Ադամանդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադամանդ (այլ կիրառումներ)
Ադամանդ (հին հունարեն՝ ἀδάμας կամ ադամաս՝ «անկոտրելի» բառից), ածխածնի ալոտրոպ վիճակը, որը հանդիպում է որպես հանքանյութ։
Հատկություններ
խմբագրելԱլմաստը՝ չմշակված ադամանդը, ամենաամուր հանքանյութն է։
Դարերի ընթացքում ձևավորվել են թանկարժեք քարերի արժեքի մասին մի շարք դատողություններ, որոնց հիման վրա կազմված աղյուսակում դրանք դասավորվում են հետևյալ հերթականությամբ. ալմաստ, շափյուղա, սուտակ, խրիզոբերիլ, ոսկեբյուրեղ, զմրուխտ, լալ և այլն։
Ադամանդը եզակի քար է. չկան ամբողջովին միանման երկու ադամանդներ։
Այն լույսի անդրադարձման բացառիկ ուժ ունի։ Համարվում Է Երկրի վրա գոյություն ունեցող ամենամաքուր թանկարժեք քարը։
Ադամանդը հավերժական գոյությամբ քար Է։
Գնահատում
խմբագրելԹանկարժեք քարերի քաշն ընդհանրապես որոշվում Է կարատներով (իտալ.՝ carato-եղջրենու պատիճ, որի սերմերը ծառայել են որպես զանգվածի միավոր)։ Իսկ մեկ կարատը մոտավորապես 0,2 գրամ է։
Գոյություն ունի առևտրական գնացուցակների համակարգ, ըստ որի էլ որոշվում Է այս քարերի արժեքը։ Ընդունված Է ադամանդը նկարագրել՝ հիմք ընդունելով դրա չորս հիմնական բնութագրերը՝ գույնը (colour), մաքրությունը (clarity), երեսակումը (cut) և քաշը՝ կարատը (carat)։ Ըստ այս բնորոշումների արված դասակարգումն ունի 4C անվանումը[1]։
Մեկ կարատ քաշով ալմաստը կարող է արժենալ 350-ից 3000 դոլար։ Նույն քաշի ադամանդը կարժենա արդեն 3000-ից 7000 դոլար։
Ադամանդի գնահատումը կատարվում Է, այսպես կոչված, «Տավերնյեի օրենքով»։ Ըստ դրա՝ քարի գինը հավասար է բյուրեղի զանգվածին՝ մեկ կարատի հիմնական գնով քառակուսի աստիճան բարձրացված։ Օրինակ՝ 2 կարատանոց ադամանդը 3 անգամ ավելի թանկ Է, քան 1 կարատանոցը, իսկ 3 կարատանոցը նրանից թանկ Է 10 անգամ։ Այսպիսի աճն առկա Է մինչև 5 կարատի դեպքում։ 10 կարատանոց ալմաստը մեկ կարատանոցից թանկ է 100 անգամ։ 25 կարատից ավել քաշով ադամանդներին տրվում են անձնանանուններ։
Մշակման ձևեր
խմբագրելԱդամանդներն ունեն մշակման «դասական եղանակ»։ Եվ դա պատահական չէ։ Թանկարժեք քարերն այնպես պետք Է մշակվեն, որ նրանց մեջ թափանցող լույսի մեծ մասը «դուրս չգա» քարից, այլ բեկվի նիստերում և վերադառնա։
Կա ադամանդների մշակման երկու հիմնական եղանակ՝ ուղղակի ադամանդի երեսակում և վարդաձև երեսակում։
Մշակման առաջին ձևի կիրառման դեպքում ադամանդը երեսակվում է երկու բազմանիստ բուրգերի (ինչպես ամբողջական, այնպես էլ հատած) տեսքով։ Այդ բուրգերը հանդես են գալիս որպես հիմք։ Բուրգերի գագաթի և պավիլիոնի երեսակները դասավորված են մի քանի շարքով։ Ավելի տարածված Է դրանց եռաշարք դասավորությունը։
Լրիվ երեսակման դեպքում ադամանդը սովորաբար ունենում է 57 երեսակ, իսկ ավելի պարզ երեսակման դեպքում՝ 17[2]։ Վերջինս կիրառվում Է հատկապես փոքր ադամանդների մշակման դեպքում։
Վարդաձև երեսակված ադամանդն առանձնանում Է հարթ հիմքով, քարի ներքևի մասը բաղկացած Է մանր եռանկյուն եզրահատածներից։ Հայտնի ադամանդներից հենց վարդաձև է երեսակված «Օռլով» ալմաստը։ Վարդաձև երեսակված ադամանդը ճիշտ է ալմաստ անվանել։
Ոչ ավանդական երեսակման օրինակներ
խմբագրելՍակայն գոյություն ունեն ոչ ավանդական եղանակներով երեսակված ադամանդներ, որոնցից յուրաքանչյուրը եզակի է իր տեսակի մեջ։ Այդպիսիններից է, օրինակ՝ «Շահ» ալմաստը։ 1829-ին՝ Պարսկաստանում, Գրիբոեդովի սպանությունից հետո, այն ռուսաց ցարին է նվիրել պարսից արքայազնը։ «Շահն» ունի ողորկված երեք երեսակ, որոնց վրա պարսկերենով գրություններ կան։ Ըստ այդ գրությունների` հնարավոր Է վերծանել քարի պատմությունը։
Մեկ այլ հայտնի օրինակ Է 1867–ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում ներկայացված ադամանդը, որն ունի տղամարդու գլխի ձև։ Այն XVI դարի իտալացի վարպետի ձեռքի աշխատանք է։
Էրմիտաժում պահվում է XVIII դարի մի եզակի ծխախոտատուփ՝ երկու առյուծների պատկերով։ Այդ առյուծների աչքերն ադամանդյա են։ Ամեն աչքի կենտրոնում տեղադրված է սուտակ՝ իբրև բիբ։
Գույն
խմբագրելԱդամանդի դեպքում քարի գույնը շատ կարևոր է։ Որքան անգույն է ադամանդը, այնքան ավելի բացառիկ և արժեքավոր է այն համարվում։ Ոչ մասնագիտական զննության ժամանակ անգույն կարող են թվալ շատ ադամանդներ, սակայն իրականում ադամանդները մեծ մասամբ ունեն շագանակագույն կամ դեղին երանգներ։ Ըստ գույների՝ ադամանդները կարող են լինել դեղին, երկնագույն, վարդագույն, կանաչ։ Ամուսնական մատանու ադամանդը, սակայն, պետք է անգույն լինի՝ իբրև մաքրության խորհրդանիշ։
Ադամանդը մաքուր է համարվում, եթե տասն անգամ խոշորացնող մանրադիտակով զննելիս դրա մակերեսին չեն հայտնաբերվում այլ գոյացություններ կամ բծեր։
Ադամանդի հետ կապված հավատալիքներ
խմբագրելԱդամանդի հետ կապված կան հետևյալ հավատալիքները։ Ադամանդը համարվում է արևի քար, այն շնորհում է առաքինություն, տղամարդկություն և հաղթանակ, վանում Է մեղքերը։ Հանցագործի ձեռքին ադամանդը գործում Է նրա իսկ դեմ։ Երբեք Երջանկություն չի բերում նրան, ով այն գնել Է. դրանք անհրաժեշտ է նվիրել։ Իր ներսում բծեր ունեցող ադամանդը համարվում Է ճակատագրական քար։
Ըստ Բուֆլերի՝ «Երջանկությունը նման է ադամանդի, բավականությունը՝ ջրի կաթիլի»։ Իսկ ըստ Կոկո Շանելի՝ «Ադամանդներն առավելագույն արժեք են նվազագույն չափերի մեջ»։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 63)։ |
Ընթերցե՛ք «ադամանդ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամանդ» հոդվածին։ |