Ձմեռային oլիմպիական խաղեր 1924

Ձմեռային Օլիմպիական խաղեր 1924, պաշտոնապես հայտնի որպես I Ձմեռային օլիմպիական խաղեր (ֆրանսերեն. Les Iers Jeux olympiques d'hiver), ձմեռային բազմասպորտային իրադարձություն, որը տեղի է ունեցել 1924 թվականին Ֆրանսիայի Շամոնի քաղաքում։ Սկզբում անվանվել է Semaine Internationale des Sports d'Hiver («Միջազգային ձմեռային սպորտի շաբաթ»)։ Սպրոտային մրցույթները կայացան Մոնբլանի ստորոտում գտնվող Շամոնի և Հուտ-Սավոյ քաղաքներում 1924 թվականի հունվարի 25-ից փետրվարի 5-ը[2]։ Խաղերը կազմակերպեց Ֆրանսիայի օլիմպիական կոմիտեն, Միջազգային Օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հովանավորչությամբ։

Ձմեռային oլիմպիական խաղեր 1924
Изображение логотипа
ՏեսակՁմեռային Օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքՇամոնի
ՖրանսիաՖրանսիա
Երկիր Ֆրանսիա[1]
Բացումհունվարի 25, 1924
ԵրդվեցCamille Mandrillon?
ԲացեցGaston Vidal?
Փակումփետրվարի 5, 1924
ՄարզադաշտՇամոնի Մոն Բլան[1]
Մարզիկներ258
Մասնակից երկրներ16
Մեդալներ16 հավաքածու 6 մարզաձևում
ՀաջորդՁմեռային օլիմպիական խաղեր 1928
Կայքolympics.com/en/olympic-games/chamonix-1924(անգլ.)
 1924 Winter Olympics Վիքիպահեստում

Մինչև 1992 թվականը Ձմեռային և Ամառային օլիմպիական խաղերն անցկացվում էին նույն տարում, դրանից հետո խաղերն անցկացվում են երկու տարի ընդմիջմամբ։

Չնայած չմշկասահքը համարվել էր Լոնդոնի և Անդվերպենի ամառային խաղերի մրցույթ, իսկ Տափօղակով հոկեյը Անդվերպենի խաղերի մրցույթ, այնուամենայնիվ ՄՕԿ-ի 1921 թվականի ժողովում որոշվեց առանձնացնել ձմեռային մարզաձևերը և որոշվեց անկացնել «միջազգային ձմեռային խաղերի շաբաթ» 1924 թվականին Շամոնիում։

Տեսություն խմբագրել

Օր 2 խմբագրել

Առաջին ոսկե մեդալը ձմեռային օլիմպիական խաղերում նվաճեց Չառլս Ժյուտրյոն ԱՄՆ-ից չմշկավազքի 500 մետր մրցույթում։

Օր 4 խմբագրել

Սոնյա Հենին մասնակցեց կանանց գեղասահքի մրցույթում 11 տարեկանում։ Չնայած նա զբաղեցրեց վերջին տեղը, սակայն շատ սիրվեց հանդիսատեսի կողմից և պետք է նվաճեր ոսկե մեդալ մյուս երեք Ձմեռային օլիմպիական խաղերում։

Օր 6 խմբագրել

Ժիլիս Գրաֆստրյոմը եղավ առաջինը ով պաշտպանեց իր ամառային խաղերի ոսկե մեդալը ձմեռային խաղերում չմշկավազքի մրցույթում։

Օր 8 խմբագրել

Կանադայի տափօղակով հոկեյի հավաքականը ավարտեց որակավորման փուլը Շվեյցարիայի, Չեխոսլովակիայի և Շվեդիայի հավաքականների դարպասները ուղարկելով 85 գոլ՝ սեփականը չընդունելով ոչ մեկը։

Օր 10 խմբագրել

Ժիլիս Գրաֆստրյոմի նման Կանադայի հոկեյի հավաքականը պաշտպանեց իր ամառային ոսկե մեդալը ձմեռային խաղերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #4333034-4 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «1924 Winter Olympics – Medals, Posters and Bobsleighs». My Art Deco Style. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.