B խմբի վիտամիններ
B խմբի վիտամիններ՝ բջջային նյութափոխանակության մեջ մեծ դեր կատարող ջրալույծ վիտամինների խումբ[1]։
Նախկինում որոշ նյութեր նույնպես դասվում էին B խմբի վիտամինների շարքին, սակայն հետագայում բացահայտվեց, որ դրանք միայն վիտամինանման նյութեր են, քանի որ սինթեզվում են մարդու օրգանիզմում[2]։
ՑանկԽմբագրել
B խմբի վիտամիններ | ||||
---|---|---|---|---|
Տառային նշանակում | Անվանում | Քիմիական բանաձև | Գործառույթներ | Սննդային աղբյուրներ |
B1 | Թիամին | Մասնակցում է ածխաջրերի, ճարպերի և սպիտակուցների էներգիական նյութափոխանակությանը | Հատիկավորների սերմնաթաղանթ, կոպիտ աղվածքով ալյուրից պատրաստված սպիտակ և սև հաց, կանաչ ոլոռ, հնդկաձավարի և վարսակի շիլա[3] | |
B2 | Ռիբոֆլավին | Մասնակցում է բոլոր տեսակի նյութափոխանակություններին։ Հատկապես կարևոր դեր ունի տեսողական գործընթացներում, մաշկի և լորձաթաղանթների նորմալ վիճակի և հեմոգլոբինի սինթեզի համար | Մսամթերք, հավի ձու, լյարդ, երիկամ, խմորասնկեր, նուշ, սնկեր, բրոկկոլի, սպիտակագլուխ կաղամբ, հնդկաձավար, հղկված բրինձ, մակարոնեղեն, սպիտակ հաց | |
B3, PP | Նիկոտինաթթու | Մասնակցում է էներգիական նյութափոխանակությանը և սպիտակուցների և ճարպերի սինթեզին | Գարեհաց, անանաս, մանգո, բազուկ, հնդկաձավար, լոբի, միս, սնկեր, լյարդ, երիկամ | |
B5 | Պանտոտենաթթու | Մասնակցում է հակամարմինների սինթեզի գործընթացներին, արագացնում է վերքերի լավացումը | Ոլոռ, խմորասնկեր, կանաչ բանջարեղեն, տխիլ, հնդկաձավար և վարսակաձավար, ծաղկակաղամբ, սխտոր, երիկամ, սիրտ, հավի միս, ձվի դեղնուց, կաթ, ձկնկիթ, նաև սինթեզվում է աղիքներում միկրոֆլորայի կողմից | |
B6 | Պիրիդօքսին, պիրիդօքսալ,
պիրիդօքսամին |
Մասնակցում է ածխաջերի փոխանակմանը, հեմոգլոբինի և չհագեցած ճարպաթթուների սինթեզին, կարգավորում է նյարդային համակարգի ակտիվությունը, նպաստում է էրիթրոցիտների ռեգեներացիային և մասնակցում է հակամարմինների սինթեզին | Ծլած հատիկներ, տխիլ և ընկույզ, սպանախ, կարտոֆիլ, գազար, սպիտակագլուխ և ծաղկակաղամբ, լոլիկ, ելակ, բալ, նարինջ և լիմոն, հատիկեղեն և լոբազգիներ, կաթնամթերք և մսամթերք, ձուկ, լյարդ, ձու, նաև սինթեզվում է աղիքներում միկրոֆլորայի կողմից | |
B7, H | Բիոտին | Նպաստում է էներգիայով հարուստ նյութերի քայքայմանը և էներգիայի անջատմանը | Լյարդ, երիկամ, խմորասնկեր, լոբազգիներ, ծաղկաղամբ, ընկույզներ,քիչ քանակությամբ՝ լոլիկ, սպանախ, ձու, սնկեր։ Առողջ միկրոֆլորան սինթեզում է օրգանիզմի համար բավարար քանակությամբ բիոտին | |
B9, BC, M | Ֆոլաթթու | Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին և բջիջների բաժանմանը, էրիթրոցիտների առաջացմանը, պտղի զարգացմանը, հոմոցիստեինի նյութափոխանակությանը, իմունային և արյունատար համակարգի զարգացմանը և անհրաժեշտ է օրգանիզմի աճի համար | Տերևային կանաչ բանջարեղեն, որոշ ցիտրուսներ, լոբազգիներ, կոպիտ աղվածքով ալյուրից հաց, խմորասնկեր, լյարդ, մեղր | |
B12 | Ցիանոկոբալամին | Նպաստում է էրիթրոցիտների ձևավորմանը, նյարդային համակարգի ձևավորմանը և աճին | Պարունակվում է բացառապես կենդանական ծագման մթերքում՝ լյարդ, ձվի դեղնուց, կաթնաթթվային մթերք |
Վիտամինանման նյութերԽմբագրել
B խմբի վիտամինանման նյութերի ցանկ | |||
---|---|---|---|
Տառային նշանակում |
Անվանում | Գործառույթներ | Սննդային աղբյուրներ |
B4 | Ադենին[4] | Ազդում է սպիտակուցների և ճարպերի փոխանակմանը, վնասազերծում է որոշ վտանգավոր նյութեր,անհրաժեշտ է բջջաթաղանթի սինթեզի համար | Ձվի դեղնուց, լյարդ, երիկամ, պանիր, կաթնաշոռ, լոբազգիներ |
B8 | Ինոզիտոլ | Նվազեցնում է լյարդում ճարպի կուտակումը, վերականգնում է նյարդային համակարգը, հակաօքսիդանտ է և հակադեպրեսանտ, կարգավորում է քունը | Սեխ,ելակ, գրեյփֆրուտ, կաղամբ, գազար, կարտոֆիլ, քունջութի ձեթ, սոյա, լոբազգիներ |
B10 ,H | Պարաամինոբենզոյական թթու | Ակտիվացնում է աղիքային միկրոֆլորան, մասնակցում է սպիտակուցների յուրացմանը և արյան կարմիր գնդիկների ձևավորմանը, կարգավորում է մաշկի գործառույթները | Լյարդ, երիկամ, կաթնամթերք, ձվի դեղնուց, բրինձ, կարտոֆիլ, գազար, ձուկ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.hsph.harvard.edu/nutritionsource/vitamins/vitamin-b/
- ↑ https://bigenc.ru/medicine/text/3466806
- ↑ Stipanuk, M.H. (2006). Biochemical, physiological, molecular aspects of human nutrition (2nd ed.). St Louis: Saunders Elsevier p.667
- ↑ Исторически, https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1254803/, в настоящее время к витаминам не относится.
- ↑ Roger L. Lundblad, Fiona Macdonald (հուլիսի 30, 2010)։ Handbook of Biochemistry and Molecular Biology (Fourth ed.)։ CRC Press։ էջեր 251–։ ISBN 978-1-4200-0869-2
ՀղումներԽմբագրել
- Listing of vitamins Archived 2019-08-07 at the Wayback Machine. // Newsweek, Harvard, June 9, 2009
- Лифляндский Владислав Геннадьевич Общая характеристика витаминов и минералов. // Витамины и минералы. От А до Я. — СПб: Нева, 2006. — С. 115−119. — 640 с. — (Семейный медицинский справочник). — 4000 экз. — ISBN 5-7654-4804-6