Ուոտ Թայլերի ապստամբություն

Ուոտ Թայլերի ապստամբություն, նաև անվանում էին Գյուղացիական ընդվզում կամ Մեծ ապստամբություն, ապստամբություն Անգլիայի մեծ մասում 1381 թվականին։ Ապստամբությունն ուներ տարբեր պատճառներ, ներառյալ սոցիալ-տնտեսական և քաղաքական, կապված 1340-ական թվականների Սև մահ համաճարակի, Ֆրանսիայի դեմ Հարյուրամյա պատերազմի պատճառով բարձր հարկերի և Լոնդոնում իշանության համար մղվող պայքարի արդյունքում առաջացած անկայունության հետ։ Ապստամբության վերջնական առիթ դարձավ թագավորական պաշտոնյա Ջոն Բամպթոնի միջամտություն Էսեքսում 1381 թվականի մայիսի 30-ին։ Նրա փոձերը հավաքել չվճարված հարկերը Բրենթվուդում ավարտվեց զինված ընդհարումով, որն արագորեն սփռվեց երկրի հարավ արևելյան հատվածում։ Մեծ թվով գյուղացիներ, ներառյալ գյուղերի պաշտոնյաներ ընդվզեցին՝ այրելով թագավորական փաստաթղթերը և առաջ քաշելով պահանջներ։ Գյուղացիները բողոքում էին բարձր հարկերից, ոչ ազատ աշխատուժի համակարգի, հայտնի որպես ճորտատիրություն, վերականգնումից և թագավորի պաշտոնյաների և դատավորների դեմ։

Օգտվելով իրավիճակեից ծայրահեղական հոգևորական Ջոն Բոլի և Ուոլտեր Թայլերի գլխավորությամբ Կենտի ապստամբերը շարժվեցին դեպի Լոնդոն։ Նրանք Բլեքդեթում հանդիպեցին թագավորի ներկայացուցիչներին, որոնք փորձեցին համոզել ապստամբներին վերադառնալ տուն, սակայն անհաջող։ Անգլիայի թագավոր Ռիչարդ II-ը, ով այդ ժամանակ 14 տարեկան էր, թաքնվեց ապահով Թաուերում, սակայն թագավորական զորքերի մեծ մասը դրսում էր կամ Անգլիայի հյուսիսում։ Հունիսի 13-ին ապստամբերը մտան Լոնդոն, որոնց միացավ քաղաքի ամբոխը և հարձակվեցին բանտերի վրա, ավերեցին Սավոյի պալատը, այրեցին գրքերը և ծինությունները Տեմպլում ու սպանեցին յուրաքանչուրին, ով առնչություն ուներ թագավորական կառավարության հետ։ Հաջորդ օրը Ռիչարդը հանդիպեց ապստամբենրի հետ Մայ Էնդում և համաձայնեց կատարել նրանց պահանջների մեծ մասը, ներառյալ ճորտատիրության վերացումը։ Նույն ընթացքում ապստամբները ներխուժեցին Թաուեր և սպանեցին Լորդ Կանցլերին և Լորդ Մեծ Գանձապետին, ում գտան ներսում։

Հունիսի 15-ին Ռիչարդը լքեց քաղաքը և հանդիպեց Թայլերին և ապստամբներին Սմիթֆիլդ։ Ընդհարում տեղի ունեցավ և Ռիչարդի կողմնակիցները սպանեցին Թայլերին։ Ռիչարդը կարողացավ մեղմել իրավիճակն այնքան ժամանակ, մինչև Լոնդոնի քաղաքապետ Վիլյամ Վոլվորթը կարողացավ ոստիկանության ուժեր հավաքել և դուրս քշել ապստամբներին քաղաքից։ Ռիչարդը անմիջապես սկսեց քաղաքում կարգ ու կանոն հաստատել և հետ կանչեց ապստամբներին տրված խոստումները։ Ապստամբությունը նաև սփռվեց Արևելյան Անգլիայում, որտեղ Քեմբրիջի համալսարան վրա հարձակում տեղի ունեցավ և շատ թագավորական պաշտոնյաներ սպանվեցին։ Անկայունությունը շարունակվեց մինչև Հենրի Դեսպենսերի միջամտությունը, ով հաղթեց ապստամբների բանակին Նորթ Վոլշամի ճակատամարտում հունիսի 25-ից 26-ը։ Ընդվզումներ տեղի ունեցան Յորքի հյուսիսում, Բևերլիում և Սքարբորոյում, ինչպես նաև հեռավոր Բրիջուոթերում։ Ռիչարդը մոբիլիզացեց 4․000 զինվոր ապստամբությունը ճնշելու համար։ Ապստամբների ղեկավարների մեծ մասը մահապատժի ենթարկվեցին, նոյեմբերի դրությամբ նվազագույնը 1,500 ապստամբ սպանվեց։

Նախապատմություն և պատճառներ խմբագրել

Տնտեսություն խմբագրել

Ուոտ Թայլերի ապստամբությունը ուներ 14-րդ դարից եկած տնտեսական և սոցիալական պատճառներ[1]։ Դարի սկզբին անգլիացիների մեծ մասն աշխատում էր գյուղական տնտեսություններում, որը կերակրում էր քաղաքները և սատարում էր միջազգային առևտուրը[2]։ Անգլիայի մեծ մասում արտադրությունը կազմակերպվում էր ասպետական կալվածքների միջոցով, որոնք վերահսկում էին տեղի լորդերը, ներառյալ ջենթրին և եկեղեցին[3]։ Բնակչության որոշ հատվածը ոչ ազատ ճորտեր էին, որոնք աշխատում էին իրենց լորդերի հողերում։ Հավասարակշռությունը ազատների և ոչ ազատների միջև տարբեր էր Անգլիայի տարբեր հատվածներում և հարավ արևելյան հատվածում կային շատ քիչ ճորտեր[4]։ Որոշ ճորտեր ծնվում էին ոչ ազատ և չէին կարող լքել իրենց տերերին և աշխատել այլ լորդերի համար, մյուսներն ունեին ազատության որոշակի սահմանափակումներ՝ պայմանագիր կնքելով իրենց լորդերի հետ[5]։ Բնակչության աճը բերեց աշխատուժի ավելցուկի և կալվածատերերի իշխանության բարձրացմանը[6]։

1348 թվականի համաճարակը Սև մահ անվանմամբ տարածվեց Եվրոպայից Անգլիա՝ արագորեն սպանելով բնակչության 50 տոկոսին[7]։ Տնտեսական ճգնաժամից հետո Անգլիան սկսեց փոփոխություններ մտցնել տնտեսական իրավիճակում[8]։ Մահացածության մակարդակը բյուղացիների շրջանում նշանակեց, որ հողերը սկսեցին մեծանալ, իսկ աշխատուժը՝ փոքրանալ[9]։ Արսյունքում շեշտակի բարձրացավ աշխատավարձը[10]։ Կալվածատերերի եկամուտներն իրենց հերթին քչացան[11]։ Առևտրային և ֆինանսական կապերը քաղաքների հետ վերացան[12]։

Պաշտոնյաները քաոսը վերացնելու նպատակով արագորեն օրենսդրական փոփոխություններ մտցրեցին, այդ թվում Աշխատուժի մասին օրենքներ 1349 և 1351 թվականներին[13]։ Սրանով փորձ արվեց ֆիքսել աշխատավարձը հետհամաճարակային մակարդակին՝ աշխատանքից խուսափելը դարձնելով քրեորեն պատժելի, իսկ պայմանագրերից խուսափելու համար ահռելի տուգանքներ մտցվեցին[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dunn 2002, էջեր. 22–23
  2. Rubin 2006, էջեր. 1–3
  3. Rubin 2006, էջ. 2; Dunn 2002, էջ. 14
  4. Postan 1975, էջ. 172
  5. Dunn 2002, էջ. 14; Postan 1975, էջ. 172
  6. Dyer 2009, էջ. 249; Dunn 2002, էջ. 15
  7. Dyer 2009, էջեր. 271–272
  8. Dyer 2009, էջեր. 273–274
  9. Rubin 2006, էջ. 65
  10. Dyer 2009, էջ. 278
  11. Dyer 2000, էջեր. 202–203
  12. Butcher 1987, էջ. 86
  13. Dyer 2009, էջ. 282
  14. Dyer 2009, էջ. 282; Rubin 2006, էջ. 69