Թրքաշեն (Հայոց ձորի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թրքաշեն (այլ կիրառումներ)

Թրքաշեն (Ուղուրվերեն թուրքերեն՝ Uğurveren), հայկական նախկին բնակավայր Արևմտյան Հայաստանում՝ Հայոց ձորի գավառում, ներկայում՝ քրդաբնակ բնակավայր Թուրքիայի Հանրապետության Վանի մարզի Ոստան (Գևաշ) շրջանում[1]։

Գյուղ
Թրքաշեն
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Թուրքիայի նահանգՎանի մարզ
Վանի մարզի շրջան Ոստանի (Գևաշի) շրջան
Խոսվող լեզուներՄինչև Մեծ եղեռնը՝ հայերեն ,
Մեծ եղեռնից հետո՝ քրդերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Քրդեր (Մեծ եղեռնից հետո)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Իսլամ (Մեծ եղեռնից հետո)
Թրքաշեն (Հայոց ձորի գավառ) (Թուրքիա)##
Թրքաշեն (Հայոց ձորի գավառ) (Թուրքիա)

Անուն խմբագրել

Հայտնի է, որ Թրքաշեն գյուղում երբևէ թուրքեր չեն բնակվել, իսկ քրդերն էլ սկսել են բնակության նպատակով գյուղում հաստատվել միայն 1870-ական թվականների վերջերից։ Բնակավայրի անվան ծագման առավել հավանական տեսակետն այն է, որ Թրքաշեն գյուղի բնակիչներն իրենք են իրենց բնակավայրն անվանել, որպեսզի այդ կերպ գյուղը պաշտպանեն մահմեդականնների հարձակումներից[1]։

Հայոց ցեղասպանությունից հետո թուրքական իշխանությունները բնակավայրն անվանել են Ուղուրվերեն[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Թրքաշեն գյուղը գտնվում է Վանա լճի ափից 1,9 կմ կմ հեռու` Անգղի գետաբերանի ձախ ափին։ Տեղակայված է ծովի մակարդակից 1652-1660 մ միջին բարձրության վրա[1]։

Պատմություն խմբագրել

Թուրքական տիրապետության ժամանակաշրջան խմբագրել

Համիդյան ջարդեր խմբագրել

1894-1896 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կազմակերպվում և իրականացվում են կազմակերպված ջարդեր։ 1896 թվականին Թրքաշեն գյուղը պատմական Հայոց ձոր գավառի այլ հայկական գյուղերի պես ենթարկվում է թուրք-քրդական հարձակումների, որի հետևանքով բնակավայրն ամբողջությամբ ավերվում է։ Հայտնի է, որ այդ ժամանակ 17 հայ սպանվում են, իսկ նրանց ընտանիքները գերևարվում[1][2][3]։

Հայոց ցեղասպանություն խմբագրել

Հայոց ցեղասպանության ժամանակ Թրքաշենի հայ ազգաբնակչությունը ենթարկվում է ջարդերի, որի հետևանքով մեծաթիվ հայ բնակիչներ դաժանաբար սպանվում են թուրքերի և քրդերի կողմից, շատերը գերևարվել։ Հայերի նկատմամբ հարձակումների ժամանակ ջարդերի են ենթարկվել ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք և երեխաներ։ Ցեղասպանության ժամանակ գյուղ է այցելում Անդրանիկ Օզանյանը և պաշտպանում փրկված բնակչությանը՝ նրանց տալով ընտանի կենդանիներ, որպեսզի կարողանան նորից կազմակերպել կյանքը։ Ըստ հրապարակումների այդ կենդանիներին առգրավվում են ռուսական բանակի զինվորները[1][4][5][6]։

Հայոց ցեղասպանությունից փրկված բնակիչների մասին քիչ տեղեկություններ են կան։ Հայտնի է, որ 1917 թվականի հունվարին Լյուբլինո կայարանում հայ գերիների թվում էր նաև թրքաշենցի խոհարար Իսրայել Մ. Յաղլուճյանը[1][7]։

Բնակչություն խմբագրել

Թրքաշենի բնակչության վիճակագրական տվյալները սկսած 1855 թվականից
Տարի
Հայեր
Հայ տուն
Քրդեր
Քուրդ տուն
1855[1][8]
119
15
0
0
1873[1][9]
-
10
0
0
1883[1][10]
-
10
-
2
1897[1][11]
-
20
-
3
1909[1][12]
- (53[13])
11 (13[13])
-
6 (7[13])
1914[1][14][15][16]
60
12
41
5
1916 (հոկտեմբեր)[1][17]
0
-
-
-
1985[1]
0
0
171
-
1990[1]
0
0
197
-
2000[1]
0
0
256
-
2011[1]
0
0
259
-
2012[1]
0
0
243
-

Թրքաշեն բնակավայրը մինչև 19-րդ դարի վերջերը եղել է զուտ հայաբնակ գյուղ։ Գյուղի բնակչության թվաքանակի վերաբերյալ վիճակագրական տվյալները հայտնի են սկսած 1855 թվականից։ Պատմական Հայոց ձորի հայկական բնակավայրերից մի քանիսի պես Թրքաշենում օտարազգիները սկսել են հաստատվել 1800-ական թվականների վերջերից։ 1877-1878 թվականներին տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմից հետո թուրքական իշխանությունները խթանում էին, որպեսզի թուրք-քրդական տարրը ավելանա Արևմտյան Հայաստանի տարածքում։ Այդպիսով բնակավայրում սկսում են հաստատվել քրդեր, որոնց թվաքանակն աստիճանաբար աճել է։ Հայոց ցեղասպանության նախօրեին գյուղի քուրդ բնակչության թվաքանակը կազմում էր ընդհանուր բնակչության 30 տոկոսը[1]։

Տնտեսություն խմբագրել

Հայտնի է, որ մինչև Հայոց ցեղասպանությունը Թրքաշեն գյուղի բնակչությունը զբաղվել է գյուղատնտեսությամբ։ Հայերի նկատմամբ թուրք-քրդական հալածանքները նույնպես ազդել են բնակչության տնտեսական հարաբերությունների վրա։ Արձանագրվել է, որ բնակավայրի բերրի արոտավայրերը օգտագործել են այնտեղ հաստատված քրդական մի քանի ընտանիքներ[1][10]։

Կրթություն խմբագրել

Թրքաշեն գյուղի կրթական կյանքի մասին քիչ տեղեկություններ են պահպանվել։ Հայտնի է, որ 1880 թվականին բողոքական դավանանք ունեցող հայերը բնակավայրում բացել են դպրոց[1][18]։

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 «Հայոց ձոր», հատոր Ա, Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2015 թվական։
  2. «Արարատ», 1896, ԺԲ, էջ 582։
  3. «Հնչակ», 1896, N 16, 10 օգոստոս, էջ 123։
  4. Մխիթարեան Օ., Վանի ինքնապաշտպանութիւնը, «Հայրենիք», 1924, N 1, էջ 94։
  5. Շիրին, Ջարդի սարսափներէն, «Աշխատանք», 1916, N 61, 30 նոյեմբեր, էջ 3։
  6. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 242, ց. 1, գ. 2, թ. 6:
  7. Ոսկերչեան Ս., Հայ գերիների մօտ, «Վան-Տոսպ», 1917, N 9, 22 յունուար, էջ 9։
  8. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 468, ց. 1, գ. 3, թ. 1:
  9. Տևկանց Ե., Ճանապարհորդություն Բարձր Հայք և Վասպուրական (1872-1873 թթ.), Երևան, 1991, էջ 223։
  10. 10,0 10,1 Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 197։
  11. Маевский В., Ванский вилает, Тифлис, 1901, էջ 263:(ռուս.)
  12. «Հորիզոն», 1913, N 12, 17 յունվար, էջ 3։
  13. 13,0 13,1 13,2 Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912, էջ 47։
  14. Бекгульянц Р., По Турецкой Армении, Ростов на Дону, 1914 г., էջ 93:(ռուս.)
  15. Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, Երեւան, 1917, էջ 18։
  16. «Սիոն», 1967, N 5-6, էջ 228։
  17. «Աշխատանք», 1916, N 52, 29 հոկտեմբեր էջ 3։
  18. Գռուզեան Խ., Վասպուրականի մտաւորական զարթօնքը, «Վասպուրական» ժողովածու, Վենետիկ, 1930, էջ 202։