Հայ-ռուսական հարաբերություններ
Հայ–ռուսական հարաբերությունները (ռուս.՝ Российско-армянские отношения, անգլ.՝ Armenia–Russia relations) երկկողմանի հարաբերություններ են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 3-ին։
![]() | |
![]() Հայաստան |
![]() Ռուսաստան |

19-րդ դարից սկսած Ռուսաստանը խոշոր դերակատար է Հարավային Կովկասում։ Երկու երկրների հարաբերությունների արմատները գալիս են Ռուս-պարսկական պատերազմից, որի արդյունքում Արևելյան Հայաստանն անցավ Ռուսական կայսրությանը։ Բացի այդ, Ռուսաստանը դարձավ Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ազգերի, այդ թվում հայերի անվտանգության երաշխավորը[1]։ Երկու երկրների մեջ գործում է դաշնակցային սերտ հարաբերություններ։
ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանն անդամակցեց Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի ստեղծած Անկախ Պետությունների Համագործակցություն միջազգային կազմակերպությանը։ Հայաստանը և Ռուսաստանն անդամ են ընդհանուր տարածաշրջանային միջազգային ռազմական կառույցի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
Ռուսաստանի հակահայ գործողություններԽմբագրել
1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով Ռուսաստանը Հայաստանի առաջին հանրապետության մաս կազմող Նախիջևանը ճանաչել է որպես պրոտեկտորատ Ադրբեջանի կազմում (հոդված 3)։ Նույն պայմանագրով Ռուսաստանը պարտավորվել է իր և Հայաստանի տարածքում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն Թուրքիայի կամ նրա տարածքի մի մասի կառավարության դերը ստանձնելու հավականություն։ Ռուսաստանը պարտավորվել է նաև իր տարածքում և Հայաստանում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը Թուրքիայի դեմ (հոդված 8)[2]։
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմից հետո Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերը տեղակայվեցին Արցախի Հանրապետության հայկական հատվածում, որի մեջ էր նաև Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Պատերազմի ավարտից մոտ մեկ ամիս անց Ադրբեջանը հարձակվել և գրավել է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում գտնվող այդ երկու հայկական գյուղերը[3], որից հետո Ռուսաստանը երկու կողմերին հրադադարի ռեժիմը պահպանելու կոչ է արել[4], իսկ գյուղերը դուրս է թողել իր վերահսկման գոտու քարտեզից[5]։
Ռուսաստանը համարվում է Հայաստանի ռազմավարական գլխավոր դաշնակիցը, սակայն վերջին 20 տարում մեծ քանակությամբ և գերժամանակակից հարձակողական զենքեր է վաճառում Ադրբեջանին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով պատերազմական դրության մեջ է գտնվում Հայաստանի հետ[6][7][8]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Fire and Sword in the Caucasus by LUIGI VILLARI
- ↑ 19. Договор между Россией и Турцией։ http://www.genocide.ru/lib/treaties/19.htm
- ↑ «Հին Թաղեր գյուղը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ․ WarGonzo»
- ↑ «Россия потребовала от сторон конфликта в Карабахе соблюдать перемирие»
- ↑ «Խաղաղապահների նոր քարտեզում Հին Թաղերն ու Խծաբերդը Արցախի կազմում չեն»։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-16-ին։ Վերցված է 2021-02-12
- ↑ Ռուսաստանը Ադրբեջանին է մատակարարել 6 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգ. Ռազմ.info
- ↑ Ռուսաստանը Ադրբեջանին զենքի ու ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ է մատակարարել
- ↑ Ռուսաստանը շարունակում է ռազմական տեխնիկա մատակարարել Ադրբեջանին (Լուսանկար, Տեսանյութ)