Ֆիլիպ Կոտլեր
Ֆիլիպ Կոտլեր (մայիսի 27, 1931[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի մարքեթոլոգ, մարքեթինգի պրոֆեսոր և խորհրդատու, ավելի քան 55 մարքեթինգային գրքերի հեղինակ։ Չիկագոյի համալսարանում ստացել է տնտեսագիտության մագիստրոսի աստիճան և փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում։
Ֆիլիպ Կոտլեր անգլ.՝ Philip Kotler | |
---|---|
![]() Ֆիլիպ Կոտլերը Վարշավայում, Լեհաստան, 2009 թ. | |
Ծնվել է | մայիսի 27, 1931 (93 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հարվարդի բիզնեսի դպրոց, Չիկագոյի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Դե Պաուլ համալսարան և Հարվարդի համալսարան |
Մասնագիտություն | Մարքեթինգի պրոֆեսոր և խորհրդատու |
Աշխատատու | Հյուսիսարևմտյան համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | և |
Կայք | pkotler.org |
Ստորագրություն![]() | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԿոտլերի ծնողները ապրել են Ուկրաինայում, սակայն 1917 թվականի հեղափոխությունից հետո գաղթել են ԱՄՆ, Չիկագո, հենց այստեղ էլ 1931 թվականին ծնվում է Կոտլերը։ ԴեՊոլի համալսարանում սովորելով ընդամենը երկու տարի ընդունվում է Չիկագոյի համալսարան որպես մագիստրոսական ծրագրի ուսանող՝ առանց բակալավրի աստիճանի։ 1956 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստանում է գիտությունների դոկտորի կոչում։ 1962 թվականին Կոտլերը սկսում է ուսուցանել մարքեթինգ Կելլոգ Մենեջմենթի Դպրոցում՝ Հյուսիս-արևմտյան համալսարանում։
Մեջբերումներ
խմբագրելԸնկերության մարքեթինգային խնդիրն է համարվում նպատակային շուկաների կարիքների, պահանջմունքների ու հետաքրքրությունների որոշումը և մրցակիցներից ավելի արդյունավետ ցանկալի արդյունքի հասնումը` պահպանելով և խթանելով սպառողի կամ հասարակության բարեկեցությունը։ |
Մարքեթինգային գործընթացի միջոցով բավարարվում են անհատների կամ նրանց խմբերի պահանջմունքները` օգտակարությամբ օժտված ապրանքների ու ծառայությունների արտադրության իրացման կամ դրանք այլ անձանց հետ փոխանակելու ճանապարհով։ |
Մարքեթինգը ճշմարտության կրեատիվ օգտագործումն է։ |
Հիմնական աշխատություններ
խմբագրել- «Մարքեթինգի հիմունքներ» (Principles of Marketing)
- «Նոր մրցակցություն» (The New Competition) 1985
- «Ռազմավարական մարքեթինգ ուսումնական հաստատությունների համար» (Strategic Marketing for Educational Institutions)
- «Ռազմավարական մարքեթինգ ոչ առևտրային կազմակերպությունների համար»(Strategic Marketing for Nonprofit Organizations)
- «Մարքեթինգի մոդելները» (Marketing Models)
- «Բիզնեսը բիզնեսին բրենդի կառավարում» (B2B Brand Management), 2006
- «Մարքեթինգի տասը մահացու մեղքերը» (Ten Deadly Marketing Sins: Signs and Solutions)
- «Մարքեթինգի կառավարման դաշտ» (A Framework for Marketing Management)
- «Սոցիալ փոփոխման ստեղծում» (Creating Social Change)
- «Մարքեթինգ մենեջմենթ» (Marketing Management: Analysis, Planning, and Control)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Swartz A. Open Library — 2007.
Գրականություն
խմբագրել- «Մարքեթինգի հիմունքներ», ՀՊՏՀ ուսումնական ձեռնարկ, 2013
- Ֆիլիպ Քոթլեր, Մարքեթինգ ԱՅԲ-ից ՖԵ. 80 կարևոր հասկացություն մենեջերների համար, Երևան, «Զանգակ», 2024 — 232 էջ, ISBN 978-9939-99-097-2։