Սպարտակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպարտակ (այլ կիրառումներ)
Սպարտակ (լատ.՝ Spartacus), հռոմեական ստրուկ-գլադիատոր, ով Ք.ա. 74-71 թվականներին գլխավորեց Ապենինյան թերակղզում հակահռոմեական ապստամբությունը։ Նա ծնվել է Թրակիայում, նահատակվել Ք.ա. 71 թվականին Սիլարի գետի մոտ, Ապուլիայում։ Իրենց տերերի մոտից փախած ստրուկներից և գլադիատորներից կազմված նրա բանակը մի շարք ճակատամարտերում ջախջախեց հռոմեական լեգեոններին, սակայն ի վերջո պարտություն կրեց։ Այդ ապստամբությունը պատմության մեջ մտավ Սպարտակի ապստամբություն անունով։
Սպարտակ լատ.՝ Spartacus և հուն․՝ Σπάρταϰος | |
---|---|
![]() | |
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Թրակիա |
Մահացել է | ապրիլ մ. թ. ա. 71 |
Մահվան վայր | Լուկանիա, Իտալիա |
Մասնագիտություն | Գլադիատորներ և զորավար |
Ծնողներ | հայր՝ անհայտ, մայր՝ անհայտ |
![]() |
Սպարտակի ապստամբությանը օժանդակություն է ցուցաբերել նաև Մեծ Հայքի թագավորությունը, քանզի Արքայից Արքա Տիգրան Մեծը (մ.թ.ա. 95-55 թվականներ), որպես և՛ իրատես, և՛ հեռատես ու համարձակ քաղաքագետ ու տաղանդավոր քաղաքական գործիչ, հիանալի հասկանում էր, որ Սպարտակը Հայաստանի համար բնական դաշնակից է հանդիսանում[1]։