Քաղաքական շարժումը մի խումբ մարդկանց կողմից պետական քաղաքականությունը կամ սոցիալական արժեքները փոխելու հավաքական փորձ[1]։ Քաղաքական շարժումները սովորաբար հակադրվում են ստատուս քվոյի տարրին[2] և հաճախ ասոցացվում են որոշակի գաղափարախոսության[3] հետ։ Քաղաքական շարժումների որոշ տեսություններ քաղաքական գործընթաց են, որոնք պնդում են, որ քաղաքական շարժումները բխում են պարզապես հանգամանքներից[4], իսկ ռեսուրսների մոբիլիզացման տեսությունը պնդում է, որ քաղաքական շարժումները բխում են ռազմավարությունից և համապատասխան ռեսուրսներից[2]։ Քաղաքական շարժումները նաև կապված են քաղաքական կուսակցությունների հետ այն իմաստով, որ երկուսն էլ նպատակ ունեն ազդել կառավարության վրա, և որ մի քանի քաղաքական կուսակցություններ առաջացել են սկզբնական քաղաքական շարժումներից[5]։ Մինչ քաղաքական կուսակցությունները զբացված են բազմաթիվ խնդիրներով, քաղաքական շարժումները հակված են կենտրոնանալ միայն մեկ հիմնական խնդրի վրա[6][7]։

19–րդ դարի կեսերին սկանդինավիզմի քաղաքական շարժումը հանգեցրեց Սկանդինավիա տերմինի ժամանակակից գործածմանը

Քաղաքական շարժման տեսություններ խմբագրել

Սոցիալական շարժումների հիմքում ընկած որոշ տեսություններ նույնպես կիրառվել են կոնկրետ քաղաքական շարժումների ձևավորման համար, ինչպիսիք են քաղաքական հնարավորությունների տեսությունը և ռեսուրսների մոբիլիզացման տեսությունը[2][8]։

Քաղաքական հնարավորությունների տեսություն խմբագրել

Քաղաքական հնարավորությունների տեսությունը պնդում է, որ քաղաքական շարժումները տեղի են ունենում պատահականության կամ որոշակի հնարավորությունների միջոցով, և քիչ առնչություն ունեն հասարակության ռեսուրսների, կապերի կամ դժգոհությունների հետ[4][8]։ Քաղաքական հնարավորություններ կարող են ստեղծվել քաղաքական համակարգում, կառուցվածքում կամ քաղաքական դաշտի այլ զարգացումներով, և դրանք քաղաքական շարժումների կայացման շարժիչ ուժ են[4]։

Ռեսուրսների մոբիլիզացման տեսություն խմբագրել

Ռեսուրսների մոբիլիզացման տեսությունը նշում է, որ քաղաքական շարժումները մանրակրկիտ պլանավորման, կազմակերպման և դրամահավաքի արդյունք են, այլ ոչ թե ինքնաբուխ ընդվզումների կամ հասարակական դժգոհությունների։ Այս տեսությունը պնդում է, որ շարժումները լիովին զարգանալու համար հիմնվում են ռեսուրսների և հարստության հետ կապի վրա։ Այսպիսով, քաղաքական շարժման սկզբում և առանցքում կա անհատների ռազմավարական մոբիլիզացիա[2][9]։

Կապը քաղաքական կուսակցություննեի հետ խմբագրել

Քաղաքական շարժումները տարբերվում են քաղաքական կուսակցություններից, քանի որ շարժումները սովորաբար կոնտրոնացված են մեկ հարցի վրա և շահագրգռված չեն կառավարություններում պաշտոններ զբաղեցնելու հարցում։ Քաղաքական շարժումն ընդհանրապես ոչ ֆորմալ կազմակերպություն է և օգտագործվում է ոչ ավանդական մեթոդներ իրենց նպատակներին հասնելու համար[6]։ Քաղաքական կուսակցությունում քաղաքական կազմակերպությունները ձգտում են ազդել կամ վերահսկել կառավարության քաղաքականության ավանդական մեթոդներով[6], սովորաբար առաւադրելով իերնց թեկանածուներին և թեկնածուներ տեղավորելով քաղաքականության և կառավարական գրասենյակներում[7]։

Այնուամենայնիվ, քաղաքական կուսակցությունններն ու շարժումները երկուսն էլ նպատակն ունեն այս կամ այն կերպ ազդել կառավարության վրա[6], և երկուսն էլ հաճախ կապված են որոշակի գաղափարախոսության հետ[7]։ Կուսակցությունները նաև մասնակցում են նախընտրական քարոզարշավներին և կրթական քարոզարշավին կամ բողոքի ակցիաներին՝ նպատակ ունենալով համոզել քաղաքացիներին կամ կառավարություններին քայլեր ձեռնարկել շարժման ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրների և մտահոգությունների վերաբերյալ։ Քաղաքական շարժումները հատկապես կուսակցությունների հետ կապում է այն, որ որոշ շարժումներ վերածվել են քաղաքական կուսակցությունների։ Օրինակ, 15-M շարժումն ընդդեմ խնայողության Իսպանիայում հանգեցերեց պոպուլիստական քաղաքական կուսակցության ստեղծմանը[10], իսկ Բրազիլիայի բանվորական շարժումները օգնեցին Բրազիլիայի աշխատավորական կուսակցության ձևավորմանը[11]։ Շարժման այս տիպի կուսակցությունները ծառայում են իշխաոնության մեջ իրենց սկզբանական քաղաքական շարժման հիմանական խնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, քանի որ կայացած կուսակցությունները կարող էին նախկինում անտեսել այդ հարցը[5]։

Քաղաքականության վրա ազդել ձգտող խմբերի համար սոցիալական շարժումները կարող են այլընտրանք տալ ֆորմալ ընտրական քաղաքականությանը։ Օրինակ, քաղաքագետ Ս․ Լաուրել Ուելդոն ցույց է տվել, որ կանանց շարժումները և կանանց քաղաքականության գործակալությունները ավելի արդյունավետ են եղել կանանց նկատմամբ բռնությունը նվազեցնելու հանար, քան նրանց ներկայությունը օրենսդիր մարմիններում[12]։

Քաղաքական մրցակցության մուտքի խոչընդոտները կարող են զրկել քաղաքական շարժումներին իրավազորությունից[13]։

Օրինակներ խմբագրել

Որոշ քաղաքական շարժումներ նպատակ են ունեցել փոխել կառավարության քաղականությունը, ինչպիսիք են խաղաղության կողմնակիցների շարժումը, բնապահպանական և հակագլոբալիզացիայի շարժումը։Գլոբալիզացիայի հետ մեկտեղ կարող են առաջանալ նաև գլոբալ քաղաքացիների շարժումներ[14]։ Շատ քաղաքական շարժումներ նպատակ են ունեցել հաստատել կամ ընդլայնել ենթական խմբերի իրավունքները, ինչպիսիք են աբոլիցիոնիզմը, կանանց ընտրական իրավունքը, սևամորթների իրավունքների համար պայքարը, ֆեմինիզմը, միասեռականների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների, կենդանիների իրավուքների շարժումները, ինչպես նաև մարդու իրավունքների։ Որոշները ներկայացրել են դասակարգային շահեր, ինչպիսիք են բանվորական շարժումը, սոցիալիզմ և կոմունիզմը, իսկ մյուսներն արտահայտել են ազգային նկրտումներ, ինչպիսիք են ապագաղութայնացումը, ռատանան, սիոնիզմը և Շինն Ֆեյնը։ Քաղաքական շարժումները կարող են նաև ներգրավել պետական վերահսկողության ապակենտրոնացման կամ կենտրոնացման համար պայքար, ինչպես անարխիզմի, ֆաշիզմի և նացիզմի դեպքում։

Վերջին շրջանում հայտնի հասարակական շարժումները կարել է դասակարգել որպես քաղաքական շարժումներ, քանի որ դրանք ազդել են քաղաքականության փոփոխության վրա կառավարման բոլոր մակարդկաներում։ Քաղաքական շարժումները, որոնք վերջերս են ի հայտ եկել ԱՄՆ–ում, սևամորթների կյանքը նշանակություն ունի և ես նույնպես շարժումներն են։ Մինչդեռ Մերձավոր Արևելքում վերջին տարիներին տեղի ունեցած քաղաքական շարժումներից է արաբական գարունը։ Եթե որոշ դեպքերում այ քաղաքական շարժումները մնացին շարժումներ, որոշ դեպքերում դրանք վերաճեցին հեղափոխությունների և փոխեցին կառավարման վիճակը[15]։

Շարժումները կարող են կյանքի կոչվել նաև կողմնակի անձանձ կողմից, ինչպես 17–րդ դարի Անգլիալում Լևելերների քաղաքական շարժումը, որն անվանվեց որպես վիրավորական տերմին։ Այնուամենայնիվ, շարժման երկրպագուները հետագայում սկսեցին օգտագործել տերմինը, և հենց այս տերմինն է, որով նրանք առավել հայտնի են պատմությանը[16]։

Տես նաև խմբագրել

Ընդհանուր։ Քաղաքական սպեկտոր, քաղաքագիտություն, քաղաքական պատմություն (գեշտալտ հոգեբանություն), քաղաքական գործընթաց։
Պետություն։ Ինքնիշխանություն (ինքնիշխան պետություն), նահանգ։
Մարդիկ
Ջոն Լոք, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել, Կարլ Մարքս, Մաքս Վեբեր, Թոմաս Հոբս, Միշել Ֆուկո, Ալեքսիս դը Տոկվիլ։
Քաղաքական փիլիսոփայություն։ (Նույնականություն), ժողովրդավարություն, տնտեսական ազատություն, էգալիտարիզմ, իրավահավասարություն, կամքի ազատություն, սեռական հավասարություն, ազատություն, արդարադատություն, քաղաքական ազատություն, լեգիտիմություն, սոցիալական հավասարություն։
Գաղափարախոսություն։ Պահպանողականություն, ֆաշիզմ, ֆեմինիզմ, ազատականություն, մարքսիզմ, ազգայնականություն, սոցիալիզմ։
Այլ։ Ակտիվիզմ, թեյախմության շարժում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Meyer, David S. (1997). Coalitions & Political Movements: The Lessons of the Nuclear Freeze (անգլերեն). Lynne Rienner Publishers. էջեր 164–166. ISBN 978-1-55587-744-6.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Rochon, Thomas R. (1990). «Political Movements and State Authority in Liberal Democracies». World Politics (անգլերեն). 42 (2): 299–313. doi:10.2307/2010467. ISSN 1086-3338. JSTOR 2010467. S2CID 153900090.
  3. Nicholas, Ralph W. (1973). «Social and Political Movements». Annual Review of Anthropology. 2 (1): 63–84. doi:10.1146/annurev.an.02.100173.000431. ISSN 0084-6570.
  4. 4,0 4,1 4,2 Koopmans, Ruud (1999). «Political. Opportunity. Structure. Some Splitting to Balance the Lumping». Sociological Forum. 14 (1): 93–105. doi:10.1023/A:1021644929537. ISSN 0884-8971. JSTOR 685018. S2CID 148013872.
  5. 5,0 5,1 Kitschelt, Herbert (2006). «Movement Parties». Handbook of Party Politics (անգլերեն). London: SAGE Publications Ltd. էջ 282. doi:10.4135/9781848608047. ISBN 978-0-7619-4314-3.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Hague, Rod; Harrop, Martin; McCormick, John (2019). Comparative Government and Politics. London: Red Globe Press. էջ 317. ISBN 978-1-352-00505-9.
  7. 7,0 7,1 7,2 McDonald, Neil A. (1955). The Study of Political Parties. Short studies in political science,26. Garden City, New York: Doubleday & Company. hdl:2027/mdp.39015003545509.
  8. 8,0 8,1 Goodwin, Jeff; Jasper, James M. (2004). Rethinking Social Movements: Structure, Meaning, and Emotion (անգլերեն). Rowman & Littlefield. էջեր 80–81. ISBN 978-0-7425-2596-2.
  9. Inwegen, Patrick Van (2018). «Non-Violence in Ireland's Independence». In Christian Philip Peterson; William M. Knoblauch; Michael Loadent (eds.). The Routledge History of World Peace Since 1750. New York: Routledge. էջեր 273–283. doi:10.4324/9781315157344-22. ISBN 978-1-315-15734-4. S2CID 187589251. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. Della Porta, Donatella; Fernández, Joseba; Kouki, Hara; Mosca, Lorenzo (2017). Movement Parties Against Austerity (անգլերեն). Cambridge: John Wiley & Sons. ISBN 978-1-5095-1149-5.
  11. van Cott, Donna Lee (2005). From Movements to Parties in Latin America: The Evolution of Ethnic Politics (անգլերեն). Cambridge: University Press. էջ 14. ISBN 978-0-521-70703-9.
  12. Weldon, S. Laurel (November 2002). «Beyond Bodies: Institutional Sources of Representation for Women in Democratic Policymaking». The Journal of Politics. 64 (4): 1153–1174. doi:10.1111/1468-2508.00167. S2CID 154551984.
  13. Tullock, Gordon. "Entry barriers in politics." The American Economic Review 55.1/2 (1965): 458-466.
  14. George, Susan (2001 թ․ հոկտեմբերի 18). «The Global Citizens Movement. A New Actor For a New Politics». Transnational Institute. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.
  15. Bendix, Reinhard; Huntington, Samuel P. (March 1971). «Political Order in Changing Societies». Political Science Quarterly. 86 (1): 168. doi:10.2307/2147388. ISSN 0032-3195. JSTOR 2147388.
  16. Plant, David (2005 թ․ դեկտեմբերի 14). «The Levellers». British Civil Wars and Commonwealth website. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.

Գրականություն խմբագրել

  • Harrison, Kevin, and Tony Boyd. Understanding Political Ideas and Movements: a Guide for A2 Politics Students. Manchester: Manchester University Press, 2003.
  • Opp, Karl-Dieter. Theories of Political Protest and Social Movements: a Multidisciplinary Introduction, Critique, and Synthesis. London: Routledge, 2015.
  • Snow, David A., Donatella Della Porta, Bert Klandermans, and Doug McAdam. The Wiley-Blackwell Encyclopedia of Social and Political Movements. Chichester, West Sussex: Wiley-Blackwell, 2013.