Electronic Repertoire of Contention». Social Movement Studies. 4 (1): 65–74. CiteSeerX 10.1.1.457.9077. doi:10.1080/14742830500051945. ISSN 1474-2837. S2CID 10619520.
  51. Fuchs, Christian (2006). «The Self-Organization of Social Movements». Systemic Practice and Action Research. 19 (1): 101–137. doi:10.1007/s11213-005-9006-0. ISSN 1094-429X. S2CID 38385359.
  52. Clay, Shirky (2008). Here Comes Everybody: The Power of Organizing without Organizations. New York: Penguin Press. ISBN 9781594201530. OCLC 168716646.
  53. Castells, Manuel (2015). Networks of Outrage and Hope: Social Movements in the Internet Age (2nd ed.). Cambridge, UK: Polity. ISBN 9780745695754. OCLC 896126968.
  54. Carne, Ross (2013). The Leaderless Revolution: How Ordinary People will Take Power and Change Politics in the 21st Century. New York: Plume. ISBN 9780452298941. OCLC 795168105.
  55. Lin, Tom C. W., Incorporating Social Activism Արխիվացված 1 Փետրվար 2021 Wayback Machine (1 December 2018). 98 Boston University Law Review 1535 (2018)
  56. White, Ben and Romm, Tony, Corporate America Tackles Trump Արխիվացված 4 Նոյեմբեր 2019 Wayback Machine, Politico, (6 February 2017)
  57. Sarkar, Christian; Kotler, Philip (October 2018). Brand Activism: From Purpose to Action. ISBN 978-0-9905767-9-2.
  58. «WHAT IS BRAND ACTIVISM? – ActivistBrands.com». Արխիվացված օրիգինալից 29 November 2020-ին. Վերցված է 1 April 2020-ին.
  59. Lin, Tom C. W. (2015-03-18). «Reasonable Investor(s)» (անգլերեն). Rochester, NY. SSRN 2579510. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  60. «Activist Investor Definition». Carried Interest. Արխիվացված օրիգինալից 25 June 2019-ին. Վերցված է 17 July 2015-ին.
  61. Markussen, T (2013). «The Disruptive Aesthetics of Design Activism: Enacting Design Between Art and Politics». Design Issues. 29 (1): 38. doi:10.1162/DESI_a_00195. S2CID 17301556.
  62. Tom Bieling (Ed.): Design (&) Activism – Perspectives on Design as Activism and Activism as Design. Mimesis, Milano, 2019, 978-88-6977-241-2.
  63. «Fashion Activism: Changing the World One Trend at a Time | Peacock Plume». peacockplume.fr. Արխիվացված օրիգինալից 23 November 2020-ին. Վերցված է 2020-04-24-ին.
  64. Hirscher, Anja-Lisa (2013). «Fashion Activism Evaluation and Application of Fashion Activism Strategies to Ease Transition Towards Sustainable Consumption Behaviour». Research Journal of Textile and Apparel. 17: 23–38. doi:10.1108/RJTA-17-01-2013-B003.
  65. Mazzarella, Francesco; Storey, Helen; Williams, Dilys (2019-04-01). «Counter-narratives Towards Sustainability in Fashion. Scoping an Academic Discourse on Fashion Activism through a Case Study on the Centre for Sustainable Fashion». The Design Journal. 22 (sup1): 821–833. doi:10.1080/14606925.2019.1595402. ISSN 1460-6925.
  66. Fuad-Lake, Alastair (2009). Design activism : beautiful strangeness for a sustainable world. Sterling, VA: Earthscan. ISBN 9781844076444.
  67. Hirscher, Anja-Lisa; Niinimäki, Kirsi (2013). «Fashion Activism through Participatory Design». European Academy of Design.
  68. Youngson, Bel (2019-02-05). «Craftivism for occupational therapists: finding our political voice» (PDF). British Journal of Occupational Therapy. 82 (6): 383–385. doi:10.1177/0308022619825807. ISSN 0308-0226. S2CID 86850023. Արխիվացված (PDF) օրիգինալից 27 September 2020-ին. Վերցված է 30 April 2020-ին.
  69. Corbett, Sarah; Housely, Sarah (2011). «The Craftivist Collective Guide to Craftivism». Utopian Studies. 22 (2): 344–351. doi:10.5325/utopianstudies.22.2.0344. S2CID 141667893.
  70. Greer, Betsy, ed. (21 April 2014). Craftivism : the art of craft and activism. Vancouver. ISBN 978-1-55152-535-8. OCLC 1032507461.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  71. Daie, Jaleh (1996). «The Activist Scientist». Science. 272 (5265): 1081. doi:10.1126/science.272.5265.1081.
  72. Hernandez, Daniela (22 April 2017). «Why Some Scientists Are Embracing Activism». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 11 December 2018-ին. Վերցված է 10 November 2019-ին.
  73. Scheitle, Christopher P. (2018). «Politics and the Perceived Boundaries of Science: Activism, Sociology, and Scientific Legitimacy». Socius: Sociological Research for a Dynamic World. 4: 237802311876954. doi:10.1177/2378023118769544.
  74. Campbell, Troy H. (2019). «Team Science: Building Better Science Activists with Insights from Disney, Marketing, and Psychological Research». Skeptical Inquirer. Vol. 43, no. 4. Center for Inquiry. էջեր 34–39. Վերցված է 10 November 2019-ին.
  75. Fisher, Dana R. (14 September 2006). «The Activism Industry». The American Prospect. Արխիվացված օրիգինալից 5 December 2010-ին.
  76. «Do Pay-For-Placement Search Engines engage in Trademark "Use"?, IP Law360 – Godfrey and Kahn». 11 July 2011. Արխիվացված է օրիգինալից 11 July 2011-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Կատեգորիա:Ակտիվիզմ Կատեգորիա:Համայնքային կազմակերպում Կատեգորիա:Ակտիվիզմ ըստ երկրի