Հայոց ձոր գավառի բնակավայրերի ցանկ
Հայոց ձորի գավառի անվանումը ծագում է հայ ժողովրդի նախնի և ռազմի գերագույն աստված Հայկ Նահապետի անունից։ Հայոց ձոր գավառը գտնվում է Վանա լճի հարավ–արևելյան եզերքին։ Հիմնական մասը ձգվում է Վանա լիճ թափվող Անգղ գետի ստորին և միջին հոսանքի ավազանում, որը սահմաննները ուրվագծվում է ջրբաժան լեռնաշղթայով։ Լեռնաշղթային հարավային ճյուղը սկիզբ է առնում Առտոս լեռից (3554 մ), շարունակվում է արևելյան ճյուղով և հասնում դեպի Բաշետ լեռնագագաթ (3750 մ), թեքվում է հյուսիս՝ Սուտիս (3150 մ), Աբուսեթ (2558 մ) գագաթներից հետո, Անգղ գետի աջ կողմում, Ղազան լեռնագագաթով ուղղվում դեպի արևմուտք և Ռուսա ծովի հյուսիսով ձգվում է Նորգյուղի (Ջադիթաշմիշ) բլրաշարով, ավարտվում է Արտամետ-Մաշկագտակ միջնահատվածում։ Հյուսիսից սահմանակից էր Տոսպ, հարավ–արևելքից՝ Ռշտունիք, արևելքից՝ Կուղանովիտ գավառներին[1][2]։
# | Պատկեր | Անուն | Այլ անվանումներ | Տեղադրություն |
---|---|---|---|---|
1 | Աթանանց | Նախնական անվանաձևն է եղել Աղբաթան։ Այնուհետև անվանվել է Աթանան[3] կամ Ատանոն[4] անվանաձևով։ Ներկայիս անվանումը Աթալան է։ | Գտնվում է Վանա լճից 1.8 կմ հեռավորության վրա՝ արևելք։ Խառականց, Պլթանց գյուղերի և Ոստան քաղաքի միջև։ Արտոս լեռան հյուսիսահայաց ստորոտում։ Վան քաղաքից 29 կմ հարավ արևմուտք, իսկ Ոստան քաղաքից (Գյավաշ)՝ 4 կմ հյուսիս-արևելք։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1740 մ է։ | |
2 | Աղասամ | Հիշատակվում է նաև Ակխասան, Ախասան, Աքհասան և Աղսամ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Օնգուն է։ | Գտնվում է Հավշասոր գյուղից 4 կմ հյուսիս-արևելք՝ Անգղ գետի աջ վտակի՝ Առեղի վերին հոսանքի շրջանում։ Ձորակի ամենավերին գյուղն է։ Հանդիսանում է Հայոց ձոր գավառի ծայրաարևելյան բնակավայրը։ Ծովի մակերևույթից բարձր է 2180-2190 մ։ | |
3 | Անգղ | Հիշատակվում է նաև Անգեղ և Էնկիլ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Դյոնեմեչ է։ | Գտնվում է Վան քաղաքից 21.5 կմ հարավ-արևմուտք[5]՝ լճափից 7 կմ հեռու՝ համանուն գետի աջ ափին։ Ծովի մակերևույթից բարձր է 1660-1685 մ։ | |
4 | Անկշտանց | Ներկայիս անվանումը Փարմաքկափ է։ | Հայոց ձոր գավառի կենտրոնական բնակավայրերից մեկն է։ Գտնվում է Կղզի գյուղից 3 կմ հարավ-արևելք՝ Անգղ գետի ձախ վտակի՝ Դեմկոսի աջ ափից 1.5 կմ հեռու։ Ծովի մակերևույթից բարձր է 1765-1772 մ։ | |
5 | Առեղ | Հիշատակվում է նաև Հառեղ անվանաձևով։ Ներկայիս անվանումը Բոզյիղիթ է։ | Գտնվում է Վան քաղաքից 21 կմ հարավ-արևելք՝ Անգղ գետի աջ վտակի՝ Առեղի աջակողմյան ձարոլանջին։ Ծովի մակերևույթից բարձր է 1897 մ։ | |
6 | Աստվածաշեն | Հիշատակվում է նաև Ասպածաշեն, Ասպաշեն, Ազբաշեն և Հայկաշեն անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Չաուշթեփե է։ | Գտնվում է Անգց գետի աջակոմյան գյուղերից է։ Կղզի գյուղից 2 կմ հյուսիս-արևելք՝ հարավարևմտահայաց ստորոտին։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1800 մ է։ | |
7 | Գուկանց | Հիշատակվում է նաև Գյուկանց, Գոգան, Գուգանց, Գուկան, Գուկանս, Գուկանք և Կոգան անվանաձևերով։ Գյուղանունը ծագում է Անգղ գետի՝ ուրարտական սպեագրերում վկայված Գուգունա (Գուգունաինի) անունից։ Ներկայիս անվանումը Քյոքլյու է։ | Հայոց ձորի արևմտակողմի գյուղերից է։ Գտնվում էր Կղզի գյուղից 13.2 կմ արևմուտք, Անգղ գետի ձախ ափից 0.4 կմ, իսկ լճափից՝ 9.5 կմ հեռու։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1698-1704 մ է։ | |
8 | Դեմկոսնի | Հիշատակվում է նաև Կոսնի և Տեմկոսնի անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Քուշդաղ է։ | Գտնվում է Անգղ գետի վտակ՝ Դեմկոսի ձախ ափին։ Կղզի գյուղից 10 կմ հարավ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1890-1920 մ է։ | |
9 | Եկմալ | Հիշատակվում է նաև Եկմալեն անվանաձևով։ | Գտնվում է Հավշասորից 4.6 կմ հյուսիս-արևելք։ Ակհասանից 2.8 կմ հյուսիս-արևնուտք հեռավորության վրա։ Քեշիշ լճի հարավարևելյան ափից 2.7 կմ հյուսիս-արևմուտք ուղղության վրա։ | |
10 | Զախոսկ | Ներկայիս անվանումը Բաղրըյանըք է։ | Հայոց ձոր գավառի հարավարևելյան լեռնային գյուղերից է։ Կղզի գյուղից 20 կմ հարավ-արևելք։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 2450-2500 մ է։ | |
11 | Էրեմերի | Հիշատակվում է նաև Հերեմեր անվանաձևով։ Ներկայիս անվանումը Օտբիչեր է։ | Հայոց ձոր գավառի կենտրոնական հատվածում գտնվող գյուղերից է՝ Կղզի, Հարատենց, Խեք և Անկշտանց գյուղերի հարևանությամբ։ Գտնվում է Անգղ գետի ձախակողմյա Դեմկոս վտակի աջ ափին։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1790 մ է։ | |
12 | Թրքաշեն | Ենթադրվում է, որ տեղացիները հատուկ են Թրքաշեն անվանել՝ մուսուլմանների ոտնձգություններից զերծ մնալու համար։ Ներկայիս անվանումը Ուղուրվերեն է։ | Գտնվում է Անգղ գետի գետաբերանին մոտ՝ գետի ձախ աձից 0.4 կմ հեռու։ Վանա լճի ափից 1.9 կմ դեպի արևելք հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1652-1660 մ է։ | |
13 | Իշխանիգոմ | Ենթադրվում է, որ անվանումը ծագել է Իշխանների գոմ լինելու պատճառով[6]։ Ներկայիս անվանումը Բաքըմլը է։ | Գտնվում է Անգղ գետի ստորին Հոսանքի ավազանում։ Վանա լճի ափից 2.5 կմ դեպի արևելք հեռավորության վրա։ Անգղ գետի աջ ափից 0.7 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1670 մ է։ | |
14 | Խառականց | Ավանդության համաձայն, գյուղի անվանումը առաջացել է հարևանությամբ գտնվող Քրմանց գյուղատեղիից, որտեղ քրմերը պատրաստել են հեթանոս աստվածների համար ակնազարդ թագեր[7]։ Հիշատակվում է նաև Խարականաց և Խարականց անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Էնգինսու է։ | Գտնվում է Վանա լճի ափին՝ Անգղ գետաբերանի ձախ կողմում, 0.7 կմ հեռավորության վրա։ Մոտակայքում գտնվում են Աթանանց և Թրքաշեն գյուղերը։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1655-1660 մ է։ | |
15 | Խառնուրդ | Անվանում ծագել էր Վերին Մժնկերտ գյուղի մոտ Մենուայի ջրանցքից ճյուղավորվող և 40 ջրաղացներ աշխատեցնող և մի վայրում խառնվելու, նույն ջրանցքը Անգղ գետի հետ խաչվելու պատճառով։ Հիշատակվում է նաև Խառնորտկներ անվանաձևով։ Ներկայումս հանդիսանում է Գյուրփընար քաղաքի շրջանագծի մեջ ընդգրկված Դեղիրմենդյուզյու թաղամասը։ | Գտնվում է Անգղ գետի ձախ ափին՝ Կղզի գյուղից 1.5 կմ արևմուտք։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1775 մ է։ | |
16 | Խեք | Հիշատակվում է նաև Խեգ, Հայկ, Հայկաշեն և Հայք անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Յաթաղան է։ | Հայոց ձոր գավառի կենտրանական գյուղերից է։ Գտնվում է Անգղ գետի աջ ափին՝ Կղզի գյուղից 5 կմ արևելք։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1785 մ է։ | |
17 | Խոսպ | Հիշատակվում է նաև Խոսբ, Խոսփ և Խուսփ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Սաքալար է։ | Հայոց ձոր գավառի կենտրանական գյուղերից է։ Հիրճ և Վերին Մժնկերտ գյուղերի միջակայքում։ Գտնվում է Անգղ գետի ձախ ափից 4 կմ հարավ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1850-1860 մ է։ | |
18 | Խորգոմ | Հիշատակվում է նաև Խարգոմ, Խոռգոմ, Հյուրգոմ, Հյուրգոն և Հորգոմ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Դիլքայա է։ | Հայոց ձոր գավառի ծայրարևմտյան գյուղն է։ Գտնվում է Անգղ գետի՝ Վանա լիճ թափվելու վայրից մոտ՝ աջ ափին։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1655 մ է։ | |
19 | Կալպալասան | Հիշատակվում է նաև Գալբալասան, Գելպալասան, Գլպլասան, Քալպալասան և Քերբլահասան անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Արքբոյու է։ | Գտնվում է Կղզի գյուղից 5.5 կմ արևմուտք՝ Անգղ գետի և Մենուայի ջրանցքի միջև։ | |
20 | Կայսերան | Այլ անվանաձևերով գյուղը չի հիշատակվում։ | Գտնվում է Կզղի գյուղից ուղիղ գծով 28 կմ հյուսիս-արևելք։ Ռուսա ծովի (Երիցու լիճ) արևելյան ափից որ հեռու։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 2550 մ է։ | |
21 | Կասրիկ | Հիշատակվում է նաև Գալբալասան, Գելպալասան, Գլպլասան, Քալպալասան և Քերբլահասան անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Արքբոյու է։ | Նորգյուղ, Աստվածաշեն և Խեք գյուղերի հարևանությամբ։ Գտնվում է Կղզի գյուղից 4.5 կմ հյուսիս-արևելք։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1830 մ է։ | |
22 | Կարմրաքար | Հիշատակվում է նաև Ղըզլդաշ և Կզըլտաշ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Քզըլթաշ է։ | Գտնվում է Վանա լճի ափից 8.5 կմ, իսկ Անգղ գետի ձախ ափից՝ 3 կմ հեռավորության վրա։ Ժայռոտ բլրի արևելահայաց ստորոտին։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1750-1790 մ է։ | |
23 | Կեմ | Հիշատակվում է նաև Գիմ և Կիմ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Քյոփրյույեր է։ | Գտնվում է Անգղ գետի աջ ափին՝ Շամիրամի ջրանցքի եզրին։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1740 մ է։ Գյուղը ունի Հայոց ձոր գավառի կենտրոնական և արևմտյան հատվածներն իրար կապող դիրք։ | |
24 | Կղզի | Գյուղն իր անվանումը ստացել է Շամիրամի ջրանցքի ճյուղավորումներով շրջակայքից մեկուսացած լինելու պատճառով։ Հիշատակվում է նաև Կզի անվանաձևով։ Ներկայիս անվանումը Գյուրփընար է։ | Գտնվում է Վան քաղաքից 19 կմ հարավ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1770 մ է։ | |
25 | Կորիտ | Ներկայիս անվանումը Սարակոնաք է։ | Հայոց ձոր գավառի հարավարևելյան առավել լեռնային մասում։ Գտնվում է Կղզի գյուղից 21 կմ հարավ-արևելք՝ Փակակատուկից 3.5 կմ հարավային ուղղությամբ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 2570 մ է։ | |
26 | Հավշասոր | Քրդերենից թարգմանած նշանակում է Կարմիր տարածք։ Հիշատակվում է նաև Հավիշասոր, Հավշի-ասոր, Հավշասորիկ և Հավշեսոր անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Սավաջըք է։ | Հայոց ձոր գավառի հյուսիսարևելյան կողմում՝ Առեղ և Ակխասան գյուղերի միջև։ Գտնվում է Անգղ գետի Առեղ վտակի աձ ափին՝ ձորի մեջ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 2570 մ է։ | |
27 | Հարատենց | Քրդերենից թարգմանած նշանակում է Հացիկ։ Հիշատակվում է նաև Արատենց, Արատիս, Հորոտենց և Նանիկ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Չաքինլը է։ | Հայոց ձոր գավառի կենտրոնական մասի պատմական գյուղերից մեկն է։ Գտնվում է Անգղ գետի աջ ափին։ Կղզի, Աստվածաշեն, Խեք և Էրեմեր գյուղերի միջև։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1780 մ է։ | |
28 | Հիրճ | Հիշատակվում է նաև Իրիճ, Հերճ և Հըրճ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Գյունդողան է։ | Հայոց ձոր գավառի կենտրոնական մասի գյուղերից մեկն է։ Գտնվում է Անգղ գետի ձախակողմյան վտակ հանդիսացող Հիրճի աջ ափին։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1770 մ է։ | |
29 | Հնդստան | Հիշատակվում է նաև Հնտստան անվանաձևով։ Ներկայիս անվանումը Էլկանդը է։ | Հայոց ձոր գավառի արևելյան գյուղերից մեկն է։ Գտնվում է Անգղ գետի ձախ ափից 0.5 կմ հեռավորության վրա։ Կղզի գյուղից 13 կմ Հյուսիս-արևելք՝ Ապլասաթ (Ապուսէթ) լայնահատակ լեռան ստորոտի վրա։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1795-1800 մ է։ | |
30 | Մաշկագտակ | Հիշատակվում է նաև Մաշկակտակ, Մաշկակ, Մաշտակ և Մեծկելտեկ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Գյոլբաշը է։ | Հայոց ձոր գավառի հարավային մասի գյուղերից մեկն է։ Գտնվում է Անգղ գետի աջ ափին։ Վանա լճից 4 կմ արևելյան ուղղությամբ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1670 մ է։ | |
31 | Մարգս | Ավանդության համաձայն Մարգս գյուղի տեղը եղել է արքունի մաքսատունը։ Այդտեղից էլ ծագել է գյուղի անվանումը։ Հիշատակվում է նաև Մարկոս, Մարկս, Մարս և Մարքս անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Անդաշ է։ | Հայոց ձոր գավառի հարավային մասի գյուղերից մեկն է։ Գտնվում է Անգղ գետի ձախ ափին։ Վանա լճից 3 կմ արևելյան ուղղությամբ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1765-1770 մ է։ | |
32 | Մժնկերտ Ներքին | Հիշատակվում է նաև Բժնկերտ և Պժնկերտ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Աշաղը Քայմազ է։ | Հայոց ձոր գավառի կենտրոնական մասի գյուղերից մեկն է։ Գտնվում է Անգղ գետի ձախ ափից ոչ հեռու։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1770 մ է։ | |
33 | Մժնկերտ Վերին | Հիշատակվում է նաև Բժնկերտ և Պժնկերտ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Յուքարը Քայմազ է։ | Հայոց ձոր գավառի կենտրոնական մասի գյուղերից մեկն է։ Գավառանիստ Կղզի գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք։ Ներքին Մժնկերտ գյուղից 1.8 կմ հարավային ուղղությամբ։ Գտնվում է Անգղ գետի ձախ ափից 2.2 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1780 մ է։ | |
34 | Մյուլք | Հիշատակվում է նաև Մուլք անվանաձևով։ Ներկայումս անվանափոխման չի ենթարկվել։ | Հայոց ձոր գավառի արևմտակողմ գյուղերից մեկն է։ Գտնվում է Անգղ գետի ձախ ափից 1 կմ հեռավորության վրա՝ Մարգս գյուղի հարևանությամբ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1680 մ է։ | |
35 | Մուսկավ | Հիշատակվում է նաև Մուսկավա, Մուսկավեն և Մուսյանեն անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Դերեբաշ է։ | Կիս է Շատախ գավառին։ Հաճախ գյուղը վերագրվում էր հենց այդ գավառին։ Գավառանիստ Կղզի գյուղից 21 կմ հարավ-արևմուտք։ Շատախ գյուղից 25 կմ հյուսիս-արևելյան ուղղությամբ։ | |
36 | Նորգյուղ | Հիշատակվում է նաև Նորագեղ, Նորգեղ, Նորգեղի և Նորգուղ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Յոլաշան է։ | Հայոց ձոր գավառի արևելյան մասի գյուղերից մեկն է՝ Վան-Տոսպ գավառին կապող ճանապարհին։ Գտնվում է Անգղ գետի աջ վտակ Տոնիի հովտում՝ գետափից 3 կմ հեռավորության վրա։ Գավառանիստ Կղզի գյուղից 11 կմ հյուսիս-արևելեք։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1920 մ է։ | |
37 | Ոչխրանց | Անունը ծագել է այդ վայորւմ Սուրբ Ատովանց՝ ոչխարի նման նահատակվելու հետ։ Հիշատակվում է նաև Ոչխարանց անվանաձևով։ Ներկայիս անվանումը Քոյունյաթաղ է։ | Գտնվում է Անգղ գետի աջ ափից 1.2 կմ հեռավորության վրա։ Կղզի գյուղից 2.2 հյուսիս-արևելյան ուղղությամբ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1775-1800 մ է։ | |
38 | Պլթենց | Հիշատակվում է նաև Բլդանց, Բլդենց, Բլթենց, Պլթանց և Պլթին անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Ալադյուզ է։ | Աթանանց և Քերծ գյուղերի հարևանությամբ։ Գտնվում է Վանա լիճ թափվող Պլթանց վտակի ձորում։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1850 մ է։ | |
39 | Սուրբ Վարդան | Գյուղը իր անվանումը ստացել է հնում այնտեղ գտնվող Սուրվ վարդան վանքի անունից։ Ներկայիս անվանումը Քըյըջաք է։ | Գտնվում է Վանա լիճ ափին։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1648-1650 մ է։ | |
40 | Տոնի | Հիշատակվում է նաև Դոնի, Դոնիա և Թոնի անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Գյոլարդ է։ | Հայոց ձոր գավառի հյուսիսարևելյան մասի գյուղերից մեկն է։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 2320-2340 մ է։ | |
41 | Փակագետիկ | Հիշատակվում է նաև Փակագյադուկ, Փակակատուկ, Փակետիկ և Փաքակյատյուկ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Բյոլմեչալ է։ | Հայոց ձոր գավառի հարավարևելյան լեռնային մասի գյուղերից մեկն է։ Գտնվում է Անգղ գետի ձախ վտակ Դեմկոսի ակունքի մոտ։ Կղզի գյուղից 18.5 կմ հարավ-արևելք՝ ձորի մեջ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 2320-2340 մ է։ | |
42 | Քարավանց | Ներկայիս անվանումը Չայըրբաշ է։ | Գտնվում է Անգղ գետի աջ ափին։ Անգղ և Կեմ գյուղերի միջև։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1710 մ է։ | |
43 | Քերծ | Քերծ է անվանվել ի պատիվ Մոկս գավառում գտնվող համանուն այն գյուղի, որտեղից տեղափոխվել էին գյուղի բնակիչների նախնիները[8]։ Հիշատակվում է նաև Գերծ, Քերս և Քըռձ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Աբալ է։ | Պլթենց և Ղըզլդաշ գյուղերի հարևանությամբ։ Վանա լճից 7 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Անգղ գետի ձախ կողմում։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1930 մ է։ | |
44 | Քյոշկ | Հիշատակվում է նաև Քյոշք և Քոշկ անվանաձևերով։ Ներկայումս չի անվանափոխվել։ | Վանա լճից 1 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Անգղ գետի աջ ափին։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1650-1655 մ է։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, 2, 3
- ↑ Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1870, էջ 38, Բազեան Յ.
- ↑ Հայաստան. ուղեւորութիվն եւ ուսումնասիրութիւններ, թարգ.՝ Լևոն Լարենց, հ. Բ, Կ. Պոլիս, 1914 թ., էջ 139, Լինչ Հ-Ֆ
- ↑ «Աշխատանք», 1913 թ., քիվ 30, 8 յունիս, էջ 9
- ↑ Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մաս Ա, Կ. Պօլիս, 1884թ., էջ 130-131, Միրախորեան Մ.
- ↑ Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մաս Ա, Կ. Պօլիս, 1884թ., էջ 198, Միրախորեան Մ.
- ↑ Հայ ժողովրդի պատմություն, հ 1, էջ 74, 75, Կյուրեղյան Ե.