Աթանանց (Հայոց ձորի գավառ)

գյուղ

Աթանան, գյուղ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Հայոց Ձոր գավառում[1]։

Գյուղ
Աթանան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառՀայոց ձորի գավառ
Այլ անվանումներԱնթանանց, Աթանանք, Անթանան, Անթանանց, Աղբաթանք
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն310 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաթանանցի
Ժամային գոտիUTC+3
Աթանանց (Հայոց ձորի գավառ) (Աշխարհ)##
Աթանանց (Հայոց ձորի գավառ) (Աշխարհ)

Աշխարհագրություն

խմբագրել

Գտնվում է լճափից 1.8 կմ հեռավորության վրա՝ Խառականց, Պլթանց գյուղերի և Ոստան քաղաքի միջև՝ Արտոս լեռան հյուսիսահայաց ստորոտում՝ Վանից 29 կմ հարավ-արևմուտք, իսկ Ոստանից (Գյավաշ)՝ 4 կմ հյուսիս-արևելք։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1740 մ է[1]։

Գյուղի և նրան հարակցող հանդամասերի մասին 1870 թվականի ականատեսընշել է,

  ...այս գիւղը Ոստան գաւռի արևելեան ծայրը կիյնայ իւր դիրքը փոքր բլրակի մե վրայ դրուած է, ...իւր թիկունքը ունի մեծ բլրկաձև լեռ մը. իսկ արևմտեան կողմը փոքր-ինչ ապառաժուտ բլրակ մը կայ, որուն անունը Սեւաքարեր կըսուի. այս բլրակի արևելեան հիւսիսային կողմն երեք ձիընթաց տարածութեամբ տղմուտ և շատ ջրային մարգագետին մը կայ, երկայնությիւնը կը հասնի մինչև ցծովեզր Աղթամարայ. գիւղի արևելեան կողմէն փոքր-ինչ դէպ ի հիւսիս գեղեցիկ ջրարբի և բերրի դաշտ մը կայ, որուն տարածութիւնը մինչև երկու ժամ կը տևէ։ Գիւղիս բոլորտիքը ծառատունկերով զարդարուած է, իւր դիմացն ունի Աղթամարայ ծովակը, իսկ արևմտեան և հարաւային կողմանէ մէկ ու կէս ժամու չափ հեռաւորութեամբ իւր լայնանիստ դաղտակի ծայրը մինչեւ Ոստան գաւառի սահմանը հասուցած է...[2]
- Յ. Բազեան
 

Գյուղը, իբրև Գյավաշ-Հայոց Ձոր սահմանային գոտու բնակավայր, ԺԹ դարի ընթացքում և մինչև 1915 թվականը մերթ գտնվում էր առաջին, մերթ երկրորդ գավառի վարչական ենթակայության ներքո. «Ստորին Հայոց-ձորից անցնելով դէպ հարաւ-արևմուտք, կտրելով Վանայ ծովի հարաւային եզերագիծն մտնում ենք Ռշտունեաց-Գաւաշ գաւառի դուռն՝ Աթանանց գիւղ, Արտօս սարի բուն ստորոտում հովանաւորուած մի կողմ ծաղկաւէտ լեռան ստուերով և մրգառատ ծառատունկերով պատուած»[3]։

Անվանում

խմբագրել

Նախնական անվանաձևն է Աղթաբան։ Այնուհետև վկայել է Աբանան[2] կամ Ատանոն[4] անվանաձևով։ Ներկայումս պաշտոնապես վերանվանվել է Աթալան տարբերակի[1]։

Պատմություն

խմբագրել

Գրավոր աղբյուրներում գյուղն առաջին անգամ հիշվում է որպես 607 թվականի հայրապետական գահ բարձրացած Աբրահամ Ա կաթողիկոսի ծննդավայր. «...տէր Աբրահամ ի գաւառէն Ռշտունեաց, ի գեղջէ Աղբաթանից...»[5]:

Բնակչություն

խմբագրել

Աթանանը 1850 թվականին ուներ 175 բնակիչ, 1909 թվականին՝ մոտ 310 հայ բնակիչ, որոևք զբաղվում էին հիմնականում երկրագործությամբ, այգեգործությամբ և ձկնորսությամբ։ Գյուղն ուևեր Սուրբ Գևորգ անունով եկեղեցի (կառուցված XV դար) և վարժարան։ Մինչև XIX դարի վերջը եկեղեցու վրայի 1492 թվականի արձանագրությունը պահպանված էր։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ Կենդանի մնացած բնակիչներն ապաստան են գտել Արևելյան Հայաստանում[6]։

Ճարտարապետություն

խմբագրել

Գյուղի մոտ է գտնվում հայտնի Չարահան Ս. Նշան վանքը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, «Հայոց Ձոր», հ. Ա (խմբ. գիտ. խմբ.՝ Էմմա Աբրահամյան, խմբ. և սրբ.՝ Հասմիկ Հովհաննիսյան), Երևան, «Բյուրական», 2015 — 232 էջ, ISBN 1829-4421։
  2. 2,0 2,1 Բազեան Յ. Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1870, էջ 38
  3. Շէրենց Գ., Սրբավայրեր, Թիֆլիս, 1902, էջ 108-109
  4. Լինչ Հ-Ֆ., Հայաստան. ուղեւորութիւն եւ ուսումնասիրութիւններ, թարգմ.՝ Լևոն Լարենց, հ., Բ, Կ. Պոլիս, 1914, էջ 139
  5. Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան, Պատմությիւն տիեզերական, Ս. Պետերբուրգ, 1885, էջ 85
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 51

Գրականություն

խմբագրել
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։