Կեմ
Կեմ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձորի գավառում, Վան քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք, Անգղ գետի աջ ափին։ 1909 թվականին ուներ 467 (98 ընտանիք) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Թադևոս) և վարժարան։ Կեմից 3 կմ հեռավորության վրա գտնվում էր Սրխու վանքը (Ս. Մարիանոս), իսկ 3 կմ հյուսիս՝ Խնդրակատար անունով ուխտատեղին։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Գյուղ | |
---|---|
Կեմ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառ | Հայոց ձորի գավառ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
ԱղբյուրներԽմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 359, 1979 թ
Տես նաևԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 359)։ |