Հաթերք (Արցախ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաթերք (այլ կիրառումներ)
Հաթերք, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 45 կմ արևմուտք Թարթառ գետի ափին՝ Մռավի հարավային լեռնալանջին՝ 1000 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 3895 հա։
Գյուղ | ||
---|---|---|
Հաթերք | ||
![]() Հաթերք | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի շրջան | |
Գյուղապետ | Վարդան Բարմենի Գրիգորյան | |
Մակերես | 38.95 կմ² | |
ԲԾՄ | 1120 մետր | |
Կլիմայի տեսակ | բարեխառն-ցամաքային | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1596 մարդ | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | ![]() | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +(374)97 | |
Փոստային ինդեքս | 375000 | |
|
Անվան ծագումԽմբագրել
Հաթերքի տեղանվան ծագումը, ինչպես վկայում են ականավոր շատ դեմքեր, հավանաբար կապված է Հաթեր ցեղիանվան հետ:
Ըստ աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս Հ. Աճառյանի՝ այդ ցեղերն ապրել են նախապատմական Հայաստանում և հայտնի էին «Հաթեթ» կամ «Հեթիթ» անունով:
Նշանավոր համերկրացի պատմաբան Լեոն գրել է. «Այդ այն ազգն է, որ Ասորեստանի արձանագրության մեջ կոչված է Խաթթա կամ Ծաթ, իսկ եգիպտական արձանագրությունների մեջ կոչված է Խաթթակամ Խաթ, իսկ եգիպտական արձանագրությունների մեջ՝ Խեթա կամ Խաթա, որոնք այժմ դարձել են Հաթ կամ Հեթիթ»:
Հաթերքն առաջներում կրել է նաև Հասանրիզ անունը: Այդ մասին Ղևոնդ Ալիշանը գրել է.
-Այս երկրամասում ուրիշ գյուղեր չեն նշվում, բացի Չարաբերդի արեւմտյան կողմում, Թարթառի ափին նշվածներից, որոնք են Ղարապուլագը, Թանկուն-Լուլուպեյը, նրանցից ավելի վերեւ գտնվող Հասանարիսը կամ Հասանրիսը, որը թերեւս ծագում է Ջալալյան Հասան իշխանների անուններից... Մեր նախնիները Մեծ Կվենք գավառում նշում են նաեւ այլ նշանավոր վայրեր ու դեպքեր Ե եւ Է դարերում, այդ հռչակավոր վայրերից է Աստղաբլուրը (Ղեւոնդ Ալիշան, Արցախ, 1993թ. էջ 43): Իսկ ինչու Հասանրիսը պետք է ծագի Ջալալյան Հասան իշխանների անուններից և ոչ թե Հաթերքի Հասան Վախթանգյան իշխանի (1142-1182թթ.) անունից (Մ. Աղաջանյան)[1]։
ԲնակչությունԽմբագրել
Բնակչությունը կազմում է 1596 մարդ (2003 թ.)։ Զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։
ՊատմությունԽմբագրել
Հաթերք, Հայթերք, Խաթերք - գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում՝ միջնադարյան Խաչենի իշխանության կանտրոնական մասում։ Հին Հաթերքի մասին սակավ տեղեկություններ են հասել մեզ: Տարածվել է Տրտու (Թարթառ) գետի հովտում, ընդգրկելով ձախափնյակը՝ Եղիշե առաքյալի կամ Ջրվշտիկ վանքի մերձակայքից մինչև հոգևոր կենտրոն Դադիվանքի արևմտյան կողմի ձորը։ Կոչվել է իշխանանիստ Հաթերք բերդավանի անունով։ 12 - 13-րդ դարերում Հաթերքը եղել է Կենտրոնական Խաչենի իշխանության տիրույթը։ Նրա մասին արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Մ. Կաղանկատվացու, Կ. Գանձակեցու երկերում և Մ. Բարխուտարյանցի, Հ. Մանանդյանի, Բ. Ուլուբաբյանի աշխատություններում:
Չեն ուսումնասիրված նրա մինչև 4-րդ, 6-11-րդ և 14-18-րդ դարերի անցքերը: Սակայն հայտնի է, որ 16-րդ դարում Հաթերքը ավերվել է Ակ-Կոյունլու և Կարա-Կոյունլու թուրքմեն ցեղերի կողմից և նույն դարի վերջին հիմնադրվել Նոր Հաթերքը: Բայց Հաթերքի տարածքում եղած հնությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Ըռստակ գավառը եղել է շեն, որ նրա բնակիչները զբաղվել են շինարարությամբ, հողագործությամբ և անասնապահությամբ, հերոսաբար պաշտպանվել են թշնամիներից ու պաշտպանել իրենց հողը, իսկ գավառի կենտրոն Հաթերքը դարձել է ուժերի համախմբման զորավիգը[2]:
ՇինություններԽմբագրել
Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, տեղամասային հիվանդանոց, կապի բաժանմունք և այլն։ Գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին (12-րդ դար) կիսավեր է կենտրոնում է Ավագ Սբ. Նշան սրբավայրը, հարավ-արևմուտքում՝ Հաթեմի բերդը, շրջակայքում՝ նախնադարյան և նախաքրիստոնեական ժամանակների հնություններ[3]։
Միջնադարում այս գյուղում գործում էր դպրոց, Խութա վանքին կից[4]: Գյուղը, ուր այժմ ապրում է 3000 ավելի բնակիչ, տարածվում է գեղեցիկ ու անտառապատ սարահարթի վրա: Քանի որ Հաթերքը եղել է իշխանանիստ, վարչական կենտրոն, ապա արշավող նվաճողներին ավելի է գրգռել, որոնք էլ մոխրի կույտերի են վերածել այն: Դա ակնառու է տասնյակ բնակավայրերի ավերակներից, տապանաքարերից ու բազմաթիվ մենավոր խաչքարերից, որոնք ցրված են գյուղի շրջակայքի անտառներով մեկ: Դրանցից են.
ՄուղդուսինԽմբագրել
Հին գերեզմանատուն, գտնվում է գյուղի արևելյան մասում, ձորակի աջ լանջին: Մացառուտների մեջ մի շարք խաչքարեր են ընկած: Դրանց վրա կան 13-17-րդ դարերի թվագրությամբ արձանագրություններ: Այստեղից դեպի արևելք՝ Թարթառի ձախ ափին, բլրի վրա է գտնվում մի ավերված, քարերի կույտերի վերածված մատուռ:
ՔարահունչԽմբագրել
Միջնադարյան փոքրիկ եկեղեցի, գյուղատեղի և գերեզմանատուն: Այս հուշարձանները տարածվում են Հաթերքի հարավարևմտյան կողմում:
Մասիս կամ ՄսիսԽմբագրել
Ավերակ եկեղեցի, գտնվում է Հաթերքից հյուսիս, Մռավա սարի անտառապատ բազուկներից մեկի վրա: Ավերակներից երևում է, որ այն բաղկացած է եղել եկեղեցուց և գավիթից: Եկեղեցին հին բազիլիկ է, ունի 36 քառակուսի մետր մակերես, իսկ գավիթը քառակուսի հատակագիծ ունեցող փոքր շենք է: Արձանագրություններն ու խաչքարերը կոտրատված են, ուստի հնարավոր չէ իմանալ եկեղեցու կառուցման տարեթիվը: Եկեղեցին շրջափակված է եղել պարիսպներով ու պաշտպանական այլ կառույցներով:
ՇուքավանքԽմբագրել
Ավերված եկեղեցի, գերեզմանատուն, գյուղատեղի, կալեր, մարագատեղեր, աղբյուր և հնություններ:
Սռին շինատեղԽմբագրել
Գյուղատեղի, գերեզմանատուն, որի երկու կողմերով հոսում են Թրղիի վտակները:
ԾոսԽմբագրել
Գյուղատեղի, ընկուզենու ծառեր, կալատեղեր, գերեզմանատեղ, ձիթհանի հիմնապատեր, 13-րդ դարին բնորոշ խաչքարեր:
ԽոտորաշենԽմբագրել
Տնատեղեր, ջրաղացներ, փոքրիկ գերեզմանատուն և պտղատու այգիների պուրակներ: Այս գյուղը վերջին անգամ ավերվել է 18-րդ դարի վերջին: Գյուղացիները տեղափոխվել են Գանձակի կողմերը և հիմնադրել Գետաշեն գյուղը:
Ականա ավերակԽմբագրել
Մեծ գյուղատեղի, համանուն գետակի աջ կողմում: Դեռ կանգուն է մնում եռանավ եկեղեցին: Ընդարձակ, սյունազարդ դահլիճը սալահատակ է: Բավական տարածություն է բռնում գերեզմանատունը: Ընկուզենու, թթենու այգիների մնացորդները ձուլվել են անտառի հետ:
Հարավ-արևելյան և հարավարևմտյան մասերում գյուղատեղին շրջապատված է պարիսպների մնացորդներով:
Հաթերքի շրջակայքում կան նաև մի շարք բերդամրոցներ, որոնք պաշտպանական ամրոցներ են համարվում և կարևոր դեր են խաղացել երկրամասի ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործում:
Հավքախաղաց ( Լաչինաբերդ)Խմբագրել
Թարթառի աջ ափին, թանձրախիտ անտառի մեջ խրոխտորեն բարձրանում է Լաչինաբերդ կոչված վիթխարի ժայռը, որն իր գրանիտե բարձր կողմերի վրա պահում է ընդարձակ մի հարթություն, բոլոր կողմերից անմատչելի և հին դարերում պաշտպանական, անառիկ մի կետ է եղել Խաչենի տերերի համար:
ԲերդաքարԽմբագրել
Հաթերք գյուղի արևմտյան մասում է գտնվում այս ոչ պակաս անառիկ բերդը: Նրա երեք կողմերում վիմահերձ ժայռեր են, իսկ հյուսիսային մասում հաստ կրկնապարիսպներ են եղել ձգված:
Մասնակացությունն արցախյան պատերազմինԽմբագրել
1989 թվականին Հաթերքում կազմավորվել է «Հաթերք» կամավորական ջոկատը (հրամանատար՝ Սուրեն Հարությունյան/Հաթերքի Սուրիկ)։ 1991 թվականի օգոստոսի 16-ին ջոկատը գյուղի բնակիչների օգնությամբ (ինչպես նաև հարևան գյուղերի բնակիչների օգնությամբ) միահամուռ կերպով պատանդ են վերցրել ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի 43 զինվորի և պահանջել ազատել առաջնահերթ Ժորիկ Պետրոսյանին ապա Հաթերքի և հարևան գյուղերի պատանդ վերցված հայ երիտասարդների, որոնց ձերբակալել և ադրբեջանցիներին էր հանձնել ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի հրամանատարությունը։ ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի հրամանատարություն հետ բանակցելու նպատակով հորինվել է կեղծ «Փառանձեմ» ջոկատի անվանումը և անձնակազմը, որպեսզի կոծկեն իրական պատանդ վերցնողների անուննրը։ Դեպքի կապակցությամբ և Զ. Բալայանի ահազանգով՝ օգոստոսի 18-ին Հաթերք են ժամանել «Կփկ»-ի մի շարք անդամներ, նրանց միջնորդությամբ նույն օրը կատարվել է պատանդների փոխանակում։ 1992 թվականի հունիսին Քելբաջարի շրջանի Ազգաբան, Չարեքտար և Նարիշտար գյուղերի հենակետերից «Գոսդ» կայանքներով հրթիռահրետակոծվել է Հաթերքը և շրջակա գյուղերը, հունիսի 5-ին հակառակորդը գրավել է Հաթերքը, հրկիզել տները, խոշտանգել երկու տասնյակից ավելի խաղաղ բնակիչների։ ԼՂԻՊՈՒ-ի հրետանավորները և կամավորական ջոկատները կարողացել են կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումն այլ ուղղություններում և հնարավորություն են ստեղծել բնակիչների տարհանման համար։ Հուլիսի 20-ին Հաթերքի ջոկատը հարձակվել է գյուղում տեղակայված հակառակորդի վրա, նրան կորուստներ պատճառել, ապա նահանջել ու դիրքավորվել է Վաղուհաս - Չլդրան ուղղությունում։ 1993 թվականի փետրվարի 20-ին ԻՊՈՒ ազատագրել են Հաթերքը։ Գյուղից զոհվել է 44 ազատամարտիկ։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրությունԽմբագրել
- ↑ Հաթերք։ 2008։ էջեր էջ 33
- ↑ Հաթերք։ 2008։ էջ 34
- ↑ Հաթերքի պատմաճարտարապետական հուշարձանները
- ↑ Մկրտչյան Շ. Մ. (1980)։ Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները։ Երևան: Հայաստան։ էջեր 46–47
Արտաքին հղումներԽմբագրել
- Իմ գյուղի պատմությունը - Հաթերք
- Обыкновенный геноцид. Операция "Кольцо", весна-лето 1991г." - АТЕРК (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |