Խառնուրդ (Հայոց ձորի գավառ)

Խառնուրդ (նաև՝ Խառնորտկներ, թուրքերեն՝ Değirmendüzü՝ Դեղիրմենդյուզյու), նախկին հայկական գյուղ Վանի նահանգի Հայոց ձորի գավառում, ներկայիս Թուրքիայի Հանրապետության Գյուրփընար քաղաքի թաղամաս։ Տեղակայված է ծովի մակերևույթից 1775 մետր միջին բարձրության վրա[1]։

Գյուղ
Խառնուրդ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՆահանգՎանի նահանգ
ԳավառՀայոց ձորի գավառ
ՀամայնքԳյուրփընար
ԲԾՄ1775 մ
Ազգային կազմՄինչև 19-րդ դդ՝ հայեր
այնուհետև՝ քրդեր
Ժամային գոտիUTC+3
Խառնուրդ (Հայոց ձորի գավառ) (Թուրքիա)##
Խառնուրդ (Հայոց ձորի գավառ) (Թուրքիա)

Անվանում խմբագրել

Խառնուրդ բնակավայրի անվանումը կապված է այն հանգամանքով, որ այստեղ հատվում են Անգղ գետն ու Մենուայի ջրանցքը։ Հնում կոչվել է նաև Խառնորտկներ[1][2]։

Պատմություն խմբագրել

Խառնուրդ բնակավայրն ունի ավելի քան 3000-ամյա պատմություն, ինչի մասին փաստում են գյուղի հարևանությամբ անցնող Մենուայի ջրանցքը, այն կառուցելու մասին պատմող սեպագիր արձանագրությունը[1][3][4][5][6] և Անգղ գետի վրա կառուցված հնագույն ջրանցույցը[1][7]։

Պատմական հուշարձաններ խմբագրել

Ջրանցք խմբագրել

Խառնուրդի մոտով է անցնում Վանի թագավորության արքա Մենուայի կառուցած համանուն ջրանցքը, որի կառուցման մասին պատմող սեպագիր արձանագրությունը գրեթե ոչնչացված պահպանվել է գյուղի հյուսիսային եզրին գտնվող ժայռի վրա։ Այն բաղկացած է 14 տողից։ Ընդունված է համարել, որ սեպագիր արձանագրությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1891 թվականին գերմանացի հնագետ Վալդեմար Բելքը[1][4][5][6]։

Ջրանցույց խմբագրել

Բնակավայրի տարածքում պահպանվել է հնագույն ջրանցույց, որը Մենուայի ջրանցքի ժամանակակիցն է։ Գտնվում է Խառնուրդից հյուսիս՝ Անգղ գետի և Մենուայի ջրանցքի հատմն վայրում։ Ջրանցույցի ջրերը կհոսեն արևելքից դեպի արևմուտք՝ լցվելով Վանա լիճ[1][3]։

Եկեղեցի խմբագրել

Խառնուրդ գյուղում հին ժամանակներից մինչև 19-րդ դար պահպանված է եղել առաքելական եկեղեցի, որը 1860-ական թվականներից բնակավայրում հաստատված քրդերի կողմից վերափոխվել է մզկիթի։ Եկեղեցին կառուցված է եղել սրբատաշ քարերից և կոչվել է Սուրբ Գևորգ[1][2]։

Ջրաղացներ խմբագրել

Ժամանակին հայաբնակ գյուղում գործել են 40 ջրաղացներ, որոնք աղացել են հիմնականում ցորեն[1][2][3]։ Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ 2000-ական թվականներին դեռևս կանգուն էին բոլոր 40 ջրաղացների շինությունները, որոնցից 15-ը մինչև 2010 թվականը գործում էր որպես ջրաղաց։ Այնուհետև տեղի բնակիչների կողմից մի մասը վերածվել են բնակելի տների, իսկ մյուս մասը՝ կանգնած են փլուզման շեմին[1]։

Բնակչություն խմբագրել

Բնակավայրը անհիշելի ժամանակներից եղել է հայաբնակ, և միայն 19-րդ դարի ընթացքում է այնտեղ սկսվել քրդական բնակչության ներթափանցումը[2]։ 1894-1896 թվականներին իրականացված Համիդյան ջարդերի հետևանքով գյուղն ամբողջովին հայաթափվել է։ Ներկայում բնակավայրն ունի քրդական բնակչություն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Բազեան Յ., Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1869, էջ 251։
  3. 3,0 3,1 3,2 Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մաս Ա, Կ.Պօլիս, 1884։
  4. 4,0 4,1 Հ. Ն. Ա., Վալտեմար Պելքին նոր գտած սեպագիր արձանագրությունները, «Արարատ», 1893։
  5. 5,0 5,1 Բասմաջեան Կ., Յաւելուած եւ քննութիւն «Ցուցակի Տոսպական կամ հայկական բեւեռաձեւ արձանագրութեանց» (Հիվեռնայ), «Բազմավէպ», 1896։
  6. 6,0 6,1 Ադոնց Ն., Հայաստանի պատմություն, Երևան, 1972։
  7. Տեր-Ավետիսյան Ս., Ուրարտական թագավոր Մենուաս Առաջինի կառուցած Շամիրիամի ջրանցքը, «Տեղեկագիր», 1941, № 3-4: