Ալ-Բիրունի
Ալ-Բիրունի (Աբու Ռահման Մուհամեդ իբն Ահմեդ ալ-Բիրունի, պարս.՝ ابوریحان بیرونی, սեպտեմբերի 4, 973[1], Կաթ, Խորեզմ, Սամանիների պետություն[2] - դեկտեմբերի 9, 1048[3], Ղազնի, Ղազնևիների պետություն), պարսիկ միջնադարյան[6][7][8] գիտնական, մտածող, բազմաթիվ պատմական, աշխարհագրական, փիլիսոփայական, աստղագիտական, մաթեմատիկական, մեխանիկական, գեոդեզիայի, հանքագիտության, դեղագիտության հիմնարար աշխատությունների հեղինակ։ Բիրունին զբաղվում էր իր ժամանակների գրեթե բոլոր գիտություններով։ Գրել է արաբերենով։
Ալ-Բիրունի պարս.՝ ابوریحان محمد بن احمد البیرونی | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 973[1] Կաթ, Խորեզմ, Սամանիների պետություն[2] |
Մահացել է | դեկտեմբերի 9, 1048[3] (75 տարեկան) Ղազնի, Ղազնևիների պետություն |
Բնակության վայր(եր) | Ռեյ[3], Ղազնի[3] և Գորգան[3] |
Քաղաքացիություն | Սամանիների պետություն և Ղազնևիների պետություն |
Դավանանք | իսլամ |
Մասնագիտություն | փիլիսոփա, քիմիկոս, աշխարհագրագետ, Խորագետ, մաթեմատիկոս, քարտեզագիր, աստղագետ, թարգմանիչ, մարդաբան, ֆիզիկոս, աստղագուշակ, պատմաբան, լեզվաբան, հնդկագետ, գրող, դեղագործ, մարդասեր և բուսաբան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա, մաթեմատիկա, աստղագիտություն, բնագիտություն, պատմություն, ժամանակագրություն, աշխատանքային, հնդկագիտություն, Երկրագիտություն, աշխարհագրություն, փիլիսոփայություն, Քարտեզագրություն, մարդաբանություն, աստղագուշակություն, քիմիա, բժշկություն, հոգեբանություն, աստվածաբանություն, դեղագիտություն, կրոնի պատմություն և Միներալոգիա |
Տիրապետում է լեզուներին | պարսկերեն, Khwarezmian?, հին հունարեն, հին եբրայերեն, սիրիերեն, սանսկրիտ և արաբերեն[4][5] |
Abu Rayhan al-Biruni Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալ-Բիրունի (այլ կիրառումներ)
Կենսագրություն
խմբագրելԱլ-Բիրունին ծնվել է 973 թվականի հոկտեմբերի 4-ին Խորեզմի Կյատ քաղաքում (այժմ Բերունի քաղաքը գտնվում է Ուզբեկստանի Կարակալպակյան ինքնավար հանրապետությունում)։ Այլ տվյալներով Բիրունին ծնվել է 973 թվականի սեպտեմբերի 4-ին[9]։
Ստացել է մաթեմատիկական և փիլիսոփայական կրթություն։ Կյատում իր ուսուցիչը եղել է ականավոր մաթեմատիկոս և աստղագետ Իբն Իրաքը։ 995 թվականին Ալ-Բիրունին տեղափոխվել է Ռեյ քաղաք, որտեղ աշխատել է Աբու Մահմուդ ալ-Հոջանդիի մոտ։ 997 թվականին վերադարձել է Խորեզմ և մինչև 1009 թվականը Գուրգանջում աշխատել է Ալիի և Մամուն II-ի մոտ։
1017 թվականին սուլթան Մահմուդ Ղազնևին գրավեց Խորզեմը և Ալ-Բիրունին մյուս գիտնականների հետ տեղափոխվեց Գազնի, որտեղ աշխատեց սուլթան Մահմուդի և նրա հետնորդներ Մասուդի և Մաուդուդի համար։ Ալ-Բիրունին մասնակցեց դեպի Հնդկաստան Մահմուդի արշավանքներին, որտեղ ապրեց մի քանի տարի։
Գիտական աշխատանքներ
խմբագրելԻր առաջին «Ժամանակագրություն կամ նախորդ սերունդներրի հուշարձաններ» աշխատությունում (1000թ․) Ալ-Բիրունին հավաքել և նկարագրել է իր ժամանակի բոլոր հայտնի օրացույցային համակարգերը և կազմել է բոլոր դարաշրջանների ժամանակագրական աղյուսակները։ 1030 թվականին «Հնդկաստան» աշխատությունում Բիրունին տվել է հնդիկների ընտանիքի, խոհանոցի և գիտության մանրամասն գիտական և քննադատական նկարագիրը՝ ուրվագծելով նրանց կրոնափիլիսոփայական համակարգը։
Աստղագիտությանը նվիրված է Բիրունիի 45 աշխատություն։
Բիրունին մեծ ուշադրություն է դարձրել մաթեմատիկային, հատկապես եռանկյունաչափությանը։ 1038 թվականին Բիրունին գրել է «Հանքագիտություն, կամ գիրք թանկարժեքը գնահատելու համար», որտեղ հստակ տվել է մի շարք կոնկրետ հանքանյութերի, հանքաքարերի, մետաղների և խառնուրդների նկարագրերը։
Նրա բժշկագիտական աշխատությունները մեծ նշանակություն ունեն մեր օրերում։ Նա մանրամասն նկարագրել է մոտ 880 բույսեր՝ տալով դրանց հստակ հատկանիշները և կարգավորված տերմինաբանությունը։ Բիրունին հավաքել և տվել է մոտ 4500 բույսերի արաբական, հունական, սիրիական, պարսկական, խորեզմյան, թուրքական անվանումները, որոնք մեծ նշանակություն ունեն դեղագիտության պատմության ժամանակակից ուսումնասիրությունների համար[10]։
Իր մայրենի խորեզմյան լեզվից բացի Բիրունին տիրապետել է արաբերենին, պարսկերենին, հունարենին, լատիներենին, թուրքերենին, սիրիական լեզվին, իվրիտին, սանսկրիտին և հինդիին։
Հիշատակ
խմբագրել- Տաջիկստանի Աբու Ռահման Բերունիի անվան տեխնիկական համալսարան։
- Բերունիի անվան մետրոյի կայարան Տաշքենդում։
- Հուշարձաններ Խորեզմում և Տաշքենդում։
Ֆիլմեր
խմբագրել- Աբու Ռահման Բերունի (ֆիլմ), 1974 թ․։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Iranica / N. Sims-Williams, A. Ashraf, H. Borjian, M. Ashtiany — USA: Columbia University, 1982. — ISSN 2330-4804
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Iranica / N. Sims-Williams, A. Ashraf, H. Borjian, M. Ashtiany — USA: Columbia University, 1982. — ISSN 2330-4804
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑
- Bosworth, C. E. (1968), «The Political and Dynastic History of the Iranian World (A.D. 1000—1217)», Cambridge History of Iran, vol. 5: The Saljuq and Mongol Periods, Cambridge University Press, p.7.
- R.N. Frye, «The Golden age of Persia», 2000, Phoenix Press. pg 162.
- M. A. Saleem Khan, «Al-Biruni’s discovery of India: an interpretative study», iAcademicBooks, 2001. pg 11
- Rahman H. U. A Chronology of Islamic History: 570 - 1000 CE. 1995London|ip.167
- ↑
- Biruni (2007). Encyclopædia Britannica. Retrieved 22 April 2007;
- David C. Lindberg, Science in the Middle Ages, University of Chicago Press, p. 18;
- L. Massignon, «Al-Biruni et la valuer internationale de la science arabe» in Al-Biruni Commemoration Volume, (Calcutta, 1951). pp 217—219;
- Gotthard Strohmaier, «Biruni» in Josef W. Meri, Jere L. Bacharach, Medieval Islamic Civilization: A-K, index: Vol. 1 of Medieval Islamic Civilization: An Encyclopedia, Taylor & Francis, 2006. p.112;
- D. N. MacKenzie, Encyclopaedia Iranica, «CHORASMIA iii. The Chorasmian Language»;
- A.L.Samian, «Al-Biruni» in Helaine Selin (ed.), "Encyclopaedia of the history of science, technology, and medicine in non-western cultures ", Springer, 1997. excerpt from page 157: «his native language was the Khwarizmian dialect»
- ↑ D.J. Boilot, «Al-Biruni (Beruni), Abu’l Rayhan Muhammad b. Ahmad», in Encyclopaedia of Islam (Leiden), New Ed., vol.1:1236-1238.
- ↑ Булгаков П. Г. Жизнь и труды Беруни. Ответственный редактор И. М. Муминов. Ташкент: Фан, 1972. С.26.
- ↑ Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь: Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 265. — ISBN 5-06-000085-0
Արտաքին հղումներ
խմբագրել- Abu Arrayhan Muhammad ibn Ahmad al-Biruni (The MacTutor History of Mathematics archive)(անգլ.)
- BĪRŪNĪ, ABŪ RAYḤĀN (The Encyclopædia Iranica) Արխիվացված 2010-12-08 Wayback Machine(անգլ.)
- ENCYCLOPÆDIA BRITANNICA Արխիվացված 2013-12-03 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Բիրունի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 450)։ |