Առեղ (Հայոց ձորի գավառ)

գյուղ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առեղ (այլ կիրառումներ)

Առեղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձորի գավառում։ Գտնվում էր Վան քաղաքից հարավ-արևելք, Խոշաբ գետի աջ կողմում, նրա մինջ հոսանքում։

Գյուղ
Առեղ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառՀայոց ձորի գավառ
Այլ անվանումներԱռախան, Արեխան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունառեղցի
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

1872 թվականին ստեղծվել է «Փրկություն» գաղտնի միությունը, որը գյուղացիների ծանր վիճակը նկարագրող դիմում է ուղարկել Վան, որտեղ գրված էր «...թե ռուսանալ՝ ռուսանանք միասին, թե գաղթել՝ գաղթենք միասին, թե վերջապես մեռնիլ հասած է մեզ՝ մեռնենք, բայց փրկվինք. այս է մեր աղերսն առ ձեզ...»: Բնակիչները ակտիվ մասնակցություն են ունեցել Վանի հերոսական պաշտպանությանը։

Գյուղը թուրքերի կողմից առաջին անգամ կողոպտվել է 1895 թվականին, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ իսպառ ավերվել է։

Բնակչություն խմբագրել

XIX դարի սկզբին ուներ 3 հայկական տուն՝ 23 բնակչով, XX դարի սկզբին՝ 26 տուն՝ 160 բնակչով, իսկ 1913 թվականին՝ 2231 բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը եղել է հացահատիկի մշակությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Առեղն ուներ Ս. Վարդան անունով եկեղեցի, որը երբեմն նաև համարվել է վանք[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 324

Աղբյուրներ խմբագրել