Խոսպ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձորի գավառում։

Գյուղ
Խոսպ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառՀայոց ձորի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն223 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Խոսպ (Աշխարհ)##
Խոսպ (Աշխարհ)

Անվանում խմբագրել

Հիշատակվում է նաև Խոսբ, Խոսփ և Խուսփ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Սաքալար է։

Տեղադրություն խմբագրել

Հայոց ձոր գավառի կենտրանական գյուղերից է։ Հիրճ և Վերին Մժնկերտ գյուղերի միջակայքում։ Գտնվում է Անգղ գետի ձախ ափից 4 կմ հարավ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1850-1860 մ է[1]։

Պատմություն խմբագրել

Գյուղում և հարակից տարածքներում գտնված հուշարձանների մնացորդներից կարելի է ենթադրել, որ այն գողություն է ունեց էլ միջնադարից։ Գրավոր հիշատակություններում գյուղը հիշատակվում է սկսած 19-րդ դարի կեսերից։ Բոլոր այդ հիշատակություններում նկարագրվում է գյուղի կողոպված լինելը. 1. 1877 թվականի մայիսի 28


 

 ...Խոսբ գիւղն բոլորովին կողոպտելովաւերակ կը դարձունեն։
Ռէս (տանուտէր) Ադամն ալ կուզեն սպաննել...[2]

 

2. 1878 թվականի նոյեմբերի 5


 

 Խավշտանցի քիւրդեր Խոսպայ գիւղէն 20 եզ յափշտակեցին[3]։

 

Խոսպեցիների բնաջնջման ծրագիրը իշխանությունները վստահել էին քուրդ հայտնի ավազակներ Լազգոյին և Ջանկոյին, որոնք 1915 թվականի ապրիլի 7-ին գյուղում սպանեցին 50 տղամարդու, որոնց մեջ էին տեր Մարտիրոսը, ռես Ազիզը, նախկին ռեզ Սարգիսը և այլք[4][5]։ Համաձայն խոսպեցի Կարապետ Դավթյանի, որը ուշագրավ տեղեկատվություն է տրամադրում, 1915 թվականի ապրիլի 2-ին պժնկերտցի քուրդ Մճոն խոսպեցի հայերին զգուշացրել էր սպասվելիք կոտորածի մասին, սակայն հակառակ այս իրողությանը՝ ապրիլի 7-ին տեղի ունեցած այս արհավիրքին խոսպեցիները պատրաստ չէին։

Այլ տեղեկատվություն խմբագրել

1909 թվականին ուներ 43 տուն (223 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և նասնապահությամբ։

Գյուղը ուներ եկեղեցի (Ս. Սարգիս), իսկ մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվում էր Ս. Աստվածածին անունով փոքրիկ, առանց գմբեթի վանքը, որի շուրջը կային խաչքարեր։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական։
  2. Գանձեր Վասպուրականի, հ Ա, էջ 2, Տեր-Մկրտիչեան Ե.
  3. Գանձեր Վասպուրականի, հ Ա, էջ 3, Տեր-Մկրտիչեան Ե.
  4. Վշտապատում, էջ 59
  5. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, հ 1, էջ 162

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 77