Մասնակից:Πολιτικός/Ավազարկղ
Քաղաքագիտության ինստիտուցիոնալ կայացման սկիզբը խմբագրել
Հասարակության քաղաքական կյանքն ուսումնասիրող գիտությունը անգլիալեզու երկրներում կոչվում է Political sciense` քաղաքական գիտություն: Եվրոպայի և ԱՊՀ մի շարք երկրներում օգտագործվում է պոլիտոլոգիա: Ինչպես տեսական, այնպես էլ կիրառական իմաստով քաղաքագիտությունը ավանդաբար համարվել է արվեստ, գիտություն պետության կառավարման մասին: Դեռևս Պլատոնի ժամանակներից քաղաքական գիտության գլխավոր հարցն այն էր, թե ով պետք է ղեկավարի պետությունը: Պլատոնը գտնում էր, որ ոչ թե ամբոխը, այլ լավագույնները, ընտրյալները պետք է ղեկավարեն պետությունը: Արիստոտելը, առարկելով Պլատոնին՝ գտնում էր, որ յուրաքանչյուր մարդ, որն օժտված է խելամտությամբ, վճռականությամբ և փիլիսոփայի հմտությամբ, պետք է մասնակցի հասարակության կառավարման գործերին: Մինչև XX դարի 20-30 ական թվականները քաղաքկան գիտությունը ավանդական ձևով համարվում է ուսմունք, տեսություն պետության մասին: Եվ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն առանձնացվեց պետականագիտությունից և դարձավ ինքնուրույն ուսումնասիրման առարկա: Այդ ժամանակ էլ որոշակիորեն սահմանազատվեց դրա գործողության առարկայական բնագավառը, հստակեցվեց մյուս հումանիտար գիտությունների հետ նրա փոխհարաբերությունների դաշտը: Պատմականորեն այնպես էր ստացվել, որ քաղաքական գիտությունը ծագել և զարգացել է հումանիտար մյուս գիտությունների, հատկապես՝ պետականագիտության ընդերքում: Եթե այդ գործընթացը նախկինում դրական դեր է խաղացել այն առումով, որ քաղաքականգիտության մի շարք հիմնահարցերի մշակմամբ զբաղվել են մասնագետները, ապա այսօր այդ ուղին ոչ միայն անբավարար է, այլև՝ վնասակար: Բանն այն, որ քաղաքական բարդ գործընթացների արդյունավետ հետազոտության համար անհրաժեշտ է որոշակիորեն սահմանազատել հարակից գիտությունների առարկայական և գործառնական դաշտը: Քաղաքական գիտության առարկայական ձևավորման գործընթացն իրականացվել է մի քանի տասնամյակների ընթացքում: Այն ընդգրկում է XIX դարի վերջը և XX դարի սկիզբը, երբ ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում բուռն զարգացում ապրեց գիտության այդ ճյուղը: 1857 թվականին ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում բացվեց քաղաքական գիտության դպրոց: 1871 թվականին Ֆրանսիայում հինադրվեց «Քաղաքական գիտությունների ազատ դպրոցը», 1895 թվականին՝ «Տնտեսության և քաղաքականության լոնդոնյան դպրոցը» 1903 թավականին հիմնադրվել է «Քաղաքական գիտության ամերիկյան ասոցիացիան»: Սկսեցին պարբերաբար հրատարակել մի շարք մասնագիտական հանդեսներ, մշակեցվեց և ներդրվեց գիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգ: Առաջին քաղաքագիտական հանդեսը՝ «Political Sciennces», լույս է տեսել ԱՄՆ-ում դեռևս 1880 թվականին, իսկ 1886 թվականին Կոլումբիայի համալսարանում պարբերաբար հրատարակվում է «Political Sciences Quarterty» հանդեսը: XX դարի սկզբից մինչև 60-ականները քաղաքական գիտության զարգացումը ընթանում էր ամերիկյան սցենարով: Առաջին և երկրորդ աշխարհամարտերի միջև ընկած ժամանակաշրջանում Եվրոպայում արգելված էին քաղաքական անկախ վերլուծությունները: Ֆաշիստական վարչաձևի հաստատումը հանգեցրեց այն բանին, որ արևմտաեվրոպական մի շարք հայտնի գիտնականներ՝ Զ. Ֆրեյդը, Հ. Մորգենթաուն, Կ. Մանհեյմը, Հ. Մարկուզեն և ուրիշներ տեղափոխվեցին ԱՄՆ ու մեծ ներդրում ունեցան քաղաքագիտության զարգացման գործում: Սրանում է պայմանավորված նաև համաշխարհային քաղաքական գիտության մեջ մինչև XX դարի 70-ական թվականներին ԱՄՆ-ի գերիշխող դերը: 1948 թվականին ՄԱԿ-ի կրթության գիտության և մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ Փարիզում գումարվում է քաղաքական գիտության միջազգային գիտաժողով, որտեղ հատուկ նշվեցին քաղաքական գիտության հետազոտության հիմնախնդիրները: Դրանք են
- քաղաքական տեսություն
- քաղաքական ինստիտուտները
- կուսակցությունները և կուսակցական համակարգերը
- միջազգային հարաբերությունները և այլն:
Մեկ տարի հետո նույն հանձնաժողովի նախաձեռնությամբ (1949 թ) ստեղծվում է քաղաքական գիտությունների միջազգային ասոցիացիան: Երեք տարին մեկ գումարվում են միջազգային կոնգրեսներ, որտեղ քննարկվում են քաղաքական գիտության առջև ծառացած հրատապ հիմնահարցերը: 1961 թվականին ամերիկյան մի շարք համալսարանների միավորման հիմքի վրա ստեծվեց քաղաքական և սոցիալական հետազոտությունների միջհամալսարանական գործակալությունը (ICPSR): Այն ունի քաղաքագետների կողմից տարբեր ծրագրերի շրջանակներում հավաքված քանակական տվյալների հարուստ արխիվ, որը, որպես հարուստ տեղեկատվական աղբյուր հսկայական դեր խաղաց քաղաքական գիտության զարգացան գործում: 1970 թվականին Ֆորդի հիմնադրամի միջոցներով ամերիկյան համալսարանների օրինակով ստեղծվեց քաղաքական և սոցրալական հետազոտության եվրոպական գործակաւաթյունը (ECPR) այժմ այն ունի 140-ից ավելի անդամներ: Համաեվրոպական այս կազմակերպությունը համակցում ու իրականացնում է Մեծ Բրիտանիայի էսեքսի համալսարանում կազմակերպվող ամառային դպրոցի և քաղաքական գիտության զարգացման տարբեր ծրագրերի ֆինանսավորումը: Նրա աջակցությամբ լույս է տեսնում նաև «Քաղաքական հետազոտությունների եվրոպական հանդեսը»: 1962 թվականին ստեղծվեց քաղաքական գիտությունների խորհրդային ասոցիացիան, սակայն քաղաքագիտությանը որպես ինքնուրույն առարկա, չէր դասավանդվում: Նրա մի շարք հիմնահարցեր տարրալուծված էին գիտական կոմունիզմի, պատմական մատերիալիզմի և այլ առարկաների մեջ, որոնք դասավանդվում էին միայն մարքսիստական հայեցակարգով և կուսակցականացված սկզբունքով: Խորհրդային կարգերի փլուզումից հետո քաղաքագիության ամբիոններ բացվեցին նախկին ԽՍՀՄ-ի բոլոր համաւսարաններում. այդ թվում նաև Երևանի պետական համալսարանում: Մշակվեցին առարկայի ծրագրեր, հրատարակվեցին դասագրքեր, բացվեցին մասնագիտացումներ: Քաղաքագիտության դասավանդումը դրվեց հիմնարար հիմքերի վրա:
Քաղաքագիտության ծագման տեսական և գաղափարական ակունքները խմբագրել
Քաղաքական գիտության կայացմանը նպաստ է բերել Ն. Մաքիավելլին: Նա քաղաքական խաղի կանոնները բխեցնում էր իրական կյանքից՝ սահմանազատելով քաղաքականությունը կրոնից և բարոյականությունից: Քաղաքական մտքի այս երեք ականավոր ներկայացուցիչների հիմնարար գաղափարները իրենց հետագա զարգացումն ստացան նոր և նորագույն մտածողների կողմից: Քաղաքական գիտության ծագման և զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել փիլիսոփայությունը, որը միշտ էլ միտված էր պարզելու աշխարհի, այդ թվում նաև հասարակության գոյության հիմքերը, ցույց տալու մարդկանց փոխհարաբերությունների կարգավորման եղանակները: Քաղաքական գիտության ծագման տեսական հիմքերից մեկն էլ ուտոպիական ուսմունքներն էին, որոնք ընդլայնեցին և խորացրին քաղաքական գիտությամբ զբաղվող մարդկանց հայածքները արդարության և իդեալական հասարակության մասին, հիմքեր ստեղծեցին հասարակության ապագա քաղաքական զարգացումները կանխատեսելու մասին, հիմքեր ստեղծեցին հասարակության ապագա քաղաքական զարգացումները կանխատեսելու համար: Մյուս հիմքերից մեկն էլ իրավագիտությունն է, հատկապես՝ պետականագիտությունը: Այն հնարավորություն ստեղծեց քաղաքական գիտության համար վերլուծելու պետական հաստատությունները, որպես մարդկանց փոխհարաբերությունները կարգավորող առանձնահատուկ սոցիալական նորմերի ամբողջություն: Քաղաքական գիտությունը ձևավորվել և զարգացել է նաև շնորհիվ փորձարարական, հոգեբանական հետազոտությունների, որոնք հիմք են հանդիսացել քաղաքական գործընթացների օբյեկտիվ և արդյունավետ վերլուծության համար: Բացի տեսական, գաղափարական հիմքերից քաղաքական գիտության ձևավորմանը նպաստել է նաև մի շարք այլ գործոններ:
- պետության կողմից քաղաքական գիտության ճանաչողության, նրա հետազոտության հասարակական պահանջն էր
- բուն քաղաքական գործընթացների զարգացումը՝ կապված քաղաքականության մասին գիտելիքների աճի, շերտավորման, հետազոտության նոր ուղղությունների առաջացման, փիլիսոփայության և էմպիրիկ գիտությունների առարկայական գիտությունների առաջացումը: Այդ գործընթացն ավելի արագացավ՝ կապված մարդու, իշխանության և քաղաքականության մասին փիլիսոփայական գիտությունների շերտավորման, սոցիալական գիտությունների բուռն զարգացման հետ
- վերջապես, քաղաքական գիտության ձևավորմանը նպաստել են գրական-գեղարվեստական ստեղծագործությունները, որոնք ապացուցում են, որ քաղաքական գիտության ծագումը ոչ միայն գիտական, քաղաքական, այլև մշակութային երևույթ է[1]: Անհրաժեշտ է ընդգծել, որ բավականին դժվար է ընթացել քաղաքական գիտության և պետականագիտության առարկայական ու գործառնական սահմանազատման գործընթացը:
Գիտականության հիմնախնդիրը խմբագրել
Երբ խոսում ենք քաղաքագիտության, իբրև գիտության մասին, ապա օբյեկտիվորեն հարց է ծագում, թե արդյո՞ք հասարակության քաղաքական կյանքը, քաղաքական իշխանության ու քաղաքական գործընթացների հետազոտությունը կարելի է համարել գիտություն: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է պարգել, թե ինչ ենք հասկանում գիտություն ասելով: Գիտություն բառը ծագել է հունարեն epistame, լատիներեն science-ից, որը նշանակում է գիտելիք, գիտելիքներ: Այն մարդկային գործունեության բնագավառ է, որի հիմնական գործառնություններից է իրականության մասին օբյեկտիվ գիտելիքների ստացումը, մշակումը և տեսական ընդհանրացումը: Գիտությունը բնության, հասարակության և մտածողության մասին գիտելիքների համակարգ է: Այն սոցիալական ինստիտուտ է, որի նպատակը նոր գիտելիքների արտադրման, կուտակման և կիրառման գործընթացի ապահովումն է:
Ըստ հետազոտվող առարկայի բնույթի գիտությունները լինում են բնական, հումանիտար, տեխնիկական, սոցիալական և այլն: Իսկ փաստերի հավաքման և ընդհանրացման առումով՝ փորձնական, տեսական և հիմնարար: Գիտությունների զարգացման սկզբնական շրջանում բնական այնպիսի գիտություններ, ինչպիսիք են ֆիզիկան և քիմիան, իրենց մեջ ներառում էին այդ հասկացության ամբողջ բովանդակությունը: Մինչդեռ, ինչպես մի շարք գիտությունների, այնպես էլ քաղաքագիտության շատ բնագավառներ չափումների չեն ենթարկվում: Օրինակ, ինչո՞ւ և ինչպե՞ս են ընդունվում քաղաքական որոշումները, ինչո՞ւ քաղաքացիները ենթարկվում կամ երբեմն էլ չեն ենթարկվում այդ որոշումներին: Բացի այդ, բազմաթիվ որոշումներ, նույնիսկ ժողովրդավարական վարչակարգի պայմաններում, ընդունվում են գաղտնի: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ քաղաքագիտությունը չի կարող նմանվել բնական գիտություններին, գիտության կարգավիճակ ունենալ: Նրա այն մասը, որտեղ կարող ենք ստանալ թվեր, քանակական հստակ տվյալներ, ասենք, հասարակական կարծիքի, ընտրությունների արդյունքների և այլ հարցերի վերաբերյալ իրոք կարող է նմանվել բնական գիտություններին: Միաժամանակ քաղաքագետ հետազոտող գիտնականը կարող է հավաքել ոչ միայն քանակական տվյալներ, որն ավելի հեշտ է, այլև արձանագրել, հաստատել կայուն երևույթներ: Օրինակ, ինչպե՞ս է կառավարությունը ցանկանամ ամրապնդել իր լեգիտիմությունը, ինչպե՞ս և ի՞նչ մեթոդներով եղանակներով են թեկնածուներն ընտրություններում ձգտում հաղթանակի, ինչպե՞ս են ձևավորված քաղաքական կուսակցություններն ու խմբավորումները և այլն: Այս երևույթների վերլուծությունները ցույց են տալիս,որ նման երևույթներն ունեցել են իրենց նախատիպերը: Հետո, երբ հետազոտողը սկսած է ընդհանրացած կատարել, դրանք դառնում են հիծնավոր, աճար, այսինքն վերածված են տեսության և այնքան ածար, որ կարող ենք համարել օրենք; Այսպես, քաղաքականության մասին կուտակված են գիտելիքներ, որոնք կաղճում են տվյալ գիտության իմաստը: Վերջապես, որպես կանոն, գիտության մեջ առանձնացվում են հետևյալ տարրերը, գիտական ընկերություն, որտեղ մարդիկ զբաղվում են տվյալ գիտաճյուղի մշակմամաբ և դասավանդմամբ, հստակեցվում է նրա թեմատիկ բնագավառը, մեթոդաբանական հիմքը: Ըստ էության քաղաքագիտությունն իր մեջ ընդգրկում է գիտության վերը նշված բոլոր տարրերը:
Քաղաքական գիտությունը ամբողջությամբ զարգանում է որպես քաղաքականության մասին տեսական և պրակտիկ գիտելիքների համակարգ: Տեսական քաղաքագիտությունը լուծում է գիտական հարցեր՝ կապված քաղաքական գործունեության մասին հիմնարար գիտելիքների ձևավորման հետ:
Տեսական քաղաքագիտությունը ուղղված է դեպի գիտության առարկան, նպաստում է գիտելիքների աճին, ընդգծում կիրառականի հիմնական ուղղությունը: Դա կարևոր դեր է խաղամ քաղաքական գործընթացների վերլուծության հայեցակարգային և մեթոդաբանական ապարատի մշակման գործած: Քաղաքագիտության տեսական և կիրառական ուղղություններն իրարից տարբերված են ոչ այնքան հետազոտության օբյեկտի և մեթոդների առածով, որքան իրենց առջև դրված նպատակներով: Կիրառական քաղաքագիտությանը ուղղակի պատասխանում է ինչի՞ համար և ինչպե՞ս հարցերին, զբաղվում է ընթացիկ քաղաքական պրակտիկայից բխող պրոբլեմային որոշակի իրավիճակների վերլուծությամբ: Կիրառական քաղաքագիտությունը տեսական մոդելների, հետազոտական ընթացակարգերի, քաղաքական զանազան տեխնոլոգիաների ամբողջություն է՝ ուղղված գործնական կիրառման և ռեալ քաղաքական արդյունք ստանալու նպատակին: Նրա հետազոտության հիմնական առարկան կոնկրետ իրադարձությունն է՝ իր ամբողջ հարստությամբ, կապերով ու հարաբերություններով: Կիրառական քաղաքագիտության սուբյեկտները վերլուծաբան փորձագետներ են, որոնք աշխատում են հետազոտական կենտրոններում և պետական կառուցվածքներում: Այսօր աշխարհի առաջատար համալսարաններում և գիտահետազոտական կենտրոններում իրականացվում են և տեսական և կիրառական հետազոտություններ:
Ուսումնասիրության օբյեկտը և առարկան խմբագրել
Քաղաքագիտության առարկայի, նրա բովանդակության վերաբերյալ գիտական գրականության մեջ գոյություն ունեն տարբեր կարծիքներ: Բանն այն է, որ այդ առարկան համեմատաբար նոր ձևավորված սոցիալական գիտության ճյուղերից է, իսկ մի շարք երկրներում նրա վերջնական կայացման գործընթացը դեռևս չի ավարտվել: Գիտական գրականության մեջ քաղաքական գիտության առարկան դիտարկվում է լայն և նեղ իմաստով: Լայն առումով քաղաքական գիտությունը ներառում է քաղաքական հարցերի այն շրջանակները, որոնք քննարկվում են քաղաքական փիլիսոփայության, քաղաքական սոցիոլոգիայի, քաղաքական հոգեբանության և հարակից այլ գիտությունների կողմից: Նման մոտեցումը ցույց է տալիս, որ քաղաքական գիտությունը բացահայտում ու հետազոտում է քաղաքական իրականության ոչ միայն առանձին կողմերը, այլև քաղաքական հարաբերությունների ամբողջ հատվածը: Սա դրական է այն առումով, որ նման մոտեցումը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել հասարակության քաղաքական կյանքի մասին: Սակայն նման դեպքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ հարցականի տակ է դրվում բուն քաղաքագիտության, որպես ինքնուրույն գիտության գոյությունը: Ուստի անհրաժեշտ է նշել, որ միևնույն օբյեկտը, որպես իրականության մի մաս, կարող է ուսումնասիրվել մի շարք գիտությունների կողմից: Առարկան օբյեկտի որպիսությունն է, առանձնահատկությունը, նրա հատկանիշների ամբողջությունը: Օբյեկտը մեզնից և մեր գիտակցությունից անկախ արտաքին աշխարհի գոյ է: Օբյեկտի հետազոտության ժամանակ յուրաքանչյուր առարկա հետապնդում է իր նպատակը, իր ոճով, հետազոտության մեթոդներով ընդգծում օբյեկտի էական հատկանիշները, բացահայտում ու վերլուծում իրեն հետաքրքրող հիմնախնդիրները:
Նեղ մասնագիտական առումով քաղաքական գիտության առարկան քաղաքական իշխանության լինելիության ու զարգացման օրինաչափությունն է, որը նախ ուսումնասիրում է.
- մարդու և հասարակության փոխհարաբերությունների քաղաքական ոլորտը որպես հիմնական, առանձին օբյեկտ
- քաղաքագիտությունը ուսումնասիրում է հասարակության քաղաքական կյանքի ոչ միայն առանձին կողմերը, այլև քաղաքական համակարգն ամբողջությամբ
- որպես գլխավոր առարկա, ուսումնասիրում է քաղաքականության հիմնական հարցի` իշխանական հարաբերությունների օրինաչափությունները:
Այս օրինաչափություններն արտահայտում են քաղաքական իրականության մեջ օբյեկտիվորեն գործող քաղաքականության սուբյեկտների կապերի և հարաբերությունների բնույթը, դրանց փոխհարաբերությունների զարգացման էական ու կայուն միտումները: Քաղաքագիտությունն ուսումնասիրում է ինչպես ընդհանուր փիլիսոփայական, սոցիոլոգիական բնույթի օրինաչափություններ, օրինակ՝ բազիսը և վերնաշենքը, այնպես էլ յուրահատուկ օրինաչափություններ՝ կապված բուն քաղաքականության և հասարակական կյանքի մյուս բնագավառների հետ:
Ընդհանուր առմամբ քաղաքագիտության կողմից ուսումնասիրվող օրինաչափությունները բաժանվում են երկու խմբի:
- քաղաքականությունը որպես հասարակական կյանքի համեմատաբար ինքնուրույն բնագավառ, նրա կառուցվածքային տարրերը, դրանց ներքին կապերը, քաղաքական շահերի և պահանջմունքների վերարտադրման գործընթացները և այլն
- քաղաքականության և տնտեսության, քաղաքականության և մշակույթի, քաղաքականության և իրավունքի, քաղաքականության և հասարակական այլ երևույթների միջև եղած կապերն ու օրինաչափությունները:
Այս առումով քաղաքագիտությունը ընդգրկում է քաղաքական չափումների բոլոր օբյեկտները` պետական ինստիտուտներից մինչև իշխանության իրականացման հոգեբանությունն ու մշակույթը: «Իշխանություն» կատեգորիան ավելի լիարժեք է արտահայտում քաղաքականության բովանդակությունը: Հետևաբար, աշխարհի առաջատար մի շարք քաղաքագետների կարծիքով ՝՝քաղաքագիտությունը գիտություն է իշխանության համար մղվող պայքարի և մրցակցության մասին՝՝[2]:
Այսպիսով, քաղաքագիտության օբյեկտը հասարակության քաղաքական ոլորտն է, իսկ առարկան՝ քաղաքական իշխանության ձևավորման ու զարգացման օրինաչափությրւնները:
Երբ խոսում ենք քաղաքագիտության մասին, ապա այն դիտարկում ենք որպես գիտություն և ուսումնական առարկա: Երկու դեպքում էլ դրանք ունեն հետազոտման և դասավանդման նույն հիմնախնդիրները: Այնուհանդերձ, դրանց միջև գոյութուն ունեն տարբերություններ: Քաղաքագիտությունը, որպես ուսումնական առարկա, հենվում է գիտության վրա, ուստի որքան լայն ու ծանրակշիռ են գիտական նվաճումները, այնքան լիարժեք և բովանդակալից է ուսումնական առարկան: Տարբեր են գիտության և ուսումնական առարկայի նպատակներն ու խնդիրները: Գիտությունը ներառում է գիտնականների ստեղծագործական հետազոտության արդյունքները, մեթոդաբանական, վերլուծական տարրեր եղանակներով ստացված ճշմարիտ գիտելիքները: Հետևաբար, գիտության նպատակն է նպաստել գիտելիքների աճին, լայնացնել գիտական հորիզոնները: Ուսումնական առարկայի խնդիրը ուսումնական և մանկավարժական մեթոդներով սովորողներին, ուսանողությանը տեսությամբ ձեռք բերված և պրակտիկայով ստուգված գիտելիքներ հաղորդելն է: Ուսումնական առարկան որոշակի սուբյեկտիվ բնույթ ունի՝ կապված ուսումնական ծրագրերից, հատկացված ժամաքանակից և դասախոսի անձնական որակից:
Քաղաքագիտության գործառույթները խմբագրել
Մեծ է քաղաքագիտության դերը հասարակական կյանքի ճանաչողության ու իմաստավորման գործում: Այս առումով նա իրականացնում է մի շարք գործառույթներ, որոնք պայմանավորված են պատմական տվյալ ժամանակաշրջանի հասարակության սոցիալ-քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակով: Գործառույթը իրերի և երևույթների ակտիվ փոխհարաբերությունների կայուն եղանակ է, երբ մի օբյեկտի փոփոխությունը հանգում է մյուսի փոփոխության: Քաղաքագիտական առումով դա քաղաքական համակարգի տարրերի, քաղաքականության սուբյեկտների կողմից իրականացվող որոշակի դեր է սոցիալական խմբերի շահերի և նպատակների իրականացման ուղղությամբ: Քաղաքագիտական գրականության մեջ առանձնացվում են մի շարք գործառույթներ:
Գոյաբանական գործառույթ խմբագրել
Որպես մեկնարկային, որի հիմնական նպատակն է քաղաքական երևույթներն ու գործընթացները ճանաչել և բացատրել այնպես, ինչպես դրանք գոյություն ունեն իրականում: Պատասխանում է այն հարցին, թե ի՞նչ է քաղաքականությունը, քաղաքական ինստիտուտը, ինչո՞ւ և ինչպե՞ս են դրանք առաջացել, ո՞րն է դրանց ճակատագիրը և այլն:
Տեղեկատվական-ճանաչողական գործառույթ խմբագրել
Մյուսը տեղեկատվական-ճանաչողական գործառույթն է: Մարդկանց միշտ էլ հետաքրքրել և հետաքրքրում է, թե ի՞նչ է պետությունը, ի՞նչ դեր ունեն իշխանությունները, քաղաքական լիդերները հասարակության ճգնաժամի և զարգացման ժամանակ: Քաղաքագիտությունը սոցիալական տեղեկատվություն է տալիս, բացահայտում է հետազոտվող հիմնահարցի էությունը, ճանաչում և իմաստավորում է համաշխարհային քաղաքական զարգացման տեսությունն ու պրակտիկան: Քաղաքագիտությունը կարող է արդյունավետ, օգտակար ծառայություն մատուցել կառավարությանը, քաղաքական գործիչներին, իշխանություններին ասել ճշմարտությունը: Քաղաքագիտությունը ոչ թե պարզապես նկարագրում է, թե ինչպե՞ս է գործում պետությունը, այլև պարզաբանում է, թե ինչո՞ւ է պետությունը գործում հատկապես այդպես և ոչ թե այլ կերպ: Պրոֆեսիոնալ քաղաքագետները հստակորեն տարբերում են, թե ինչո՞ւ և ինչպե՞ս են ընթանում քաղաքական գործընթացները: Քաղաքագիտությունը գիտականորեն մշակված տեղեկատվություն է տալիս քաղաքական գործընթացների մասին, առաջադրում է օգտակար դեղատոմսեր քաղաքականության արդյունավետության բարձրացման մասին:
Քաղաքական սոցիալականացման գործառույթ խմբագրել
Հաջորդը քաղաքագիտության քաղաքական սոցիալականացման գործառույթն է: Այն նպաստում է բնակչության քաղաքական մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը, օգնում ճիշտ գնահատելու գոյություն ունեցող հասարակական, քաղաքական կարգը, քաղաքացու տեղը, դերը, իրավունքներն ու պարտականությունները հասարակության մեջ: Գլխավոր նպատակն է՝ սովորեցնել մարդկանց ճիշտ կողմնորոշվել սոցիալ-քաղաքական բարդ իրադրություններում, ճիշտ մոտեցում ցուցաբերել համամարդկային, պետական, խմբակային և անհատական շահերի ու արժեքների հանդեպ:
Կարգավորող գործառույթ խմբագրել
Քաղաքագիտությունը իրականացնում է նաև աշխարհայացքային, կարգավորող գործառույթ: Յուրաքանչյուր մարդկային գործունեություն, վարքագիծ սկսվում է մարդու մտքից, իրերի ու երևույթների նրա ընկալումից: Այստեղից էլ բխում են քաղաքագիտության աշխարհայացքային գործառույթի կարևոր դերը և նշանակությունը: Քաղաքագիտությունը հետազոտում, վերլուծության է ենթարկում տարբեր հայացքներ, տեսակետներ, գաղափարներ, բացահայտում է դրանց էությունը, սովորեցնում գիտական անաչառ դիրքերից գնահատել այդ բոլորը: Այն մշակում է օբյեկտիվ պատմական մտածողություն, իր երկրի պատմության նկատմամբ հարգանք և վերլուծական մոտեցում: Քաղաքագիտությունը կարող է գնահատել քաղաքական իրականությունը, քաղաքական գործիչների արարքները, պատասխանել այն հարցերին, թե ինչո՞ւ և ինչպե՞ս անել, որ քաղաքական որոշումները, գործողությունները նպաստեն հասարակության կայունացմանն ու զարգացմանը: Այս խնդիրների լուծման մեջ մեծ է պրոֆեսիոնալ քաղաքագետների դերն ու պատասխանատվությունը: Նրանք կարող են և պետք է օգտագործեն իրենց ինտելեկտուալ իշխանությունը, գիտելիքներն ու վերլուծական ընդունակությունները երկրի զարգացման ճիշտ ուղիներ փնտրելու համար:
Կանխատեսման գործառույթ խմբագրել
Քաղաքագիտության մեջ թե՛ տեսական և թե՛ կիրառական առումով կարևոր դեր է խաղում կանխատեսման գործառույթը: Ելնելով քաղաքական երևույթների օբյեկտիվ վերլուծության սկզբունքներից՝ քաղաքագիտությունը զբաղվում է ոչ միայն ընթացիկ հարցերի վերլուծությամբ, այլև ձգտում է ճանաչել ապագան, կանխատեսել քաղաքական գործընթացների զարգացման հեռանկարները: ժամանակակից գիտական տեխնոլոգիաների զարգացումը մեծացրել է քաղաքական հետազոտությունների արդյունավետությունը, բարձրացրել կանխատեսումների ճշգրտության աստիճանը: Աշխարհի մի շարք առաջատար համալսարաններում ստեղծվել են ֆուտուրոլոգիական (Ֆուտուրոլոգիա լատին․՝ futurum - ապագա, գիտություն ապագայի մասին) կենտրոններ, որոնք հավաստի տեղեկատվության և փաստերի վերլուծության հիման վրա նախագի ծում, մշակում են աշխարհի ապագա քաղաքական նկարագիրը: Այսպիսով, քաղաքագիտությունը բավականին հետաքրքիր ու բարդ գիտություն է, որի ուսումնասիրությունն ընդհանրապես և մեր պետականության կայացման արդի փուլում հատկապես ունի տեսական, առավել ևս կիրառական նշանակություն: Ինչպես անցյալում, այնպես էլ այժմ կան մարդիկ, ովքեր հասարակական ճգնաժամերի, սոցիալական դժվարությունների, զանազան անարդարությունների համար մեղադրում են քաղաքական գիտությանը: Իրականում գիտությունն անաչառ է ու անկողմնակալ, նայած թե ովքեր, ինչքան, ինչպես և ինչ նպատակներով են օգտվում նրանից:
Քաղաքագիտության կապը սոցիալական այլ գիտությունների հետ խմբագրել
Այս առումով հարկ է նշել, որ քաղաքագիտության մի շարք հիմնախնդիրներ միջառարկայական հետազոտության ոլորտ են կազմում: Օրինակ, քաղաքական ինստիտուտների, նորմերի և արժեքների ուսումնասիրությունը սերտորերն կապված է իրավագիտության հետ: Քաղաքական ուսմունքներն ու գաղափարախոսությունները ուսումնասիրվում են նաև փիլիսոփայության կողմից, քաղաքական զգացմունքները, հույզերը՝ հոգեբանության կողմից, քաղաքական ավանդույթները՝ մշակույթի պատմության և տեսության կողմից, քաղաքական իշխանության ծագումը՝ մարդաբանության ու ազգագրության կողմից և այլն:
Ուսումնասիրման մեթոդները խմբագրել
Քաղաքագիտության հետազոտության մեթոդաբանությունը մեթոդների, նորմերի ամբողջություն է, գիտական որոնումների ռազմավարություն: Գիտական մեթոդը սկզբունքների, տեսության հիմնական տեղադրումների, կիրառվող եղանակների համակարգ է, որի օգնությամբ հետազոտողը հասնում է իրականության օբյեկտիվ ճանաչողությանը: Պրոֆեսիոնալ քաղաքագետի համար գիտական վերլուծության մեթոդներին տիրապետելը նրա որակական մակարդակի կարևոր չափանիշներից մեկն է: Այն հնարավորություն է ստեղծում և նպաստում հետազոտության օբյեկտիվության ու արդյունավետության բարձրացմանը: Տարբեր մեթոդների ամբողջությունը, որոնց օգնությամբ հետազոտվում են քաղաքական իրականությունն ու իրադարձությունները, հնարավորություն է ընձեռում տեսնելու զարգացման միտումները, ընդունելու համապատասխան որոշումներ, կազմելու քաղաքական վերլուծության բովանդակությունը: Մեթոդը՝ հուն. methodos, հետազոտության ուղի, ճանապարհ, քաղաքական տեսության ստուգման և գնահատման միջոց, վերլուծության եղանակ է:
Քաղաքական հետազոտությունների մեթոդաբանական մակարդակը, մեթոդների հիմնական ձևերը կազմվել, ձևավորվել են քաղաքական մտքի պատմական զարգացման ընթացքում: Քաղաքագիտության մեթոդների մշակման գործընթացը մասնագիտական գրականության մեջ բաժանվում է հետևյալ փուլերի[3]:
- դասական շրջան, որն ընդգրկում է մինչև XIX դարը կապված բարոյա-արժեքային, տրամաբանական-փիչիսոփայական մոտեցումների հետ:
- ինստիտուցիոն փուլ՝ XIX դարից մինչև XX դարի սկիզբը, երբ գերակշռում էին պատմահամեմատական և նորմատիվ-ինստիտուցիոնալ մեթոդները:
- բիհևիորիստական՝ վարքագծային կամ վարքաբանական փուլն է, երբ սկսվեցին ակտիվորեն կիրառվել քանակական մեթոդները, որոնք ընդգրկում են XX դարի 20-70-ական թվականները:
- հետբիհևիորիստական փուլը, որն ընդգրկում է XX դարի վերջին երեք տասնամյակները, երբ զուգակցվում են ավանդական և ժամանակակից մեթոդները[4]:
Քաղաքական գործընթացների մասնագետ հետագոտողը պարտավոր է իրերն ու երևույթները տեսնել այնպես, ինչպես իրականում դրանք կան և ոչ թե այնպես, ինչպես ինքն է ցանկանում տեսնել: Սակայն քաղաքագիտության մեջ դա համեմատաբար ավելի դժվար է, քան բնական գիտությունների մեջ: Բանն այն է, որ քաղաքականությունը բացի քանակական չափումներից ունի նաև հոգեբանական կողմեր, որոնք չափումների չեն ենթարկվում: Դրանից զատ, յուրաքանչյուր հետազոտող ընտրելով այս կամ այն հարցի ուսումնասիրությունը՝ ի սկզբանե արդեն ցուցաբերում է որոշակի նախասիրություն, եթե չասենք՝ շահ: Ուստի անհրաժեշտ է, որ հետագոտոդը մինչև վերջ կշռադատի իր եզրակացությունը, արժեքային հակվածությունը հասցնի նվազագույնի, հետազոտությունը հիմնավորված լինի և փաստերով ապացուցված: Քաղաքական հետազոտության ժամանակ պետք է նկատի ունենալ, որ հետազոտվող օբյեկտի մասին կարող են լինել նաև այլ տեսակետներ, որոնց մեջ կան ճշմարտության տարրեր. Վեբերը նշում է, որ ցանկացած գիտական հայտնագործություն եթե հենվում է քաղաքական կանխակալ հայացքների վրա, օբյեկտիվ և արդյունավետ լինել չի կարող:
Նախազգուշացեք ձեր հետազոտությունները կազմել կանխակալ հայացքների վրա,- գրում է նա,- անվիճելի ճշմարտությունները ընդունելի են նաև քաղաքական գիտության մեջ: Եթե աղբ կա, ապա դեն նետեցեք այն[5]: |
Համեմատական մեթոդ խմբագրել
Քաղաքագիտության մեջ օգտագործվում են հետազոտության ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից ձևեր: Քաղաքական գործընթացների հետազոտության ամենահին մեթոդներից է համեմատական մեթոդը, որը հնարավորություն է տալիս քաղաքական մի քանի օբյեկտների համեմատության միջոցով բացահայտել դրանց միջև եղած տարբերություններն ու նմանությունները, ընդգծել քաղաքական գործընթացների ընդհանուր և առանձնահատուկ գծերը, նշել շարժընթացը և զարգացման միտումները: Այդ մեթոդը բացահայտում է քաղաքական գործընթացի տարրերի և սոցիալական այլ երևույթների միջև եղած փոխադարձ կապը, օգնում է ճիշտ գնահատել քաղաքական փորձը, որն այսօր էական կիրառական նշանակություն ունի հատկապես այն երկրների համար, որոնք նոր են սկսել դեմոկրատական վերափոխումների գործընթացը: Համեմատական մեթոդը հումանիտար գիտությունների մեց խաղում է այն դերը, ինչը գիտական փորձը բնական գիտությունների մեջ: Այն հատկապես արդյունավետ է փոքր երկրների ազգային շահերի, դեմոկրատական ինստիտուտների, ընտրությունների և հասարակական կարծիքի հետազոտման ժամանակ և հնարավոր է դարձնում քաղաքական որոշումների ընդունման ժամանակ օգտվել նմանատիպ ճանապարհ անցած երկրների փորձից, հաշվի առնել սեփական առանձնահատկությունները և ընդունել ավելի իրատեսական որոշումներ: Համեմատական մեթոդաբանության հիմքի վրա ԱՄՆ-ում և արևմտյան մի շարք երերներում ստեղծվել է քաղաքագիտության կարևոր ճյուղերից մեկը՝ համեմատական քաղաքագիտությունը: Համեմատական քաղաքագիտության բնագավառում հետազոտությունները կատարվում են
- քաղաքական արդիականացման տեսության,
- քաղաքական ռեժիմների տիպաբանության,
- ժողովրդավարական կառավարման համակարգին անցման գործընթացների ուղղություններով:
Համակարգային մեթոդ խմբագրել
Քաղաքագիտական հետազոտությունների բնագավառում ամենատարածվածներից մեկը համակարգային մեթոդն է, որը համեմատական մեթոդի հետ միասին լայնորեն օգտագործում են աշխարհի բազմաթիվ գիտահետազոտական կենտրոններում: Համակարգային մոտեցումը գիտական հետազոտության այնպիսի մեթոդ է, որի հիմքում ընկած է բարդ օբյեկտի դիտարկումը իբրև բազմաթիվ տարրերի ամբողջություն: Այս դեպքում հետազոտության սլաքը ուղղվում է օբյեկտի ամբողջության բացահայտմանը, նրա ներքին կառուցվածքի և արտաքին կապերի վերլուծությանը: Այդ մեթոդը կիրառվում է հատկապես ամերիկյան քաղաքագիտության մեջ քաղաքագետներ Դ. Իստոնի և Հ. Ալմոնդի կողմից քաղաքական համակարգերի վերլուծության ժամանակ: ժամանակակից ամերիկյան քաղաքագիտության մեջ կարելի է առանձնացնել համակարգային վերլուծության երեք փոխկապակցված մոտեցումներ.
- ֆունկցիոնալ-կառուցվածքային, երբ սոցիալ-քաղաքակաս երևույթները, գործընթացները դիտարկվում են որպես մի ամբողջություն, համակարգ, որտեղ յուրաքանչյուր տարր ունի իր ֆունկցիոնալ նշանակությունը: Այս մոտեցման վերլուծության ելման կետը սոցիալական գործողությանն է, դրա համար էլ այդ մոտեցումը երբեմն անվանում են սոցիալական գործողության տեսություն: Այստեղ սոցիալական գործողությունը կան գործողությունն է, դրա համար էլ այդ մոտեցումը երբեմն անվանում են սոցիալական գործողության տեսություն: Այստեղ սոցիալական գործողությունը դիտվում է որպես ամբողջական ինքնակառավարվող համակարգ, որը կարգավորվում է հաղորդակցման, նորմերի և արժեքների միջոցով: Սոցիալական գործողության բուն կառուցվածքը ներառում է երեք տարր.
- գործողության սուբյեկտ
- իրադրություն
- սուբյեկտի վերաբերմունքը այդ իրադրությանը:
Կարևորն այստեղ այն է, որ սուբյեկտը գործելով տվյալ իրադրության մեջ իրականացնում է որոշակի սոցիալական քաղաքական դեր, որը էական ներգործություն է ունենում շրջապատի նկատմամբ նրա հարաբերությունների վրա:
- երբ հետազոտողի ուշադրությունը կենտրոնանում է քաղաքական համակարգի կառուցվածքի և գործառնության հարցերի վրա: Այս մոտեցման ժամանակ հետազոտության ուշադրության կենտրոնում է այնպիսի հարցերի վերլուծությունը, ինչպիսիք են համակարգի կայունությունը, գործելակերպը և այլն:
- ըստ «հետադարձ կապի», երբ համակարգը ընկալվում է իբրև կիբեռնետիկական մոդելի սկզբունքով կառուցված օբյեկտ: Նրա բոլոր տարրերը ներդաշնակորեն կապված են միմյանց, արձագանքում են ներքին և արտաքին ազդեցության հետևանքով համակարգում տեղի ունեցող փոփոխություններին: Համակարգային վերլուծության ժամանակ հետազոտողը քաղաքական համակարգը կարող է դիտարկել երկու տեսանկյունից` գոյաբանական և մեթոդաբանական: Առաջին դեպքում քաղաքական համակարգը դիտվում է որպես օբյեկտիվ կեցություն, որը պետք է բացել և զննել: Երկրորդ դեպքում հետազոտողը քաղաքականությունը մեկնաբանում է իբրև համակարգ: Երկու դեպքում էլ համակարգային վերլուծության վերջնական արդյունքը իրական քաղաքականության համակարգային մոդելի ստեղծումն է: Հետազոտության համակարգային մեթոդի արդյունավետությունը բարձր է, երբ ուսումնասիրվում են կայուն համակարգեր, կայուն իրավիճակներ, մինչդեռ շարժուն, փոփոխական իրադրություններում այդ մեթոդի արդյունավետությունր ցածր է:
Պատմական մեթոդ խմբագրել
Վերը նշված համեմատական և համակարգային մեթոդների հետ կապի և հաջորդականության առումով կարևոր է նաև պատմական մեթոդը, որը օբյեկտիվ իրականության գիտական ճանաչողության մեթոդ է և հնարավորություն է տալիս իրերն ու երևույթները դիտարկել պատմական օրինաչափ զարգացման մեջ՝ կապված նրանց գոյության կոնկրետ հետ: Ընդունված է ասել, որ պատմությունը անցյալի քաղաքականությունն է, իսկ քաղաքականությունը՝ ներկայիս պատմությունը:Այս մեթոդի կիրառումը պայմանավորված է քաղաքական պրակտիկայով: Փաստերի ճիշտ և ժամանակին օգտագործումն հնարավորության է ստեղծում քաղաքականության մեջ խուսափելու կամայականությունից և սուբյեկտիվիզմից: Պատմությունն քաղաքագետին փաստացի նյութ է տայիս քաղաքական իրադարձությունների մասին, ընդհանրացնում անցյալի փորձը, կապ ստեղծում ներկայի և անցյալի միջև:
Մոդելավորման մեթոդ խմբագրել
Քաղաքական հետագոտությունների մեջ կարևոր դեր ունի մոդելավորման մեթոդն, որը կիրառվում է հատկապես վերջին ժամանակներում՝ կապված կիբեռնետիկայի զարգացման հետ: Մոդելը իրականության պարզեցված պատկերն է. որն օգտագործվում է սոցիալական գիտությունների տվյալները կարգավորելու, տեսություն ստեղծելու և իրադարձությունների զարգացումը կանխատեսելու համար: Հետազոտվող օբյեկտի կրկնօրինակի ստեղծումը և դրանով իրական գործընթացների նմանակումը կոչվում է մոդելավորում: Այսօր շատ է մեծացել քաղաքական հետազոտությունների մեջ համակարգչային տեխնոլոգիաների դերը: Համակարգչային տեխնիկայի օգնությամբ մոդելի կառուցումը ընդգրկում է մի քանի փուլ, առաջին՝ հետազոտվող օբյեկտի, համակարգի մասին միասնական տեսական պատկերացման ձևավորում. դա հայեցակարգային մոդելն է: Երկրորդ՝ հայեցակարգային մոդելը փոխակերպվում է մաթեմատիկական պայմանանշանների՝ մաթեմատիկական մոդելի: Երրորդ՝ մաթեմատիկական մոդելը փոխադրվում է համակարգչային ծրագրավորման հարթություն, որը հնարավորություն է տալիս հետազոտողին աշխատելու թվային տեղեկատվության վրա: Եվ վերջապես, մաթեմատիկական կամ համակարգչային մոդելի մեջ տեղադրելով հետազոտվող օբյեկտի մասին փաստացի տեղեկատվություն, մաթեմատիկայի պայմանանշանները փոխարինելով քանակական ցուցանիշների՝ ստանում ենք հետազոտվող օբյեկտի տեղեկատվական մոդելը: Վերջինս հնարավոր է դարձնում ճիշտ գնահատելու քաղաքական իրադրությունը, կանխագուշակելու զարգացման միտումները, փորձաքննության ենթարկելու հետազոտության արդյունքները: Ցանկացած քաղաքական գործընթացի համար կառուցված մոդելը պետք է բխի հետազոտության նպատակից, որոշման ճշգրտությունից և ելակետային հայտնի տվյալներից: Եթե ելակետային տվյալների իսկությունը ճշտված չէ, ապա իմաստ չունի մոդելի ստեղծումը: Մոդելը պետք է արտահայտի երևույթի գլխավոր հատկանիշները, հաշվի առնի էական բոլոր գործոնները, որոնցից կախված է հետազոտության հաջողությունը: Ընդհանրապես, քաղաքական երևույթների մոդելավորումը երկու վտանգ է պարունակում, առաջինը, երբ իզուր J կարող ես թաղվել մանրուքների մեջ, երկրորդ' դժվարացնել երևույթներն ու դրանց հետազոտությունը: Սակայն իրական դժվարությունը մարդկային բանականության սահմանափակության մեջ է: ճիշտն այն է, որ հետազոտության արդյունքները որոշվեն մի քանի մոդելներից ստացված տվյալներով: Ի դեպ, եթե գիտական եզրակացությունները մի մոդելից մյուսին անցնելով քիչ են փոփոխվում, ապա դա լուրջ փաստարկ է հետազոտության օբյեկտիվության մասին, իսկ եթե էապես փոխվում են, ուրեմն պետք է վերանայել ընդհանուր հայեցակարգը:
Բիհեվիորիստական մեթոդը խմբագրել
Քաղաքագիտության նոր մեթոդներից անհրաժեշտ է նշել բիհեվիորիստական (Բիհեվիորիզմ լատին․՝ behaviour-վարք, վարքագիծ, բառիս բուն իմաստով՝ գիտություն վարքագծի մասին) մեթոդը, որը ձևավորվեց անցյալ դարի սկզբներին, երբ ամերիկյան քաղաքագետ Չարլզ Մերիամն ընդգծեց, որ հասարակության քաղաքական կյանքում որոշիչ դեր է խաղում մարդկանց քաղաքական վարքագիծը: Այս մոտեցման էությունը այն է, որ քաղաքականությունը հետազոտվում է անհատների, սոցիալական խմբերի կոնկրետ վարքագծի կտրվածքով: Մարդկանց գործողությունը դիտվում է որպես ձգտում իրենց քաղաքական շահերի իրականացման համար: Ըստ այդ մեթոդի հետազոտությունը պետք է անկանխակալ լինի՝ հիմնված փորձնական ուսումնասիրության վրա և կապված մարդկանց քաղաքական վարքագծի շարժառիթների հետ: Այդ մեթոդը օգնում է ուսումնասիրելու քաղաքական լիդերների, զանազան սոցիալական խմբերի արարքների, վարքագծի հոգեբանական մոտիվները, նրանց հեղինակության աստիճանը, մարդկանց տրամադրությունները ընտրություններից առաջ և այլն: Բիհեվիորիզմը հասավ իր գագաթնակետին XX դարի կեսերին, սակայն 60-ականներից սկսած՝ քննադատության ենթարկվեց՝ կապված բնագիտական մեթոդաբանական մի շարք դրույթների հետ: Մասնավորապես նշվեց, որ կենտրոնանալով միայն փաստերի վրա՝ գիտությունը ի վիճակի չէ ընթացիկ քաղաքական երևույթների պատճառները բացահայտելու: Այդ թերությունը բացահայտ է դառնում հատկապես քաղաքական արժեքների վերլուծության, հասարակական-քաղաքական ճգնաժամերի ժամանակ: Հաշվի առնելով այս թերությունները՝ վերջին տասնամյակում բիհեվիորիզմի մեթոդաբանությունը լրացվեց, նորացավ և ստացավ «հետբիհեվիորիզմ» կամ «նեոբիհեվիորիզմ» անվանումը:
Որոշումների ընդունման մեթոդ խմբագրել
Քաղաքագիտական հետազոտությունների մեջ կարևոր դեր է խաղում որոշումների ընդունման մեթոդը: Նրա հիմնական տարրերն են՝ որոշումների ընդունման կենտրոնները, որոշումների ընդունման գործընթացը և դրա իրականացումը: Այս մեթոդի արդյունավետությունը շատ կողմերով պայմանավորված է իրավիճակի քաղաքական ճիշտ գնահատականով: Քաղաքական գնահատականը երևույթների, փաստերի, գործընթացների էությունը, բովանդակությունը բացահայտող բանավոր կամ գրավոր եզրակացությունն ու ամփոփումն է: Քաղաքական գնահատականը հետազոտողից պահանջում է բարձր մտակարողություն, լայնածավալ գիտելիքներ, քաղաքական երևույթների ընդհանրացում և վերլուծություն: Որոշումների ընդունման ժամանակ շատ բարձր է գնահատվում անկախ փորձագետների և հետազոտական կենտրոնների կարծիքը, նրանց առաջարկները, խորհուրդները, որոնք մեծ ազդեցություն են ունենում որոշումների ընդունման վրա:
Քաղաքական որոշումների ընդունման ժամանակ կարևոր դեր է խաղում քաղաքական փաստարկման կիրառումը: Փաստարկումը կշռադատության ձև է, երբ որպես ապացուցվող թեզ առաջ է քաշվում որոշակի դրույթ, դիտարկվում են նրա օգտին բերված փաստարկները և հնարավոր հակափաստարկները: Փաստարկման տարրերն են՝ համոզելը, գնահատելը, հիմնավորելը և հերքելը: Քաղաքականության մեջ փաստարկումը կիրառվում է ոչ այնքան թեզիսի ճշմարտությունը ապացուցելու, որքան դիմացինին համոզելու համար: Փաստարկման ժամանակ ի մի են բերվում քաղաքականության արդյունքները, որոշվում է քաղաքական պատասխանատվության ձևը, ձևավորվում են քաղաքական ծրագրերը, հիմնավորվում են քաղաքական նպատակները և այլն: Այսօր բավականին ուշադրություն են դարձնում քաղաքական փաստարկման տարբեր ասպեկտների, հատկապես քաղաքական լեզվի վերլուծության վրա: Նման մոտեցման հիմքում ընկած է այն սկզբունքը, որ լեզուն ոչ միայն հաղորդակցման, մտքերի և զգացմունքների արտահայտման, այլև քաղաքական սուբյեկտի վրա ներգործելու միջոց է: Այստեղ հետազոտողի ուշադրությունն ուղղված է քաղաքական փաստարկման տեխնիկայի, լեզվի գաղափարական շերտի, լեզվական քաղաքականության ձևավորման հոգեբանական կողմերի վրա: Այս հիմնախնդիրների հետազոտությունը հարստացնում է քաղաքագետի պատկերացումները քաղաքական գործընթացների, քաղաքական մշակույթի և գիտակցության մասին:
Փորձային-սոցիոլոգիական մեթոդ խմբագրել
Ժամանակակից քաղաքագիտական հետազոտությունների մեջ լայն կիրառում ունեն վերլուծության փորձային-սոցիոլոգիական մեթոդները: Այդ մեթոդներն ընդգրկում են կոնկրետ սոցիոլոգիական հետազոտությունների ձևերի և եղանակների ամբողջությունը, քաղաքական գործընթացների փաստերի հավաքագրումն ու վերլուծությունը: Նման հետազոտությունների արդյունքները կիրառական նշանակություն ունեն իբրև յուրատեսակ մտավոր ապրանք: Այդ ապրանքի պատվիրատուներ և գնորդներ կարող են լինել կենտրոնական և տեղական իշխանությունները, պետական զանազան կազմակերպություններ և մասնավոր ձեռնարկություններ:
Այսպիսով, քաղաքագիտության զարգացման ժամանակակից փուլում բավականաչափ ընդլայնվել և խորացել է քաղաքական հետազոտությունների մեթոդաբանական հիմքը, առաջացել են նոր մեթոդներ և մոտեցումներ, այսինքն գործում է մեթոդաբանական բազմակարծության սկզբունքը:
Քաղաքագիտության կատեգորիաների համակարգը խմբագրել
Յուրաքանչյուր գիտության կատեգորիաների հետազոտությունը նրա գիտական պոտենցիալի յուրացման անհրաժեշտ պայմանն է: Կատեգորիան տվյալ գիտության լեզուն է, գործիքը, որը պետք է սովորել, լայնացնել ու խորացնել այդ բնագավառի գիտելիքները: Կատեգորիաները տվյալ գիտության կողմից օբյեկտիվ աշխարհի ճանաչողության սանդղակի աստիճաններն են, որոնց մեջ և որոնց միջոցով է դրսևորվում տվյալ առարկայի բովանդակությունը, օրինաչափությունները և զարգացման միտումները:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ քաղաքական գիտության կատեգորիաների ուսումնասիրության ժամանակ առաջանում են որոշակի դժվարություններ, որոնք պայմանավորված են այդ գիտության ինտեգրալ բնույթով, տարբեր երկրներում դրա դրսևորման առանձնահատկություններով: Բանն այն է, որ քաղաքագիտությունը, ինչպես և մի շարք գիտություններ, օգտագործում են կատեգորիաների երեք տեսակ.
- ընդհանուր կատեգորիաներն են. օրինակ, «քաղաքակրթություն», «հասարակություն», «մշակույթ», «ժողովուրդ», «առաջընթաց», «հեղափոխություն» և այլն
- այն կատեգորիաներն են, որոնք գործառնում են քաղաքագիտության և հասարակական մյուս գիտությունների կցման կետում: Օրինակ, «իրավական պետություն», «քաղաքացիական հասարակություն», «սոցիալական խմբեր», «հասարակական կարծիք», «կոնֆլիկտներ», «պետական-քաղաքացիական ծառայություն», «քաղաքական բանակցություններ» և այլն:
- քաղաքագիտության սեփական կատեգորիաներն են, որոնք բաժանվում են մի շարք խմբերի: Նշենք նաև, որ արևմտյան քաղաքագիտական որոշ կատեգորիաներ միշտ չէ, որ նույն կերպ են արտահայտում տվյալ երկրի քաղաքական ամբողջ պատկերը: Ուստի այդ կատեգորիաների օգտագործման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ երկրի ազգային առանձնահատկությունները, տնտեսական և քաղաքական զարգացման մակարդակը և այլն: Անհրաժեշտ է ընդգծել, որ «քաղաքականություն» և «քաղաքական իշխանություն» կատեգորիաները հիմնարար են, առանցքային և բազմաբովանդակ: Քաղաքագիտության մյուս կատեգորիաները գործում են այդ առանցքի շուրջը, բացահայտում են դրանց տարբեր կողմերը, կառուցվածքն ու գործառնության մեխանիզմը:
Գիտական գրականության մեջ քաղաքագիտության կատեգորիաները բաժանվում են հետևյալ խմբերի[6].
- այն կատեգորիաներն են, որոնք բացահայտում և բնութագրում են, թե ի՞նչ է քաղաքագիտությունը, նրա օբյեկտը, առարկան, հետազոտության մեթոդները և գործառույթները
- այն կատեգորիաներն են, որոնք քաղաքական լիդերների և էլիտայի համար հանդես են գալիս որպես նպատակ և միջոց: Դրանք, շնորհիվ իրենց գործառնության ընդգրկման մակարդակի, ունեն ուղղահայաց և հորիզոնական բնույթ: Դրանք են. «քաղաքական իշխանություն», «քաղաքական կարգ», «քաղաքական տիրապետություն» և այլն:
- այս խմբի կատեգորիաները վերաբերում են քաղաքական ինստիտուտներին ու քաղաքականության սուբյեկտներին, դրանց կապերին ու փոխհարաբերություններին, վարչական ապարատին, ընտրական համակարգերին և այլն
- հետևյալ խմբի հասկացություններն ու կատեգորիաները վերաբերում են քաղաքական համակարգին ու կառուցվածքային տարրերին: Օրինակ, ի՞նչ է «քաղաքական համակարգը», դրա կառուցվածքը, «պահանջարկ», «շահերի արտաբերում», «սոցիալական միջավայր», «հետադարձ կապ», հաղորդակցում և այլն:
- հասկացություններն ու կատեգորիաները հնարավորություն են տալիս վերլուծելու քաղաքական գործընթացը ամբողջության մեջ: Դրանք են՝ «քաղաքական բարեփոխումներ», «քաղաքական արդիականացան», «ընտրարշավներ», «կոնֆլիկտներ», «քաղաքական իրադարձություններ», «քաղաքական իրավիճակ» և այլն
- և վերջապես կատեգորիաներ, որոնք ընդգրկում են քաղաքական գիտակցության բնագավառը՝ «քաղաքական հոգեբանություն», «քաղաքական մշակույթ», «քաղաքական գաղափարախոսություն», «քաղաքական սոցիալականացում» և այլն:
Այսպիսով, քաղաքագիտության կատեգորիաների գիտական ապարատի ձևավորումը բարդ գործընթաց է, որը պահանջում է կատեգորիաներից յուրաքանչյուրի հստակ բովանդակության բացահայտում, կիրառական առումով ճիշտ և տեղին օգտագործում:
Տես նաև խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Политология, Энциклопедический словарь. М. 1993. էջ 266-270
- ↑ Political acience An introduction, 1991, New Jersey, էջ 2
- ↑ Джаред Б. Мангейм, Ричард К. Рая, Политология, методы исследования, перевод с английского, М. 1997., Словарь справочник- Политология. Изд. Весь Мир. М. 2000. էջ 152-156:
- ↑ Словарь-справиочннх, Политология. М. 2000. էջ 153:
- ↑ Political sciense. An Introduction. New Jersey. 1991. էջ 14
- ↑ Общая и прикладная политология./ под общей редакцией д.и.н. проф. Жукова В. И., д.ф.н. проф. Краснова Б. И./. М. 1997. Էշ 15-18., Вестник Моек. Унта. Серия 18. Социология и политология. 1997. N. 3: