Հին Թաղեր
Հին Թաղեր, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Գտնվում է հանրապետության հարավային հատվածում՝ Հադրութ շրջկենտրոնից 52 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 125 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Հին Թաղեր | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Հադրութի | |
Գյուղ | Հին Թաղեր | |
Գյուղապետ | Էդուարդ Այվազյան | |
Այլ անվանումներ | Հին Թաղլար, Քյոհնյա Թաղլար | |
ԲԾՄ | 1578 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 168 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ ԱԵ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՀամայնքը բարձր լեռնային է, ունի 4338,61 հա տարածք, որից 982,18 հա գյուղատնտեսական նշանակություն, 3322,52 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 6 աղբյուրներ` «Դերունց ծորին», «Թաղուն», «Երե թաղեն», «Ներքե թաղեն», «Շատ» և «Կիզարեն»։
Պատմություն
խմբագրելՀայ-ադրբեջանական պատերազմ, 2020
խմբագրելԱդրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում գտնվող Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի բռնազավթում տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 12-ին[2]։
Բնակչություն
խմբագրելՀակակու համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 96 մարդ, կա 38 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 140 | 158 | 115 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելՀամայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Ամենափրկիչ եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (17-րդ դար), խաչքար (9-11-րդ դարեր), գյուղատեղի (9-11-րդ դարեր), հաշվառված է 11 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
խմբագրել2015 թվականին համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 11 աշակերտներ[4]։
Արտաքին հղումներ
խմբագրել- Population of Nagorno-Karabakh Republic (2005) Արխիվացված 2011-03-02 Wayback Machine(հայ.)(անգլ.)(ռուս.)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Հին Թաղեր գյուղը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ․ WarGonzo».
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 124.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 410)։ |