Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերելք (այլ կիրառումներ)

«Վերելք», խորհրդային շրջանի գրական-գեղարվեստական, գիտական-հասարակական պատկերազարդ հանրամատչելի ամսագիր, գրական հանդես։

Վերելք
Լեզուհայերեն

Ի սկզբանե եղել է Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցություն ԿԿ հրատարակություն, լույս տեսել 1924–1926 թվականներին Երևանում։ Պատասխանատու խմբագիր՝ Եղիա Չուբար։ Ունեցել է «Գեղարվեստական», «Կյանք և գեղարվեստ», «Տնտեսական կյանք», «Գրախոսության» և այլ բաժիններ։ Տպագրել է Ստեփան Զորյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Եղիշե Չարենցի ստեղծագործություններից։

Անդրադարձել է նաև հանրապետության տնտեսությանը, զետեղել հակակրոնական բնույթի նյութեր ու զրույցներ, գիտության, տեխնիկայի նորություններին նվիրված համառոտ տեղեկատվություններ։

1933-1934 թվականներին արդեն հանդիսացել է Հայաստանի գրողների միության օրգանը, լույս տեսել Երևանում (ընդամենը 7 համար)։ Պատասխանատու խմբագիր Ե․ Չուբար։ Ունեցել է «Գեղարվեստական», «Տնտեսական կյանք», «Կյանք և գեղարվեստ», «Գրախոսություն» և այլ բաժիններ։ Անդրադարձել է հանրապետության տնտեսական շինարարությանը, զետեղել հակակրոնական բնույթի նյութեր ու զրույցներ, գիտության, տեխնիկայի նորություններին նվիրված համառոտ հաղորդումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 400