Գրաուբյունդեն կամ Գրիզոնս (գերմ.՝ Kanton Graubünden, [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ɡraʊˈbʏndn̩]]] ( ), [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ɡʁaʊˈbʏndn̩]]] ( )

  • ռոմանշ.՝ chantun Grischun Կաղապար:IPA-rm
  • իտալ.՝ Cantone dei Grigioni [ɡriˈdʒoːni]
  • ֆր.՝ canton des Grisons ), կանտոն Շվեյցարիայի ծայր արևելքում, այդ երկրի ամենաընդարձակ կանտոնը։ Սահմանակից է Իտալիային, Ավստրիային, Լիխտենշտեյնին։ Գերմաներեն Graubünden անվանումը թարգմանաբար նշանակում է «Մոխրագույն լիգա» և առնչվում է 1450 ու 1471 թվականներին «Աստծո տուն», «Մոխրագույն» և «Տասը յուրիսդիկցիաներ» լիգաների միության արդյունքում կանտոնի կազմավորմանը[2], որը 1496 թվականին մտել է հին շվեյցարական համադաշնության կազմի մեջ[3], իսկ որպես ուրույն վարչական միավոր պաշտոնապես ճանաչվել 1524 թվականի սեպտեմբերի 23-ին[4]։ Հիշատակման է արժանի նաև այն փաստը, որ այս կանտոնը բնօրրան է համարվում Շվեյցարիայի երեք էթնիկ ու լեզվական խմբերի՝ շվեյցարական գերմաներենը, շվեյցարական իտալերենը և ռոմանշերենը իրենց մայրենի լեզուն համարողների համար։ Գրաուբյունդենը միակ կանտոնն է, որտեղ պաշտոնականի կարգավիճակ ունեն երեք լեզու, ինչպես նաև՝ միակ կանտոնը, որտեղ ռոմնշերենին շնորհված է պաշտոնական լեզվի կարգավիճակ։
Գրաուբյունդեն
Դրոշ Զինանշան


ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մասն էSoutheastern Switzerland?
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
ՎարչկենտրոնՔուր (Շվեյցարիա)
Ամենաբարձր կետԲեռնինա
ԲԾՄ585 մետր
Օրենսդրական մարմինGrand Council of Grisons?
Պաշտոնական լեզուներգերմաներենի շվեյցարական տարբերակ, ռոմանշերեն և իտալերեն
Բնակչություն198 379 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Տարածք7105,39 կմ²
Հիմնադրված է1496 թ.
Սահմանակցում էՏիչինո, Գլարուս (կանտոն), Ուրի, Սանկտ Գալլեն, Ֆորարլբերգ, Տիրոլ, Լոմբարդիա, Բոլցանո, Տրենտինո Ալտո Ադիջե, Կոմո, Սոնդրիո, Gravedona ed Uniti?, Լիվո և Դոսո դել Լիրո
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդCH-GR
Ավտոմոբիլային կոդGR
gr.ch

Աշխարհագրություն

խմբագրել
 
Էնգադինի հովիտը՝ Սենթ Մորիցի մերձակայքում

Գրաուբյունդենը Շվեյցարիայի ամենաընդարձակ կանտոնն է. զբաղեցնում է 7,105.2 կիլոմետր քառակուսիs (2,743.3 sq mi) տարածք, որը 19.2%-ով գերազանցում է այդ ցուցանիշով երկրում երկրորդ տեղը գրավող Բեռնի կանտոնին[5]։ Ընդ որում՝ ամբողջ տարածքի, որը հիմնականում լեռնային է, միայն մեկ երրորդ մասն է արտադրական նպատակներով օգտագործման համար պիտանի։ Անտառներն զբաղեցնում են ողջ տարածքի մեկ հինգերորդ մասը[5]։ Կանտոնի հարավարևելյան մասում ընկած է շվեյցարական միակ պաշտոնապես ամրագրված ազգային պարկը։ Իսկ հյուսիսում ձգվող լեռները Swiss Tectonic Arena Sardona և Glarus thrust անվանումներով, 2008 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում (հաշվի է առնվել երկրաբանական տեսակետից դրանց յուրահատուկ բնույթը)։ Հարևանությամբ գտնվում են «Մարդը և կենսոլորտը» նախագծով պահպանվող Biosfera Val Müstair տարածքը և Ela Nature Park-ը, որ պահպանվում է շրջանի միջոցներով։

 
Քուր քաղաքի համայնապատկերը

Կանտոնի վարչական կենտրոնը Քուրն է, որ համարվում է Շվեյցարիայի ամենահին քաղաքը։ Այս կանտոնում են գտնվում աշխահահռչակ առողջարաններ Սեն Մորիսն ու Դավոսը։ Զբոսաշրջային հայտնի կենտրոններից են նաև Արոզան, Ֆլիմսը, Լենցերհայդեն, Սքուոլ-Զամնաունը[6]։

Վարչական բաժանում

խմբագրել

2017 թվականի հունվարի դրությամբ կանտոնը բաժանված էր 11 շրջանների[7], որոնք իրենց կազմում ընդհանուր առմամբ ունեին 114 համայնք[8]։

Ժողովրդագրություն

խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ կանտոնի բնակիչների թվաքանակը եղել է 198,379։ Նրանցից 28,008-ը կամ մոտավորապես 14.84%-ը օտարերկրացիներ էին[9]։ Հիմնական կրոններն են կաթոլիկությունն ու բողոքականությունը։ Կաթոլիկները կազմում են ընդհանուր բնակչության 47 տոկոսը, բողոքականները՝ 41 տոկոսը[10]։

Լեզուները

խմբագրել
 
Լեզուների աշխարհագրական բաշխվածությունը կանտոնում

Գրաուբյունդենը Շվեյցարիայի միակ կանտոնն է, որտեղ պաշտոնականի կարգավիճակ ունեն միաժամանակ երեք լեզուներ. հյուսիս-արևմուտքում՝ գերմաներենը (64%), Էնգադինի շրջանում, Դիզենտիս-Մյուստերում ու մերձակայքում՝ ռոմանշերենը (13%) և Իտալական Գրաուբյունդենում՝ իտալերենը (11%)։ Բնակչության մնացած 13 տոկոսի համար մայրենի են համարվում այլ լեզուներ[11]։

Լեզուները Գրաուբյունդենում 1803–2012 թթ.[12][13].
Տարին Բնակչ. Ռոմանշ. (%) Գերման. (%) Իտալ. (%)
1803 72,903 36,700 (~50%) ~36% ~14%
1850 89,895 42,439 (47.2%) 39.5% 13.3%
1880 93,864 37,794 (39.8%) 43,664 (46.0%) 12,976 (13.7%)
1900 104,520 36,472 (34.9%) 48,762 (46.7%) 17,539 (16.8%)
1920 119,854 39,127 (32.7%) 61,379 (51.2%) 17,674 (14.8%)
1941 128,247 40,187 (31.3%) 70,421 (54.9%) 16,438 (12.8%)
1950 137,100 40,109 (29.3%) 77,096 (56.2%) 18,079 (13.2%)
1960 147,458 38,414 (26.1%) 83,544 (56.7%) 23,682 (16.1%)
1970 162,086 37,878 (23.4%) 93,359 (57.6%) 25,575 (15.8%)
1980 164,641 36,017 (21.9%) 98,645 (59.9%) 22,199 (13.5%)
2000 187,058 27,038 (14.5%) 127,755 (68.3%) 19,106 (10.2%)
2012 191,612 27,955 (15.2%) 143,015 (74.6%) 23,506 (12.0%)
2015[14] 193,662 29,826 (15.4%) 142,378 (73.5%) 25,033 (12.9%)

Խոհանոցը

խմբագրել

Գրաուբյունդենը հայտնի է յուրահատուկ նրբուտեստներով, որոնցից են տավարի չորացրած մսով Bündnerfleisch-ը, ընդեղենով ու մեղրով Bündner Nusstorte կարկանդակը, Capuns սառը խորտիկը[15]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bilanz der ständigen Wohnbevölkerung nach Kanton, definitive Jahresergebnisse, 2018FSO.
  2. |26413|Eidgenossenschaft - Konsolidierung und Erweiterung (1353-1515)}}
  3. 7391|Graubünden, section 3.1.4 - Landesherrschaft und Widerstand im Norden}}
  4. 7391|Graubünden, section 3.2.4 - Verfassung und Landesgesetze}}
  5. 5,0 5,1 Federal Department of Statistics (2008). «Regional Statistics for Graubünden». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 23-ին.
  6. «Destinations on official tourism board Graubünden, Switzerland holiday destinations». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 17-ին.
  7. Federal Statistical Office
  8. «Répertoire officiel des communes de Suisse». Statistique Suisse. 2009 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին.
  9. Federal Department of Statistics (2008). «Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeit, Geschlecht und Kantonen». Արխիվացված է օրիգինալից (Microsoft Excel) 2008 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 5-ին.
  10. Federal Department of Statistics (2008). «Wohnbevölkerung nach Religion, nach Kantonen und Städten». Արխիվացված է օրիգինալից (Microsoft Excel) 2008 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 6-ին.
  11. (գերմ.) Կաղապար:It icon Canton of Graubünden Website accessed 8 November 2017
  12. Coray, Renata (2008), Von der Mumma Romontscha zum Retortenbaby Rumantsch Grischun: Rätoromanische Sprachmythen (in tedesco), Chur: Institut für Kulturforschung Graubünden ikg, 978-3-905342-43-7, p. 86
  13. 7391|Canton Grigioni}}
  14. Federal Statistical Office - Ständige Wohnbevölkerung nach Hauptsprachen und Kanton, 2015 accessed 8 November 2017
  15. «Capuns recipe». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրաուբյունդեն» հոդվածին։