Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագիր (UNDP), հապավում ՄԱԶԾ, միջազգային կազմակերպություն է։ Հիմնադրվել է 1965 թվականին։ Նպատակն է զարգացող երկրներին օժանդակությունը՝ տնտեսական կայացման և բնական պաշարների արդյունավետ օգտագործման բնագավառում։ Հիմնական գործունեությունը ծավալում է բնական պաշարների ուսումնասիրության, տեղերում ուսումնական հաստատությունների և կիրառական հետազոտությունների համար նյութատեխնիկական բազաների ստեղծման ուղղությամբ։ Նստավայրը Նյու Յորքում է։
https://un.am/hy/agency/UNDP ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում, կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի օֆիցիալ կայք
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։