Քարավանց, (Չայըրբաշը, թուրքերեն՝ Çayırbaşı), հայկական նախկին բնակավայր Արևմտյան Հայաստանում՝ Հայոց ձորի գավառում, ներկայում՝ քրդաբնակ բնակավայր Թուրքիայի Հանրապետության Վանի մարզի Արտամետ (Էդրեմիտ) շրջանում[1]։

Գյուղ
Քարավանց
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Թուրքիայի նահանգՎանի մարզ
Վանի մարզի շրջան Արտամետի (էդրեմիտի) շրջան
Խոսվող լեզուներՄինչև Մեծ եղեռնը՝ հայերեն ,
Մեծ եղեռնից հետո՝ թուրքերեն, քրդերեն
Ազգային կազմՄինչև Մեծ եղեռնը՝ հայեր ,
Մեծ եղեռնից հետո՝ քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Իսլամ (Մեծ եղեռնից հետո)
Քարավանց (Թուրքիա)##
Քարավանց (Թուրքիա)

Անուն խմբագրել

Հին ժամանակներից բնակավայրի անունը եղել է Քարավանց։ Հայոց ցեղասպանությունից հետո թուրքական իշխանությունները գյուղը վերանվաել են Չայըրբաշը[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Քարավանց գյուղը գտնվում է Անգղ գետի աջ ափին՝ Կեմ և Անգղ գյուղերի միջև դեպի հյուսիս։ Ծովի մակարդակից բարձր է միջինը 1710 մ[1]։

Մինչև Հայոց ցեղասպանությունը Քարավանց գյուղում հայտնի էր «Ջերմուկ» հանքային բուժիչ աղբյուրը։ Այն ուներ ուխտատեղիի հռչակ։ Ժամանակին աղբյուրի մոտ կանգնեցված էր խաչքար[1][2]։

Գյուղի մերձակայքում կային նաև աղի հանքեր[1][2]։

Պատմություն խմբագրել

Քարավանց գյուղն ունի հնագույն պատմություն։ Այդ մասին են վկայում բնակավայրում ու հարակից տարածքներում հայտնաբերված պատմամշակութային հուշարձանները[1]։

Հայտնի է, որ 19-րդ դարում գյուղի բնիկ հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների հակահայ քաղաքականության ու հալածանքների հետևանքով բնակավայրն աստիճանաբար հայաթափվել է և բնակեցվել քրդերով։ Հայոց ցեղասպանության նախօրեին բնակավայրում հայերի թվաքանան արդեն զիջում էր քրդերի թվաքանակին[1]։

Հայոց ցեղասպանություն խմբագրել

Հայոց ցեղասպանության ժամանակ Քարավանց գյուղի հայ ազգաբնակչությունը մյուս հայկական բնակավայրերի պես թուրք-քրդական հարձակման է ենթարկվել[1]։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Քարավանց բնակավայրը հարուստ է եղել պատմամշակութային հուշարձաներով։ Տարբեր ժամանակներում հուշարձանների ուսումնասիրությունները բազմաթիվ տեղեկություններ են հաղորդել գյուղի պատմության վերաբերյալ[1]։

Բերդ խմբագրել

Քարավանց գյուղում է գտնվել բերդ, որի անունը հայտնի չէ (չի պահպանվել)։ Այն գտնվել է բնակավայրի արևելյան կողմում։ Արդեն 1800-ական թվականների վերջերին այն կիսավեր վիճակում էր, նկատելի էին ամրաշինական կառույցների ու դրանց կից գտնվող սենյակների հիմքերը[1][2]։ 2013 թվականին Հայկական ճարտարապետությունն ուսումասիրող կազմակերպության ներկայացուցիչներն ի դեմս հուշարձանագետ Սամվել Կարապետյանի, այլևս չեն կարողացել գտնել բերդի գտնվելու վայրը, քանի որ այն ամբողջությամբ ոչնչացվել էր[1]։

Սուրբ Սարգիս եկեղեցի խմբագրել

Քարավանանց գյուղն ունեցել է հայկական առաքելական եկեղեցի, որը կոչվում էր Սուրբ Սարգիս։ Հայտնի է, որ 1883 թվականին այն գտնվում էր կիսավեր վիճակում։ 1970-ական թվականներին տարածաշրջանում ուսումնասիրություններ կատարողները չեն կարողացել հայտնաբերել եկեղեցու ավերակները, քանի որ այն ամբողջովին ոչնչացվել և անհետացել էր[1][2][3]։

Գերեզմանոց խմբագրել

Քարավանց գյուղի հայկական գերեզմանոցը գտնվում էր բնակավայրի արևելյան եզրին՝ ծովի մակարդակից 1756 մ բարձրության վրա։ Այն զբաղեցնում էր բավական մեծ մակերես[1][2]։ 2013 թվականին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից կատարված ուսումասիրությունների տվյալներով գերեզմանոցում մնացել էին պարզ հորինվածքով տապանասալեր և մի քանի խաչքար, որոնցից մեկի վրա նշմարվում էին արձանագրության հետքեր[1]։ Այդ ուսումնասիրությունների համաձայն պահպանված խաչքարերը թվագրվում էին 14-ից 15-րդ դարերով[1]։

Բնակչություն խմբագրել

Քարավանց գյուղի բնակչության վիճակագրական տվյալները սկսած 1873 թվականից
Տարի
Հայեր
Հայ տուն
Քրդեր
Քուրդ տուն
1873[1][4]
-
4
0
0
1883[1][5]
-
2
-
10
1897[1][6]
-
12
-
5
1914[1][7]
14
2
-
-
1916 (հոկտեմբերի 10)[1]
0
0
0
0
1990[1]
0
0
482
-
2000[1]
0
0
370
-
2011[1]
0
0
200
-
2012[1]
0
0
196
-
2013[1]
0
0
-
35

Քարավանց գյուղն, ունենալով դարերի պատմություն, մինչև 19-րդ դարը եղել է հայաբնակ բնակավայր։ Գյուղի միջնադարյան գերեզմանոցի մեծությունը հաշվի առնելով՝ ուսումնասիրողները հայտնել են, որ 14-ից 16-րդ դարերում Քարավանց գյուղն ունեցել է մեծաթիվ հայ բնակչություն[1]։

19-րդ դարից սկսած թուրքական իշխանությունների հակահայ քաղաքականության հետևանքով գյուղում աստիճանաբար սկսել են հաստատվել քրդեր, որոնք 1915 թվականի սկզբին արդեն մեծամասնություն էին կազմում[1]։

Հայտնի է, որ 20-րդ դարի վերջերից Քարավանց գյուղի քուրդ բնակչությունը ջրի սակավության պատճառով աստիճանաբար հեռացել է բնակավայրից[1]։

Գրականություն խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 «Հայոց ձոր», հատոր Ա, Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2015 թվական։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 137։
  3. Thierry J-M., Monuments arméniens du Vaspurakan, Paris, 1989, էջ 348:(ֆր.)
  4. Տևկանց Ե., Ճանապարհորդություն Բարձր Հայք և Վասպուրական (1872-1873 թթ.), Երևան, 1991, էջ 223։
  5. Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Բ, Կ.Պօլիս, 1885, էջ 22։
  6. Маевский В., Ванский вилает, Тифлис, 1901, էջ 263:(ռուս.)
  7. Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, Երեւան, 1917, էջ 18։