Հայկ Գյուլիքևխյան

հայ գրականագետ, փիլիսոփա, հասարակական գործիչ
(Վերահղված է Հայկ Գյուլիքեխվյանից)

Հայկ Գաբրիելի Գյուլիքևխյան (հունվարի 7, 1886(1886-01-07)[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1951[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, փիլիսոփա, հասարակական գործիչ, պրոֆեսոր (1929), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Հայկ Գյուլիքևխյան
Ծնվել էհունվարի 7, 1886(1886-01-07)[1]
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1951[2]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Բնակության վայր(եր)Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգրական քննադատ, փիլիսոփա, հասարակական գործիչ և դասախոս
Հաստատություն(ներ)Գոլոս Արմենիի[1], Բանվոր, Վերելք[1], Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[1], Սովետական Հայաստան, Գրականության ինստիտուտ[1] և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերՇուշիի ռեալական ուսումնարան[1] և Հայդելբերգի համալսարան (1914)
Կոչումպրոֆեսոր[1]
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
 Hayk Gyulikekhvyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Շուշի քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ռեալական դպրոցում, ապա մեկնել է Գերմանիա, Ենայի և Լայպցիգի համալսարաններում հետևել փիլիսոփայության, քաղաքատնտեսության և գրականության դասընթացներին։ 1907 թվականին սովորել է Ցյուրիխի համալսարանում։

1914 թվականին ավարտել է Հայդելբերգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Նույն տարում ձերբակալվել է իբրև ռուսահպատակ և ուղարկվել գերմանական համակենտրոնացման ճամբար, որտեղից ազատվել է 1918 թվականին։ 1918-1919 թվականներին եղել է Աստրախանում, ծառայել 11-րդ բանակում, խմբագրել «Կրասնի վոեին» թերթը, 1919 թվականին՝ «Կարմիր բանվոր» թերթը։ 1920 թվականին աշխատել է Գրոզնիում որպես կուսակցության քաղկոմի ագիտբաժնի վարիչ, ապա քարտուղար։ Նույն թվականին փոխադրվել է Հայաստան, կարճ ժամանակ խմբագրել Երևանի «Կոմունիստ» հայերեն թերթը։ 1921 թվականին աշխատել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) որպես գավառային կոմիտեի կուլտպրոպ բաժնի վարիչ և «Կարմիր Շիրակ» թերթի խմբագիր։ 1923 թվականին ՀԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ էր, մի տարի հետո «Վերելք» ամսագրի խմբագիրը։ 1924-1927 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի պրոռեկտորը, 1931-1934 թվականներին՝ ՀԿ(բ)Կ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի ռեկտորը, 1934 թվականին՝ լուսժողկոմատին առընթեր գրականության և պատմության ինստիտուտի ռեկտորը։ 1936-1938 թվականներին խմբագրել է «Հայկական ԽՍՀ պատմության և գրականության ինստիտուտի տեղեկագիրք»-ը։

1939 թվականից եղել է Արմֆանի գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտում։ ԽՄԿԿ անդամ 1906 թվականից։ Մահացել է Երևանում։

Գրականագիտական հետազոտություններ

խմբագրել

Պրոֆեսոր Հայկ Գյուլիքևխյանը զբաղվել է ինչպես եվրոպական, այպես էլ ռուս և հայ դասական ու արդիական գրականության հարցերով։ Նա ուսումնասիրել է արվեստի ու գրականության համարյա բոլոր ճյուղերն ու ժանրերը։ Նա խոսել և գրել է Շեքսպիրի, Գյոթեի, Հայնեի, Հեգելի, նաև Պուշկինի, Բելինսկու, Չերնիշևսկու, Դոբրոլյուբովի, Գորկու, Պլեխանովի, Աբովյանի, Շիրվանզադեի, Սունդուկյանի և սովետահայ դրամատուրգիայի, հայ թատրոնի ու կինոարվեստի անվանի ներկայացուցիչների մասին։ Գյուլիքևխյանը 1920-ական թվականներին Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հիմնադիրներից մեկն էր և լրջորեն հետևել է նորածիլ գեղարվեստական գրականության զարգացման կենդանի պրոցեսին։

1920-1930-ական թվականներին Գյուլիքևխյանը բազմաթիվ հրապարակային զեկուցումներ է կարդացել և հոդվածներ գրել պրոլետարական նոր գրականության զարգացման ու վերելքի մասին։ Նշանակալից է 1930 թվականին «Խորհրդային Հայաստան» թերթում լույս տեսած «Գեղարվեստական գրականության հիմնական խնդիրները» հոդվածաշարը, որտեղ նա քննադատել էր պրոլետարական գրականության ստեղծման դեմ ծառացող այդ ժամանակների նիհիլիստներին։

Գրականագիտական հատուկ ուշադրության արժանի գործ է «Պուշկինի գեղագիտական հայացքները դրամատուրգիայի վերաբերյալ» հոդվածը, որտեղ զարգացրել է այն կարևոր միտքը, որ Պուշկինը ոչ միայն ռուս ժողովրդի ազգային մեծ պոետն է, այլ առանձնահատուկ տեղ է գրավում ռուսական գեղագիտության և քննադատության մեջ։

Հայկ Գյուլիքևխյանի աշխատությունների ցանկում նշանակալից տեղ են գրավում Մաքսիմ Գորկու, Իլ. Ճավճավաձեի և այլոց մասին գրված բազմաթիվ հոդվածները։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում «Շեքսպիրը նախասովետական հայ քննադատության մեջ» և «Ադամյանի Շեքսպիրը» հոդվածները։ Նա իր հոդվածներում նախ ծանոթացրել Է ընթերցողին Շեքսպիրի գործերի հայերեն թարգմանության պատմության հետ, այնուհետև խոսել ՝ այն դերի մասին, որ կատարել է հայ խոշորագույն դերասան Պ. Ադամյանը շեքսպիրյան գործերի իր բեմականացման ու Շեքսպիրի մասին գրած գրքույկով։

Պրոֆեսոր Գյուլիքևխյանի գրական աշխատասիրությունների շարքում առանձնահատուկ տեղ են գրավում Րաֆֆու «Կայծերի» և Ռափայել Պատկանյանի գեղարվեստական արձակի մասին գրված ծավալուն գործերը։

Հայկ Գյուլիքևխյանի երկերի մատենագիտություն

խմբագրել
  • Գաբրիել Սունդուկյան, Երևան, Հայպետհրատ, 1944, 84 էջ։
  • Սովետական դրամատուրգիայի մասին, Երևան, Հայպետհրատ, 1948, 205 էջ։
  • Քննադատական հոդվածներ, Երևան, Հայպետհրատ, 1955, 416 էջ։
  • Ընտրանի, Երևան, «Սովետական գրող», 1978, 328 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Գրական տեղեկատու, Երևան, 1981, 544 էջ։
  • Վ. Վ. Ղազանջյան «Անվանի գիտնականն ու մանկավարժը» (Հայկ Գյուլիքևխյանի ծննդյան 100-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1, 1986, էջ 55-62
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Գյուլիքևխյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Գյուլիքևխյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 114  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։