Հնդստան (Հայոց ձորի գավառ)

Հնդստան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձորի գավառում։

Գյուղ
Հնդստան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառՀայոց ձորի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հնդստան (Հայոց ձորի գավառ) (Աշխարհ)##
Հնդստան (Հայոց ձորի գավառ) (Աշխարհ)

19-րդ դարի 80-ական թվականներին ուներ 30 տուն, 1909-ին՝ 41 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հնում բազմամարդ է եղել, ունեցել է 400 տուն բնակիչ։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Ուներ ս. Աստվածածին անունով նորաշեն եկեղեցի։ Այստեղ պահպանվել էին ավելի հին 6 եկեղեցու հիմքեր։ Գյուղի շրջակայքում և մոտակա սարի վրա կան հին գերեզմաններ։

Անվանում խմբագրել

Ծնունդով Հնդստանից Բաղդասար Թովիկն իր հուշերում գրում է. «Պատմում էին, որ երբ հեռավոր Հնդկաստանից մի մարդ է գալիս ու հիմնում է այդ գյուղը, անունը մնում է՝ Հնդստան։ Իսկ Մկրտիչ Խրիմյանն ասել է՝ դա այգեստան է, հանդ ու անդաստան, դրա համար է անունը կոչվում Հնդստան»[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Armenian Genocide: Testimonies of the Eye-Witness Survivors - Testimonies 1-49 - armeniapedia.org». www.armeniapedia.org. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (3-րդ հատոր, էջ 425), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 492