Հունական փոխառությունները հայերենում

Հունական փոխառություններ, հայերենի` հունարենից փոխառյալ բառերը։

Գրաբարը հունարենից փոխառություններ է կատարել մ. թ. 3-4-րդ դարերից սկսած մինչ 10-11-րդ դարերը։ Հունական ազդեցությունը հայերենի վրա հիմնականում կատարվել է գրական-գրքային ճանապարհով, գիտության, գրականության, եկեղեցու միջոցով։ Հունարենից գրաբարի փոխառած 918 բառերի մեծ մասամբ գիտական-գրական, մշակութային, տնտեսական, եկեղեցական-կրոնական բնույթի և բուսական ու կենդանական աշխարհին վերաբերող բառեր են, որոնցից ժամանակակից հայերենում գործածական են 130 բառ, այսինքն` մոտ 14 %-ը։

Ըստ գործածության տարբեր ոլորտների՝ հունական փոխառությունները բաժանվում են մի քանի խմբի՝

Ելնելով հայերենի հնչյունական օրինաչափություններից՝ արգասիք, պոռնիկ, լապտեր բառերի փոխառությունը միջնորդավորված է համարվում պահլավերենից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, մաս Բ, Երևան, 1951, էջ 52։

Աղբյուրներ խմբագրել