Ձմեռային օլիմպիական խաղեր 1928

Ձմեռային օլիմպիական խաղեր 1928 (ֆր.`Jeux olympiques d'hiver de 1928, անգլ.` 1928 Winter Olympics, գերմ.` Olympische Winterspiele 1928), պաշտոնական անվանում`II Ձմեռային օլիմպիական խաղեր (ֆր.`IIes Jeux olympiques d'hiver, անգլ.` II Olympic Winter Games, գերմ.` II. Olympischen Winterspiele)`սպորտային միջոցառում, անցկացված 1928թվականի փետրվարի 11-19 Սանկտ Մորիցում։ Խաղերին մասնակցում էին 464 մարզիկ 25 երկրից, որոնցից 9-ը առաջին անգամ էին ընդգրկվել Ձմեռային Օլիմպիական խաղերում։ Խաղարկվում էր 14 հավաքածու 8 կարգերում։ Սպորտի 2 տեսակ ցուցադրական էին։ Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել էր Նորվեգիայի թիմը, նվաճելով 15 մեդալ, որոնցից 6-ը` ոսկե, 4-ը`արծաթե և 5-ը` բրոնզե։

Ձմեռային օլիմպիական խաղեր 1928
Изображение логотипа
ՏեսակՁմեռային Օլիմպիական խաղեր
Երկիր Շվեյցարիա
Բացումփետրվարի 11, 1928
ԵրդվեցHans Eidenbenz?
ԲացեցEdmund Schulthess?
Փակումփետրվարի 19, 1928
ՄարզադաշտSt. Moritz Olympic Ice Rink? և Սանկտ Մորից
ՆախորդՁմեռային Օլիմպիական խաղեր 1924
ՀաջորդՁմեռային օլիմպիական խաղեր 1932
Կայքolympics.com/en/olympic-games/st-moritz-1928(անգլ.)
 1928 Winter Olympics Վիքիպահեստում

Խաղերի մայրաքաղաքի ընտրություն

խմբագրել
 ##
Ձմեռային օլիմպիական խաղեր 1928 (Շվեյցարիա)
Города-претенденты

1924 թվականին Շամոնիում ձմեռային սպորտաձևերի միջազգային առաջին հաջող շաբաթից հետո, 24-րդ համաժողովում, Միջազգային օլիմպիական կոմիտեն 1925 թվականի մայիսին Պրահայում ընդունեց որոշում այդ միջոցառումը անցկացնել յուրաքանչյուր չորս տարին մեկ` «Ձմեռային Օլիմպիական խաղեր»[1] անվամբ։ Ձմեռային օլիմպիական խաղերը պետք է անցկացվեր ամառային օլիմպիական խաղերի հետ նույն տարում։ Նորվեգիայի պատվիրակությունը, որը 1924 թվականին նվաճել էր ամենաշատ մեդալները, գտնում էր, որ նման միջոցառումների կազմակերպման անհրաժեշտության չկա, դա հիմնավորում էր նրանով, որ արդեն 20 տարի նմանատիպ խաղեր անցկացվում են, որոնք բաց են բոլոր երկրների համար (չնայած մասնակիցների ճնշող մեծամասնությունը ուղարկվել էր սկանդինավյան երկրներից)։ Ներկայացուցիչները նկատի ունեին Հյուսիս-եվրոպական խաղերը։ Սակայն Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Անրի դե Բայե-Լատուրան պատասխանեց, որ ձմեռային սպորտաձևերը միայն Սկանդինավիայում չպետք է զարգանա։ Նույն խորհրդաժողովում որոշում էր կայացվել, որի համաձայն I Ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքը տրվեց Շվեյցարիային[1]։

Այդ ժամանակ գործող կանոններին համաձայն, երկիրը, որը հյուրընկալում էր ամառային Օլիմպիական խաղերը, եթե այն ուներ դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները, կարող էր ձմեռային օլիմպիական խաղերը ևս կազմակերպել։ Բայց Հոլանդիան, որտեղ,Ամստերդամում, անցկացվեց 1928 թվականի ամառային օլիմպիական խաղերը, իրեն չէր կարող դա թույլ տալ` ելնելով աշխարհագրական պայմաններից (երկրում բացակայում էր լեռնազանգվածները)։ 1925թվականի մարտին շվեյցարական ֆիզիկական դաստիարակության ազգային ասոցիացիան ցանկություն հայտնեց հաջորդ ձմեռային օլիմպիական խաղերը անցկացնել Շվեյցարիայում։ Ազգային օլիմպիական կոմիտեն օգնություն խնդրեց դաշնային իշխանություններից, եթե Շվեյցարիային վստահեին սպորտային միջոցառման անցկացումը։ Քանի որ դաշնային խորհրդի պատասխանը դրական էր,ԱՕԿ առաջարկեց միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ բարոն Գոդֆրուա դե Բլոնեյի թեկնածությունը` ձմեռային օլիմպիական խաղերը անցկացնելու համար[1]։

Ներկայացվել էր երեք հայտ`Սանկտ Մորից, Դավոս և Էնգելբերգ։ 1926թվականի մայիսին Լիսաբոնում կայացած միջազգային օլիմպիական կոմիտեի նիստին օլիմպիադայի անցկացման իրավունքը վստահեցին Սանկտ Մորիցին[1]։ Որոշեցին նաև, որ Միջազգային սպորտային շաբաթը, որը 1924թվականին անցկացվել էր Շամոնում, պաշտոնապես անվանել «I ձմեռային օլիմպիական խաղեր»[1]։

Կազմակերպություն

խմբագրել

Ֆինանսական հարցեր

խմբագրել

Շվեյցարիայի պարլամենտը շվեյցարական օլիմպիական կոմիտեին հատկացրեց 100 000 շվեյցարական ֆրանկ։ Այդ գումարի 40%-ը տրամադրվեց Սանկտ Մորիցում օլիմպիադայի կազմակերպմանը, իսկ մնացած 60%-ը ծախսվեց շվեյցարական հավաքականի վրա, ապահովելու նրա մասնակցությունը ձմեռային, ինչպես նաև ամառային օլիմպիական խաղերին, որը տեղի ունեցավ նույն թվականին Ամստերդամում։ Դաշնային խորհուրդը որոշեց նամականիշ չթողարկել։ Մնացյալ բոլոր ծախսերը դրվել էր Սանկտ Մորիցի քաղաքապետարանի և գավառ Գրաուբյունդենի վրա[2]։

Մամուլ

խմբագրել

Մամուլի կենտրոնը Վիկտորիա Պալասն էր։ 330 լրագրողներ 27 երկրից ստացան պաշտոնական փաստաթուղթ։ Ամենամեծ պատվիրակությունը, կազմված 81 անձից, ուղարկել էին գերմանացիները։ Ըստ լրագրողների քանակի նրանց հաջորդում էին տանտերերը`շվեյցարացիները(51), ֆրանսիացիաները(30) և իտալացիները(21)։ Արգենտինան և Մեքսիկան միակ մասնակից երկրներն էին, որոնք մամուլի ներկայացուցիչներ չէին գործուղել։ Բացի այդ, 11 իսպանական և 2-ական հունական, դանիական և թուրքական մարզական մեկնաբաններ ևս ստացան հավատարմագրեր, չնայած այն բանին, որ այդ երկրները իրենց մարզիկներին[3] չէին ուղարկել։

Երկրներ-մասնակիցներ

խմբագրել

Օլիմպիադային մասնակցում էին 464 ատլետ (438տղամարդ և 26 կին) 25 երկրից։ Բոլոր երկրները, որոնք մասնակցել էին Ձմեռային Օլիմպիական խաղեր 1924-ին, իրենց մարզիկներին ուղարկել էին Սանկտ Մորից։ Առաջին անգամ ձմեռային օլիմպիական խաղերում մրցում էին 9 երկրի ատլետներ`Արգենտինայի, Գերմանիայի (որին չթույլատրեցին մասնակցել Շամոնի խաղերին`Համաշխարհային առաջին պատերազմում կատարած ագրեսիայի համար), Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Մեքսիկայի, Նիդերլանդների, Ռումինիայի, Էստոնիայի և Ճապոնիայի։ Արգենտինան և Ճապոնիան դարձան համապատասխանաբար Հարավային Ամերիկայի և Ասիայի առաջին հավաքականները, որոնք մասնակցեցին ձմեռային օլիմպիական խաղերին։ Համեմատության համար նույն թվականին Ամստերդամում կայացած ամառային օլիմպիական խաղերին մասնակցել էին 46 թիմեր[4]։

Փակագծերում նշված է մասնակից մարզիկների քանակը յուրաքանչյուր երկրից։


 
Կանաչ — երկրներ, որոնք անցյալում մասնակցել են Ձմեռային Օլիմպիադային
Կապույտ — երկրներ,որոնք առաջին անգամ են մասնակցում Ձմեռային Օլիմպիադային
Դեղին կետ — խաղերի անցկացման վայր (Սանկտ Մորից).

Սպորտաձևեր

խմբագրել

Հիմնական տեսակներ
Փակագծերում նշված է խաղարկվող մեդալների հավաքածուների քանակը

Ցուցադրական տեսակներ

Ծրագրում փոփոխություններ
Հիմնական մրցումներից հետո անցկացվեց ռազմական պարեկային մրցումները։ Որպես հիմնական խաղատեսակ իր նորամուտը արեց սկելետոն։ Բացի այդ, որպես ցուցադրական խաղ, իրականացվեց նաև մրցավազք շների վրա։

Մրցույթի անցկացման ժամանակացույց

խմբագրել
 ●  Բացման արարողություն  ●  Մրցման որակավորում  ●  Մրցման արդյունքները ●  Փակման արարողություն
թիվ 11
շաբ
12
կիր
13
երկ
14
երեք
15
չորեք
16
հինգ
17
ուրբ
18
շաբ
19
կիր
Մեդալ
Արարողություն
 
Բոբսլեյ   1 1
Չմշկավազք   2 2 4
Դահուկային երկամարտ   1 1
Դահուկավազք   1 1 2
Դահուկացատկ   1 1
Սկելետոն   1 1
Գեղասահք   1 1 1 3
Հոկեյ   1 1
Մեդալ 2 3 3 4 2 14
Թիվ 11 12 13 14 15 16 17 18 19 Մեդալ
Ցուցադրական տեսակներ։ Մրցավազք շների վրա[en], Ռազմական պարեկային մրցումներ

Արդյունքներ

խմբագրել

Մեդալային հաշվարկ

խմբագրել
Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը
1   Նորվեգիա 6 4 5 15
2   ԱՄՆ 2 2 2 6
3   Շվեդիա 2 2 1 5
4   Ֆինլանդիա 2 1 1 4
5   Ֆրանսիա 1 0 0 1
5   Կանադա 1 0 0 1
7   Ավստրիա 0 3 1 4
8   Բելգիա 0 0 1 1
8   Շվեյցարիա 0 0 1 1
8   Միացյալ Թագավորություն 0 0 1 1
8   Գերմանիա 0 0 1 1
8   Չեխոսլովակիա 0 0 1 1

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Comité olympique suisse; p. 4
  2. Comité olympique suisse; p. 6
  3. Comité olympique suisse; p. 9
  4. «Amsterdam 1928». МОК. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին.(անգլ.)(ֆր.)

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Վիքիպահեստում կան մեդիա ֆայլեր Ձմեռային օլիմպիական խաղեր 1928 թեմայով։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձմեռային օլիմպիական խաղեր 1928» հոդվածին։