Անիսոն

բույսերի տեսակ
Անիսոն
Անիսոն
Անիսոն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Ցեղ Անիսոն սովորական (Pimpinella)
Տեսակ Անիսոն (P. anisum)
Միջազգային անվանում
Pimpinella anisum

Անիսոն սովորական (լատ.՝ Pimpinella anisum), քոշխոտ, կարար, հազարդարուն, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բուրավետ, բազմամյա, հազվադեպ՝ միամյա կամ երկամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է անիսոնի 160, ՀՀ-ում՝ ավելի քան 10 տեսակ՝ անիսոն ոսկյա (P. aurea), անիսոն վարդագույն (P. rhodantha), անիսոն մանանեխատերև (P. peucedanifolia), անիսոն եռաբաժան (P. tripartita) և այլն։

ՁևաբանությունԽմբագրել

Ցողունը ճյուղավորվող է, մերկ կամ թավոտ, բարձրությունը՝ 15-120 սմ. Արմատամերձ և ցողունի ներքևի մասի տերևները կոթունավոր են, փետրաձև, ամբողջական կամ բլթակավոր, միջին մասինը՝ հաճախ խորը կտըրտված։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ, վարդագույն, կարմիր կամ դեղին։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը երկարավուն ձվաձև է։

Տարածվածությունը ՀայաստանումԽմբագրել

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառներում, թփուտներում, ենթալպյան մարգագետիններում, չոր լեռնալանջերին և այլն։

Կիրառական նշանակությունըԽմբագրել

Դեղաբույս է. արմատների եփուկն օգտագործում են որպես խորխաբեր, հակաբորբոքային, ջերմիջեցնող միջոց։ Արմատը, տերևը և պտուղը օգտագործում են սննդի, եթերայուղը՝ օծանելիքի արդ-յան մեջ, քուսպն անասնակեր է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 418