Անգղ (Հայոց ձորի գավառ)

Անգղ, Անկղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձորի գավառում, Վանա լճի հյուսիսարևելյան կողմում. Խոշաբ գետի հովտում, այգեվետ շրջանում։

Գյուղ
Անգղ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառՀայոց ձորի գավառ
Այլ անվանումներԱնկղ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն492 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունանգղեցի
Ժամային գոտիUTC+3

Անունն առաջացել է գյուղում անգղ թռչունի շատ տարածված լինելու պատճառով։ Գյուղի միջով հոսում է նույնանուն գետակը։

XX դարի սկզբներին ուներ 105 տուն՝ 492 հայ բնակիչներով, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և ուսումնարան։ Անգղի շրջակայքում պահպանվել են հին եկեղեցիների և բնակավայրերի ավերակներ։ Գյուղից ոչ հեռու Անգղա Ս. Աստվածածին վանքն է։ Անգղը թուրքերի կողմից առաջին անգամ ավերվել ու կողոպտվել է 1895 թվականին, իսկ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իսպառ կործանվել։ 1916 թվականին Անգղում կային միայն 16 բնակիչներ, որոնք հետագայում ապաստանել են Արևելյան Հայաստանում։

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 384