Կենդանիների իրավունքներ

Կենդանիների իրավունքներ (անգլ.՝ animal rights), նաև «կենդանիների ազատում» (անգլ.՝ animal liberation), մարդկանց և կենդանիների հիմնական կարիքների համարժեքության գաղափարը։ Օրինակ՝ ցավից խուսափելու, իրենց կյանքը պահպանելու կարիքները[1][2]։

Աջակիցները տարբեր փիլիսոփայական տեսակետներ ունեն, սակայն բոլորն ընդհանուր առմամբ միասնական են այն հարցում, որ կենդանիներին չի կարելի դիտարկել որպես մասնավոր սեփականություն[3], օգտագործել սննդի, հագուստի, ժամանցի արդյունաբերության և գիտական փորձերի համար[1][4]։ Իսկ որոշ իրավունքներ, օրինակ՝ մարմնական վնասվածքներից և բարոյական վնասներից կյանքի և պաշտպանության իրավունքը, պետք է իրավաբանորեն ամրագրվեն կենդանիներին։

Կենդանիների իրավունքների հայեցակարգում իր զարգացումն է ստացել կենդանիների նկատմամբ արդարության գաղափարը, որի համաձայն խնդրի նկատմամբ միակ էթիկական մոտեցումը համարվում է բոլոր կենդանի արարածների նկատմամբ արդար վերաբերմունքը[5]։

Կենդանիների իրավունքների հայեցակարգի ստեղծում խմբագրել

Կենդանիների բարոյական կարգավիճակը հին աշխարհում խմբագրել

Կենդանիների նկատմամբ ոչ բռնության դիրքորոշումը գոյություն է ունեցել նաև մեր թվարկությունից առաջ, դրա կողմնակիցը եղել է Աշոկա կայսրը (մ. թ. ա. 304 - մ. թ. ա. 232 թվականներ), նա արգելել է կենդանիների ծիսական զոհաբերությունը։ Կենդանիների նկատմամբ դաժանության անհարկի անհրաժեշտության մասին խոսել են այնպիսի մարդիկ, ինչպիսիք են՝ Լուցիուս Աննեուս Սենեկան (մ. թ. ա. 4 թվական, գրող), Պորփյուրը (մ. թ. ա. 232-306 թվականներ, հելլենիստական փիլիսոփա, երաժշտության տեսաբան, աստղագետ), հին հռոմեացի պոետ Պուբլիուս Օվիդիուս Նասոն (մ. թ. ա. 43-րդ դար), Հորացիոսը (մ. թ. ա. 65-8 թվականներ), Դիոգենես Սինոպացին (մ. թ. ա. 412-323 թվականներ, փիլիսոփա) և Պյութագորասը[6][7]։

Անտիկ աշխարհի մտավորական Պլուտարքոսը գրել է.

  Մենք չենք կարող ոտնահարել նույն սննդով սնվող հողի վրա գոյություն ունեցող կենդանիների իրավունքները, մենք շնչում ենք նույն օդը, խմում նույն ջուրը։ Նրանց մահանալու դեպքում նրանք շփոթեցնում են մեզ իրենց սարսափելի գոռոցներով և ստիպում ամաչել մեր արարքի համար։  

Այն միտքը, որ կենդանիները ենթակա են մարդուն, նշվում է աստվածաշնչյան ժամանակներում, որտեղ անհավասարությունն ամրացվում է աստվածային հիերարխիայով, իսկ մարդը գտնվում է ստեղծագործությունների հիերարխիկ աստիճանների գագաթին։ Բացի այդ, քանի որ կենդանիները զուրկ են բանականությունից և ունակ չեն օգտվել մարդանման լեզվից, նրանք ավելի քիչ հարգանքի են արժանի, քան մարդիկ, կամ ընդհանրապես արժանի չեն։ Հետևաբար, առանձին կենդանիները դիտվում են միայն որպես տեսակների ներկայացուցիչներ, այլ ոչ թե անհատներ։ Կենդանիների ոչնչացման մարդու գործողությունները համարվում են ընդունելի, եթե չեն սպառնում մի ամբողջ տեսակի անհետացմանը։

Իտալացի գեղանկարիչ Լեոնարդո դա Վինչին (1452-1519), որը ժամանակակիցների վկայությամբ սիրել է կենդանիներին (հատկապես ձիերին), և եղել է նախկին բուսակեր, կարծել է, որ կենդանիների նկատմամբ բարոյականությունը կզարգանա կենդանիների նկատմամբ դաժանության անթույլատրելիության ուղղությամբ։ Դա Վինչին գնել է վանդակներում վաճառվող թռչուններին՝ նրանց ազատ արձակելու նպատակով։ Բացասական է արտահայտվել սադիզմի դրդումներով կենդանիներին տանջող մարդկանց մասին[8][9][10][11][12]։

17-րդ դար։ Կենդանիները որպես մեխանիզմներ խմբագրել

1641։ Ռենե Դեկարտ խմբագրել

 
Ռենե Դեկարտի գաղափարները կենդանիների բանականության հարցում մնում են ազդեցիկ[13]
(Կենդանիները) ուտում են առանց հաճույքի, լաց են լինում, ցավ չզգալով, մեծանում են, չիմանալով դա։ Նրանք ոչինչ չեն ցանկանում, ոչնչից չեն վախենում, ոչինչ չգիտեն։

- Նիկոլաս Մալբրանշ (1638-1715)[14]

1641 թվականին գիտական հեղափոխության հայրերից մեկը՝ գիտնական և փիլիսոփա Ռենե Դեկարտը, հրատարակել է «Մտորումներ առաջին փիլիսոփայության մասին» աշխատությունը, որում շարադրել է տիեզերքի մեխանիկական տեսությունը։ Դեկարտը կարծել է, որ բոլոր նյութական առարկաները պետք է կառավարվեն մեխանիկայի օրենքներով, ինչպես ժամացույցի մեխանիզմը։ Բայց տիեզերքում կան երկու տեսակի օբյեկտներ՝ նյութական և ոչ նյութական՝ հոգին։ Մարդը չի կարող հասկանալ իր ծագումը, քանի որ ունի գիտակցություն (անմահ հոգի)։ Սակայն մյուս շնչավոր էակները չունեն այն։ Այդ թվում՝ կենդանիները, որոնք իրենցից ներկայացնում են Աստծո կողմից ստեղծված բարդ ժամացույցի մեխանիզմների նման մի բան[15]։

Արեք եզրակացություն շան մասին, որը կորցրել է իր տիրոջը, նա մի ողբալի ոռնոցով փնտրում է նրան բոլոր ճանապարհներով, մտնում է տուն անհանգստացած, անհանգիստ իջնում, բարձրանում աստիճաններով, քայլում է մի սենյակից մյուսը, և, վերջապես, գտնելով տիրոջը իր գրասենյակում, արտահայտում է իր ուրախությունը ուրախ հաչոցով։

Բարբարոսները բռնում են այս շանը, որն այդքան անսահմանորեն գերազանցում է մարդուն բարեկամության մեջ, նրանք կապում են շանը սեղանին, վնասում են կենդանուն, որպեսզի ցույց տան քեզ նրա երակները։ Դու հասկանում ես, որ կենդանին նույնպես ունի այն զգայարանները, որոնք ունես դու։ Դու կարծում ես՝ որ օրգանիզմը մեքենա է, մի՞թե բնությունը այդ կենդանու մեջ դրել է զգացմունքների օրգաններ, որպեսզի այն ոչինչ չզգա։ Մի՞թե այն ունի նյարդեր անզգույշ լինելու համար։ Մի վերագրիր բնությանը նման անխոհեմ հակասություն։

- Վոլտեր (1694-1778)[16]

Ռենե Ռեկարտն ասել է.

  Նրանք (կենդանիները)... մեքենաներ են։ Նրանք չեն զգում ոչ հաճույք, ոչ էլ ցավ, ընդհանրապես ոչինչ։ Չնայած նրանք գոռում են, երբ նրանց վնասում են դանակով և իրենց ջանքերում խուսափում են շիկացած երկաթի հետ շփումից, դա ոչինչ չի նշանակում[15]։  

Փիթեր Սինգերը գրում է, որ Դեկարտի գաղափարները ազդել են հասարակության մեջ կենդանիների նկատմամբ վերաբերմունքի վրա։ Դեկարտը ասել է.

  Իմ կարծիքն այն է, որ կենդանիների նկատմամբ դաժանությունը, ինչպես մարդկանց համար ինդուլգենցիան, առնվազն նրանց համար է, որոնք չեն ենթարկվում Պիֆագորի սնահավատությանը և ազատվում են հանցագործության կասկածներից, երբ նրանք ուտում կամ սպանում են կենդանիներին[15]։  

Հատկապես գիտական միջավայրում, քանի որ այդ ժամանակ կենդանիների փորձարկումները լայնորեն կիրառվում էին առանց նրանց անզգայացնելու։

Փիթեր Սինգերն ասել է.

  Դեկարտի տեսությունը թույլ է տալիս փորձարարներին ազատվել խղճի խայթոցներից, որոնք նրանք կարող էին զգալ այդ պայմաններում։ Դեկարտն անձամբ է գաղտնազերծել ողջ կենդանիների մասերը, որպեսզի լրացնի իր գիտելիքները անատոմիայում, և այդ ժամանակի առաջատար ֆիզիոլոգներից շատերն իրենց հռչակել են մեխանիստներ[15]։  

1635-1654: Կենդանիների պաշտպանության առաջին օրենքներ խմբագրել

Ռիչարդ Ռայդերը գրել է, որ կենդանիների պաշտպանության մասին անգլալեզու երկրներից առաջին օրենքներն ընդունվել են Իռլանդիայում 1635 թվականին։ Նրանք արգելել են ոչխարներից խուզել բուրդը և գութը կցել ձիերի պոչերին, քանի որ «դա նրանց տառապանք է պատճառում»[17]։

1641 թվականին՝ Դեկարտի «Մտորումների» հրապարակման տարում, ընդունվել է Հյուսիսային Ամերիկայում Մասաչուսեթսի ծոցի գաղութում գյուղատնտեսական կենդանիների պաշտպանության մասին առաջին օրենսգիրքը։ Գաղութի սահմանադրությունը հիմնված է եղել օրենքների ժողովածուի վրա, որը մշակվել է իրավաբան, պուրիտան քահանա և Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ, Սաֆֆոլկիի (Անգլիա) բնիկ Նաթանիել Ուորդի կողմից[18]։ Օրենքների շարքը ներառում էր 92-րդ կետը։ «Ոչ մի մարդ չպետք է կիրառի բռնապետություն կամ դաժանություն Աստծո ստեղծած ցանկացած արարածի դեմ, որը սովորաբար օգտագործվում է մարդու օգտի համար»։ Պատմաբան Ռոդերիկ Նեշը գրել է այդ իրադարձության առանձնահատուկ նշանակության մասին, քանի որ այդ ժամանակ գերիշխում էին կենդանիների մասին Դեկարտի գաղափարները, իսկ այս օրենքը ցույց է տվել, որ կենդանիները դիտարկվում էին ոչ միայն որպես անզգա մեքենաներ[19]։

Անգլիայում պուրիտանները նաև օրենքներ են ընդունել, որոնք պաշտպանում են կենդանիներին։ 1654 թվականին կենդանիների պաշտպանության մասին օրենք է հայտնվել անգլիական հեղափոխության պրոտեկտորատի գործողության ժամանակ, երբ իշխանության ղեկին է եղել Օլիվեր Կրոմվելի ղեկավարությամբ կառավարությունը։ Կրոմվելը չէր սիրում արյունալի մարզաձևերը, հատկապես աքլորակռիվը, աքաղաղի վրա փայտեր նետելը, շների մարտերը, ինչպես նաև ցուլերի հետապնդումը (բուլ-բեյթինգ) (ենթադրվում էր, որ դա հատուկ քնքշություն է տալիս մսին)։ Որոշ հետազոտողներ գրում են, որ պուրիտանները մեկնաբանել են կենդանիների նկատմամբ «տիրապետության» հայեցակարգը, ավելի շուտ, որպես պատասխանատու ուղեցույց, քան սեփականության ստացումը։ Սակայն պուրիտանների արգելքները դժգոհություն էին առաջացնում և դարձել էին դիմադրության գլխավոր պատճառ։ Այդ պատճառով կենդանիների պաշտպանության մասին օրենքները չեղյալ են հայտարարվել Ստյուարտների վերականգնման շրջանում (1660 թվականից)[20]։ Ցլերի հետապնդումը Անգլիայում օրինական է մնացել դեռևս 162 տարի, մինչև 1822 թվականի կենդանիների հետ վարվեցողության մասին օրենքով դրա արգելումը։

1693: Ջոն Լոք խմբագրել

 
Ջոն Լոքը եղել է դեմ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին, քանի որ նրա կարծիքով դա վնասել է հենց մարդկանց:

Կենդանիների մասին Դեկարտի գաղափարների դեմ հանդես է եկել բրիտանացի փիլիսոփա Ջոն Լոքը (1632-1704), որը 1693 թվականին «Դաստիարակության որոշ մտքեր» աշխատության մեջ պնդել է, որ կենդանիները կարող են զգալ և բարոյական տեսանկյունից սխալ է նրանց ավելորդ տառապանքներ պատճառելը։ Սակայն Թովմա Աքվինացիին պատասխանելով՝ նշել է, որ կենդանին լավ վերաբերմունքի իրավունք չի կարող ունենալ։ Լոքը կարծում էր, որ անհրաժեշտ է խոչընդոտել երեխաների կողմից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին, քանի որ դա վնասում է հենց երեխաներին։ Նա ասել է։ «ես կարծում եմ, որ պետք է հետևել նրանց, և եթե նրանք հակված են նման դաժանության, պետք է սովորեցնել նրանց հակառակը, քանի որ սովորության ազդեցության տակ տանջել և սպանել կենդանիներին, նրանց հոգին աստիճանաբար նույն վերաբերմունքը կցուցաբերի մարդկանց նկատմամբ»[21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Encyclopedia Britannica — Animal Rights»
  2. Владимир Борейко. Питер Сингер как вдохновитель мирового движения за права животных
  3. «'Personhood' Redefined: Animal Rights Strategy Gets at the Essence of Being Human», Association of American Medical Colleges, retrieved July 12, 2006; Taylor, Angus. Animals and Ethics: An Overview of the Philosophical Debate, Broadview Press, May 2003.
  4. «Animal rights»
  5. Павлова Т. Н. Биоэтика в высшей школе. — М.: Моск. гос. акад. ветеринар. медицины и биотехнологии, 1997. — 146 с. — ISBN 5-86341-071-X «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. Теорема Пифагора — |Пифагор|История Теоремы|Доказательство|Применение|Теория Чисел|Медиа|
  7. Пифагор Արխիվացված 2011-07-22 Wayback Machine — сборник исторических источников, упоминающих об учении Пифагора
  8. Giorgio Vasari, Lives of the Artists, 1568; this edition Penguin Classics, trans. George Bull 1965, ISBN 0-14-044164-6(անգլ.)
  9. Леонардо да Винчи
  10. Edward MacCurdy, The Notebooks of Leonardo da Vinci (1956, first published 1939)
  11. Edward MacCurdy, The Mind of Leonardo da Vinci (1928)quoted at Leonardo da Vinci’s Ethical Vegetarianism(անգլ.)
  12. «Vegetarische Warte» 1903. «Leonardo da Vinci». Von Dr. med. H. Moser. Stuttgart(գերմ.)
  13. Midgley, Mary. «Descartes Prisoners» Արխիվացված 2008-12-02 Wayback Machine, The New Statesman, May 24, 1999.
  14. Malebranche, Nicholas. in Rodis-Lewis, G. (ed.). Oeuvres complètes. Paris: J. Vrin. 1958-70, II, p. 394, cited in Harrison, Peter. "Descartes on Animals," The Philosophical Quarterly, Vol. 42, No. 167, April 1992, pp. 219-227; also see Carter, Alan. "Animals, Pain and Morality," Journal of Applied Philosophy, Volume 22, No. 1, March 2005, pp. 17–22.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Питер Сингер «Освобождение животных»
  16. Вольтер "Животные". Собрание сочинений в 3-х томах, Москва, 1998 г.
  17. The Statutes at Large. Dublin, 1786, chapter 15, pp. 168-9, cited in Ryder, Richard. Animal Revolution: Changing Attitudes Towards Speciesism. Berg, 2000, p. 49.
  18. Ward, Nathaniel. The Earliest New England Code of Laws, 1641. A. Lovell & Company, 1896.
  19. Nash, Roderick. The Rights of Nature: A History of Environmental Ethics. University of Wisconsin Press, 1989, p. 19.
  20. Kete, Kathleen. "Animals and Ideology: The Politics of Animal Protection in Europe, " in Rothfels, Nigel. Representing Animals. Indiana University Press, 2002, p. 19 ff.
  21. Джон Локк Мысли о воспитании, 1693