Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կանոն (այլ կիրառումներ)

Կանոն անընդհատ իմիտացիան, որտեղ proposta-ն իմիտացվելով տալիս է risposta: Մեկ ձայնի անընդհատ իմիտացումը մյուսում հանգեցնում է երկու նույնական մեղեդիների միաժամանակյա հնչողության, որոնցից մեկը մուտք է գործում որոշ ուշացումով։ Կանոններում առավել տարածված է ուղիղ շարժումով իմիտացիան։ Իմիտացիայի այլ տեսակները սակավ են հանդիպում։ Եթե կանոնը գրված է մեկ թեմայով, անկախ ձայների քանակից, ապա կոչվում է պարզ, իսկ եթե կանոնը շարադրվում է երկու թեմայի հիման վրա, կոչվում է կրկնակի։ Եթե կանոնում ձայները շարադրվում են սեկվենցիոն սկզբունքով, առաջանում է կանոնիկ սեկվենցիա: Ըստ իմիտացիոն շարժման եզրափակման տեսակի՝ կոնոնները լինում են վերջավոր և անվերջ։ Վերջավոր են այն կանոնները, որոնցում իմիտացիոն տեղափոխումները որոշ զարգացումից հետո անցնում են շարադրանքի այլ տեսակի։ Անվերջ կանոնի եզրափակիչ հատվածը ճշտությամբ վերադառնում է սկիզբ՝ այդպիսով առաջացնելով անվերջ շարժում։

ԳրականությունԽմբագրել

Ն. Վ. Դերոյան, Երաժշտական ստեղծագործության վերլուծություն, Երևան, 1985: