Հակահայկականությունը Ռուսաստանում
Հակահայկականությունը Ռուսաստանում (ռուս.՝ Армянофобия в России), Ռուսաստանում Հայաստանի և հայերի նկատմամբ տարբեր աստիճանի արհամարհական, անբարյացակամ կամ թշնամական վերաբերմունքի դրսևորումների ամբողջություն։
Պատմություն
խմբագրելՑարական Ռուսաստանում
խմբագրել19-րդ դարի ռուս հետազոտող Վասիլի Վելիչկոն, որը գործել է այն տարիներին, երբ Ռուսական կայսրությունը նպատակաուղղված վարում էր առավելապես հակահայկական քաղաքականություն[1], գրում էր[2].
Հայերը կարճագլխության ծայրահեղ դեպքն են, իրենց փաստացի ռասայական բնազդն իրենց պետության բնական թշնամի է սարքում։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Армяне - это крайний случай брахицефалии, их фактический расовый инстинкт делает их естественными враждебным государству[2].
Խորհրդային տարիներին
խմբագրել Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Ժամանակակից Ռուսաստանում (1991-ից հետո)
խմբագրելՀասարակական կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՀՀԿ) հետազոտության համաձայն, Մոսկվայում հարցվածների 6%-ը և Սանկտ Պետերբուրգում՝ 3%-ը «ջղայնության, թշնամության զգացում են ունեցել» հայերի նկատմամբ[3]։ 2000-ական թվականներին Ռուսաստանում տեղի են ունեցել ռասիստական հիմքի վրա հայերի բազմաթիվ սպանություններ[4][5][6]։
Ռուսական ԶԼՄ-ների հակահայկական արշավը 2017 նոյեմբերին
խմբագրելՀակահայկականությունը ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում
խմբագրել2017 թվականի նոյեմբերի 19-ին՝ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությանը պատկանող «Զվեզդա» հեռուստաալիքի «Կանխատեսումներ» (ռուս.՝ «Прогнозы») հաղորդման եթերում հաղորդման վարող Վերոնիկա Կրաշենիննիկովայի կողմից Հայաստանի և Եվրամիության միջև 2017 թվականի նոյեմբերի վերջին ստորագրվելիք ասոցիացման պայմանագրի համատեքստում հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին «ֆաշիզմի հանցակից», «հայկական Բանդերա» անվանելը։ Հաղորդման ընթացքում հեռուստավարողը հեգնանքով և քննադատությամբ է անդրադարձել Հայաստան-ԵՄ պայմանագրի ստորագրմանը, 2016 թվականին Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմանը, ինչպես նաև ապատեղեկացնելով, թե իբր 1942 թվականին «Գարեգին Նժդեհը դիմել է Երրորդ Ռայխին՝ Խորհրդային Հայաստանը գերմանական գաղութի վերածելու խնդրանքով»։ Բացի այդ, հեռուստավարողի պնդմամբ, «Գարեգին Նժդեհը խորին վիրավորանք է ողջ հայ ազգին»[7]։
2017 թվականի նոյեմբերի 24-ին Ռուսաստանի առաջին ալիքի Ժամանակը ցույց կտա (ռուս.՝ Время покажет Վրեմյա պոկաժետ) հեռուստահաղորդման եթերում, որի հիմնական թեման էր ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Կուրղինյանը կատարել է մի շարք հայտարարություններ Հայաստանի վերաբերյալ[8].
Հայաստանը 80-ականների վերջում փորձել է հույսը դնել ամերիկացիների և այլ ուժերի վրա և կարծում էր, որ նա ունի մեծ սփյուռք և հնարավորություններ։ Դա ավարտվել է նրանով, որ ամերիկացիները և ընդհանուր առմամբ Արևմուտքը չեն կարող իրականում աջակցել այն տարածքներին, որոնց մասին խոսում են։ Հայաստանը հայտնվել է պատմական այն իրողության մեջ, որի մեջ նա արդեն եղել է՝ Պարսկաստանի (ժամանակակից Իրանի) և Թուրքիայի միջև։ Կարելի է ընտրել, ով կոտորի՝ օսմանները թե պարսիկները։ Պարսիկները կարծես մի քիչ լավն են։ Հայերը ստիպված են ընտրել և հայտնվում են ռուսները։ Եվ ռուսները նորից են այստեղ հայտնվում։ Հայաստանը ուզում է ինչ-որ մեկի հետ ընկերություն անել և տնտեսական բաներ արտադրել։ Խնդրեմ, Հայաստանը, ինչպես մենք գիտենք, Ադրբեջանի հետ ունի խոր հակամարտություն, և Հայաստանը ունի համապատասխան աշխարհաքաղաքական հարևաններ։ Հայաստանը ուզու՞մ է ապրել։ Ուզում է։ Եթե նա ուզում է ապրել, ապա ոչ մի տեղ նա ռուսական քաղաքականության ճակատամասից դուրս չի գա։ Եթե դուրս գա՝ համեցե'ք։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Армения в конце 80-х годов попыталась понадеяться на американцев и на всё прочее и считала, что у неё большая диаспора и возможности. Это кончилось тем, что американцы и Запад в целом не могут поддержать по настоящему те территории, о которых они говорят. Армения оказалась в той исторической ситуации, в которой она была: между Персией (или Ираном теперь) и Турцией. Можно выбирать, кто будет резать — османы или персы. Персы вроде чуть лучше. Армянам приходится выбирать, тогда появляются русские. И тогда русские появились здесь снова. Армения хочет там с кем-то дружить и производить экономические вещи. Пожалуйста, у Армении есть, как мы знаем, глубокий конфликт с Азербайджаном, и у Армении есть соответствующие геополитические соседи. Армения жить хочет? Хочет. Если она жить хочет, никуда она из фарватера русской политики не выйдет. Выйдет — милости просим[8].
Կուրղինյանը շարունակել է[8].
Ամենուրեք գոյություն ունի արևմտամետ գլոբալիստական լոբբի։ Նա միշտ կարող է փողոց հանել հինգհարյուր, երկուհարյուր, երեքհարյուր հազար մարդ։ Որոշիչ պետք է լինեն ժողովրդավարական ընտրությունները՝ ազգային մեծամասնությունը, որը ավելի բարդ է համախմբված և այդ ազգային մեծամասնությունը իր մեջ պահպանում է գենետիկական հիշողություն այն բանի մասին, թե ինչն է Ռուսաստանից հեռանալը։ Նրանք քաջ գիտակցում են, որ լուրջ հեռանալ չի կարելի։ Իսկ այն, որ ուզում են Տիտոյի խորհրդային-հարավսլավական տարբերակը խաղալ՝ քնքուշ հորթը երկու մատակից է ծծում, դա կողմի բնական ցանկությունն է։ Ինչքան մենք դա թույլ տանք, այնքան էլ այն շարունակվելու է։ Բայց ոչ մի անալոգիա Ուկրաինայի և Հայաստանի միջև չկա։ Հայաստանը այլ իրավիճակի մեջ է։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Всюду есть прозападное глобалистское лобби. Оно всегда моет вывести на улице пятьсот, двести, триста тысяч людей. Решать должны демократические выборы - народное большинство, которое гораздо труднее консолидировано и это народное большинство хранит в себе генетическую память о том, что такое отход от России. Они прекрасно знают, что никуда всерьёз отойти нельзя. А то, что хотят сыграть советско-югославский вариант Тито - ласковый телёнок у двух маток сосёт - это естественное желание стороны. Сколько мы дадим этому состояться, столько и будет. Но никакой аналогии между Украиной и Арменией нет. Армения в другой ситуации[8].
2017 թվականի նոյեմբերի 24-ին Ռուսաստանի առաջին ալիքի Ժամանակը ցույց կտա (ռուս.՝ Время покажет Վրեմյա պոկաժետ) հեռուստահաղորդման եթերում, որի հիմնական թեման էր ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Շևչենկոն լեհ լրագրող Տոմաշ Մացեյչուկի հարցին պատասխանելով հայտարարել է հետևյալը[9][10].
Հայերի այն մասը, որը Ռուսաստանի դաշնակիցն է, մեր դաշնակիցներն են, իսկ այն մասը, որը ձեր դաշնակիցներն են, մեր թշնամիներն են։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Та часть армян, которая является союзниками России, - наши союзники, а та часть армян, которая является вашими союзниками, – наши враги[10].
Դրանից բացի Արցախի պատկանելիության մասին հարցին Շևչենկոն բարձրաձայնել է մեկ այլ հակահայկական թեզ.
Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է։ Եվ Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշվի Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի միջև եռակի պայմանագրով։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Карабах – территория Азербайджана. И судьба Карабаха должна решаться в тройственном договоре между Москвой, Анкарой и Тегераном[9].
Իր հերթին լեհ լրագրող Տոմաշ Մացեյչուկը վկայակոչել է, որ Արցախը Հայաստանի մասն է, իսկ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, որն էլ այդ զենքով սպանում է հայերին[9]։ 2017 թվականի նոյեմբերի 28-ին ՆՏՎ դաշնային հեռուստաալիքի «Մեստո վստրեչի» հեռուստահաղորդման եթերում հեռուստավարողներ Օլգա Բելովան և Անդրեյ Նորկինը նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրի ստորագրման, Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացման համատեքստում Հայաստանը բնութագրել են որպես դավաճանող, «ման եկող կին»[11]։ Նույն հաղորդման մեջ ռուս հրապարակախոս Սերգեյ Մարկովը կարծիք է հայտնել, որ Հայաստանը կնքել է այդ պայմանագիրը Եվրամիության հետ այն բանի համար, որ «Ռուսաստանը Հայաստանին քիչ գումար է տալիս», իսկ Գարեգին Նժդեհին անվաել է «Ադոլֆ Հիտլերի ընկեր», «նացիստական հանցագործ» և դրա հետ մեկը տեղ, Վելլերի կարծիքով, «Հայաստանը փորձեր է անում խառնվել Ռուսաստանի ներքին գործերի մեջ, ազդել ռուսական հեռուստաղորդումների վրա»[11]
Արձագանքը Հայաստանում
խմբագրելՀայ քաղաքական գործիչ, ՀՀԿ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հակահայկական նման քարոզչության հետևում քաղաքական պատվեր է տեսնում։ Հակոբյանի համոզմամբ՝ Ռուսաստանին դուր չի գալիս, որ Հայաստանն, իբրև ինքնիշխան պետություն, ինքնուրույն արտաքին քաղաքականություն է իրականացնում՝ համագործակցության համաձայնագիր կնքելով Եվրամիության հետ։ Հակոբյանը ասել է հետևյալը.
Եթե ձեզ թվում է, թե Ռուսաստանը գոհ է, որ մենք ինքնիշխանության խնդիր ենք լուծում մեզ համար, ես դրա հետ համաձայն չեմ լինի, որովհետև Ռուսաստանը դրա կարիքը չունի։ Ռուսաստանի համար կարևորն այն չէ, թե դու ինչ ես, կամ ով ես, կարևորն այն է, թե իրան ինչքան ես լսում։ Դրա համար ասում եմ, որ կլինեն ավելի, էսպես, վատ երևույթներ։ Հանգիստ եղեք, դա նորմալ է։ Կա Մահաթմա Գանդիի հայտնի խոսքերը՝ երբ դու փորձ ես անում քեզ հաստատելու համար, սկզբից քեզ հարվածում են, հետո ծիծաղում են, հետո՝ համակերպվում։ Այնպես որ՝ մենք գտնվում ենք հարվածելու փուլում ու պետք է հասկանանք, որ դա նորմալ է[12]։ |
Ռուսաստանի կողմից նման հակահայկական քարոզչության վերաբերյալ այլ կարծիք է հայտնել քաղաքական գործիչ, ՀՀԿ անդամ Կարեն Ավագյանը, ասելով, որ «դա կոնկրետ խմբի, կոնկրետ մարդկանց կարծիք է։ Ես խոսում եմ պաշտոնական կարծիքների մասին։ Համոզված եմ, որ քաղաքական պատվեր չկա, որովհետև, նորից եմ ասում՝ ամենաբարձր մակարդակով պաշտոնական բոլոր հայտարարություններում ոչ մի տեսակի շեշտադրում, որի մասին խոսում եք, մենք չենք նկատել»[12]։
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր հերթին հույս է հայտարարել է հետևյալը.
Իրենք կարող են իրենց հիշողությունը լարել և հաստատ, վստահ եմ, արդյունքում կհասկանան, որ Հայաստանը չի դավաճանության, հատկապես՝ կանացիական դավաճանության ակունքը։ Երկրորդ՝ նրանք պետք է բարի լինեն՝ հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մենք մեր դիրքորոշումները, մեր քայլերն իրականացնելիս հիմք ենք ընդունել ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը, համաձայն որի, Հայաստանն ինքնիշխան պետություն է։ Այդ ինքնիշխանության, անկախության գաղափարն ու՞ր մնաց, երբ մենք պետք է մեր արտաքին քաղաքականության վեկտորները պայմանավորենք ինչ-որ հյուսիսային կողմերից եկող քամիներով։ Ես չեմ կարծում, որ դա արվել է փողոցային խուժանի մակարդակով, որ մենք ասենք՝ նման կարծիքներին պետք չէ լուրջ վերաբերվել ու պետք է դրանք անտեսել։ Մեր ԱԳՆ-ն, որը հանուն ճշմարտության, իմ կարծիքով, ոչ միշտ է իր բարձրության վրա նման դեպքերում, պետք է արձագանքի, պետք է պահանջի հարգել մեր ինքնիշխանությունը[12]։ |
Հայ քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով «ակնհայտ է, որ Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումից առաջ և հետո պաշտոնական Մոսկվան ջղաձգումների մեջ է, ընդհուպ բանը հասավ նրան, որ պետության կողմից վերահսկվող հեռուստաալիքների հաղորդումներով անցան չափ ու սահման, հայտարարեցին, որ Հայաստանը Ռուսաստանի կինն է, և հիմա դավաճանում է Ռուսաստանին, սիրեկան է փնտրում, իսկ Նժդեհին անվանեցին ֆաշիստ․․․Սպասելի էր, ես բացարձակ չեմ զարմացել այս ամենից։ Ուղղակի տարօրինակ է, որ Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս ՀՀ արտգործնախարարության բացարձակ չեն արձագանքում այս ջղաձգումներին»[13]։
Հակահայկական հաղորդումներից հետո բաց նամակով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վոլինկինին է դիմել պրոդյուսեր և շոումեն Ռաֆայել Հովհաննիսյանը[14]։
Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի կարծիքով, նման հակահայկական քարոզչությունը վառ ապացույց է այն բանի, որ «Ռուսաստանն է մեր փրկիչը» ձևակերպումն այլևս նախկինի արդիականությունը չունի[15]։
Հայ քաղաքագետ Լևոն Շիրինյանը Ռուսաստանի հակահայկական քարոզչության վերաբերյալ արտահայտել է հետևյալ կարծիքը.
Ռուսաստանը տոտալիտար մշակույթով ավտորիտար երկիր է։ Այս ամենը հոգեբանական մշակույթի և հոգեբանական պատերազմի տարրեր է պարունակում։ Ո՞րն է խնդիրը։ Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի ստորագրումը միայն արտաքին հիմնավորումն է, իրականում ապրիլյան պատերազմում մեր ձեռք բերած անկախության միտումներն են նրանց վախեցնում։ Տապալվեց ռուսական նախաձեռնությունը, այն է` ջախջախվի՛ր, Հայաստան, ու մենք, որպես բարեկամ, կգանք, կփրկենք։ Այս քաղաքականությունը տապալվեց, քանի որ Հայաստանի նոր սերունդը անկախություն ունենալու մեծ ձգտում ունի։ Երբ Լավրովը Հայաստան եկավ, ասացի, որ տեսչական այցի է եկել, ճշտելու` մենք անկախություն, պետականություն ուզու՞մ ենք, թե՞ ոչ։ Իսկ եթե Արցախի հարցով էր եկել, թող գնար Ստեփանակերտ, Երևանի՞ց ինչ էր ուզում։ Հիմա ինչ պատասխան տանք ընկեր Չեմբեռլենին. եթե Հայաստանը Ռուսաստանի «ման եկող» կինն է, ուրեմն ամուսինը հարբեցող է և թմրամոլ։ Այլապես ո՞ր նորմալ կինը կհեռանա նորմալ ամուսնուց»[16]։ |
Քարոզչություն Գարեգին Նժդեհի դեմ
խմբագրել2018 թվականին լարտվամիջոցները հաղորդեցին, որ ՌԴ Պետդումայում կայացած «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածննդի դեմ պայքար. օրենսդրական ասպետկտներ» խորագրով կլոր սեղանի շրջանակներում ռուս պատգամավորները հայտնել են Երևանում Գաեգին Նժդեհի արձանի քանդման անհրաժեշտության մասին։ Միջոցառմանը մասնակցել են ռուս պատգամավորներ, սենատորներ, Հանրային պալատի անդամներ, ՌԴ նախագահի թեկնածուներ, քաղաքագետներ, փորձագետներ և լրագրողներ[17]։ Կլոր սեղանի ընթացքում քաղաքագետ Սերգեյ Մարկովը, Դիոնիս Կապտարը և ուրիշները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ Հայաստանը, ըստ իրենց, մտել է այն երկրների շարքի մեջ, որոնք այսօր «հուշարձաններ են տեղադրում կոլլաբորացիոնիստներին և ֆաշիզմի աջակիցներին»։ Կլոր սեղանին հայտնել են, որ change.org կայքում 200 հազարից ավելի պետիցիա է հավաքվել՝ Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանը քանդելու համար[17]։
2019 թվականի մայիսի 6-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է «Նացիզմի հերոսացման, նեոնացիզմի և ռասիզմի, ազգային խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի էսկալացիան խթանող տարածման իրավիճակի մասին» վերնագրով զեկույցի, որի մեջ Գարեգին Նժդեհին անվանել է «ազգայնական բնույթի ոչ միանշանակ քաղաքական գործիչ, որի վերաբերյալ կա տեղեկություն Երրորդ Ռայխի հետ համագործակցության մասին»[18]։
Քարոզչություն Հայաստանի կառավարության դեմ
խմբագրել2019 թվականի մայիսի 3-ին ամերիկյան Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն սոցցանցերում սկսվել է համակարգված արշավ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, որը կառավարվում է Ռուսաստանից[19][20]։
Կազմակերպության թվային հանցագործության փորձագետների փաստմամբ, Հայկական հեղափոխությունը վերականգնել է Հայաստանի կառավարության հանդեպ հայ հասարակության հավատը, սակայն մյուս կողմից փոփոխությունները համախմբել են նրանց, ովքեր դեմ էին դրանց։ Ընդդիմախոսներից մի քանիսը միավորվել են և 2019 թվականի ապրիլի 15-ին սկսել օգտագործելը SutNikol հեշթեգը, որի տակ խճճված առցանց արշավ սկսել, որի նպատակն է վարկաբեկել Թավշյա հեղափոխությունը, Նիկոլ Փաշինյանին և իր աջակիցներին ապատեղեկատվություն և անկողմնակալ տեղեկություն տարածելու միջոցով։ Ըստ զեկույցի ապատեղեկատվության և այն տարածելու համար Հայաստանում պատասխանատու են չորս անձինք՝ antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը, Ադեկվադ հարթակի հիմնադիրներ Արթուր Դանիելյանը և Նարեկ Մալյանը, blognews կայքի հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը։ Նշված անձանց գործողությունները, ըստ զեկույցի, մեծ հավանականությամբ կառավարվում են Սանկտ Պետերբուրգից, որտեղ էլ տեղակայված է ռուսական թրոլերի գործարանը[19][20]:
2020 թ. հուլիսին հայ-ադրբեջանական բախումների ժամանակ քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանը կտրուկ և ագրեսիվ նամակ է գրել, մասնավորապես դիմելով ՀՀ իշխանություններին հետևյալ բառերով․ "Իրականում, ձեր արած ամեն ինչից հետո Ռուսաստանն ունի բարոյական իրավունք՝ թքել ձեզ վրա և տրորել ձեզ"[21]։ Նրա նամակին միացել են ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, նրա մայրը՝ Լաուրա Գևորգյանը, Կարեն Շահնազարովը, գրող Զախար Պրիլեպինը։ Համաձայն հայաստանցի քաղաքագետ Անտոն Եվստրատովի, ռուս քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանը Ռուսաստանի հիմնական հայատյացներից մեկն է[22]։
Մշակութային գործիչներ
խմբագրելԳրող Դմիտրի Բիկովն իր ստեղծագործություններում և հանրային ելույթներում կայսերապաշտական դիրքերից հանդես է գալիս հակահայ արտահայտություններով ու արցախյան շարժման կտրուկ քննադատությամբ։ Ըստ նրա, "ԽՍՀՄ փլուզումը 1988-ին կարելի էր կանխարգելել, եթե Լեռնային Ղարաբաղում գլուխ բարձրացրած քարանձավային ազգայնականությունը ժամանակին լռեցվեր"[23]: "Կվարտալ" վեպում Բիկովի հերոսը ասում է․ "Երկար կյանքն ինձ սովորեցրել է, որ հայերի բողոքներին, որոնք միշտ շատ արցունքոտ են, պետք է հավատալ մեծ զգուշավորությամբ"[24]։ "Բուլատ Օկուջավա" գրքում Բիկովն անհաջող փորձ է անում ապացուցել Օկուջավայի հրեական ծագումը և նշում, որ նրա մոր հայկական ծագումը հիասթափեցնում է և հրեաներին, և հակասեմականներին[25]։
2019 թ․ Մաքսիմ Գալկինը հայտարարեց, որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ Ռուսաստանը "բացարձակ հավատուրաց կերպով զինվորական տեխնիկան թողնում էր խորհրդային հանրապետություններում, մենք տանկերը լքում էինք Հայաստանում, անում էինք այն ամենը, ինճի համար զղջում էինք հիմա"[26]։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ռուսական տելեգրամյան ալիքների հակահայկական քարոզը․ ի՞նչ պատմույթներ են տարածվում
- Ռուսական լրատվամիջոցների հակահայ արձագանքը նորություն չէր
- Ռուսասկան եթերում հակահայկական տրամադրությունները շարունակվում են
- Մոսկվայից հնչող հակահայկական հիստերիան չի կարելի համարել պաշտոնական կարծիք. Կարեն Ավագյան
- Հակահայկական քարոզչությունը միայն ու միայն քաղաքական պատվեր է. Հակոբ Հակոբյան
- Россия взрослая девочка и должна понимать, что мужчины уходят не “к”, а “от” Արխիվացված 2017-12-04 Wayback Machine (ռուս.)
- ՌՀՄ-ն պահանջում է եթերից զրկել հակահայ քաղաքագետներին ու լրագրողներին
- Антиармянский выпад российского телеканала Արխիվացված 2017-11-23 Wayback Machine (ռուս.)
Գրականություն
խմբագրել- Ռաֆայել Համբարձումյան // Հայոց ցեղասպանությունը 1921-1949 թթ. շարունակել է Բոլշևիկյան Ռուսաստանը, Երևան, 2013
- Ռաֆայել Համբարձումյան // Հայ-ռուս հարաբերությունների 1720-2015 թթ. նենգափոխված պատմության սրբագրումներ, Երևան, 2016
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «В.А.Шнирельман, "Албанский миф" в кн.: "Войны памяти. Мифы, идентичность и политика в Закавказье", М., ИКЦ, "Академкнига", 2003». Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 2,0 2,1 {Benthall, Jonathan (ed.), The best of Anthropology Today, 2002, Routledge, 0-415-26255-0, p. 350 by Anatoly Khazanov
- ↑ «Москвичи и петербуржцы - о своих этнических симпатиях и антипатиях» [Residents of Moscow and St. Petersburg about their ethnic sympathies and antipathies]. Russian Public Opinion Research Center. 2012 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Armenian student killed in Moscow race attack Nick Paton Walsh in Moscow, The Guardian, Monday 24 April 2006
- ↑ Six Russians Jailed For Racist Killing Of Armenian March 14, 2007, (Reuters)
- ↑ Mibchuani, Teimuraz (2009). «Armenian Battalion Named After Bagramyan and Ethnic Cleansing of Georgians in Abkhazia». Georgian Foundation for Strategic and International Studies. ISBN 9941126798. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին.
- ↑ ՌԴ ՊՆ ալիքը Նժդեհին ու ՀՀԿ-ականներին ֆաշիստների հետ է համեմատել (վիդեո)
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Если Армения уйдет от России, армян будут резать османы или персы — они чуть лучше: скандальные заявления Кургиняна. ВИДЕО(չաշխատող հղում)
- ↑ 9,0 9,1 9,2 Հայերը Ռուսաստանի թշնամիներն են. Մաքսիմ Շևչենկոն՝ ՌԴ Առաջին ալիքի եթերում. Տեսանյութ
- ↑ 10,0 10,1 Մաքսիմ Շևչենկոն և լեհ քաղաքագետը վիճաբանել են Ղարաբաղի համար (ռուս.)
- ↑ 11,0 11,1 «Մեստո վստրեչի» (28.11.2017)
- ↑ 12,0 12,1 12,2 «Ռուսաստանը հիմա հարվածում է Հայաստանին, հետո կհամակերպվի»․ ՀՀԿ պատգամավոր
- ↑ «Հայաստանին հասցրած վիրավորանքները բումերանգի նման շուռ կգան Ռուսաստանի դեմ»․ քաղաքագետ
- ↑ Ռաֆայել Հովհաննիսյանը ՌԴ դեսպանին. «Ելույթ ունեցողների մեծ մասն ամեն ինչ արեց, որ բարդացնի Ձեր աշխատանքը Հայաստանում»
- ↑ «Ռուսաստանն է մեր փրկիչը» ձևակերպումն այլևս նախկինի ակտուալությունը չունի
- ↑ «Եթե Հայաստանը Ռուսաստանի «ման եկող» կինն է, ուրեմն ամուսինը հարբեցող է եւ թմրամոլ. Իրատես». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ 17,0 17,1 Երևանում Նժդեհի հուշարձանի քանդման համար հավաքվել է 200 հազար ստորագրություն. Մարկով
- ↑ «Նացիզմի հերոսականացման, նեոնացիզմի և ռասիզմի, ազգային խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի էսկալացիան խթանող տարածման իրավիճակի մասին» զեկույց (ռուս.)
- ↑ 19,0 19,1 Armenia Assailed by Deceptive “Fact-Checking” Groups, Part 1: The Players
- ↑ 20,0 20,1 Armenia Assailed by Deceptive “Fact-Checking” Groups, Part 2: The Coordination
- ↑ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է Հայաստանի իշխանություններին
- ↑ «Политолог Евстратов обвинил Маргариту Симоньян в армянофобии». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Родительское собрание / Дмитрий Быков / Уроки патриотизма: между Щедриным и Гашеком, Эхо Москвы, // 12.07.20 (32:40 րոպե)
- ↑ «Скандал с "Кварталом" Быкова». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ О ЕВРЕЙСКИХ КОРНЯХ ГРУЗИНСКИХ И АРМЯНСКИХ РОДИТЕЛЕЙ РУССКОГО ПОЭТА, Ноев Ковчег, Виген Оганян, 2009
- ↑ Опасные гастроли. Максим Галкин про Путина, страну, Примадонну и Грязь, 2019