Խորգոմ (ներկայում պաշտոնական անունն է՝ Դիլքայա, թուրքերեն՝ Dilkaya, հայտնի է նաև Խարգոմ, Խոռգոմ, Հյուրգոմ, Հյուրգոն, Հորգոմ անուններով), նախկին հայկական, ներկայում քրդաբնակ բնակավայր պատմական Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառի Արտամետ շրջանում՝ Վանա լճի ափին, Անգղ գետի աջ ափին, ներկայիս Թուրքիայի Հանրապետության Վանի նահանգի Էդրեմիտ շրջանում։ Տեղակայված է ծովի մակերևույթից 1655 մ միջին բարձրության վրա[1]

Գյուղ
Խորգոմ
թուրքերեն՝ Dilkaya (Դիլքայա)
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՎիլայեթՆահանգՎանի նահանգ
ՇրջանՀայոց ձորի գավառԷդրեմիտ (նախկինում Արտամետ)
ԲԾՄ1670 մետր
Բնակչություն1011 մարդ (2000)
Ազգային կազմՄինչև 1916թ.-ը հայեր
1920-աան թ.-ից քրդեր
Կրոնական կազմՄինչև 1916թ.-ը՝ հայ առաքելական
Ներկայում սունիի իսլամ
ՏեղաբնականունԽորգոմցիներ (վերաբերում է հայ բնակիչներին)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ0432
Փոստային դասիչ65170
Խորգոմ (Թուրքիա)##
Խորգոմ (Թուրքիա)

Պատմություն խմբագրել

Խորգոմ բնակավայրն ունի հազարամյակների պատմություն։ Գյուղի տարածքում հայտնաբերվել են Վանի թագավորության արքա Իշպուինի որդի Մենուայի թողած սեպագիր արձանագրությունը, որը պատմում է նշանավոր ինչ-որ կառույցի մասին[1][2][3]։

Գյուղի մասին առավել շատ տեղեկություններ են հայտնի սկսած միջնադարից։ Խորգոմի պատմամշակութային հուշարձանների մեծ մասը թվագրվում է հենց միջնադրով[1]։

1894-1896 թվականներին Օսմանյան կայսրության հայ ազգաբնակչության նկատմամբ կատզանգվածային ջարդերի հետևանքով Խորգոմում սպանվում է 34 հայ[1][4]։

1900-ական թվականներին Խորգոմը եղել է հայ ազատագրական պայքարի կարևոր կենտրոններից. գյուղի նավահանստով են տեղափոխել ֆիդայական խմբերի համար նախատեսված զինամթերքը։ Վան և Մուշ գնացող ֆիդայական խմբերն ու փախստականները նույնպես անցել են Խորգոմով[1][5][6]։

Հայոց ցեղասպանություն խմբագրել

Խորգոմ գյուղը Օսմանյան Թուրքիայի այլ հայկական բնակավայրերի թվում ենթարկվեց պետական մակարդակով իրականացվող ցեղասպանության, որի հետևանքով ավերվեց և զրկվեց բնիկ բնակիչներից։ Գյուղի բնակչության մեծ մասը սպանվել է ցեղասպանության ժամանակ։ Կենդանի մնացած խորգոմցիները գաղթում են տարբեր բնակավայրեր։ Հայտնի է, որ Խորգոմի բնակիչ Ալեքսան Կազարյանի 15 անձից բաղկացած ընտանիքի կենդանի մնացած 7 անդամը և Գևորգ Պարոնյանի 10 անձից կազմված ընտանիքի կենդանի մնացած 5 անդամը բնակություն են հաստատել Բաքվի Հայոց գյուղ (հետագայում կոչվել է Արմենիքենդ) հայկական թաղամասում[1][7]։ Հայոց ցեղասպանությունից փրկվածների տարբեր ճամբարներում են գտնվել նաև բազմաթիվ խորգոմցիներ։ Մասնավորապես Բաղդադի Պագուպայի ճամբարում են եղել Խորգոմի բնակիչներ Միհրան Գասպարյանն ու նրա տիկին Մաքրուհին[1][8]։ 1919 թվականին Թիֆլիսի ամերիկյան հայանպաստ հանձնախմբի ցանկում են եղել խորգոմցիներ Երեմ Խանիկյանի (ընտանիքի 4 անդամ), Գյուլուզար Կուդոյանի (ընտանիքի 5 անդամ), Ատոմ Ատոյանի (ընտանիքի անդամ), Էպրո Պատուրյան-Մանուկյանի (ընտանիքի 2 անդամ), Նշան Տ. Սիմոնյանի (ընտանիքի 7 անդամ), Ահարոն Հոնայանի (ընտանիքի 8 անդամ) ընտանիքները[1][9]։

Բնակչություն խմբագրել

Խորգոմը մինչև Հայոց ցեղասպանությունը դարեր շարունակ եղել է Վանի տարածաշրջանի բացառապես հայերով բնակեցված գյուղերից։ Մեծ եղեռնի հետևանքով բնակավայրը հայաթափվել է։ Քրդական բնակչությունը Խորգոմում է հաստատվել սկսած 1920-ական թվականներից։ Բնակչության թվաքանակի մասին վիճակագրական տեղեկություններ են պահպանվել 19-րդ դարի սկզբից։ Ստորև ներկայացված է Կարմրաքար գյուղի բնակչության թվաքանակն ըստ տարիներ և ազգության.

Տարեթիվ Հայկական տուն Հայեր Քրդական տուն Քրդեր Ծանոթագրություն
19-րդ դարի սկիզբ[1][10] 30
1855[1][11] 32 177
1873[1][12] 20
1883[1][13] 35
1895[1][14] 40
1897[1][15] 45
1909[1][16] 60 353 Այլ տվյալներով՝ 57 հայկական տուն (354 մարդ՝ 168 ար., 186 իգ.)[17]
1914[1][18][19][20] 65 435
1915 թ.-ի նոյեմբեր[1][21] 2
1916 թ.-ի հոկտեմբեր[1][22] 21 10 բնիկ հայեր, 10 Աթանանց գյուղից գաղթած հայեր[1][22]
1990[1] 824
2000[1] 1140
2011[1] 1095
2012[1] 1017
2013[1] 150 944

Խորգոմ գյուղում են ծնվել բազմաթիվ հայտնի և ականավոր հայեր, այդ թվում՝ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկին[23][24][25]։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Խորգոմ գյուղը հարուստ է եղել պատմամշակութային հուշարձաններով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական, էջ 105-113։
  2. Ադոնց Ն., Հայաստանի պատմություն, Երևան, 1972թ., էջ 162։
  3. Aрутюнян H., Kорпус урартских клинообразных надписей, Eреван, 2001, ст. 118-119.
  4. «Հնչակ», 1896, թիվ 16, 10 օգոստսի, էջ 123։
  5. Արամ, Յուշեր, «Հայրենիք», 1923, թիվ 10, էջ 133։
  6. Արամ, Յուշեր, «Հայրենիք», 1923, թիվ 10, էջ 304։
  7. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012 թ. էջ 163-164։
  8. «Կոչնակ Հայաստանի», 1919թ., թիվ 16, էջ 508։
  9. «Կոչնակ Հայաստանի», 1919թ., թիվ 34, էջ 1103։
  10. Ինճիճյան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, Վէնէտիկ, 1806թ., էջ 144։
  11. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 468, ց. 1, գ. 3, թ. 1։
  12. Տևկանց Ե., Յիշատակաց ծրար մը, «Արաքս», 1893, էջ 223։
  13. Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մաս Ա, Կ.Պօլիս, էջ 125-126։
  14. «Արարատ», 1896թ., Ե, էջ 247։
  15. Mаевский B., Bанский вилает, Tифлис, 1901, ст. 263.
  16. «Հորիզոն», 1913, թիվ 12, էջ 3։
  17. Ա-Դո, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912թ., էջ 47։
  18. Ա-Դո, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-191 թւականներին, Երեւան, 1917թ., էջ 18
  19. Векгульянц Р., По Турецкой Армении, Ростов на Дону, 1914 г., ст. 93.
  20. «Սիոն», 1967թ., թիվ 5-6, էջ 228։
  21. Կ.Խ. Նամակ Վանից, «Վան-Տոսպ», 1915թ., թիվ 3, 13 դեկտեմբեր, էջ 14։
  22. 22,0 22,1 «Աշխատանք», 1916թ, թիվ 52, 29 հոկտեմբեր, էջ 3։
  23. Մելիքեան Ն., Ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին օտարների գնահատմամբ, 2008, «Վարագ», թիվ 55, էջ 46-50։
  24. Ստեփանյան Գ., Կենսագրական բառարան, հ. Ա, Երևան 1973թ., էջ 252։
  25. Ով ով է. հայեր, հ. 1, էջ 290։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 87