Բացել գլխավոր ցանկը

Տիպ (այլ կիրառումներ)

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
(Վերահղված է Տիպից)
  • որևէ բանի ձև, տեսակ, որն ունի էական որակական հատկանիշներ,
  • ինչ–որ բանի նմուշ, մոդել,
  • ուսումնասիրվող իրականության անդամատման միավոր՝ տիպաբանության մեջ,
  • կարգաբանական (տաքսոնոմիական) կատեգորիա կամ դասակարգման միավոր՝ ւանդշաֆաագիւռության մեշ (լանդ–շաֆտի Տ․, տեղանքի Տ․) և այլ գիտություններում, որոնք ուսումնասիրում են բնական միջավայրի առանձին բաղադրամասերը՝ ռելիեֆի տիպ, կլիմայի տիպ, հողի տիպ, բուսականության տիպ․ են,
  • մարդ՝ օժտված բնորոշ հատկություններով, մարդկանց որևէ խմբի, մասնավորապես՝ դասի, դասակարգի, ազգի, դարաշրջանիցայտուն ներկայացուցիչ,
  • գրականության մեջ և արվեստ ու մ այնկերպարը, որն իր մեջ խտացնում է սոցիալ․ կոնկրետ հանրույթի, դասակարգի, խավի գիտակցությանը, աշխարհըմբռնմանը, հոգեբանությանը, կենցաղին ու կեցությանը բնորոշ հատկանիշների ամբողջությունը․ առավել բացառիկ ընդհարացում է, քան կերպարը (տես Կերպար գեղարվեստական)։ Գրական տիպերի զարգացումը պայմանավորված է հասարակական կյանքի զարգացումով։ Անտիկ և վաղ միջնադարյան գրկում (վեպ, էպոսի) հանդես է եկել որպես ժողովրդի հավաքական ուժի, հերոսության, դավանանքի, դասի ներկայացուցիչ։ Այն հետագա ձևավորում է ստացել հռոմեական գրականության մեջ (մ․ թ․ I–III դդ․), որտեղ մարդը հանդես է բերվել իբրև իր անձնական կյանքն ու ճակատագիրն ունեցող անհատ։ Վերածննդի դարաշրջանում Սերվանտեսը, Շեքսպիրը և այլ գրողներ ստեղծել ենհամամարդկային ընդհանրացումներ պարունակող տիպեր (Դոն Կիխոտ և Սանչո Պանսա, Օթելլո, Համլետ են)։ Հետագաժամանակներում ձևավորվող յուրաքանչյուր գեղարվեստական մեթոդ (կլասիցիզմ, ռոմանտիզմ, ռեալիզմ, սոցիալիստ, ռեալիզմ) առաջադրել է տիպի մարմնավորման իր առանձնահատուկ սկզբունքը։(Տես նաև Տիպականը)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png