«Երթ դեպի Վաշինգտոն» (անգլ.՝ March on Washington for Jobs and Freedom), բողոքի խաղաղ ակցիա, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում 1963 թվականի օգոստոսի 28-ին։ 200-ից 300 հազար մարդ երթով քայլեցին դեպի Լինկոլնի հուշարձանը[1], ուր Մարտին Լյութեր Քինգը հանդես է եկել «Ես երազանք ունեմ» հայտնի ճառով։ Ցույցի մասնակիցների մոտ 80 %-ը աֆրոամերիկացիներ էին, իսկ մնացած 20 %-ը՝ սպիտակ և այլ ռասայի ներկայացուցիչներ։

Երթ դեպի Վաշինգտոն

Երթը կազմակերպել էին իրավապաշտպանները, աշխատավորները և կրոնական կազմակերպությունները։ Այն կազմակերպվել էր այնպես, որպեսզի, բացի աֆրոամերիակացիներից, ներկայացնի նաև աշխատավորների պրոֆմիութենական շարժումը, ինչպես նաև կրոնական երեք՝ բողոքականների, կաթոլիկների և եբրայական դավանանքները։

Երթից հետո իշխանությունները ստիպաված եղան ընդունել հասարակական վայրերում խտրականությունը արգելող Քաղաքացիական իրավունքի մասին օրենքը (1964 թվական), և ընտրությունների ժամանակ աֆրոամերիկացիների համար հավասար իրավունքներ սահմանող Ընտրական իրավունքի մասին օրենքը (1965 թվական)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Марш за гражданские права в г. Вашингтоне: д-р. Мартин Лютер Кинг-младший, президент Южной конференции христианского руководства, и Мэтью Ахманн, директор Национальной католической конференции за межрасовую справедливость, в толпе». World Digital Library. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել