Անթեմ
Illustration Anthemis arvensis0.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Anthemideae
Ցեղ Անթեմ (Anthemis)
L., 1753

Կատուակն (լատ.՝ Anthemis), իգաբող, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի կամ ցածրաճ թփերի ցեղ։ Հայտնի է 130 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝ 9 տեսակ՝ անթեմ շնային (A. cotula), Կատուակն ներկատու (A. tinctoria), անթեմ Տրիում ֆետիի (A. triumfettii), անթեմ կրետական (A. cretica) և այլն։

ՁևաբանությունԽմբագրել

Ցողունն ուղիղ է կամ վեր բարձրացող, ճյուղավորվող, մերկ կամ թավոտ, բարձրությունը՝ 10-80 սմ։ Տերևները հերթադիր են, փետրաբաժան, հազվադեպ՝ գծաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է։ Եզրային ծաղիկներև իգական են, լեզվակավոր, միաշար, սպիտակ կամ դեղին, կենտրոնականները՝ երկսեռ, խողովակաձև, հնգատամ, դեղին, բուրավետ։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը հակակոնաձև, բազմակող սերմիկ է։ Որոշ տեսակներ միջատասպան են։

Կիրառական նշանակությունԽմբագրել

Գեղազարդիչ է, մեղրատու և ներկատու։

Տարածվածությունը ՀայաստանումԽմբագրել

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Անթեմ Սոսնովսկուն (A. sosnovskyana) հանդիպում է միայն Գեղարքունիքի մարզի հյուսիսում, անթեմ կովկասյանը (A. caucasica) և անթեմ մուգ կամ երիզավորը (A. melanoloma)՝ միայն Շիրակի մարզի հյուսիս-արևմուտքում, աճում են դաշտերում, մարգագետիններում, քարքարոտ, ավազոտ վայրերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։