Բացել գլխավոր ցանկը

Բանվոր (թերթ, Լենինական)

Բանվոր (թերթ, Լենինական)

«Բանվոր», օրաթերթ, հրատարակվել է 1923-ից, Լենինականում։ ՀԿԿ Լենինականի քաղկոմի և աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի օրգան (սկզբում՝ ՀԿ(բ)Կ Ալեքսանդրապոլի գավկոմի, գավգործկոմի, գավպրոֆբյուրոյի և երկաթուղայինների արհմիության բաժանմունքի օրգան)։ Հաջորդել է ՀԿ(բ)Կ Ալեքսանդրապոլի գավկոմի և գավհեղկոմի օրգան «Կարմիր Շիրակ» (1921-22) և Ալեքսանդրապոլի գավկոմի և գավգործկոմի օրգան «Շիրակի ռանչպար» (1922–1923) թերթերին։ 1920-ական թթ․ թերթը լուսաբանել էր գավառում արդյունաբերության, երկաթուղային տրանսպորտի, գյուղատնտեսության զարգացման խնդիրները։ Հետագա տարիներին պայքարել էր ինդուստրացման կոլեկտիվացման, կուլտուրական հեղափոխության իրականացման համար։ Ետպատերազմյան շրջանում նյութեր է տպագրել քաղաքի տնտեսության վերակառուցման ու զարգացման, աշխատավորության ինտերնացիոնալ դաստիարակության, ՍՍՀՄ ժողովուրդների բարեկամության մասին։ «Բանվոր» օգնել էր քաղաքի աշխատավորներին ԽՄԿԿ համագումարների որոշումների և ժողտնտեսության զարգացման հնգամյա պլանների կատարման գործում։ Պարբերաբար տպագրում էր ընթերցողների նամակները, տալիս գրականությանը և մշակույթին նվիրված էշեր, գրախոսություններ, բարձրացնում կենցաղային հարցեր, անդրադառնում քաղաքի ու հանրապետության մարզական առօրյային։ Տարբեր ժամանակներում «Բ․» խմբագրել են Վ․ Ծովյանը, Ս․ Ոսկանյանը, վ․ Օհանյանը, Գ․ Սահակյանը, Հ․ Բաղդասարյանը, Վ․ Կարապետյանը, Խ․ Բարսեղյանը, Վ․ Ամիրբեկյանը, Գ․ Ալավերդյանը, 1953-ից խմբագիրն էր Գ․ Ասրյանը։

Բանվոր
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1923
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 4 CC-BY-SA-icon-80x15.png