Ձմեռային Օլիմպիական խաղեր 1924
Ձմեռային Օլիմպիական խաղեր 1924, պաշտոնապես հայտնի որպես I Ձմեռային օլիմպիական խաղեր (ֆրանսերեն. Les Iers Jeux olympiques d'hiver), ձմեռային բազմասպորտային իրադարձություն, որը տեղի է ունեցել 1924 թվականին Ֆրանսիայի Շամոնի քաղաքում: Սկզբում անվանվել է Semaine Internationale des Sports d'Hiver («Միջազգային ձմեռային սպորտի շաբաթ»): Սպրոտային մրցույթները կայացան Մոնբլանի ստորոտում գտնվող Շամոնի և Հուտ-Սավոյ քաղաքներում 1924 թվականի հունվարի 25-ից փետրվարի 5-ը[1]: Խաղերը կազմակերպեց Ֆրանսիայի օլիմպիական կոմիտեն, Միջազգային Օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հովանավորչությամբ:
Ձմեռային Օլիմպիական խաղեր 1924 | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | Ձմեռային Օլիմպիական խաղեր |
Հյուրընկալող քաղաք | Շամոնի![]() |
Երկիր | ![]() |
Բացում | հունվարի 25, 1924 |
Երդվեց | Camille Mandrillon? |
Բացեց | Gaston Vidal? |
Փակում | փետրվարի 5, 1924 |
Մարզադաշտ | Stade Olympique de Chamonix? |
Մարզիկներ | 258 |
Մասնակից երկրներ | 16 |
Մեդալներ | 16 հավաքածու 6 մարզաձևում |
Հաջորդ | Ձմեռային օլիմպիական խաղեր 1928 |
Կայք | olympic.org/chamonix-1924 |
1924 Winter Olympics Վիքիպահեստում |
Մինչև 1992 թվականը Ձմեռային և Ամառային օլիմպիական խաղերն անցկացվում էին նույն տարում, դրանից հետո խաղերն անցկացվում են երկու տարի ընդմիջմամբ:
Չնայած չմշկասահքը համարվել էր Լոնդոնի և Անդվերպենի ամառային խաղերի մրցույթ, իսկ Տափօղակով հոկեյը Անդվերպենի խաղերի մրցույթ, այնուամենայնիվ ՄՕԿ-ի 1921 թվականի ժողովում որոշվեց առանձնացնել ձմեռային մարզաձևերը և որոշվեց անկացնել «միջազգային ձմեռային խաղերի շաբաթ» 1924 թվականին Շամոնիում:
ՏեսությունԽմբագրել
Օր 2Խմբագրել
Առաջին ոսկե մեդալը ձմեռային օլիմպիական խաղերում նվաճեց Չառլս Ժյուտրյոն ԱՄՆ-ից չմշկավազքի 500 մետր մրցույթում:
Օր 4Խմբագրել
Սոնյա Հենին մասնակցեց կանանց գեղասահքի մրցույթում 11 տարեկանում: Չնայած նա զբաղեցրեց վերջին տեղը, սակայն շատ սիրվեց հանդիսատեսի կողմից և պետք է նվաճեր ոսկե մեդալ մյուս երեք Ձմեռային օլիմպիական խաղերում:
Օր 6Խմբագրել
Ժիլիս Գրաֆստրյոմը եղավ առաջինը ով պաշտպանեց իր ամառային խաղերի ոսկե մեդալը ձմեռային խաղերում չմշկավազքի մրցույթում:
Օր 8Խմբագրել
Կանադայի տափօղակով հոկեյի հավաքականը ավարտեց որակավորման փուլը Շվեյցարիայի, Չեխոսլովակիայի և Շվեդիայի հավաքականների դարպասները ուղարկելով 85 գոլ՝ սեփականը չընդունելով ոչ մեկը:
Օր 10Խմբագրել
Ժիլիս Գրաֆստրյոմի նման Կանադայի հոկեյի հավաքականը պաշտպանեց իր ամառային ոսկե մեդալը ձմեռային խաղերում:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «1924 Winter Olympics – Medals, Posters and Bobsleighs»։ My Art Deco Style։ Վերցված է փետրվարի 25, 2014