Խարականց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձոր գավառում։ 1909 թվականին ուներ 173 (34 ընտանիք) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Աստվածածին)։ Խարականցի արևմտյան կողմում, Վանա լճի մոտ, նշմարվում էին Քրմանց կոչվող գյուղի ավերակները։

Գյուղ
Խարականց
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի գավառ
ԳավառՀայոց ձորի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն173 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունխարականցեցի
Ժամային գոտիUTC+3

Ըստ ավանդության այդ գյուղում ապրել են արհեստավոր քրմեր, որոնք նույն գավառի Աստվածաշեն գյուղում եղած հեթանոս աստվածների արձանների համար պատրաստել են թագեր, և գյուղը ստացել է Քրմանց անունը։ Այնուհետև այդ թագերը զարդարել են խառն ակներով, և այստեղից առաջացել է Խառնականց անունը, որը, աղավաղվելով, դարձել է Խարականց։ Խարականցի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 36