Մայրու ընկույզ

մայրու ծառի սերմեր, որոշ տեսակները սննդի մեջ են օգտագործվում

Մայրու[1] ընկույզ, հայկական ավանդությամբ՝ փիճի կամ սնովպար,[2] այս վերջինը փոխառված արաբերենից (անգլ.՝ Pine nut, ռուս.՝ Кедро́вый орех), մի քանի տեսակ բույսերի սերմերի ընդհանրացված անվանում, որոնք պատկանում են Մայրու սոճիներ կոչվող սոճու (անգլ.՝ Pinus) ցեղին։

Picto infobox mets.png
Մայրու ընկույզ
Pine nut
Dseed pinus sylvestris 3 beentree.jpg
pine cone?
Ենթատեսակգրենաժ և nut?
ԱրտադրողԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ռուսաստան Ռուսաստան, Մոնղոլիա, Ղազախստան, Չինաստան
Բաղադրամասեր
Հիմնական

վիտամիններ
B խմբի վիտամիններ
E վիտամին (ալֆա տոկոֆերոլի տեսքով)
K վիտամիններ
ջուր
սպիտակուցներ
ճարպեր
ածխաջրեր
մետաղներ

ամինաթթուներ` լիզին, մեթիոնին, տրիպտոֆան
Նույնական ուտեստներաղցաններ, Իտալական պեստո սոուս, հրուշակեղեն
Սննդային արժեք
Կալորիականություն674 կկալ
Սպիտակուցներ13.7 գ
Ճարպեր68.4 գ
Commons-logo.svg Pinus seeds Վիքիպահեստում

ՏերմինԽմբագրել

Մայրու ընկույզ անվանումը հաստատում գտած տերմին է, բայց գիտականորեն մերկասերմ բույսերն ընդհանուր առմամբ պտուղներ չեն ունենում։ Ռուսաստանում, մայրու ընկույզ անվանում են, առավելապես, սիբիրյան մայրու սոճու (Pinus sibirica) սերմերին։ Ընդ որում, մայրու ցեղի բույսերի սերմերը ուտելու համար պիտանի չեն[3]։

ՆկարագրությունԽմբագրել

Ընկույզի միջին քաշը կազմում է 0.23-0.25 գրամ։ Խոշոր համարվում են այն ընկույզները, որոնց չափը 9 մմ է, միջին՝ 7-9 մմ, փոքր՝ 7մմ և պակաս չափեր ունեցող ընկույզները։ Ընկույզների միջուկները շատ համեղ են և պարունակում են շատ օգտակար սննդային նյութեր, ինչպիսիք են՝ մայրու յուղը (ռուս.՝ кедровое масло), ազոտային նյութերը (անփոխարինելի ամինաթթուներ), ածխաջրերը (ֆրուկտոզա, սախարոզ, գլյուկոզա, օսլա), միկրոտարրերը (մանգան, պղինձ, ցինկ, կոբալտ, յոդ) և А, E, K վիտամիններ։

Մայրու ընկույզի միջուկը պարունակում է 55-66 % ճարպեր, 13,5-20 % սպիտակուցներ, օսլա, շաքար, վիտամիններ։

Ռուսաստանը մայրու ընկույզի ամենախոշոր արտադրողն է աշխարհում։ Մոնղոլիան ընկույզի արտադրության ու արտահանման ծավալով երկրորդ տեղում է, որտեղ տարեկան հավաքում են 9-12 հազար տոննա ընկույզ և արտահանում 7 հազար տոննա մաքրած ընկույզի միջուկ։ Բերքի ոչ շատ մեծ քանակություն հավաքում են նաև Ղազախստանում, որն իրացվում է հիմնականում ներքին շուկայում։ Մայրու ընկույզի խոշոր ներմուծող է Չինաստանը։

ԿազմությունԽմբագրել

Մայրու ընկույզի միջուկը հարուստ է B խմբի վիտամիններով, E վիտամինով (ալֆա տոկոֆերոլի տեսքով) և K վիտամիններով, ինչպես նաև երկաթով, ֆոսֆորով, ցինկով, մագնեզիումով, պղնձով և հատկապես մանգանով (71%)։ Նրանց մեջ մեծ է ճարպի պարունակությունը, (հատկապես բազմաչհագեցած ճարպաթթուներ), ինչպես բոլոր ընկույզներում։ 100 գրամ ընկույզը 15 տոկոսով բավարարում է մարդու օրգանիզմի սպիտակուցային օրական պահանջը։ Ինչպես նաև, մայրու ընկույզի սպիտակուցը շատ պրոդուկտներից տարբերվում է այնպիսի առավել դեֆիցիտային ամինաթթուների բարձր պարունակությամբ, ինչպիսիք են՝ լիզինը (մինչև 12.4 գ/100 գ սպիտակուցին), մեթիոնինը (մինչև 5,6 գ/100 գ սպիտակուցին), տրիպտոֆանը (մինչև 3.4 գ/100 գ սպիտակուցին)։

Միջուկազերծ, չորացրած մայրու ընկույզ
100 գ ընկույզի սննդային արժեք
Էներգետիկ արժեք 674 կկալ, 2816 կՋ
Ջուր 2.3 գ Վիտամին B3 4.4 մգ
Սպիտակուցներ 13.7 գ Վիտամին B5 0.3 մգ
Ճարպեր 68.4 գ Վիտամին B6 0.1 մգ
- Հագեցված ճարպեր 4.9 գ Վիտամին B9 34 մկգ
- Մոնոչհագեցած Ճարպեր 18.7 գ Վիտամին C 0.8 մգ
- Բազմաչհագեցած Ճարպեր 34.1 գ Վիտամին E 9.3 մգ
Ածխաջրեր 13.1 գ Վիտամին K 53.9 մկգ
- Օսլա 1.4 գ Կալցիում, Ca 16 մգ
- Շաքար 3.6 գ Երկաթ, Fe 5.5 մգ
Վիտամին A 1 մկգ Մագնեզիում, Mg 251 մգ
- β-կարոտին 17մկգ Ֆոսֆոր, P 575 մգ
Վիտամին B1 0.4մգ Կալիում, K 597 մգ
Վիտամին B2 0.2 մգ Ցինկ, Zn 6.4 մգ

ԿիրառությունԽմբագրել

 
Սոճու ընկույզով աղցան
 
Մայրու ընկույզ` կեղևով, սերմերով, ցողունով և արմատներով

Կիրառություն սննդի մեջԽմբագրել

Մայրու ընկույզի միջուկը օգտագործվում է սննդի մեջ և հումք է ծառայում ընկույզի յուղ ստանալու համար[4]։ Քուսպը (կոպտոնը), որը մնում է սեղմելու միջոցով միջուկից յուղը հանելուց հետո, աղվում է և հրուշակեղենի ու խոհարարական ուտեստների պատրաստման ժամանակ ծառայում է որպես սննդային հավելում, միկրոտարրերով և վիտամիններով հարստացուցիչ։ Այդ ընկույզի կճեպը հանդիսանում է մի քանի բալզամների և լուծույթների բաղադրիչ մաս։

Իտալական պեստո սոուսի կարևոր բաղադրիչներից է[5][6]։

Կիրառություն բուժման նպատակներովԽմբագրել

Լուծույթի օգտագործումԽմբագրել

Մայրու ընկույզի կճեպներից պատրաստված լուծույթն ունի խոնավացնող, ցավազրկող, հակաբորբոքային ազդեցություն։ Ժողովրդական բժշկության մեջ այդ լուծույթը խմում են խլության, թութքի, նևրոզների, երիկամների (օրինակ՝ միզաքարային հիվանդություն), լյարդի հիվանդությունների ժամանակ, նաև արտաքին օգտագործման համար՝ որպես դեպիլյացիոն միջոց[Ն 1]: Գրականության մեջ հանդիպում են մայրու ընկույզի կճեպների լուծույթի արտաքին օգտագործման խորհուրդներ՝ շփումներ մրսածության, մարմնում ցավերի, ռևմատիզմի, հոդատապի, հոդերի ցավերի ժամանակ, ինչպես նաև ներքին օգտագործման խորհուրդներ՝ տոնուսը բարձրացնելու և ստամոքս-աղիքային տրակտի օրգանների նորմալ կենսագործունեությունը վերականգնելու համար։

Թուրմի օգտագործումԽմբագրել

Թուրմի օգտագործումը խորհուրդ է տրվում արյան հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև արթրիտների ժամանակ աղերի ներծծման համար, աղերի կուտակման՝ օստեոխոնդրոզի դեպքում։ Մայրու ընկույզի կճեպներով թուրմը խորհուրդ է տրվում օգտագործել ռևմատիզմի, արթրիտի, հոդատապի, գոտկացավի ժամանակ։ Թրջոցները և փաթաթումը խորհուրդ է տրվում այրվածքների և մաշկային հիվանդությունների, այնպիսիք, ինչպիսիք են մկնատամը (лишай), թարախային բորբոքումները, էկզեման։ Ողողումները օգտագործվում են բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքման ժամանակ։ Այս թուրմը ունի ներկող հատկություններ և կարող է օգտագործվել մազերին շագանակագույն երանգ տալու համար։

Կիրառություն ժողովրդական բժշկության մեջԽմբագրել

Մայրու ընկույզները հնադարից ի վեր լայնորեն կիրառվել են ժողովրդական բժշկության մեջ, իսկ նրանց կիրառությունը ժողովրդական բժշկության մեջ համարժեք է նրանց եվրոպական և իտալական մայրու սոճիների ընկույզնրի օգտագործմանը, տրված դեռևս Ավիցեննայի, Ամասիացիի, Բիրունի և այլոց կողմից (տե՛ս Իտալական սոճի)։ Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս մանրացրած ընկույզի օգտագործումը մեղրի հետ ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների ժամանակ. գաստրիտների, բուլբիտների[7][Ն 2], քրոնիկ պանկրեատիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցերի։ Այս խնդիրների դեպքում օգտագործվում է նաև ճզմած մայրու ընկույզների յուղը։

Այլ կիրառություններԽմբագրել

1786 թվականին Սիբիրի հետազոտողներից մեկը՝ գերմանացի բնախույզ, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի անդամ, ակադեմիկ Պյոտր Սիմոն Պալլասը (1741-1811) գրել է թոքախտավոր մարդկանց կողմից ընկույզների օգտագործման օգտակարության մասին։ Ընկույզների սերմերի պատիճը (կճեպը) և մանրունքները թեփի հետ միասին, օգտագործվել են լոգանքներ ընդունելու համար։ Համարվել է, որ նրանք ծառայում են որպես հանգստացնող միջոց։ Մ. Տորենը 1996 թվականին գրում է, որ մայրու ընկույզներով բուժվել են աղերի կուտակման ժամանակ, նա նաև հղում է կատարում Ա. Մակարենկոյի ցուցումին այն մասին, որ մայրու ընկույզների մանրացրած միջուկներից պատրաստած շիլան Ենիսեյան նահանգում օգտագործվել է արտաքինից՝ որպես «թարախաքաշ միջոց»։

Ներկայումս իմունիտետի բարձրացման և ուժերի վերականգնման համար, ավիտամինոզի և քաշի կորուստների դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել մայրու ընկույզներ[8]։ Սիբիրում մայրու սերմերը օգտագործում են պրոֆիլակտիկայի և սիրտ-անոթային հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև որպես յոդի աղբյուր (պրոֆիլակտիկ միջոց տեղային խպիպի ժամանակ)։

Տեղական բնակչության մոտ հայտնի է մայրու սոճու սերմերից պատրաստված սպիրտային լուծույթը։ Նրա պատրաստման ժամանակ կճեպի հետ միասին մանրացրած սերմերը լցնում են սպիրտի կամ օղու մեջ այնպես, որ հեղուկի մակարդակը լինի մանրացրած սերմերից 2-3 սմ բարձր։ Խառնուրդը պահում են մեկ շաբաթ, այնուհետև այն ֆիլտրում են։ Լուծույթը ընդունում են մեկական թեյի գդալ, օրական երեք անգամ` աղային փոխանակման հետ կապված հոդային ռևմատիզմի, հոդատապի, արթրիտների ժամանակ։ Ըստ Վ. Մ. Ֆլորինսկու[Ն 3] բառերի (1903), Կամչատկայում ցինգայի դեմ պայքարելու ամենաազդեցիկ միջոցներից մեկը համարել է այստեղ տարածված փշատերև մայրու հետ միասին նաև կճեպով մայրու ընկույզները։

Մայրու ընկույզները հանում են ջարդիչի միջոցով։ Դրանք կոնից հեռացնելու համար օգտագործում են հատուկ սարքավորումներ, որոնք կոչվում են կոնաջարդիչներ։

ԿԺՀ քաղաքացիների կողմից եղել են ընկույզի արտահանման մաքսանենգության փորձեր[9]։

Անորակ մայրու ընկույզի ուտելու ռիսկըԽմբագրել

Պահանջվող նորմային չհամապատասխանող (կծված, սնկով վարակված) մաքրած մայրու ընկույզները կարող են բերել համային զգացողության լուրջ խախտումների[10]։ Ռուսաստանի եվրոպական մասի քաղաքային բնակչության բազմաթիվ հաղորդագրություններում նշվում է, որ մայրու ընկույզների օգտագործումից մեկից-երկու օր հետո բերանում լինում է կծու կամ մետաղական կողմնակի համ[11]։ Համի զգացողության խախտումը տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ, անցնում է առանց բժշկական օգնության[12]։ Ընկույզի մաքրած միջուկները ավելի շուտ են փչանում, քան չմաքրածները. նա կարող է պահվել մինչև մեկ տարի սենյակային ջերմաստիճանում և ցածր խոնավությամբ (կոնի մեջ՝ մինչև մի քանի տարի), իսկ մաքրածները՝ միայն սառցարանում[13]։

ՊատկերասրահԽմբագրել

ՆշումներԽմբագրել

  1. Մազերի հեռացումը բժշկական կամ կոսմետիկ նպատակներով։
  2. Տասներկումատնյա աղու գնդարմատի բորբոքում։
  3. Ռուս բժիշկ և գրող, հնագետ, ժողովրդական բժշկության ոլորտի խոշոր մասնագետ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Ռուսերեն-Հայերեն Բառարան, Glosbe»։ Glosbe (անգլերեն)։ Վերցված է 2020-07-31 
  2. Ալիշան Ղեւոնդ։ «Հայբուսակ»։ Nayiri.com 
  3. Hardy nut trees : 1914 : J.F. Jones Nurseries : Free Download, Borrow, and Streaming (անգլերեն) 
  4. FAO (1995)։ «Chapter 8: Seeds, Fruits and Cones»։ Non-wood forest products from conifers։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-19-ին։ Վերցված է 2020-08-02 
  5. «Pesto Genovese: an Ageless Benchmark of Great Italian Cuisine»։ Վերցված է 11 October 2011 
  6. Campionato Mondiale Pesto al Mortaio։ «Pesto's official recipe»։ Արխիվացված է օրիգինալից 18 October 2011-ին։ Վերցված է 10 August 2011 
  7. Малая медицинская энциклопедия(ռուս.)
  8. Оценка экономического эффекта влияния мер поддержки субъектов малого и среднего предпринимательства на социально-экономическое развитие автономного округа
  9. «Рекордную партию кедрового ореха задержали уссурийские таможенники (63 тонны)»։ www.vestiprim.ru։ озеро Хасан (Приморский край): ГТРК "Владивосток" - Вести (Приморье)։ 2017-11-16։ Վերցված է 2018-02-11 
  10. Destaillats Frédéric, Cruz-Hernandez Cristina, Giuffrida Francesca, Dionisi Fabiola, Mostin Martine, Verstegen Geert (2011)։ «Identification of the Botanical Origin of Commercial Pine Nuts Responsible for Dysgeusia by Gas-Liquid Chromatography Analysis of Fatty Acid Profile»։ Journal of Toxicology 2011: 1–7։ PMC 3090612։ PMID 21559093։ doi:10.1155/2011/316789 
  11. Роспотребнадзор проверяет кедровые орехи после жалоб покупателей // РИА-Новости, 08.10.2010 года
  12. «'Pine Mouth' and Consumption of Pine Nuts»։ FDA.gov։ March 14, 2011։ Արխիվացված է օրիգինալից November 4, 2017-ին։ Վերցված է January 2, 2016 
  13. Mostin M. Taste disturbances after pine nut ingestion (und) // Eur J Emerg Med.. — 2001. — Т. 8. — № 1. — С. 76. — doi:10.1097/00063110-200103000-00036

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել